суббота, 20 мая 2023 г.

Մինչեվ ե՞րբ է շարունակվելու ,,Վեոլիայի,,օրինականացված թալանը


                                           

Ռուսներն այսպիսի խոսք ունեն․,,դօժիլի,,․հայերեն լեզվամտածողությամբ կլինի․,,տես թե ուր հասանք,,։Հիմա ո՞նց չասեմ՝տես թե ուր հասանք, եթե ինձ՝նախկին ժողատենակալին,դատարանի նախկին աշխատակցին,27 տարվա լրագրող-բլոգերին,ով իր ողջ լրագրողական գործունեության ընթացքում պայքարել է ապօրինությունների ու կոռուպցիայի դեմ,կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական մրցանակի արժանացել 2004թվին/բանակում չարաշահումների եվ պետական համակարգում մարդասիրական օգնության սննդամթերքի յուրացման փաստերով լրագրողական հետաքննության համար/,այժմ դատի է տվել  ֆրանսիական տխրահռչակ ,,Վեոլիա,, ընկերությունը,որ վարձակալել թե սեփականաշնորհել է ՀՀ ջրային ցանցը՝կասկածելի հանգամանքներում /այն ընկերությունը,ում կոռուպցիոն գործունեությունը՝Ռումինիայում ծավալած, բացահայտել է հենց ֆրանսիական կառավարությունը /։

   Եվ այսպես,2017թվից սկսած,ես հետեվողականորեն պայքարում եմ 2016թ․ կառավարության մի որոշման դեմ/փորձելով հիմնավորված փաստերով լրագրողական նյութերով,էլեկտրոնային նամակագրությամբ՝ՀՀ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այն հանցավոր գործարքի վրա,որ կայացել է ՀԾԿՀ-,,Վեոլիա,, համատեղ գաղտնի դավադրությամբ ջրի վարձը անջրաչափ բաժանորդների համար 5400դրամ դարձնելով/նախկին անձաքանակ 1100դրամ սակագնի փոխարեն/,ու այդ գումարն էլ որոշել են իբր՝խողովակի ծախսը 30 խորանարդ մետր հաշվելով/նախկին 12 խ/մ-ի փոխարեն/։Հարց է ծագում․իսկ ի՞նչ հիմքով է ֆրանսիական ընկերությունը միանգամից որոշել խողովակի ծախսը 2․5 անգամ մեծացնել,չէ՞ որ խողովակները ռեզինից չեն, որ ջուր սպառողները դրանք ձգել-մեծացնելու հնարավորություն ունենան։Ու այս անմիտ,բայց՝անջրաչափ բաժանորդների համար խոցելի որոշումը 4 ամիս գաղտնի է պահվել,հանրային քննարկման չի նեկայացվել․որպեսզի այն հնարավոր չլինի որպես նորմատիվային ակտ բողոքարկել։Այդ որոշումից 2017թվին անտեղյակ էին անգամ նախկին ,,Լոռի-ջրմուղում,, եվ չէին կարողանում հստակ բացատրություն տալ, թե ի՞նչ հիմքով է 2017թ․հունվարի անդորրագրերի վրա հայտնվել 5400դրամ թիվը,քանի որ իրենք այդ մասին հրահանգ չէին ստացել։Ահա այդ ժամանակվանից սկսած, դեպքերի հաջորդականությամբ, եվ ,,Վեոլիայի,, կայքից պատասխան չստանալով, ստիպված ահազանգել եմ պատկան մարմիններին/ի դեպ, ,,Վեոլիայի,, կայքի անհասանելիությանն այդ ժամանակ անդրադարձավ նաեւ ,,Արմենիա,, հեռուստատեսությունը/,այդ ամենի մասին գրել եմ իմ անձնական բլոգում/azatankakh.blogspot.com/:Միաժամանակ շարունակել եմ ամսվա վճարումները կատարել՝ մինչ ,,Վեոլիան,, եղած սակագնով, անձաքանակ 1100դրամ հաշվարկով․բնականաբար, դրա հետեվանքով իմ հաշվեհամարին սկսեց ,,պարտք,, աճել, քանի որ մինչ ես մե՜կ․․․երկու՜․․․մուծումներ էի կատարում հին սակագնով,2 անձի հաշվով, 2200դրամ ամսավարձ, ,,Վեոլիան,, կայուն 5400դրամ թիվ էր նկարում ամեն ամիս ու դրանով ,,պարտք,, սարքում։Իսկ պատկան մարմինները,փոխանակ ,,Վեոլիայի,, ձեռքը բռնելու եվ այդ հանցագործ որոշումը՝5400դրամ սակագնի, կասեցնելու,որոշեցին ,,Վեոլիայի,, համար ճանապարհ բացել եվ թույլ տալ, որ նա այդ ապօրինի նկարած թվով պարտքեր աճեցնի եվ դատի տա ինձ՝իշխանության կոկորդին փուշ դարձած լրագրողին։

