суббота, 29 декабря 2012 г.

Նոր տարին ՝ չջեռուցվող բնակարաններում

  Սույն  թվի  դեկտեմբերի  29-ին  REN TV ալիքով  Եկատերինբուրգի  մասնավոր  տների բնակիչները  դժգոհում  էին, որ տներում  ջերմաստիճանը  ընդամենը +19 է: Իսկ  ներկայումս  Վանաձորի  շատ  բնակիչներ  կարող  են  հավաստել, որ  կենտրոնացված  ջեռուցման  բացակայության  պայմաններում,երբ  ջեռուցվում  են  էլեկտրական  կամ  փայտի  վառարաններով, այն  էլ ՝ խնայողաբար /,  ինչի  մասին  օրերս  հավաստեցին  մի  քանի  վանաձորցիներ ՝ հեռուստատեսությամբ /, բնակարաններում  ջերմաստիճանն  առավելագույնը +14 է : Նշենք, որ  զորամասերում  սահմանված  ջերմաստիճանը  18 է: Այսինքն,  անապահով  խավն  ապրում  է  ,,կազարմային,,  պայմաններից  վատ  վիճակում:  Եւ  այս  պայմաններում  պարզապես  ծաղր  է,երբ  հեռուստաէկրաններից,  տաք,  ջեռուցվող  սենյակներից  շողողալով  Նոր  տարի  են  շնորհավորում  կիսաբաց  հագուստներով,  գոհ  ու  երջանիկ  դեմքերով  ,,տիկնայք  փափկասուն,,  ,,օրիորդ  նազելի,,:  Կրկին  անգամ  հարց  է  առաջանում.  եթե  հնարավոր  է  կենտրոնացված  համակարգով,  կաթսայատների  օգնությամբ  ջեռուցել  հիմնարկները, դպրոցները,  մանկապարտեզները,  ինչու՞ նույն  կերպ  չեն  ջեռուցվում  բնակելի շենքերը:  Չէ՞  որ  դա  ավելի  անվտանգ  ու  առավել  մատչելի  կլինի, քան ՝  գազի  կամ  փայտի  վառարանների,  էլեկտրաէներգիայի  օգտագործումը:         ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                                                     

среда, 5 декабря 2012 г.

Ու՞ր մնաց ժողովրդավարությունը


6:52 Yerevan | 2:52 GMT | Saturday 1 September

Ու՞ր մնաց ժողովրդավարությունը
Երբ մարզխորհրդի՝ օրերս կայացած նիստի ժամանակ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Վոլոդյա Բունիաթյանը կոչ արեց նիստից հետո «ստանալ» վերոնշյալ թերթը, շատերին թվաց, թե այն անվճար է: Ըստ այդմ` մի համայնքի ներկայացուցիչ նիստի ավարտից հետո մոտենալով դահլիճի նախամուտքի մոտ դրված սեղանին՝ վերցրեց «Բնապահպանություն» թերթի օրինակներից մեկը եւ ցանկանում էր հեռանալ, սակայն վաճառողը խռոված ձայն տվեց. «Բա 200 դրա՞մը»: Իսկ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը նիստի ընթացքում խիստ ու խիստ կարեւորեց «Լոռու մարզ» թերթի պարտադիր բաժանորդագրությունը: Համապատասխան զեկուցողի կողմից հատ-հատ մատնանշվեցին մի քանի տասնյակի հասնող այն համայնքների անունները, որոնց ղեկավարները խուսափում են բաժանորդագրության գումարը տալ (չի բացառվում, որ նիստին ներկա գյուղապետերն այդ առնչությամբ մտքներում դժգոհեին ու թումանյանաբար ասեին. «Կա ոչ, կա ոչ, այ ոչ ու փուչ, փող ունենամ՝ մանկապարտեզ կպահեմ»): Իսկ «Լոռու մարզ» թերթի խմբագիրը, որ վերջերս «ձեռի հետ» նաեւ «Նոյյան տապան» շաբաթաթերթն է խմբագրում, Սպիտակի քաղաքապետի հասցեին դժգոհեց. «Արդեն 3 ամիս է ասում է՝ էսա կփոխանցենք»: Պատկերացնու՞մ եք` ինչպես կոմունիստական «հին, բարի» ժամանակներում, երբ ՍՄԿԿ անդամ պաշտոնյաների վրա Կենտկոմից հատուկ պլանային առաջադրանք էր դրվում պարտադիր բաժանորդագրվել «Պրավդա», «Իզվեստիա», մինչդեռ, թվում էր, թե ազատ մամուլի եւ ժողովրդավարության պայմաններում պետք է «այլընտրանքի» հնարավորություն տրվեր: Ի դեպ, 1997-98թթ. պաշտոնավարող Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանն էլ կարեւորում եւ գյուղապետերին հանձնարարում էր «Հայաստանի Հանրապետություն» բաժանորդագրվել՝ պատճառաբանելով կառավարական որոշումներին գյուղապետերի ծանոթանալու, նոր ընդունված օրենքներին տեղյակ լինելու անհրաժեշտությունը (ահա թե ինչու մարզային պաշտոնաթերթի խմբագիրները նրա մասին հաճելի հուշեր չունեն. նշենք, որ վերջինիս օրոք մարզային պաշտոնաթերթը բավականին ժամանակ լույս չէր տեսնում): Համենայնդեպս տարիներ առաջ, Լոռու նախորդ մարզպետ Հենրիկ Քոչինյանի օրոք փորձ ձեռնարկվեց. մարզխորհրդի նիստի օրը, դահլիճի նախամուտքի մոտ տարբեր թերթեր էին վաճառքի հանվում, սակայն դա երկար չտեւեց: Իսկ թե ինչու չշարունակվեց այդ ակցիան, «Հայ մամուլի» լրագրավաճառներից մեկը պատճառաբանեց. «Ես չկարողացա էդ քյոխվեքին թերթ առնել տամ: Չեն ուզում 2 կոպեկ թերթի տան: «Ոզնին» էլ ձրի էին ուզում կարդան, ասում էին՝ տուր տանենք նիստի ժամանակ կարդանք, էլի հետ կբերենք»:
Կարծում ենք` գյուղերի բնակիչներին թերթը հասանելի դարձնելու նպատակով, նաեւ հաշվի առնելով գյուղապետարանների ու գյուղացիների անվճարունակության հանգամանքը, տեղին կլինի, եթե որոշ գյուղերում դեռեւս պահպանվող մշակութային օջախները դրամաշնորհային ծրագրերի, մշակութային հիմնադրամների կամ պետբյուջեի միջոցներով տարբեր թերթեր ստանային՝ մեկական օրինակ, բայց խտրականություն չդրվեր ընդդիմադիր եւ իշխանամետ թերթերի միջեւ: Եթե նախկինում գյուղական ակումբները լցված էին տարբեր անուններով, բայց միանման կաղապարային բովանդակությամբ ագիտպրոպի բուկլետներով, ապա ինչու՞ չի կարելի ազատ մամուլի եւ ժողովրդավարության պայմաններում մեկական օրինակ տարբեր թերթեր գրվել: Մարզկենտրոն Վանաձորում վիճակը վերջին մի քանի տարիներին համեմատաբար բարվոք է, քանի որ Լոռու մարզային գրադարանը ոչ միայն հայաստանյան թերթեր է ստանում՝ երկու տասնյակից ավելի, այլեւ՝ մոսկովյան (Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ): Թեպետ այստեղ «հակացուցված» են «Ժամանակ Երեւան» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերը (թերեւս որպես խիստ ընդդիմադիր), այդուհանդերձ, գրադարանի ընթերցասրահը ընդդիմադիր ու անկախ այլ թերթեր («Առավոտ», «Հայկական ժամանակ») ստանում է: Իսկ ընդհանրապես անվճարունակ խավը Վանաձորում թերթ կարդալու հնարավորություն է ունենում նաեւ այս կամ այն կազմակերպության կամ կուսակցության գրասենյակում, եթե նրանց համակիր է կամ՝ քիչ թե շատ ծանոթ:
Գայանե Հովսեփյան            

Ի՞նչ կարելի է «ձուլել» ինժեներներից ու մանկավարժներից


1:18 Yerevan | 21:18 GMT | Friday 22 June 2007

Գայանե Հովսեփյան

Ի՞նչ կարելի է «ձուլել» ինժեներներից ու մանկավարժներից

Դատելով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի` «Լոռի» հեռուստատեսությամբ ուղիղ եթերով օրերս հնչած ելույթից, Վանաձորում թափուր աշխատատեղերը շատ-շատ են, պարզապես «ժողովրդի հոգեբանությունը փոխվել է» (ըստ քաղաքապետի), եւ մարդիկ այդ աշխատատեղերում ներգրավվելու ցանկություն չեն ցուցաբերում: Իսկ այդ աշխատատեղերը ասֆալտապատման, աղբահանման, կանաչապատման ոլորտում են:

«Ասֆալտ քաշելու համար առանձին մասնագիտական կրթություն չի պահանջվում», - նշում է ասֆալտի հմուտ մասնագետ քաղաքապետը (որ նախկինում Լոռվա «Ճանշին» ձեռնարկության ղեկավարն է եղել) եւ պարզաբանում, որ 500 աշխատատեղ կա այդ ոլորտում` 60-80 հազար դրամ աշխատավարձով, որն, ըստ նրա, ավելի ձեռնտու է, քան արտագնա աշխատանքի մեկնելը: Իսկ եթե «ասֆալտի սեզոնն» ավարտվի՞, մնացած ժամանակ ինչո՞վ են զբաղվելու, եթե քաղաքում մասսայական շինարարություն չի գնում, գործարաններն էլ չեն աշխատում: Իսկ ու՞ր գնան բարձրագույն ինժեներատեխնիկական կրթություն ունեցող կանայք, ում նախկին աշխատատեղերը կրճատվել են գործարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների լուծարման հետեւանքով: Չէ՞ որ վարձավճար գանձողների հաստիքներն այդքան շատ չեն (գազամատակարարման, ջրային տնտեսության կամ աղբահանման ոլորտում), որ հնարավոր լինի բարձրագույն կրթությամբ գործազուրկներին տեղավորել: «Մանկավարժներին գոնե 25 տարի աշխատելուց հետո թոշակ է հասնում, մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ 25 տարի ինժեներ ենք աշխատել, ու մեզ առայժմ թոշակ չի հասնում, աշխատանք էլ չկա, որ աշխատենք, նպաստ էլ չի հասնում», - դժգոհում է շուրջ 17 տարի առեւտրի կետերում որպես մատուցող ու վաճառող վերամասնագիտացած մի նախկին ինժեներ` Դեմիրճյան 30 հասցեի բնակչուհի: Դեռ լավ է, որ ասֆալտ քաշելու համար առայժմ կանայք չեն հրավիրվում (փառք Աստծո, Հայաստանում առայժմ ասֆալտագործ, բետոնագործ կամ պատդիր կանայք չկան, ինչպես Ռուսաստանում): Մատների վրա կարելի է հաշվել այն դեպքերը, երբ պետական կառավարման համակարգում համապատասխան աշխատանքի են հրավիրվում բարձրագույն կրթություն ունեցողները: Օրինակ` մեկ տարի առաջ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նորանշանակ ռեկտորը տեղական հեռուստատեսությամբ «միանգամից» աշխատանքի էր հրավիրում «գրագետ լրագրողների»` լրագրություն դասավանդելու համար, բայց երբ այդ հրավերին արձագանքելու միամտություն ունեցավ ընդդիմադիր լրագրողը (համապատասխան աշխատանքային ստաժով եւ բարձրագույն կրթությամբ), բյուրոկրատական մեկամսյա քաշքշուկից ու դիմումը մերժելուց հետո («ժամեր չլինելու» անհիմն պատճառաբանությամբ), ընդամենը լրագրողական ծավալուն հետաքննություն դուրս եկավ «Ինչպե՞ս են աշխատանքի չընդունվում ընդդիմադիրները» թեմայով:

Ինչպես նախորդ ելույթներից մեկում, այս անգամ էլ Վանաձորի քաղաքապետը հիշատակեց հեղափոխական բանաստեղծ Չարենցի տողերը, թե «Հարկավոր է բանվորի տղայից պրոֆեսորներ ձուլել»: Խելացի միտք է, սակայն մերօրյա պաշտոնավորներն այսօր աշխատում են նախկին հմուտ մասնագետներից «ձուլել» այն, ինչ սիրտներն ուզի: Օրինակ` կապի հանգույցի բարձրակարգ մասնագետից այսօր «ձուլել» են Վանաձորի «Լաչինի միջանցքում» միրգ վաճառողների, 20-25 տարվա հմուտ մանկավարժներից էլ (2003-ից այս կողմ «փառավոր» օպտիմալացնելուց հետո) ուզում են հաշվապահ կամ «բիզնես-լեդի» ձուլել (վկա` Վանաձորի զբաղվածության կենտրոնում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող վերաորակավորման դասընթացները) եւ կամ շրջիկ դեղավաճառ` տիբեթական դեղաբույսերից կամ սննդային հավելումներից ստացվող դեղերը վաճառողներ, որոնց չարչիական վազվզոցն էլ այդ աշխատատեղերի կազմակերպիչների կողմից նրբանկատորեն ներկայացվում է որպես «ցանցային տեղեկատվական մարքեթինգ»:

Ի դեպ, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ (որոնց թվում` Վանաձորի քաղաքապետը) 1999-ից սկսած պարբերաբար հավաստիացնում են, թե Վանաձորի քիմիական համալիրը պետք է աշխատի, սակայն վանաձորցիները վաղուց արդեն իմունիտետ են ձեռք բերել եւ այդ հավաստիացումներն ընդունում են այնպես, ինչպես խորհրդային տարիներին էին ընդունում, թե մի օր կոմունիզմ է գալու, եւ բոլորը պետք է վարձատրվեն ըստ պահանջմունքի: Եթե քիմգործարանը իսկապես աշխատեցնելու մտադրություն կա, ինչու՞ մասնագետների հրավիրման հայտարարություններ չեն արվում, ինչու՞ մասնագետներ պատրաստելու դասընթացներ չեն կազմակերպվում եւ հայտարարությամբ ծանուցվում: Չէ՞ որ նախկին հմուտ քիմիագործներից շատերը վաղուց մահացել են, շատերն էլ կենսաթոշակի տարիքը վաղուց են անցել, իսկ անխափան գործող արտադրություն կազմակերպելու ցանկության դեպքում հարկ է, որ նոր մասնագետներ պատրաստվեին, մինչդեռ առայժմ լավագույն դեպքում այդտեղ աշխատանքի են ընդունվում եռամսյա կարճաժամկետ պայմանագրային հիմունքներով, իսկ այդօրինակ աշխատանքի բովով անցածներին քաջ հայտնի է, որ հետո էլ ամիսներ է տեւում մինչեւ իրենց աշխատած գումարները ստանում են` կռիվ-ղալմաղալով կամ բողոքի ակցիաներով: Ահա թե ինչու մարդիկ թերահավատորեն ասում են. «Ամեն ընտրությունից առաջ գնում են գործարանում մի երկու կադր նկարահանում, մի երկու աշխատողի ցույց տալիս, իբր թե գործարանն աշխատում է, հետո էլի նույն ջուրն է, նույն ջրաղացը: Էդ գործարանը ոչ մի անգամ նորմալ չի աշխատելու»: 

Դեպի առաջ էին գնում ամբոխները՝ հարկադրված


1:11 Yerevan | 21:11 GMT | Wednesday 27 February 2008

Գայանե Հովսեփյան

Դեպի առաջ էին գնում ամբոխները՝ հարկադրված
Փետրվարի 24-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության «ծրագրի շրջանակներում» Վանաձորում, Հայքի հրապարակում տեղի ունեցավ երթով սկսված հանրահավաք:
Մինչ հանրահավաքի վայր մեկնելը, ահազանգ ստացանք «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի գրասենյակից, թե դպրոցների մանկավարժներից մեկը դժգոհել է, թե «Մի կտոր հաց ենք ուտում՝ էն էլ քթից են բերում: Ստիպել են, թե գնացեք, Լեւոնի դեմ ցույց արեք»: Տիգրան Մեծի պողոտայով արգելվել էր ավտոմեքենաների երթեւեկությունը: Հանրահավաքային երթի մասնակիցները ոչ միայն ուսումնական հաստատություններից էին, այլեւ՝ պետական հիմնարկների աշխատակիցներ, որոնք Տիգրան Մեծի պողոտայի վերջնամասից՝ «Կենտրոնական հանրախանութի» մոտից սկսած, բնակելի շենքերի պատերին փակցված «Առաջ Հայաստան» կարգախոսով ցուցապաստառներից «նայող» վարչապետի ազդու հայացքի ներքո, համանուն կարգախոսները ձեռքին՝ «առաջ» էին գնում: Խանութների, տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները դուրս էին եկել՝ «թամաշա» էին անում շքերթը ու հիասթափությամբ «հայտնաբերում» իրենց ճանաչած մարդկանց: «Ինչ լավ է՝ մենք էլ չենք պետական աշխատող, թե չէ մեզ էլ պետք է քշեին ցույցի», - նկատեց մի երիտասարդ վաճառողուհի՝ գործընկերուհիներին, որոնցից մեկ ուրիշը՝ ավագ տարիքի, իր հերթին ավելացրեց. «Բայց իսկականից ինչ մեղք է էս ժողովուրդը»: «Սա իշխանությունների թուլությունն է, եթե իրենք ուժեղ են, հաղթել են, ինչի՞ են էսպիսի բաներ անում: Ուրեմն վախենում են», - դժգոհեց մանր գործարարությամբ զբաղվող մի կին` համեմատելով, որ մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքին մարդիկ գնում են կամավոր (այդ թվում նաեւ՝ մարզերից), իրենց ցանկությամբ, մինչդեռ այդտեղ հարկադրված են գալիս (ըստ տեղեկությունների` կիրակնօրյա հանրահավաքային «արտաժամ» աշխատանքը գնահատվել է 1000-ական դրամ՝ յուրաքանչյուրին. այնպես, ինչպես խորհրդային տարիներին մայիսմեկյան եւ նոյեմբերյոթյան շքերթների ժամանակ «պլակատ բռնելը» 10 ռուբլի էր): Երբ երթի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկումով գոչում էին «Ա-ռաջ, Հայաստան», մայթից անցնող-դարձողներից ոմանք քթների տակ ռեպլիկ էին նետում ու ծիծաղում՝ համապատասխան մեկնաբանություններով: Իսկ մի խնձոր ծախողի «ցավ ու դարդն» էլ այն էր, թե՝ «էդքանը որ գային մի-մի կիլո խնձոր առնեին՝ ինչքան լավ կըլներ»: Սակայն այդ ամենը ոչ թե որպես զվարճանք, այլ՝ «դժբախտություն», «ազգային խայտառակություն», «ամոթ» որակողները, հանրահավաքի մասնակիցների վարմունքն էլ «դավաճանություն» համարողներն ավելին էին, քան կարելի էր պատկերացնել ներկա «ռեժիմի» պայմաններում: «Սա իսկական խայտառակություն է, ամոթ չի՞, էս ի՞նչ ժողովուրդ են, էս ձեւով կարելի՞ է աշխատանք ունենալ, Հուդայի ստացած արծաթն է», - դատապարտում էին մայթերից երթին հետեւողները: «Եվ սրանք էլիտա են կոչվու՞մ», - ցույցի ելած մանկավարժների հասցեին արհամարհանքով նետեց միջին խավի ներկայացուցիչ գործարար կինը, որ ընդդիմադիր թերթերի մշտական ընթերցող է (ի տարբերություն ընդհանրապես թերթ չկարդացող շատ ուսուցիչների) ու «Ազատություն» ռադիոկայանի մշտական ունկնդիր: Մարդիկ լավ հասկանում էին, որ այդ ամենը «վերեւից» է հրահանգավորված: Հակալեւոնական հանրահավաքը դատապարտողները՝ նույնիսկ միմյանց անծանոթ, ընդհանուր գաղափարի շուրջը միավորված, կիսվում էին միմյանց հետ, տպավորություններ հայտնում մայրաքաղաքում տեղի ունեցող «բուռն» իրադարձություններից: Ակնհայտ էր, որ ժողովրդի միասնության ոգին կոտրելու՝ իշխանության փորձերը ձախողման են դատապարտված: Ժողովուրդը չի ուզում ստրուկի նման ապրել եւ չի վախենում իր կարծիքն արտահայտելուց:

«Էս երկրում օրենքներն աշխատում են ի վնաս ընդդիմության»


18:30 Yerevan | 14:30 GMT | Thursday 20 March 2008

«Էս երկրում օրենքներն աշխատում են ի վնաս ընդդիմության»
Չնայած ՀՀ նախագահն օրերս հրամանագիր ստորագրեց՝ արտակարգ դրության պայմաններում ժամանակավորապես կասեցված քաղաքական կուսակցությունների գործունեությունը վերստին թույլատրելու մասին, սակայն Վանաձորի ընդդիմադիր կուսակցություններից մարտի17-ի դրությամբ բաց էր միայն «Ժառանգության» Վանաձորի գրասենյակը:
ՀՀՇ Լոռու մարզային կառույցի դռները ոչ միայն շարունակում էին փակ մնալ, այլեւ դռան վրայից հանված էր գրասենյակի անվանումը մատնանշող ցուցանակը: Ի՞նչ քաղաքական գործունեության մասին կարող է խոսք լինել, եթե կուսակցության ակտիվը ձերբակալված է. ստույգ տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում ոչ միայն ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության ղեկավար, արցախյան շարժման նվիրյալ Աշոտ Մանուկյանն է, այլեւ ՀՀՇ Վանաձորի քաղխոհրդի նախագահ Ռուբիկ Ոսկանյանը եւ էլի մի քանիսը, որոնց վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկություններով հաջողվեց ճշտել միայն Արթուր Շահնազարյանի անուն-ազգանունը եւ ավագ սերնդի մի քաղաքացու՝ Մեսրոպ անվանումը: Ազատության մեջ գտնվող ՀՀՇ անդամներից ոմանց (ովքեր մարտի 1-ի մայրաքաղաքի ճակատագրական հանրահավաքին չմասնակցելու «բարեբախտություն» են ունեցել), քաղաքական ակտիվությունն այս օրերին տեղափոխվել է Վանաձորի դատարան, որտեղ դատաքննություն է ընթանում Տեր-Պետրոսյանի վստահված անձ, մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի դեմ: Վերջինս փորձել է կանխել ընտրական կեղծիքները «մեկ առանձին վերցրած» տեղամասում, բայց՝ ինքն է հայտնվել «մեղադրվողի» կարգավիճակում. իբր՝ «խանգարել» է ընտրական հանձնաժողովի աշխատանքները: Ահա թե ինչու, «Ազգային միաբանության» նախկին անդամներից մեկը մեզ հետ զրույցում վերհիշելով, որ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ համանման պատմություն «սարքվեց» իր նկատմամբ (որ այն ժամանակ ընդդիմություն համարվող «Ազգային միաբանության» վստահված անձն էր եղել Վանաձորի տեղամասերից մեկում), ասաց. «Էս երկրում օրենքներն աշխատում են միայն ի վնաս ընդդիմության: 2003թ. ոստիկանները ինձ մի քանի ժամով հանձնաժողովի աշխատանքներից հեռացրին, որ կեղծիքներին ականատես չլինեմ, իբր թե ես ինչ-որ մեկին ուղղորդում էի» (հիշյալ պատմության իրեղեն ապացույց վկայությունները՝ «Առավոտի» 2003թ. փետրվարի 22-ի «Ազատ, արդար եւ թափանցիկ բռնություններ» հոդվածում):