  2018թ․,,հեղափոխության շեմին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը/դատավոր՝Տ․Գրիգորյան/ քննության առավ ,,Վեոլիայի,, հայցը՝ինձնից 2017թ․9 ամիսների համար 31հազար դրամ գումար բռնագանձելու,եվ մերժեց այն,հաշվի առնելով մի շարք հիմնավորումներ՝իմ կողմից ներկայացրած։Որոշումը չբողոքարկվեց եվ մտավ ուժի մեջ։1 տարի անց՝,,Վեոլիան,, դատարանի հայցով մերժած գումարը նախընտրեց սուսուփուս հանել իմ հաշվեհամարից,բայց, քանի որ համապատասխան մարմինները՝արդեն ետհեղափոխական Հայաստանում,շարունակում էին մատը մատին չխփել՝այդ չարաբաստիկ ապօրինի որոշումը չեղարկելու, նախկին կառավարության սխալը շտկելու  ուղղությամբ, ուստի ,,Վեոլիան,, շարունակում էր 5400դրամ թիվ նկարել եվ դրանով սկսել նոր պարտք ,,սարքելու,, գործընթաց․ի հեճուկս նրա, որ ես պատրաստակամություն չհայտնեցի ,,Վեոլիայի,, հետ նոր պայմանագիր կնքել՝այդ սակագնով, եվ կամ՝ջրաչափ տեղադրել,բացատրելով նաեւ ջրաչափից հրաժարվելու օբյեկտիվ, ոչ իմ մեղքով առկա պատճառները՝կապված բնակարանային պայմանների եվ իմ ֆինանսական վիճակի հետ/Ջրաչափ տեղադրելը ռիսկային էր՝երկրաշարժից հետո չամրացված, սանհանգույցը չվերանորոգված, 50 տարվա խողովակների մաշվածություն ունեցող բնակարանում,որտեղ անգամ գազամատակարարմամբ ապահովելն է ռիսկային,ուր մնաց՝մաշված խողովակները ջրաչափի ճնշման ենթարկելը/։

   Ի վերջո ,,Վեոլիան,, այնքան լկտիացավ,ոգեվորված՝ պատկան մարմինների կողմից հարցի հանդեպ դավադիր լռությունից, որ 2022թ․հունվարից էլ ջրի սակագինն անջրաչափների համար դարձրեց․․․․6014դրամ ․եվ սա՝այն դեպքում, երբ որպես 30խ/մ խողովակի ծախս արդեն հաստատել էր 5400դրամը․ստացվում է, որ 12խ/մ խողովակը կարելի է մի օր դարձնել 30 խ/մ, եվ ըստ դրա պատճառաբանել 5400դրամ սակագին հաստատելը, իսկ հետո այդ նույն 30խ/մետրի պայմաններում սակագին հաստատել 6014դրամը․լավ, էս երկրում  Հանրային խորհուրդ գոյություն չունի՞, ինչի՞ համար է այդ ահռելի կառույցի ղեկավարն ահռելի աշխատավարձ ստանում, եթե հանրային նշանակության հարցեը /որոնցով լցված է համացանցը,լցված է ,,Վեոլիա-հանրային վերահսկողություն,, ֆեյսբուքյան ակտիվ էջը/ այս կարգի բարձիթողի վիճակում են, ո՞վ պետք է պայքարի այս կարգի շառլատանությունների դեմ․դրա համար էլ ժողովուրդը հուսահատ վիճակում գալիս է այն ցավալի եզրակացության, որ ասում է՝դե սեփականաշնորհված կառույց է ջուրը, տերն ինչ ուզի՝կանի․․․բա ու՞ր մնաց, քաղաքացիական հասարակությունը, ժողովրդավարությունը, որի մասին ողջ օրը շաղակրատում են իշխանությունները, երբ հարցը վերաբերվում է միջազգային կառույցներում ,,ժողովրդավար,, երեվալուն եվ դրա պատրվակով գումարներ կորզելուն․․․․է հետո՞, պետություն չկա՞, չէ՞ որ ՀԾԿՀ-ն էլ /Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով/ կոչված է մերժելու կամ հաստատելու հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հայտերը,բայց մինչեւ հաստատելը, պետք է նայի, թե որքանով են հիմնավոր՝այդ ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացրած հայտերը։ ՀԾԿՀ-ում մի՞թե չեն տրամաբանում, թե՞ հույսները դրել են ժողովրդի՝տրամաբանելու հնարավոր անկարողության վրա։