Ժողովուրդն այլեւս չի վախենում



2:00 Yerevan | 22:00 GMT | Sunday 15 June 2008

Գայանե Հովսեփյան

Ժողովուրդն այլեւս չի վախենում
Ընդհանուր կարծիք կա, թե ովքեր պետական կառավարման համակարգում են աշխատում` անպայմանորեն գործող իշխանության կողքին են, եւ ընդհակառակը` ովքեր պետական կառավարման համակարգում չեն` ընդդիմություն են:
Մարդկանց հետ պարբերական զրույցներից, սակայն, պարզ է դառնում, որ պետական կառավարման համակարգում էլ կարող են լինել մարդիկ, որոնք ներկա իշխանությունների քաղաքականությունից դժգոհ են: Ճիշտ է, ոմանք իրենց աշխատանքը չկորցնելու, ընտանիքը ապրուստի միջոցից զրկելու վախից երբեմն հրապարակավ չեն արտահայտում իրենց տեսակետը, այդուհանդերձ, «ներքին զրույցների» ժամանակ խոստովանում են իրենց համակրանքը Համաժողովրդական Շարժման եւ նրա առաջնորդի նկատմամբ: Վանաձորի առողջապահության ոլորտի երկարամյա մի աշխատակցուհի, օրինակ, վստահաբար տեղեկացրեց, որ չնայած նախագահական ընտրությունների ընթացքում կիրառված վարչական լծակներին, այդուհանդերձ, ոչ միայն ինքը, այլեւ պետական ոլորտի շատ աշխատողներ օգտվել են ազատ կամքի դրսեւորման իրենց իրավունքից եւ ընտրել ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Բա էլ ու՞մ պետք է ընտրեի: Իհարկե Լեւոնին եմ ընտրել»: Հարցին, թե արդյո՞ք իր վերադասն էլ է Տեր-Պետրոսյանին ընտրել, ժխտողական պատասխան տվեց. «Իհարկե տնօրենը վարչապետի կողմն էր: Ամբողջ օրը ժողովներ էին անում, քարոզում, բայց ես եւ իմ նման շատերը` մեր հիմնարկից, Լեւոնին ենք ընտրել»: Արդյո՞ք նախկինում` 1991, 1996 թվականներին էլ է Տեր-Պետրոսյանին ընտրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հաստատ չեմ հիշում` այն ժամանակ ում եմ ընտրել կամ գնացե՞լ եմ ընտրության, բայց գիտեմ, որ 1998 թվից սկսած` Քոչարյանին ոչ մի անգամ չեմ ընտրել»: Հարցին, թե չի՞ վախեցել աշխատանքը կորցնելուց, երբ Տեր-Պետրոսյանին է ընտրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախ, ո՞վ գիտեր, թե ես քվեախցիկում ում էի ընտրում եւ հետո` թող հիմա էլ իմանան, ես վախենալու բան չունեմ»: Երբ նրան հիշեցրի, որ մի բժշկի աշխատանքից ազատել են` «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանին իշխանությունների համար ոչ ցանկալի ախտորոշում տալու պատճառով, զայրույթով ասաց. «Բժիշկը Հիպոկրատի երդում տված անձնավորություն է, նա իրավունք չունի օգնություն ցույց չտալ` անկախ նրանից, թե ով է հիվանդը», եւ դատապարտեց այդ բժշկին աշխատանքից ազատելը: Եվս մեկ ապացույց, որ Տեր-Պետրոսյանի համակիրների բանակը միմիայն նրա օրոք պաշտոնավարած մարդկանցից չէ բաղկացած, որոնք, ըստ իշխանության խոսափողների, իբր «մենակ աթոռ են ուզում» եւ «ժողովրդի սոցիալական դժգոհությունը շահարկում են»: Այս կապակցությամբ էլ հարց է առաջանում, թե ինչու՞ իշխանությունները ժողովրդի վիճակը բարելավելու փոխարեն իրենց վիճակն են բարելավում եւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացնում, հետո էլ ընդդիմությանը մեղադրում «ժողովրդի վիճակը շահարկելու» համար: Չլինի՞ ընդդիմությունն է մեղավոր, որ գներն օրեցօր աճում են, վարձերը` բարձրանում, «դրսից» օգնություն եկող դոլարն էլ` արժեզրկվում. «Ռուսաստանում դոլարը բարձրանում է` էստեղ իջնում, դոլարը սարքել են չուլ», - նկատում է վանաձորցի Ա.Մարտիրոսյանը: Ինչպես տեսնում ենք, հասարակությունը միմիայն անդեմ, «անողնաշար» մտավորականներից չէ բաղկացած, այլ` ինքնուրույն մտածող, առաջադեմ քաղաքացիներից, որոնք համոզված են, որ «Էս իշխանությունները չեն երկարելու, ինչքա՞ն կարող են զոռով աթոռ պահեն»: Թերեւս, «զոռով աթոռ պահելու» մի ապացույց էլ 1937 թվին բնորոշ գործելակերպն է եւ նույնիսկ... այդ գործելակերպի անթաքույց խոստովանությունը: Ահավասիկ. ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հունիսի 12-ին մամուլում տված հարցազրույցում խորհուրդ է տվել «մի քանիսին աքսորել»` որպես երկրի ներքաղաքական ճգնաժամի լավագույն լուծում (ահա եւ «երկխոսության առաջարկ» ընդդիմությանը). «այնպես, ինչպես ժամանակին Պարույր Հայրիկյանին են աքսորել»: Դրանից էլ մեծ խոստովանությու՞ն` 1937 թվի գործելակերպի մասին: «Բա ի՞նչ եք կարծում, առանց բռնի մեթոդների էս իշխանությունները կարո՞ղ են աթոռ պահել», - ասում է վանաձորցի նախկին կոմունիստ Ռաֆիկ Սահարյանը, ով նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգության» կողմից հանձնաժողովի անդամ է եղել եւ լուրջ ընտրախախտումներ է արձանագրել զինվորական տեղամասում: Եվ կեսկատակ ավելացնում է. «Մի քանի օր մնաց: Երեւի ամսի 20-ի հանրահավաքից հետո էլ մի քանիսին կաքսորեն: Մնում է ենթադրել, թե ու՞ր պետք է աքսորեն: Մենք հիմա Սովետական Միության կազմի մեջ չենք, որ Սիբիր աքսորեն...»: Ի դեպ, երբ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը ապրիլ ամսին հրավիրած մամուլի ասուլիսում դատապարտեց մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կատարված ձերբակալություններն ու քաղաքական հետապնդումները եւ առաջարկեց Վանաձորի երկաթուղայինների այգում տեղադրված, 1937թ. բռնաճնշումների զոհերի հուշարձանի տարեթիվը փոխարինել 2008 թվով ու «էլ 37 թվից չխոսել», մենք ենթադրում էինք, որ իշխանությունները «զրպարտություն» կորակեն Ղուկասյանի ասածը, բայց, պարզվում է, իշխանությունները ոչ միայն «տեր կանգնեցին» իրենց ուղղված քննադատությանը, այլեւ «տիրոջ իրավունքով» որոշեցին ավելի ամրապնդել այդ կարծիքը ժողովրդի մոտ, ինչի ակնառու ապացույցը, փաստորեն, հանրապետական պատգամավորի մտքերն էին` մամուլում արտահայտված, թեպետ ոմանք Աղաբաբյանի մտքերին հումորով են վերաբերվում` ասելով. «Եթե աքսորում են` թող Ամերիկա կամ Ֆրանսիա աքսորեն կամ էլ` «Գույք պարտքի դիմաց» ծրագրով հանձնեն Ռուսաստանին»:

четверг, 29 ноября 2012 г.

“Ազատ-անկախ”-ը` կայացման փուլում, առանց աջակցման-2



17  տարվա  լրագրող  եմ`  սկսած  1995թ.-ից:  Մամուլում  իմ  կողմից  տպագրված  քննադատական  հրապարակումների  համար  պարբերաբար  զանազան  ճնշումների  եմ  ենթարկվել  նրանց  կողմից,  ում  “թանին  թթու  ասող”  հոդվածներ  եմ  տպագրել  (ընդհուպ  մինչև  “սեփական  դիմումի  համաձայն”  աշխատանքից  ազատում  պետական  ոլորտում`  1998թ.,  մանրամասները  տես  բլոգի  8.01.2012թ.  “Ինչպես  ես  դարձա  լրագրող  և  դրա  հետևանքները”  հոդվածում):Սկսած  2005թ.-ից  հանդես  եմ  գալիս  որպես  ազատ  լրագրող,  սակայն,  տեսնելով,  որ  “հայտնի  ուժերի”  ձեռքը  պարբերաբար,  հետևողականորեն  հասնում  է  նաև  այն  թերթերին,  որոնցում  հանդես  եմ  գալիս,  2011թ.  հուլիսից  ստիպված  էի  բլոգ  ստեղծել  (www.azatankakh.blogspot.com),  որտեղ  մինչ  օրս  տպագրվել  են  շուրջ  100  հոդվածներ  սոցիալ-տնտեսական,  ներքաղաքական,  իրավական,  մշակութային,  հայապահպան  թեմաներով  վերլուծություն,  տեղեկատվություն,  ակնարկ:  Ընդ  որում,  բլոգում  բարձրացվում  են  հարցեր,  որոնք  երբևէ  որևէ  այլ  ԶԼՄ-ի  կողմից  չեն բարձրացվել  (Օր.` “Ու՞ր  են  կորել  հաշմանդամների  13  տարվա  նպաստները”,  10.08.2012թ.,  “Վթարային  կամուրջ  Վանաձոր-Բագրատաշեն  մայրուղու  վրա”,  18.08.2012թ.):  Ցավոք,  բլոգը  ֆինանսական  աջակցություն  չի  ստանում  որևէ  հասարակական  կամ  պետական  կառույցից  (թեպետ  այն  քաղաքական  նպատակներ  չի  հետապնդում),  չնայած  այդ  առթիվ  սոցցանցերում  պարբերաբար  հայտարարություններ  եմ  զետեղել,  որոնք  առայժմ  մնացել  են  “ձայն  բարբառոյ”:  Եվ,  եթե  բլոգը  մինչ  օրս  գոյատևում  է,  ապա  բացառապես  իմ  անձնական  խնայողությունների  հաշվին,  մինչդեռ  իմ  և  իմ  ընտանիքի  անդամների  բուն  խնայողությունները` խորհրդային  տարիներին  խնայբանկում  պահ  տված  ավանդներ,  առ  այսօր  “սառեցված”  վիճակում  են,  և  հայտնի  չէ,  թե  դրանք  երբևէ  վերադարձվելու  են  (այնպես,  ինչպես  հազարավոր  այլ  քաղաքացիների  ավանդներ):  Այսինքն,  պետությունը  ոչ  միայն  “խորթ  զավակի”  կարգավիճակում  է  պահում  շատերին,  այլև`  զրկում  է  անգամ  ունեցածից:  Ծանոթներիցս  մեկն  ինձ  խորհուրդ  է  տալիս  դիմել  որևէ  օլիգարխի,  կամ`  կուսակցության  անդամագրվել,  սակայն,  կարծում  եմ,  կուսակցության  անդամ  լինելը  կամ  որևէ  օլիգարխից  կախում  ունենալը  կխանգարի  ազատ  մամուլի  կայացմանը:  Ըստ  այդմ,  ակնկալում  եմ  ժողովրդավարության  զարգացմանն  ուղղված  որևէ  դրամաշնորային  ծրագրի  աջակցություն,  միաժամանակ  ակնկալելով  ազատ  մամուլի  ու  ժողովրդավարության  կայացման  համար  շահագրգիռ  որևէ  պատգամավորի  միջամտություն.  հարց  բարձրացնել,  որպեսզի  պետբյուջեի  միջոցներով  որոշակի  ֆինանսական  հատկացումներ  արվեն  այն  տեղեկատվական  բլոգներին,  որոնք  ապացուցել  են  իրենց  գոյության  անհրաժեշտությունը,  քաղաքական  նպատակներ  չեն  հետապնդում  և  տպագրում  են  հոդվածներ` բացառապես  ժողովրդի  շահերից  ելնելով:  Չէ՞  որ  պետության  կողմից  պարբերաբար  ֆինանսավորվում  են  և  առանձին  ՀԿ-ներ,  և  թերթեր  (որոնց  մի  որոշներում  տպագրվող  նյութերի  վերաբերյալ  ֆեյսբուքում  մի  օգտատեր  կատակել  էր,  թե  “Ափսոս  չէ՞ր  էն  ծառը,  որ  էդ  թերթը  տպելու  համար  էն  կտրել”):  Եթե  մի  100  անդամ  չունեցող,  “թղթի  վրա”  գործող  կուսակցություններն  են  անգամ  պետբյուջեից  տարեկան  կտրվածքով  ֆինանսավորվում,  ապա  ժողովրդի  շահերից  բխող  հարցեր  բարձրացնող  բլոգներն  ինչու՞  չպետք  է  ֆինանսավորվեն:  Միաժամանակ  հիշեցնեմ,  որ  Azat Ankakh  բլոգի  զարգացման  նպատակով  Զարգացման  Հայկական  բանկում  մայիս  ամսից  բացվել  է  հաշվեհամար,  և նրանք, ովքեր ցանկանում են նպաստել այլընտրանքային, բայց անկողմնակալ լրատվությանն ու ժողովրդավարության զարգացմանն` ի դեմս Azat Ankakh բլոգի, կարող են փոխանցումներ կատարել Զարգացման Հայկական բանկում հետևյալ հաշվի համարներով`