  Հիմա անցնենք իմ նկատմամբ ,,Վեոլիայի,, կողմից 2-րդ եվ 3-րդ հայցադիմումներին՝դատարանին ուղարկված։2021թվին, երբ ես ընդգրկվել էի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում՝ Հայկոմկուսի ավագանու թեկնածուների ցուցակում, ,,Վեոլիան,, սկսեց տեսուչի միջոցով բանավոր զգուշացումներից եվ ուլտիմատումից՝պահանջելով պայմանագիր կնքել, հակառակ դեպքում՝սպառնում էին ,,Երեվանից ջրանջատումով,,։Չի բացառվում, որ դա քաղաքական ենթատեքստ էլ ունենար, որովհետեվ ,,Վեոլիայի,, մարզային կառույցի ղեկավարն այն կուսակցությունից էր, որ նույնպես մասնակցում էր ընտրություններին՝դաշինքով։Ավելի ուշ, արդեն գրավոր սպառնալիք ուղարկվեց՝213հազար դրամ ,,պարտքը,, եռօրյա ժամկետում չմուծելու դեպքում դրա ծանր հետեվանքների մասին․այն մարդու ստորագրությամբ, ում հետ, ավաղ, 2002-2003թվ․նախագահական ընտրություններին նույն ընդդիմադիր հարթության վրա եմ եղել՝քաղաքական պայքարում։Եվ այնպես, ինչպես 2017-ի ,,ձմեռվա բուքին՝սառնամանիքին,, ու Նոր տարվա շեմին, այնպես էլ՝2021-ի դեկտեմբերին ու Նոր տարվա շեմին ստիպված էի անցնել նոր ինքնապաշտպանության։Կրկին դիմեցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,որտեղ 2018-ին ինձ տեղեկանք էին տվել առ այն, որ դիմել եմ ջրի սակագինը բողոքարկելու խնդրանքով։Նամակ ուղարկեցի նաեւ ,,Վեոլիայի,,կենտրոնական գրասենյակ՝ գործադիր տնօրինուհուն,բացատրելով պարտքի կուտակման պատճառները եվ ջրաչափ տեղադրելու անհնարինությունը,բայց պատասխանը  կառավարության 2016-ի տխրահռչակ որոշումը պատճառաբանելու անդրդվելի մարտավարությամբ էր։Ամիսներ անց, արդեն 2022-ի ամռանը, ,,Հայփոստից,, ծանուցում ստանալով, զարմանքով տեղեկացա, որ ,,Վեոլիան,, իմ դեմ հայց է ներկայացրել՝գումարի բռնագանձման/ գումարի չափը չէր նշված/,դատարանն էլ մերժել է այն հիմնավորմամբ, որ ,,Վեոլիայի,, շահերի պաշտպանը չի ունեցել պատշաճ լիազորագիր։Այժմ արդեն՝3-րդ անգամ է ,,Վեոլիան,, իմ դեմ հայց ներկայացնում․սա կարելի է նաեւ արդարության համար պայքարող րագրողի դեմ հետապնդում համարել՝սոցիալական ոչնչացման նպատակով, հաշվի առնելով այն, որ այս անգամ ,,Վեոլիան,, մեծագույն ախորժակով, ժանիքները սրած՝դատարանից պահանջել էր իմ բնակարանի նկատմամբ կալանք կիրառել․մինչդեռ այն իմ միակ սեփականությունն է՝սովետի թվերից ,,ժառանգած,, եվ անկախության տարիներին սեփականաշնորհած։Բարեբախտաբար, դատարանն այնքան խոհեմ էր գտնվել, որ մերժել էր այդ պահանջով հայցն ընդունել քննության, եվ թողել էր միայն գումարի բռնագանձման հայցի քննությունը։Սկզբում որոշված էր, որ գործը պետք է քննվի ,,պարզեցված հայցային վարույթի,, կարգով, որի էությունն այն է, որ պատասխանողը չի կարող մասնակցություն ունենալ նիստին, եվ դատարանը միանձնյա որոշում է կայացնում․սա, թերեվս, նոր պրակտիկա է՝վերջին տարիններին ներդրված։Խորհրդակցելով հմուտ փաստաբանի հետ, պարզեցի, որ,այնուամենայնիվ, ես իրավունք ունեմ ներկայացնել ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ եվ պահանջել, որ գործը քննվի ընդհանուր հայցային վարույթի կարգով՝իմ մասնակցությամբ։Դատարանը,իմ մասնակցությամբ քննության առնելով ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՍ,  հարցուպատասխանի ընթացքում էլ մի քանի հանգամանքներ ճշտելուց հետո որոշեց հայցը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով։Այս հարցում դեր խաղաց նաեվ այն հանգամանքը, որ դատարանը պարզեց, որ ,,Վեոլիայի,, ներկայացրած հայցադիմումի մեջ չի նշված, որ ես ջրաչափ չունեմ,եվ այդ ահռելի ,,պարտքը,,՝243 հազար դրամ/որ այլ հիմնավորումներով էլ է վիճարկելի/ գոյացել է անջրաչափների համար նախատեսված նոր, բարձր սակագնի հետեվանքով։Դատարանին հաջորդ նիստի ժամանակ ներկայացրի նաեւ Հայցադիմումի պատասխան/այնպես, ինչպես 2018-ի դատական նիստին/, եվ կից փաստաթղթեր՝,,Վեոլիայի,, պահանջը հիմնավոր չհամարող․այն է՝2017 եվ 2022թվերի․անդորրագրերի վրա նշված խողովակների ծախսի տարբերությունը․մի դեպքում՝12 խորանարդ մետր, մյուս դեպքում՝30 խորանարդ մետր․ինչպես՞ կարող են խողովակների ծախսերը փոխվել՝կայուն սակագնի պայմաններում։Բայց սա միակ աբսուրդը չէ։Ակնհայտ աբսուրդ է նաեւ այն, որ 2021թ․դեկտեմբերին ինձ ուղարկված գրության մեջ նշված է, որ դեկտեմբերի դրությամբ/թե որ թվի՝չի նշված/ ,,պարտքը,, 213 հազար դրամ է, իսկ ,,Վեոլիայի,, հայցով ,,պարտքը,,՝2021թ․հուլիսի դրությամբ 243 հազար դրամ,եվ ստացվում է, որ մինչեւ հուլիսն ավելի մեծ պարտք է գոյացել, քան՝մինչեւ դեկտեմբեր։Այժմ ներկայացրել եմ միջնորդություն՝,,պարտքի,, նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու մասին, միաժամանակ վիճարկելով գումարի անտրամաբանությունը՝նախկինում նշված գումարի համեմատության մեջ։

  Ինչ կորոշի դատարանը՝ցույց կտա հետագան։Ցավոք, 1-ին ատյանի դատարանը իրավասություն չունի ՀԾԿՀ-ի սակագնի հարցը քննելու, ինչի մասին հայտարարեց նաեւ դատավորը՝նիստի ժամանակ։Իսկ այդ հանգամանքը, անկախ դատարանի որոշումից, առաջիկայում էլ կարող է ,,Վեոլիային,, հնարավորություն տալ շարունակել օրինականացված թալանը եվ քաղաքացիների սոցիալական ճորտացումը՝կեղեքելու, ունեզրկելու, սնանկացնելու միջոցով այնտեղ, որտեղ ուժը կպատի․չէ՞ որ ոչ բոլորը կարող են իրենց մեջ ուժ գտնել՝դեմ կանգնելու մի ամբողջ կոռումպացված կառույցի։

,,Իսկ դուք փորձե՞լ եք այդ սակագինը բողոքարկել վարչական դատարանում,,-դատավոր Ն․Սահակյանի հարցին պատասխանեցի, որ դա իմ՝շարքային քաղաքացու համար բարդ խնդիր է/առայժմ իմ սուղ ռեսուրներն ուղղված են իրավական ճանապարհով ինքնապաշտպանության, բայց ոչ՝հարձակման ուղղությամբ, եվ միայն լրագրողական պայքարով եմ փորձում պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա/։Խնդիրն ավելի է բարդանում, եթե հաշվի առնենք, որ ,,Վեոլիայի,, կենտրոնական գրասենյակը գտնվում է մայրաքաղաքում։Սակագնի բարձրացման 2016թ․կառավարության որոշումը միգուցե սահմանադրական դատարանի միջոցով/կամ վարչական դատարանի/բողոքարկելու եվ չեղարկելու գործը կարող էին իրենց վրա վերցնել իրավապաշտպան կազմակերպությունները, ՄԻՊ-ը,հասարակական պաշտպանների միությունը, Հանրային խորհուրդը/որոնց դիմել եմ վերջին 5 տարիներին բայց լիարժեք պատասխան չեմ ստացել/։Իսկ ավելի ճիշտ կլիներ այն, որ կառավարությունն ինքը ձեռնամուխ լիներ նախկին կառավարության սխալը շտկելուն, եվ թույլ չտար,որ ոչ իր մեղքով ջրաչափ չտեղադրած քաղաքացին կրկնակի տուժի եվ դատարաններում ինքնապաշտպանվի սխալ որոշման հետեվանքներից եվ օտարերկրյա շահագործողից։,,Վեոլիան,, կարող է վաղն էլ 7000դրամ վարձ սահմանի, ուրեմն պետք է անջրաչափ քաղաքացին այդ գնով ,,ղազագիր,, ստորագրի՞, թե՞ ապօրինի գործարքի մեջ մտնի ու, ասենք՝չաշխատող ծորակի վրա ջրաչափ տեղադրել տա, ու ամեն ամիս ,,զրո,, գրի․․․․․Հարց է ծագում, եթե բնակարանի վթարայնությունը թույլ չի տվել անգամ՝վերականգնել 93-ից ընդհատված գազամատակարարումը/խողովակները նորով փոխարինելու ռիսկայնության պատճառով/, ինչպե՞ս կարող է գազ չունեցող բնակարանը ամիսը 5400 կամ 6014դրամի, եվ կամ՝30 խորանարդ մետրի ջուր սպառել։Կամ ՀՀ քաղաքացին ֆրանսիական թոշակ է՞ ստանում, որ այդ գումարով ջրի վարձ մուծի։Ահա եվ ձեզ՝վայրի կապիտալիզմի ծանր հետեվանքները՝սոցիալիզմի փլուզումից 30 տարի անց։Համեմատության համար նշենք, որ Արգենտինայում, որ կապիտալիստական երկիր է, բնակչի ջուրը չեն անջատում պարտքի պատճառով, ջուրը համարվում է կեսնագործունեության համար կարեվոր պայման։Մինչդեռ ՀՀ նախկին կառավարության որոշումը թափահարելով՝,,Վեոլիան,, այսօր մարդկանց սպառնում է նաեւ ջրանջատումով/չնայած, կանոնավոր մուծումների պայմաններում էլ մարդիկ դժգոհում են անկանոն ջրամատակարարումից ու պարբերական ջրանջատումից, ինչի ամենավառ ապացույցը Վանաձորում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերն էին՝դատարկ դույլերով։Ահա այսպիսի անբարեհույս ընկերության ձեռքում է գտնվում ՀՀ ջրային ցանցը։Իսկ վերոնշյալ օրինականացված թալանի ամենամեծ պատճառն այն է, որ 2018թ․ հարուցված քրեական գործը՝ընդդեմ նախկին ՀԾԿՀ-ի եվ նրա կասկածելի գործարքի՝ջրի վարձի բարձրացման,այդպես էլ ընթացք չստացավ, իսկ այդ գործով անցնող մասնակիցներից մեկի պաշտոնը բարձրացվեց՝դարձնելով ՀԾԿՀ նախագահ։