 ՀՀ դրամով          (AMD) 1810004845330100
ԱՄՆ դոլարով     (USD)  1810004845330101
Եվրոյով              (EUR)  1810004845330150
Ռուս. ռուբլով    (RUR)  1810004845330158
    Azatankakh բլոգի հիմնադիր հեղինակ`  Գայանե Հովսեփյան
Էլ.հասցե` gayane1960@gmail.com
                               gayanehovsepyan91@gmail.com
                             Հեռ.             +374 (322) 4-61-17

вторник, 27 ноября 2012 г.

,,Ազատ գոտու,, հյուրերն ՝ ընդդեմ ,,քֆուրով,, բանաստեղծության

 Հ1-ի ,,Ազատ  գոտի,,  հաղորդումը  հաճախ  չեմ  դիտում,  բայց  նոյեմբերի  26-ի  հաղորդման  անոնսից  տեղեկանալով,  որ  Երեւանի  գրողների  միության  հիմնադիր, լոռեցի  Աբգար  Ափինյանն  ու  նրա  համախոհները  հանդես  են  գալու  ,,ինտիմ,,  թեմաներով  գրող  Արտեմ  Հարությունյանի  ,,արվեստի,,  դեմ,  որոշեցի  ունկնդրել. մանավանդ,  որ  երկուսն  էլ  ինտրիգային  դեմքեր  են:  Դե , Ափինյանն  անընդհատ  սկանդալային  թեմաներով  քննարկումների  ու  ասուլիսների  հայտնի  մասնակից  է ՝  ազգապահպան-ավանդապաշտական.  թեմաներով . վկա ՝ մի  10տարի  առաջ  ,,Առավոտում,,  տպագրված  մի  հոդված ՝,,  Աբգար  Ափինյանը  եւ  աբորտը,,  վերնագրով:  Այն  ժամանակ  Հայաստանի  գրողների  միությունում  մի  քանի  մտավորականներ  հավաքվել  ու  բողոքում  էին  Հայաստան  ներմուծված  ու  ընտանիքի  պլանավորման  կաբինետների  միջոցով  անվճար  բաշխվող  հակաբեղմնավորման  միջոցների  դեմ,  այդ  ակցիան  համարելով  հայկական  ընտանիքների  աճի  արգելակման  գործոն:  Իսկ  Արտեմ  Հարությունյանի  բանաստեղծություններից  մի  քանիսը  պատահաբար  կարդացել  եմ  մամուլում,  եւ  նկատել,  որ  այնտեղ  բավականին  գռեհիկ  արտահայտություններ  կան: ,,Ազատ  գոտու,,  հյուրերն  էլ  հենց  դրա  համար  ուզում  էին  Արտեմին  համոզել,  որ  նրա  բանաստեղծություններից  որոշները,  մեղմ  ասած՝ ,,էրոտիկ,, են, անթույլատրելի  է որոշ  արտահայտությունների  օգտագործումը;  Հաղորդումը  վարող  Էրիկը  նույնիսկ  ,,չարախնդաց,, թե ,,Ձեր  վերջին  ստեղծագործությունների  գիրքը  կարծես  թե  չտպագրեցին,,:  Իսկ  Արտեմը  ,,սառը  ջուր  լցրեց,,  նրա  ,,գլխին,,  ու  ասաց,  որ  տպագրվել  է,  բայց ՝ ոչ  պետական  միջոցներով:  Հետաքրքիրն  այն  է,  որ  հաղորդման  ակտիվ  մասնակիցը  ոչ  թե  Աբգար  Ափինյանն էր, այլ ՝ցեղակրոն  արժեքներ  դավանող  մի  երիտասարդ,  որ,  բուն  թեմայից  շեղվելով,  սկսեց  պաթոսով  քարոզել, որ  հայ  կինը  չպետք  է  արտաամուսնական  կապի  մեջ  մտնի,  ու ,,կարմիր  խնձորը,,  պետք  է  առհասարակ  սրբություն   համարվի  . այն  դեպքում,  երբ  Արտեմ  Հարությունյանի ՝ ,,խնդրո  առարկա,,  բանաստեղծություններից  մեկի  գռեհիկ  տողերում  / որն  այդտեղ  ընթերցվեց /  որպես  ,,թիրախ,,  ռուս  կանայք  էին  ընտրված: Տպավորություն  ստացվեց,  թե  հայ  կանայք  կարող  են  բարոյալքվել, որովհետեւ  կարող  է  կարդան  Արտեմի  գրած  ոտանավորն  ու  ոգեւորված  գնան  բարոյալքվելու:  Բարեբախտաբար,  հաղորդման  հյուրերից  Արմեն  Մազմանյանը  նկատեց,  որ  բուն  թեմայից  շեղվել  են  ու  հաղորդումը  վերածել  ,,կարդաբալետի,,,  եւ  Ա.Հարությունյանին  ,,բզիկ-բզիկ,,  անելուց  փրկելու  նպատակով  վկայակոչեց  միջնադարյան  սիրային  բանաստեղծ  Նահապետ  Քուչակի  բանաստեղծություններից  մեկը:  Իսկ,  մինչ  այդ,  Հարությունյան  Արտեմը,  առաջնորդվելով  ,,լավագույն  պաշտպանությունը  հարձակումն  է,,  սկզբունքով, սկսեց  ցեղակրոն  երիտասարդին  հրահրել  ու  ,,խայթեց,,  թե  ,,դու  կնոջ  հետ  չես  կենակցել,, :Վերջինս  էլ  նրան  համեմատեց  պալատական  բանաստեղծների  հետ,  որ,   իբր,  իրենց  ոտանավորներով  ուզում  են  ,,պալատական  մարկիզուհիներին,,  դուր  գալ:  Ի  դեպ,  Հարությունյանը  ոգեւորվեց,երբ  մի  քանի  ,,արգելված  մտքեր,,  հնչեցրին  նրա  գրածներից:  Եւ  Աբգար  Ափինյանի  ընկերական  խորհուրդն  էլ,  թե  ,,ինչ  կլինի  էդ  տողերը  հանես,, ՝  չհամոզեց  նրան,  քանի  որ  երանությամբ  ասաց.,,.Հրաշալի  տողեր...,,: Իսկ  նրա  ոգեւորությունը  կատարյալ  էր, երբ  իմացավ,  որ  ուսանողուհիներն  իր  բանաստեղծություններից  ինչ-ինչ  տողեր  կարմիր  մատիտով  ընդգծել  են  եւ  ներկայացրել  Աբգարին՝ որպես  բողոքի  նշան. : ,,:Ուրեմն  կարդացել  են,,-ոգեւորվեց  նա  այդ  փաստից:Սա  նման  է  նրան, երբ  այգու  որեւէ  անկյունում  դարանակալած  մոլագարը  բավականություն  է  ստանում,  երբ  որեւէ  կին  տեսնում  է  նրա  մերկությունը:  Հաղորդումը  լիուլի  նպաստեց  Ա,Հարությունյանի  բանաստեղծությունների  գովազդին ՝ հակագովազդի  միջոցով,  եւ,  այն  դեռահասները,  ովքեր  որեւէ  գրախանութ  կամ  գրադարան  չեն  գնացել,  հաստատ  վազելու  են  եւ  այնտեղ  փնտրելու  Արտեմի  բանաստեղծությունները,  որոնց  նախաբանում, ճիշտ  կլիներ,  եթե  գրվեր,  որ  ,,մինչեւ  16  տարեկաններին  արգելվում  է,,:  Այնուամենայնիվ,  հաղորդման  գլխավոր  առավելությունն  այն  էր,որ  վերջում  նմանատիպ  գրողներին  հիշեցվեց,  որ  ՀՀքրեական  օրենսգիրքն  արգելում  է  պոռնոգրաֆիկ  թեմաներով  նյութերի /որոնց  թվում ՝ գրականություն / հրատարակումն  ու  տարածումը:
   ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 24 ноября 2012 г.