   Արդարություն, ու՞ր ես, որ չոլում ես մնացել, որ Հայաստան չես հասել՝անգամ 2018-ի ,,հեղափոխությունից,, 5 տարի անց;

                                        ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

Հոդվածի կրճատ տարբերակը տպագրվել է ,,Հայաստանի կոմունիստ,, թերթի 2023թվի թիվ 1 համարում

среда, 17 мая 2023 г.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին

                          Բ Ա Ց           Ն  Ա Մ Ա Կ

  Հարգելի Կարեն Անդրեասյան․

1989-94թվերին աշխատել եմ Կիրովականի դատարանի գրասենյակում՝որպես գործավար-քարտուղար․միաժամանակ եղել եմ ատենակալ՝1986-1996թվերին, մինչեւ դատաիրավական բարեփոխումները։Անկախության տարիների կեսերից՝1995-96թվերից սկսած իրավական ոլորտը լուսաբանող լրագրող եմ/արդեն 11-12 տարի՝բլոգեր/, բարձրաձայնել եմ բազմաթիվ մարդկանց իրավունքների ոտնահարման դեպքեր եվ երբեմն կարողացել եմ հետամուտ լինել դրանց լուծմանը։2014թ․Ձեր՝ՄԻՊ կառույցի ղեկավար եղած ժամանակ մի վանաձորցի թոշակառու կնոջ  մտահոգող խնդիրն եմ ահազանգել Ձեր կառույցին՝պաշտոնական նամակագրություն վարելով ,եվ այդ կառույցի միջամտության շնորհիվ կնոջ խնդիրը լուծվեց որոշակի՝ՏԻՄ համակարգին Ձեր կողմից գրավոր միջամտության արդյունքում/մինչ օրս իմ անձնական արխիվում խնամքով պահում եմ այն որոշումը,որի համաձայն իմ բողոքի հիման վրա ՄԻՊ կառույցը վարույթ էր ընդունել/։