,,Մարտնչող տգիտությունն,, ՝ ընդդեմ քերականության

  Հայկական  հեռւստասերիալներում  ու  հաղորդումներում  գերիշխող  ուղղություն  է  դառնում  ,,մարտնչող  տգիտությունն,,՝  ընդդեմ  քերականության:  Քերականական  սխալներից  շատ  տարածված  են  ՝,,փախչել  է,, / փոխանակ ՝  ,,փախել  է,, /,  ,,թռչել  է,,/ փոխանակ ՝  ,,թռել  է,,/,  ,,հալչել  է,,/ փոխանակ ՝  ,,հալվել  է,,/  արտահայտությունները:  Այս  կարգի  սխալների  թեմային  անդրադարձել  ենք  նաեւ  սույն  բլոգի ՝մարտի  5-ի  ,,Որքա՞ն  կարելի  է  հայերենն  աղավաղել  հեռուստաեթերից,,  հոդվածում : Անգամ  ,,առաջատար,,  համարվող  հեռուստաալիքների  հաղորդավարներն  են  այս  կարգի  սխալներ  օգտագործում,  ավելացրած ՝ այն, որ  վերջակետի  ու  ստորակետի  բանավոր  գործածության  դեմ  անխնա ,,պայքար,,  են  սկսել ,  ու  որոշ  տեքստերի  ընթերցանությունից  չես  հասկանում,  թե  միտքը  ո՞րտեղ  ավարտվեց,  եւ  նոր  միտքը  որտեղից  սկսվեց:  Հետաքրքիր  է,  տեքստ  կազմող՞ն  է  տեքստը  սխալներով  հանձնում  կարդալու,  թե՞  կարդացողը  չի  ուշադրություն  դարձնում  վերջակետին,միջակետին  ու  ատորակետին:  Առավել  վատ  է,  երբ  ռադիոռեպորտաժի  հեղինակն  ինքն  է  իր  տեքստից  ,,շպրտում,, վերջակետն  ու  ստորակետը  կամ ՝  դրանք  կիրառում  այնտեղ,  որտեղ  պետք  չէր,  քանի  որ  այդ  դեպքում  միտքը  կեսից  ընդհատվում  է:  Կամ,  ի  վերջո,  որքա՞ն  կարելի  է  հիշեցնել,որ  հայերենում  շեշտը  դրվում  է  վերջին  վանկի  վրա,  եւ  ոչ  թե՝  առաջին,  իսկ  եզակի  թվով  ենթակայի  հետ  չի  կարելի  հոգնակի  ստորոգյալ  օգտագործել, կամ ՝ ընդհակառակը  /  օրինակ ՝ ,,աշխատանքներ  է  տարվում,,  փոխանակ  ՝  ,,են  տարվում,,/:  Անգամ  արտասահմանյան  ֆիլմերի  վերնագրերն  են  սխալ  քերականությամբ  թարգմանում : Ահավասիկ,  նոյեմբերի  2-ի  ,,Եթեր,,  շաբաթաթերթում,   ,,Կուլտուրա,,  ալիքի  ծրագրում  ազդարարված  էր ՝,,Ու՞մ  մոտ  է  թռչել-եկել  երգող  դեղձանիկը,,/:  Այսքանից  հետո  ինչպե՞ս  չասես,  թե  ,,մարտնչող  տգիտությունը,, ....,,թռչել-եկել է,,  հայերենի  քերականություն:  Սրան  հակառակ  էլ,  որտեղ  պետք  է՝  ,,չ,,-ն  օգտագործեն,  չեն  օգտագործում,  ու  ասում  են ՝,,կորում  է,, /փոխանակ ՝,,կորչում  է,,/:  Հարկ  է  նկատել  նաեւ,  որ  հայկական  սերիալները  կարծես  թե  կոչված  են  հասարակության  բառապաշարի  մեջ  ներմուծել   քրեական-ժարգոնային  բառապաշար:  ,,Արմենիա,, հեռուստաալիքով  ընթացող  ,,Եզրագծից  այն   կողմ,,եւ  ,,Դժվար  ապրուստ,,  սերիալները  հեղեղված  են ,,բողոքվել  ա,,  ,,խնդրվել  ա,,  ,,թողացվել  ա,,  ,,տեղից  էլ,,  ,,դեմից  էլ,,  .,,տնեցիքի,,  ,,ձեւ  չի,,   ,,ընենց  չի  որ,,  ,,պապուս,, ,,Աբո  ձյա,, ա րտահայտություններով: Ընդ  որում,  ֆիլմում  ժարգոնով  խոսում  են  ոչ  միայն  հանցագործները,  այլեւ ՝ դրական  կերպարով  հանդես  եկող  ոստիկանները,  որոնց  համար  սովորական  է ,,արագի  մեջ,,  արտահայտությունը:  Ակամա  գալիս  ենք  եզրակացության.  կամ  դերասաններն  իրենց  լեզվամտածողությունն  են  ներմուծում  հասարակություն,  կամ՝՝  սցենարիստն  է  իր  բառապաշարն  ու  լեզվամտածողությունը  օգտագործում  ֆիլմում:  Ընդ  որում,  ոստիկանները  նաեւ  փորձում  են  հայհոյախոսությամբ  ետ  չմնալ  հանցագործներից  ու  ասել ՝  ,,Այ  կազյոլ,,  ,,պորչի  տղա,,   ,,սատկացնելու  եմ,  արա,,   ,,քթերիցդ  եմ  բերելու,,:  Եթե  իսկապես  սա է  հայ  դրական  ոստիկանի  բառապաշարը,  որ  հրաման  տալիս  օգտագործում  է  ,,արագի  մեջ,,  ժարգոնային  ձեւը,  ապա  ինչպիսի՞ն  կլինի  բացասականինը:  Էլ  ,,չենք խոսում,,  հանցագործ  կերպարներ  Լորդի  ու  Վարշամի  ,,օրիգինալ,,  բառապաշարից,  որն  ավելի  շատ  ստեղծագործական   երեւակայության  արդյունք  է՝  մոլագարներին  բնորոշ.  ,,Գանգից  ծուխ    ա  հելնելու,,  ,,Ճակտից  թողելու  եմ,,  ,,կոկորդդ  կրծելու  եմ,,  ,,Արունը  խմելու  եմ,,:  Այս  կարգի  ,,դաստիարակությունը,,  կարող  է  հիմնավորապես  չեզոքացնել  մանկավարժների  տված  դաստիարակությունը,  քանի  որ  ֆիլմը  դիտում  են  նաեւ    երեխաները  / եթե  ոչ՝  գիշերային,  ապա  ցերեկային  ժամերին,  ֆիլմի  կրկնության  ժամանակ /:                                                                       ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 6 ноября 2012 г.

Կոմունիստներն ՝ ընտրագրավի մեծության, գործարանների թալանի եւ այլնի մասին

   Նոյեմբերի  6-ին  Հայկոմկուսի  Վանաձորի  քաղկոմում  հրավիրված  ասուլիսի  ժամանակ  կոմունիստները  պարպեցին  1  տարվա ընթացքում  կուտակված  ողջ  ցասումն  ընդդեմ  գործող  համակարգի:  Հիմնական  բանախոսը,  սակայն,  քաղկոմի  1-ին  քարտուղար  Անդրանիկ  Ղուկասյանն  էր:  Ինչպես  սովորաբար,  բանախոսը   հերթական  անգամ  գովաբանեց  սոցիալիզմի  առավելությունները՝  ներկայիս  համակարգի  համեմատությամբ / որը  բնորոշեց որպես  ֆեոդալական /  եւ  հպարտությամբ  նկատեց,  որ  համաշխարհային  սիստեմում  կապիտալիզմի  դիրքերն  աստիճանաբար  թուլանում  են ՝  ի  դեմս  ֆրանսիայի, Հունաստանի  եւ  այլն:  Այն,  որ  Հայաստանում  կոմունիստները  Ազգային  ժողովում  ներգրավված  չեն  / ի տարբերություն  ԱՊՀ  այլ  երկրների  խորհրդարանների /,Ղուկասյանի  կարծիքով՝  պատճառը  հայ  օլիգարխներն  են,  որոնք  նախընտրական  բարեգործությունների  շնորհիվ  ձայներ  են  գնում / հետաքրքիր  է,  մի՞թե  Ուկրաինայում  կամ  Ռուսաստանում  ձայներ  գնող  օլիգարխներ  չկան,  թե՞  պպարզապես  հայ  ժողովուրդը  էությամբ  այնքան  էլ  սոցիալիստամետ  չէ,  ալ՝  ազգայնական,  ու  համառորեն  չի  ուզում  ետ  նայել ՝  դեպի  ,,պայծառ  անցյալ,, / ինչպես  ասում  էր  ,,Կարգին  սերիալի,,  Ադիկը  /: Օրեցօր  ավելացող  արտագաղթի  միակ  մեղավորն,  ըստ  Ղուկասյանի,  ոչ  թե  վատ  ղեկավարներն  են,  այլ ՝  համակարգը:  Չնայած  գտնում  է,  որ  մեր  տնտեսությունը  մենաշնորհային  է ՝  բաժանված  մի  քանի  խմբերի  միջեւ,  բայց՝  դրա  մեղքն  էլ  պետությունն  է  /  ի  դեմս  ու՞մ  /,  որը  չի  վերահսկում :  Կոմկուսի  ներկայացուցիչը  գտնում  է,  որ  Հայաստանը  սոցիալիզմի  տարիներին  ավելի  անկախ  ու  ազգային  էր,  քան ՝ հիմա. ,,Սոցիալիստական  Հայաստանի  գերբի  վրա  Մասիս  սարը  նկարված  էր,  էլ  ի՞նչ  եք  ուզում,,:  Իմ  հարցին ՝  ,,Արմենիայի,,  ,,Կենդանի  մատյան,,  հաղորդման  ժամանակ  ձեզ  հարց  ուղղվեց  այն  մասին,  որ  կոմունիստների  իշխանության  տարիներին  ազգայինը  ստորադասվում  էր  ինտերնացիոնալիստականին,,  բայց  դուք  այդ  հարցի  առնչությամբ  չասացիք  այն,  ինչ  որ  այսօր, /  որն,  ըստ  էության  այն  հարցի  պատասխանն  է /,  Ղուկասյանը  պատճառաբանեց,  թե  հաղորդման  ընթացքում  համընդհանուր  ճնշման  մթնոլորտ  կար: Հաջորդ  հարցս, թե  ինչպիսի՞ն  է   ,,Կենդանի  մատյան,,  հաղորդման  համեմատությունը  դրա  իրավանախորդ  ,,Հեռուստադուելի,,  համեմատությամբ  /որին  նույնպես  Ղուկասյանը  մասնակցել  էր  / ,պատասխանեց,  որ  ,,Հեռուստադուել,, հաղորդումն  ավելի  դրական  էր  բնույթով  / հիշեցնենք,  որ  ,,Հեռուստադուելը,,  վարում  էր  Գ.Ալթունյանը,  որ  այժմ  ,,Հայլուրի,,  մեկնաբանն  է /:  Կոմկուսի  ներկայացուցչին  մտահոգում  է  ոչ  միայն  արտագաղթը,  այլեւ՝  դրա  պատճառները,  որոնցից  մեկն  էլ  աշխատատեղերի  բացակայությունն  է  ու  կրկին ՝  մենաշնորհային  տնտեսությունը:  ,,Դուք  գիտե՞ք,  թե  ինչու  չի  աշխատում  քիմգործարանի  կարբիդի  արտադրությունը ,  որովհետեւ  կարբիդ  արտադրելը  ձեռնտու  չի  ոմանց,  քանի  որ  դրսից  են  ներկրում,,- հարցրեց  ու  իր  հարցին  պատասխանեց  բանախոսը: Երբ  նկատեցի,  որ  տեղական  իշխանությունները  վերջերս  պատճառաբանում  էին,  թե  քիմգործարանը  մեծաքանակ  մասնագետների  պակաս  ունի, Ղուկասյանը  նկատեց, որ  դրա  պատճառն  այն  է,  որ   նախկին  աշխատողներից  շատերը  մահացել  են,  մնացածները  յոթանասունն  անց  են, իսկ  նոր  մասնագետներ  պատրաստելու  համար  պետք  է  մեծ  գումարներ  ծախսի  գործարանի  ղեկավարությունը /՚:  Ա.Ղուկասյանը  նաեվ  մտահոգություն  հայտնեց  ընտրագրավի  չափի  մեծ  լինելու  համար /որը  հնարավորություն  չի  տալիս  արժանավորներին  առաջադրվել  ընտրություններում /,  եւ  տեղեկացրեց,  որ   այդ  հարցով  դիմել  է  ԱԺ  պատգամավորի  եւ  սպասում  է  պատասխանի:   Ասուլիսի  վերջում  կոմկուսի  ներկայացուցիչը  խոստացավ  իշխանության  գալու  դեպքում  /որի  համար  կոնկրետ  ժամկետ  նշվեց ՝2018թիվ / պատժել  բոլոր  նրանց,  ում  պատճառով  ժողովուրդը  20տարի  զրկանքներ  է  կրել,  ովքեր  գործարաններ  են  թալանել,  եւ  այս  համատեքստում  որպես  նորություն  հայտնեց,  որ  ԻԿԲ  ձեռնարկությունը ../СКБ /  քանդում  են ՝  հայտնի չէ, թե  ինչ  նպատակներով .,,Եթե  այն  որպես  СКБ  պետք  չէ,  թող  մի  ուրիշ  բան  դարձնեն,  ոչ  թե  քանդեն,,:  .... Իսկ  ինձ   հետաքրքիր  է,  թե  ինչու՞,  օրինակ,  անկախ  պետություն  Շվեդիայում   ժողովուրդը  լավ  է  ապրում,  թեպետ  այնտեղ  սոցիալիստական  կարգեր  չեն:  Հետեւաբար,  միգուցե  անկախ  Հայաստանի  ժողովրդի  վատ ապրելու  պատճառը  ոչ  թե  հասարակարգն  է,  ինչպես  պնդում  են  կոմունիստները,  այլ ՝  իշխանավորները  կամ  որոշ  պաշտոնավորներ,  որոնք  էլ  վարկաբեկում  են  անկախության  գաղափարը:  Ակամա  հիշում  ենք  ժողովրդական  այն  ասացվածքը,  թե  ի՞նչն  է  խանգարում  վատ  պարողին:                                                                                                                                               ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 2 ноября 2012 г.

Քաշը պակասեցնում են, գինը ՝ բարձրացնում

Մինչ  ,,վերեւներում,,  կոռուպցիայի  դեմ  ,,լուրջ,,  պայքար  են  մղում,  ,,ներքեւներում,,  շուկայական  առեւտուրը  բացարձակ  անտերութ յան  է  մատնված:  Հավանաբար  մի  100  անգամ  հեռուստաէկրանից  խոսվել  է   /  ավելի  հաճախ՝  սպառողների  միության  նախագահի  կողմից  /,  որ  մայրաքաղաքի  խանութներում  սովորական  երեւույթ  է  դարձել  հացի  քաշը  պակասեցնելը,  գինն  ավելացնելը,  քաշի  վերաբերյալ  մատնանշումները  կամ  դրանց  անհամապատասխանությունն իրական  քաշին: Այդ  քննադատությունից,  սակայն,, ոչինչ  չի  փոխվում:  Նույն  երեւույթն  էլ  Վանաձորում  է. առեվտրի  կետերը  հեղեղված  են  թերքաշ  ու  ,,թերխաշ,,  փուչ,  օդային  հացերով: Վերջին  3  ամսում  3-ական  անգամ  հացի  գինն  ավելացել  է, զուգահեռ  էլ՝ որոշ  տնտեսվարողներ  քաշն  են  պակասեցնում՝,  ինչը  կրկնակի  հարված  է  հասցնում  սպառողի  գրպանին:  Ընդ  որում,  որպես  կանոն,  հացերը  փաթեթավորում  կամ  մատնանշում  քաշի  մասին  չունեն:  Ո՞վ  պետք  է  վերահսկի  այս  ոլորտը  ու  կանխի  սպառողների  թալանը:  Թերեւս,  այս  խաբեության  հաշվին  են  մեր  մոտ  հարստանում  օլիգարխները,  ու  այդ  թալանից  երբեմն  բարեգործական  փշրանքներ  նետում  ժողովրդին  կամ  ընտրազանգվածին,  մանդատներ  գնում  կամ  քարոզարշավներ  հովանավորում:  ՏՄՊՊՀ-ն  օրերս  հացի  գնի  բարձրացումն  արդարացրեց ՝  պատճառաբանելով  համաշխարհային  շուկայի  միտումները:  Իսկ  քաշի  պակասեցնելն  ու  կամայական   չափանիշներ  որոշելն  է՞լ  է  համաշխարհային  մակարդակով. երբ  նույն  տեսակի,  տարբեր  չափերի  հացը  տարբեր  գներով  է  վաճառվում  նույն  տնտեսվարողի  մոտ:  Ի  դեպ,  մեր  տեղեկություններով,  այս  ոլորտում  ստվերային  մենաշնորհ  կա,  քանի  որ  թանկ  գնով  վաճառողներն  ստիպում  են  էժան  վաճառողներին՝  գները  համապատասխանեցնել  իրենց  չափանիշներին:                                                                                                                        ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 22 октября 2012 г.

Տեղական ընտրություններ՝ «գեղական» կարգով


 Հարցերը  լուծվեցին  <<գողական>>  կարգով
Սույն  թվականի  հոկտեմբերի  21-ին,  <<Արմենիա>>  հեռուստատեսությամբ  02  հաղորդաշարի  ժամանակ  հայտնվեց,  որ  Վանաձորի  Տարոն-4  թաղամասում  ծեծկռտուք  է  եղել  2  համատիրությունների  ղեկավարների  միջև,  որն  էլ  ավարտվել  է  դանակահարությամբ:  Սույն  պատմության  առնչությամբ  հիշեցինք,  թե  ինչ  նախապատմություն  էր  ունեցել  այդ  համատիրությունների ձևավորումը,  որին  անդրադարձել  ենք  դեռևս  2009թ.  <<Հրապարակ>>  օրաթերթի  սեպտեմբերի  17-ի  համարում`    <<Տեղական ընտրություններ՝ «գեղական» կարգով>>  հոդվածում,  որն  էլ  ներկայացնում  ենք  ստորև:

                Տեղական ընտրություններ՝ «գեղական» կարգով

ì³Ý³Óáñáõ٠ѳٳïÇñáõÃÛáõÝÝ»ñÇ ÙÇ Ù³ëÁ §ÃÕÃÇ íñ³¦ »Ý, ³Û¹ Ù³ëÇÝ ù³ÝÇóë Ýßí»É ¿ ݳ¨ Èáéáõ Ù³ñ½å»ï³ñ³Ýáõ٠ϳ۳ó³Í ËáñÑñ¹³ÏóáõÃÛáõÝÝ»ñÇ Å³Ù³Ý³Ï: г½í³¹»å ¿ ѳٳïÇñáõÃÛ³Ý Õ»Ï³í³ñ ÁÝïñíáõÙ ÇëÏ³Ï³Ý ÅáÕáíáí: ÜÙ³Ý Ñ³½í³¹»åÝ»ñÇó Ù»ÏÝ ¿É ûñ»ñë §î³ñáÝ-4¦ óճٳëÇ Ñ³Ù³ïÇñáõÃÛ³Ý Õ»Ï³í³ñÇ ÁÝïñáõÃÛ³Ý ÅáÕáíÝ ¿ñ, áñ Éáõë³µ³Ýí»ó í³Ý³ÓáñÛ³Ý Ñ»éáõëï³ï»ëáõÃÛ³Ùµ: ²Û¹ ÅáÕáíÝ ³é³ÝÓݳѳïáõÏ ¿ñ ݳ¨ Ýñ³Ýáí, áñ å³Ûù³ñÁ ÙÕíáõÙ ¿ñ áã û ûÏݳÍáõÝ»ñÇ ÙÇç¨, ³Ûɪ ϳ۳óÙ³Ý Ñ³Ù³ñ, ÇÝãÇÝ ¹»Ù ¿ñ ù³Õ³ù³å»ï³ñ³ÝÇ µÝ³ÏïÝï»ëáõÃÛ³Ý í³ñãáõÃÛ³Ý å»ï ¶ñÇß³ ä³é³íÛ³ÝÁ,  å³ï׳鳵³Ý»Éáí ùíáñáõÙ ãÉÇÝ»Éáõ ѳݷ³Ù³ÝùÁ: ²Û¹ ³éÃÇí í»ñçÇÝÇë Ñ»ï µáõéÝ íÇ׳µ³ÝáõÃÛ³Ý Ù»ç ¿ñ Ùï»É ³é³ç³¹ñí³Í ûÏݳÍáõ ì³Ñ³·Ý ²í³·Û³ÝÁ, áñÝ ¿É ÑÇß³ï³Ï»ó, áñ ³í»ÉÇ ùÇã Ù³ñ¹Ï³Ýóáí ÅáÕáíÝ»ñ µÝ³Ïí³ñãáõÃÛ³Ý å»ïÁ §Ï³Û³ó³Í¦ ¿ ѳٳñ»É: ²Û¹áõѳݹ»ñÓ, ÅáÕáíÁ ϳ۳ó»É ¿, ¨ ÅáÕáí³Ï³ÝÝ»ñÁ ÙdzѳÙáõé áõÅ»ñáí ÁÝïñ»É »Ý ì. ²í³·Û³ÝÇÝ ¨ µáõéÝ Í³÷³Ñ³ñáõÃÛáõÝÝ»ñáí ѳÛï³ñ³ñ»É, û Ç í»ñçá ÅáÕáíñ¹³í³ñáõÃÛáõÝÁ ѳÕûó:  ²Û¹ å³ÛÙ³ÝÝ»ñáõÙ ¶. ä³é³íÛ³ÝÁ ëïÇåí³Í ¿ñ ßÝáñѳíáñ»É ²í³·Û³ÝÇÝ: ´³Ûó … 2 ûñ ³Ýó ÝáõÛÝ ä³é³íÛ³ÝÁ §ÈáéǦ Ñ»éáõëï³ï»ëáõÃÛ³Ùµ ѳÛï³ñ³ñ»ó, û §ÅáÕáíÁ ùíáñáõÙ ãáõÝ»ñ, å»ïù ¿ Ù³ëݳÏó»ñ áã û 52, ³Ûɪ 76 Ù³ñ¹¦ (³ÛëÇÝùݪ ³Û¹ù³Ý ß»Ýù»ñÇ Édz½áñ Ý»ñϳ۳óáõóÇã. Ñ»ï³ùñùÇñ ¿, ÇëÏ ù³ÝDZ Ù³ñ¹áí »Ý ÁÝïñáõÙ 2-3 ß»Ýù»ñÇ Ñ³Ù³ïÇñáõÃÛáõÝÝ»ñÇ Õ»Ï³í³ñÝ»ñÇÝ): §î³ñáÝ-4¦ óճٳëÇ  ÙÇ µÝ³ÏãáõÑÇ, áñ ï»ÕÛ³Ï ã¿ñ ÅáÕáíÇ Ï³Û³óÙ³Ý Ù³ëÇÝ, Ù»½ Ñ»ï Ñ»é³Ëáë³½ñáõÛóáõÙ ³ë³ó. §Ð³í³Ý³µ³ñ, ì³Ñ³·ÝÁ Çñ»Ýó Ù³ñ¹Á ã¿, ¹ñ³ ѳٳñ ³Ù»Ý ·Ýáí å»ïù ¿ å³Ûù³ñ»Ý, áñ ã³ÝóÝǦ: Àݹ áñáõÙ í»ñçÇÝë ¹ñ³Ï³Ý ³ñï³Ñ³Ûïí»ó áã ÙdzÛÝ ÁÝïñí³Í ûÏݳÍáõÇ, ³Ûɨª Ýñ³ Çñ³í³Ý³Ëáñ¹Ç Ýϳïٳٵ, áñ, ã·Çï»ë ÇÝãáõ, 2 ³ÙÇë ³é³ç Ññ³Å³ñ³Ï³Ý ¿ ïí»É: Ø»ñ ½ñáõó³ÏÇóÁ ݳ¨ Ýß»ó, áñ »Ã» ûÏݳÍáõÝ Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÇ §ëñïáí ãǦ, ÃáõÛÉ ã»Ý ï³ ³ß˳ïÇ, Ï˳ݷ³ñ»Ý: Ø»ñ ï»Õ»ÏáõÃÛáõÝÝ»ñáí, ѳٳïÇñáõÃÛ³Ý ÁÝïñí³Í ջϳí³ñ ì. ²í³·Û³ÝÁ ²Ä ݳËÏÇÝ å³ï·³Ù³íáñ, ·áñͳñ³ñ ì³Ññ³Ù ´³Õ¹³ë³ñÛ³ÝÇ Ñ³Ù³ËáÑÝ»ñÇó ¿: ºÝó¹ñíáõÙ ¿, û ³Û¹ ѳݷ³Ù³ÝùÝ ¿É å³ï×³é ¿ ѳݹÇë³ó»É, áñ ï»Õ³Ï³Ý Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÁ ¹»Ù ¹áõñë ·³Ý í»ñçÇÝÇë: ²ÛÅÙ ¹»åù»ñÁ Ýáñ ½³ñ·³óáõÙ »Ý ëï³ó»É. ë»åï»Ùµ»éñÇ 15-ÇÝ §ÈáéǦ Ñ»éáõëï³ï»ëáõÃÛ³Ùµ ³½¹³ñ³ñí»ó, áñ §î³ñáÝ-4¦ óճٳëÇ 114  ß»Ýù»ñÇó 28-Á ëï»ÕÍ»É »Ý Ýáñ ѳٳïÇñáõÃÛáõݪ §¼»ÛÃáõݦ,  áñÇ Õ»Ï³í³ñ ¿ ÁÝïñí»É ²Éµ»ñï ä»ïñáëÛ³ÝÁ: ö³ëïáñ»Ý, 1 ѳٳïÇñáõÃÛáõÝÁ µ³Å³Ýí»É ¿ 2 ѳٳïÇñáõÃÛ³Ý: »ñ¨ë, ï»Õ³Ï³Ý Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÁ ³ÛÝå»ë »Ý ³ñ»É, áñ §áã ßÇßÁ í³éíÇ, áã Ëáñáí³ÍÁ¦: ²Ûë ÅáÕáíÝ ¿É Ñ»ï³ùñùñ³Ï³Ý ¿ñ Ýñ³Ýáí, áñ ì. ²í³·Û³ÝÁ Ù³ëݳÏó»É ¿ áñå»ë ß³ñù³ÛÇÝ µÝ³ÏÇã:   
                                       ¶³Û³Ý» Ðáíë»÷Û³Ý,   <<Հրապարակ>>  17.09.2009թ.

Հ.Գ.  Փաստորեն,  3  տարվա  ընթացքում  համատիրությունների  ղեկավարների  պայքարը` միմյանցից  բնակիչ  <<փախցնելու>>  նպատակով,  <<տրամաբանական>>  հանգուցալուծման  է  հասել`  վերածվելով  կրիմինալի:  Հիշեցնենք,  որ  հոկտեմբերի  21-ի  <<Արմենիայի>>  ռեպորտաժում  նշվեց,  որ  դանակահարողը  եղել  է  Վահագն  Ավագյանը:
                                                                                                  22.10.2012թ.

среда, 17 октября 2012 г.

Զվարճապատումներ հայկական ֆիլմերից

,,Հ1,,-ով  ընթացող  ,,Կյանքի  կարուսել,,  սերիալի  ֆիլմերից  մեկում  երիտասարդ դերասանները   ,, ամուսինների,,   դերում էին: Հաջորդ  օրը  նույն  սերիալի  մեկ ուրիշ  ֆիլմում  այդ  նույն  դերասանները  մայր  ու տղա  էին  խաղում, մինչդեռ  մորն  անգամ  հասուն  երեւալու  գրիմ  չէին  արել: Կարելի էր գոնե  այլ  դերասանուհի  ընտրել ՝ ավելի  հասուն  տարիքի:  ,,Կյանքի  կարուսելում,, մի տարեց  դերասան կա՝ 60տարեկանին    թերեւս  մոտ  կամ  ավել. վերջինիս  երբեմն  20-22 տարեկան  դերասանուհիներ  են  կցում՝   մեկ՝  թոռան  դերով,  մեկ...կնոջ:  Մի՞թե  Հայաստանում  այդքան  շատ   են  60տարեկան  տղամարդու  եւ  20  տարեկան  աղջնակի  ամուսնությունները,  որոնք,  իբր,   ,,ավարտվում,,  են  ամուսնու  կողմից  կնոջ  սպանությամբ,  քանի  որ  երիտասարդ  կինը  սիրեկան  է   պահում:  Իսկ  ,,Եղբայրներ,,  սերիալում  / ,,Արմենիայով,, ընթացող /   երիտասարդ  դերասանուհին  4  երիտասարդ  տղաների  բազմազավակ  մոր  դերն  է   տանում՝  առանց  գրիմային  էական  փոփոխությունների,  եւ,   պարզապես  զավեշտ  է ,  երբ  մազ-մորուքի  մեջ  կորած  տղամարդը  փաթաթվում  է  նրան  ու  ասում՝   ,,մամ  ջան,,:    Հ1-ով  ընթացող  ,,Տիգրանի  մոլորակը,,  ֆիլմում  էլ  երեւանաբնակ  ընտանիքի  փոքրահասակ  երեխաներից  աղջիկը  երեւանյան  առոգանությամբ  է  խոսում,  տղան ՝  ընդգծված  Լոռվա  բարբառով: Մի՞թե  երեւանաբնակ  երեխա  չէին  կարողացել  գտնել: :,,Դժվար  ապրուստ,,  սերիալի  Էսթերը,  որ  լոռեցի  աղջկա  կերպար  է՝  ,,Քոբեր  գյուղից,, ՝  երբեմն  խոսում  է  լոռեցուն  ոչ  բնորոշ  արտահայտություններով.  օրինակ ՝  ,,պապուս,,:  Մինչդեռ  ,,պապուսը,,  ոչ  մի կերպ  չի  տեղավորվում  Լոռվա  բարբառում:  / Լոռեցի  պապն  էլ  ասում  է՝  ,,հելավ-գնաց,,   ,,էդ  քաղաքի  գյադուն,,/  ....Ցավն  այն  է,  որ  այդ  ,,պապուն,, հիմա էլ  սկսել  են  հաղորդավարներն  օգտագործել: ...,,Եզրագծից  այն  կողմն,,  սերիալի  ցուցադրման  ժամանակ  էկրանի  անկյունում  գրվում  է   16+  նշանը / այսինքն ՝  ֆիլմը  թույլատրվում  է  միայն  16  տարեկանից  բարձրերին / , բայց ՝   ֆիլմում  հանդես  եկող  փոքրիկ  երեխան՝  Անիի  դերը  մարմնավորող,այնպիսի  բարդ  հոգեբանական  դեր  է  տանում / մոր  մահվան  գաղափարի  հետ  չհաշտվող  երեխայի  ծանր  ապրումները  ներկայացնելով /, որ  ակամա  մտածում  ես,   թե  այդ  երեխայի   ներաշխարհի  վրա  այդ  ամենն  ի՞նչ  ազդեցություն  կունենա  /  առավել  եւս,  որ  ,,ինտեգրվում,,  է,  հոր  սիրուհու   հղիության  թեմային  ու  ասում  է ՝,,Իմ  պապան  դրա  հետ  կապ  չունի,  իմ  պապան  մամայիս  ա  սիրում,,: Հետաքրքիր  է,  Անիի  փոքրիկ  դերասանուհին  այդ  ֆիլմն  ամբողջությամբ  դիտու՞մ   է ՝  իր  դաժան  տեսարաններով,  թե՞ ՝նրան  միայն  նկարահանում  են: Չէ՞  որ  ֆիլմն  զգուշացում  ունի:  Մի զվարճապատում էլ այն է, որ հղի կանանց կերպարներ ստեղծելիս չեն մտածում դերասանին համապատախան տեսք տալու մասին, եւ ուղղակի ծիծաղ է առաջացնում, երբ գիմնաստուհու կազմվածքով, բառացիորեն ,,փորը մեջքին կպած,, հերոսուհին որպես հղի ՝ գնում է ,,էխոյի,, ՝ երեխայի սեռն ստուգելու: Ինչ է, ֆիլմերի համար նախատեսված բյուջեն չի՞ բավականացնում փափուկ բարձիկներ գնելու  եվ դերասանուհուն հղիի տեսք տալու համար: Էլի բարեբախտություն է, որ ,,Եզրագծից այն կողմ,, ֆիլմում դերասանուհիներից մեկը ՝ ,,Լիզոչկան,, իսկապես հղիացավ, եւ նրա պարագայում ամեն ինչ բնական էր:                               ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                                                     

понедельник, 8 октября 2012 г.

Առայժմ ,,Շանթը,, ,,Երկիրի,, հետքերով չգնաց

,,Շանթ,, հեռուստատեսությունը,  որի  հեռարձակումը  հոկտեմբերի  4-ից  ընդհատվել  էր  Վանաձորում՝  կաբելային  եվ  մետրային  հաճախականության  վրա / իբր ՝ վերահաղորդիչ  կայանում  ինչ-ինչ  աշխատանքներ  տանելու  պատճառաբանությամբ /,  եւ  այդ  առթիվ  ,,Ֆեյսբուք,,  ցանցում  2 օր  շարունակ    հարցումներ  էինք  անում ՝միաժամանակ  հեռախոսային  ու  ինտերնետային  հարցում  կատարելով  ,,Շանթին,,  ՝  հոկտեմբերի  6-ից,  ի  վերջո,  կրկին  սկսեց  վերահեռարձակվել:  Իսկ  այդ  ընթացքում  հեռուստադիտողները  հասցրին  մի  լավ  զայրանալ:  ,,Մեկ  տարի  առաջ  ОРТ- ն   անջատեցին  Վանաձորում,  դրանից  հետո  ԱԼՄ-ն  ընդհանրապես  փակեցին, մի  քանի  ամիս  առաջ  ,,Երկիրը,,  հանեցին  / ոչ  կաբելայինով  կա,  ոչ՝  մետրայինով /, հիմա  էլ  երեւի   հերթը  ,,Շանթին,, է  հասել,  մի  պատճառ  բռնում՝  անջատում  են,  երեւի  հիմա  էլ  ,,Շանթի,, գլխին  են  ,,ֆռռում,,- դժգոհեց  բարձրագույն   կրթությամբ  մի  գործազուրկ  կին, որ  ,,Շանթ,,-ով  հիմնականում  ,,Հորիզոն,, է  նայում  ու  սերիալ: Ի դեպ, անհասկանալի  է. թե  ինչու՞  ,,Շանթ,,-ով  ընդհատվեց  ,,Դիլեմա,, սերիալի  ցուցադրումը,թեպետ  հեռուստածրագրերի  անոնսում  ազդարարվում  է:  Եվ,  քանի  որ  ֆիլմը  նկարահանված  է  ԱՄՆ-ում ՝ամերիկահայ  այն  դերասանների  մասնակցությամբ,  ում  հեռուստադիտողը  տեսնում  էր  սովորաբար  ,,Արմենիայի,, սերիալներում,  կարելի  է  պատկերացնել,  թե  ֆիլմի  ցուցադրման  հետ  կապված  ինչ-ինչ   ,,ներխոհանոցային,, խնդիրներ  են  առաջացել.  մանավանդ,  որ  ,,Շանթում,,  ,,Դիլեմայի,,  անսպասելի  ընդհատումից  հետո  ,,Արմենիան,,  հանկարծ  հիշել  էր,  որ  հեռուստադիտողին  1  տարի  առաջ  խոստացված  մի  կիսատ  սերիալ  ունի ՝  , , Մեղավորները,,  որի  2-րդ  եթերաշրջանը շատ  անհաջող  ձեւով  ,,օպտիմալացվել,, էր  մեկ  ամփոփ  սերիայում ՝ ,,Անմեղ  մեղավորները,,   ու   ,,ափալ-թափալ,,   մատուցվեց  հեռուստադիտողին ՝  ,,Մոսկվա,,կինոթատրոնում  նախապես  մի  լավ  ,,ֆռռացնելուց  հետո;  
       ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ






среда, 3 октября 2012 г.

Ինչու՞ չեն պատժվում դեղորայքի շուկայի տնօրինողները ՝ պետական շահերի ոտնահարման համար

   Օրերս  ,,Ժառանգության,,  անդամներն  ասուլիսով  հանդես  եկան  եւ  հերթական  անգամ  բարձրաձայնեցին, որ  դեղորայքի  շուկայում  հակամրցակցային  վիճակի  պատճառով  պետությանը  վնաս է  հասցվել:  Կրկին  հիշատակվեց,  որ  գերիշխող  ընկերությունը  մրցակիցներին  դուրս  է  մղում,  քանի  որ  վերջիններս  ավելի  էժան  գնով  են  դեղորայք  մատակարարում  հիվանդանոցներին:  Այդ  հարցն  ավելի  վաղ  բարձրացնելու  արդյունքում  ՏՄՊՊՀ-ն  գերիշխող  ընկերությանը  տուգանել  էր,սակայն  ի՞նչ  օգուտ  այդ  տուգանքից  / առավել  եւս,  որ  հայտնի  չէ,  այն  մուծվե՞լ  է,  թե՞՝ ոչ / ,  եթե  դրանից  ամիսներ  անց,  այսինքն ՝ սեպտեմբերից  դեղորայքի  գինը  կտրուկ  բարձրացավ.  80 տոկոսով / հավանաբար, այդ կերպ  որոշեցին  տուգանքների  ,,տակից,,  դուրս  գալ / : Մինչեւ  ՏՄՊՊՀ-ն   նոր ուսումնասիրություն  կատարի,  թե  որքանով  է  հիմնավորված  գների  բարձրացումը,  սպառողներն  ստիպված  են  արդեն  իսկ  թանկ  գնով  դեղորայք  գնել: Հարկ  է  նկատել,  որ  երբ  հանրային  ծառայությունների   / գազի,  էներգիայի,  ջրի, հեռախոսակապի / ոլորտում  սակագնի  բարձրացում  է  նախատեսվում,  այդ  ծառայությունները  մատուցող  ընկերությունները  նախապես  դիմում  են  Հանրային  ծառայությունները կարգավորող  հանձնաժողովին,  որպեսզի  վերջինս  հաստատի  կամ  մերժի  սակագնի  բարձրացումը ՝  հարցի  հանգամանորեն  ուսումնասիրությունից  հետո:  Տեղին  կլինի,  եթե  նույն  սկզբունքը  գործի  նաեւ  լայն  սպառման  ապրանքների  ներկրման  ոլորտում. նախ՝ դիմեն  ՏՄՊՊՀ-ին /  մինչ  այդ  վերջինս  պետք  է  պետականորեն  լիազորված  լինի  համապատասխան  իրավունքով / , վերջինս  էլ  ուսումնասիրությունից  հետո  հաստատի  կամ  մերժի  գների  բարձրացումը :  Թե  չէ  ստացվում  է,  որ  նախ  գին  են բարձրացնում,  սպառողներին  մի  լավ  թալանում  , իսկ  հետո  ասում  են ՝ ,,բա  գիտե՞ք,  գինն  անհիմն  էին  բարձրացրել ,  եւ  մենք  նրանց  տուգանեցինք ,,:  Ի՞նչ  օգուտ  սպառողին  այդ  տուգանքից:    Հարցի  մյուս  կողմն  այն  է,  որ  եթե  գերիշխող  ընկերությունը  պետությանը  մնաս է  հասցրել  / տվյալ  դեպքում ՝  դեղորայքի  շուկայում  գերիշխող  դիրք  գրավող /,  ինչո՞ւ  նրա  նկատմամբ  քրեական  գործ  չի  հարուցվում: Չէ՞  որ  արդեն  իսկ  մասնագիտական  հաշվարկով  ապացուցվել  է,  որ  նրանք  հիվանդանոցներին   դեղորայք  են  վաճառել  8  անգամ  ավելի  թանկ  գնով, քան՝  մրցակից  ընկերությունն էր  առաջարկում,  ուրեմն  ինչո՞ւ  չեն  քրեորեն  պատիժ  նախատեսում  այնպես,  ինչպես  սահմանվել  է  գրադարաններից  մեկի  շինարարության  վրա ավել  ծախսված  գումարների  յուրացման  համար:  Չէ՞  որ  պետական  շահերի  ոտնահարման  փաստն  ակնհայտ  է:  Կանցնի  մի  որոշ  ժամանակ,  եւ,  միգուցե,  այս  ոլորտում  մրցակցություն  էլ  չի  լինի,  կլինի  միայն  մենաշնորհ,  քանի  որ  մրցակից  ընկերությունները  սնանկանալով  կփակվեն,  եւ  ՏՄՊՊՀ-ն  արդեն  չի  էլ  կարող  տուգանել  ,,հակամրցակցային  պայմաններ  ստեղծելու  համար,,:  Որքան  հայտնի  է,  այդ  նույն  ընկերությունները  ոչ  միայն  դեղորայքի  շուկայում  են  մոնոպոլ  դիրք  գրավում , այլեւ ՝   շաքարավազի:                                                                                                                                                                                       ԳԱՅԱՆԵ   ՀՈՎՍԵՓՅԱՆ                                       

среда, 26 сентября 2012 г.

Ում համար՝ տոն, ում համար՝ ,,սբխեջ,,

  Սեպտեմբերի  21-ը՝  անկախության  օրը,  ոչ  տոնական  էր  Վանաձորի  բացօթյա  առեւտրով  զբաղվողների  համար,  որոնց  համար  լավագույն  դեպքում  հանգստի  օրը  կիրակին  է  / բնականաբար,  որովհետեւ   մարդիկ  առեւտրով  օրվա  հացի  խնդիր  են  լուծում / :,,Սբխեջն  անցած  շաբաթ  էր,  չէ՞,,-  հարցնում  է,  առեւտրականներից  մեկը  մյուսին:  ,,Դե  Լոռվա  կողմերի  համար  ամբողջ  սեպտեմբերը  սբխեջի  ամիս  ա  ,, -  պատասխանում  է  զրուցակիցն  ու  հեգնանքով  ավելացնում. ,,Որ  ուզում  ես  իմանաս,  էսօր  էլ  ա  սբխեջ,,:   Ճակատագրի  բերումով  այս  անգամ  ՏԻՄ  ընտրություններն  էլ  էին  ,,սբխեջի,,  ամսում:  Ում  համար ՝  տոն  կամ  ընտրություն,  ում  համար՝  ,,սբխեջ,,:  Ինչպե՞ս  կարող  են   անկախության  օրվա  օրը  տոն  համարել   այն  մարդիկ,  ովքեր  հարկադրված  են  զբաղվել  ,,քուչի  առեւտրով,, /  այն  դեպքում,  երբ  նրանցից  շատերը  բարձրագույն  կրթություն  ունեն   / ,  քանի  որ   երկրում  կամ  բավականաչափ  աշխատատեղեր  չկան,  կամ՝  անարդարացի  են բաշխվում՝  շնորհիվ  ,,մեծն,, կոռուպցիայի  ու  հովանավորչության:  Դե դրա  համար  էլ  շատերն  անկախության  օրը  համարում  են  իրենց  սոցիալական  ճգնաժամի  պատճառ,  ու այդ  տոնը  նրանց  համար  ոչ  միայն  բարձրագույն  արժեք  չէ,  այլեւ  համարժեք  է  սգո  օրվա ՝  ,,Սբխեջի,,:                                            
                               ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 24 сентября 2012 г.

Ոչ նախկինում էր ,,մի բան,,, ոչ` ներկայումս

   Երբ ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը մայիսմեկյան շքերթի ժամանակ հիշատակում էր խորհրդային տարիների առավելությունները (դրանք իսկապես կային), ակամա վերհիշեցինք այն տարիների արատավոր երևույթները. կեղծ հայրենասիրական ճառերը` ագիտպրոպի բրոշյուրներից արտագրվող ու ամեն տարի աննշան փոփոխություններով ներկայացվող, ստիպողաբար շքերթի ,,քշելը,,, անկախ այն հանգամանքից, մարդն այդ օրը շքերթի տրամադրություն ունի, թե` ոչ: Խիստ ներկա-բացակա էր արվում, բացակայողները հաջորդ օրն իրենց վերադասների կողմից կարգապահական տույժերի էին ենթարկվում: Ակամա վերհիշեցինք 1980թ. մայիսի 1-ի շքերթը, երբ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի 1-ին կուրսի 2 ուսանողուհիների դասախոսուհին հաձնարարել էր պլակատ բռնել. հավանաբար, տվյալ կուրսի տղաները ,,ճողոպրել,, էին այդ տհաճ պարտականությունից: Իսկ ուսանողուհիներն էլ 2 կանգառ այդ բեռը տանելուց ու հրապարակն անցնելուց հետո, վիրավորված այն հանգամանքից, որ տղամարդու գործն իրենց է հանձնարարվել, շպրտեցին ու վազքով փախան, քաջ գիտենալով, թե հետո իրենց  ինչ դատաստան է սպասվում: ,,Ոչ էն ժամանակ էր  մի բան, ոչ` հիմա: Ֆիննական երշիկն ու ձկան խավիարը, իմպորտնի կոշիկներն ու զոնտիկները տակից էին ծախում, բայց հիմա էլ մաքուր խավիար չկա, մեծ մասը պադդելկեք են: Ամեն դեպքում էն ժամանակ գոնե հացի խնդիր չկար, ոնց որ հիմա, ապրանքը թափած է խանութներում, բայց մարդիկ փող չունեն,,,- նկատում է վանաձորցիներից մեկը: Ընդունված է ասել, թե խորհրդային տարիներին աշխատանքի խնդիր չկար, մինչդեռ մանկավարժական ինստիտուտի շրջանավարտները տարիներով հերթագրվում էին ժողկրթբաժիններում, որպեսզի քաղաքում մանկավարժի աշխատանք ստանան. լավագույն դեպքում բավարարվում էին ջոկատավարի աշխատանքով կամ աշխատում ոչ ըստ մասնագիտության, կամ էլ` շրջանավարտը նախ պետք է 2 տարի գործուղումով գյուղում մանկավարժ աշխատեր, որպեսզի քաղաքում մանկավարժ աշխատելու իրավունք ունենար: ,,Եթե էն ժամանակ մաղարիչով աշխատանքի էին ընդունվում, հիմա կարող է մի 2-3 հազար դոլար կաշառք տան, պաշտոն ստանան, հետո էդ պաշտոն տվողին ազատեն, կաշառք տվողն էլ ստիպված կամ պետք է աշխատանքից դուրս գա, կամ` գլխին գործ կսարքեն,,,- համեմատում է մեկը: Ընդհանրապես, նախկին արատավոր երևույթները ,,նորացվել,, են. եթե նախկինում պաշտոն ստանալու համար կոմկուսի անդամ լինելն էր պարտադիր, հիմա` կոալիցիոն կուսակցության անդամ լինելը. անարժան, կիսագրագետ մեկը(որ անգամ խոստովանում է մամուլում , որ մի քանի տարի կտրվել է բուհական ընդունելության քննություններից, ու արտագրելով է ընդունվել), կարող է նախարար դառնալ, քանի որ կոալիցիոն կուսակցության անդամ է, մինչդեռ բարձրագույն կրթություն, օտար լեզուների իմացություն ու համակարգչային գիտելիքներ ունեցողներն իրենց ծառայություններն են առաջարկում որպես դայակ կամ տնային ծառայող, քանի որ այլ ելք չունեն: ,,Էս երկիրն արդեն հեղափոխությունն էլ չի փրկի: Քանդված, թալանված, փայ-փայ արված երկիր է: Ումից ասես կախված ենք` ամերիկացուց, ռուսից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից, հետո էլ ասում են` անկախ ենք, տո ումից ենք անկախ,,,- ասաց ավագ սերնդի մի ներկայացուցիչ ու վկայակոչեց, որ ,,Արմենտելն,, ու բաշխիչ ցանցերը Ռուսաստանինն են, ջուրը` գերմանացիներինն ու ֆրանսիացիներինը: Ի դեպ, Վանաձորում ոչ միայն ջուրն է գերմանացիներինը, այլև մասնակիորեն` աղբը, քանի որ գերմանական վարկային ծրագրով պլաստմասե շշերի հավաքում ու վերամշակում է ձեռնարկվել:         


 ,,Հրապարակ,,  5.05.2010թ.
                                                                                     ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