Հիմա, ցավոք, իմ իրավունքներն են կոպտորեն ոտնահարվում՝Միասնական սոցիալական ծառայության եվ դատաիրավական ոլորտում,ինչին նպաստում է 1992թվից մնացած օրենքը, որ ոտնահարում է հազարավոր թոշակառուների իրավունքներն այն առումով, որ համաձայն այդ օրենքի, թոշակի անցնելիս պարտադիր է համարվում ոչ միայն աշխատանքային գրքույկի առկայություն, այլեվ տեղեկանք՝գործատուի կողմից՝նրա կատարած սոցվճարների մասին։Եվ եթե քաղաքացին,կամ ՄՍԾ-ն, ում քաղաքացին ներկայացնում է աշխատանքային գրքույկ,չի կարողանում տեղեկանք ձեռք բերել՝հիմնարկի լուծարման կամ արխիվի անհետացման պատճառով,ուրեմն զրկվում է այդ տարիների ստաժի հաշվարկից եվ, այդպիսով, թոշակի չափը լինում է ոչ լիարժեք, հաշվի չի առնվում ամբողջական ստաժը։Իրավապաշտպանների հավաստմամբ, եթե թոշակառուները դիմեն դատարան, ապա դատարանը աշխատանքային գրքույկի հիման վրա վերականգնում է այդ ստաժը/ինչը  կասկածելի է/, բայց, ամեն դեպքում, ինչու՞ թոշակի տարիքի իրավունք ձեռք բերած անձանց չարչարել՝ֆինանսական խնդիրների մեջ գցելով եվ դատարանի դուռը հասցնելով,եթե կարելի է այդ չարաբաստիկ օրենքը վերջապես չեղարկել։Ի դեպ, այդ օրենքը չկա մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանում,եվ ուրեմն ի՞նչ պարտադիր է, որ այն շարունակի գործել ժողովրդավարական համարվող Հայաստանում եվ հազարավոր թոշակառուների իրավունքները խախտի՝զրկելով լիարժեք թոշակ ստանալու իրավունքից;Թոշակի անցնող մարդն ի՞նչ մեղավոր է,որ իր երբեմնի հիմնարկը լուծարվել է կամ արխիվն անհետացել, եվ կամ գործատուն սոցվճարում չի կատարել/միգուցե նաեւ երկիրը թալանել-,,թռել,,/։Ինքս հիմա բախվել եմ նման խնդրի,որովհետեվ աշխատանքային գրքույկիս մեջ առկա պետական ստաժս՝դատարանում աշխատած, չի հաշվվել, որովհետեվ  այդ տարիների աշխատողների անձնական տվյալներն ,,անհետ կորածի,, կարգավիճակում են։Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից,ի պատասխան իմ հարցման,տեղեկացնում են, որ իրենց մոտ 2000թվից է արխիվը,եվ ուղղորդում են արդարադատության նախարարություն,արդարադատության նախարարությունից հայտնում են, որ իրենց մոտ միայն դատավորների անձնական տվյալներն են, իսկ դատարանի աշխատողների տվյալները գտնվում են դատական դեպարտամենտում, եվ ուղղորդում են դեպարտամենտ։Դատական դեպարտամենտից հայտնում են,որ իրենց մոտ չկան իմ վերաբերյալ տվյալներ,եվ այդ տեղեկությունը փոխանցում եմ արդարադատության նախարարություն՝փորձելով հասկանալ, թե ինչ կարող է ձեռնարկել  նախարարությունը՝որպես արդարադատություն իրականացնող մարմին։Այս անգամ հուշում են, որ գնամ Երեվան եվ փորձեմ տեղեկանն ստանալ դեպարտամենտից՝աշխատանքային գրքույկը ներկայացնելով։Ի վերջո որոշվում է, որ գրքույկի քաղվածքն ուղարկեմ դատական դեպարտամենտ՝նախապես համաձայնեցնելով վերջիններիս հետ, ուստի համաձայնություն ստանալուց հետո ուղարկում եմ եվ գրքույկից քաղվածք, եվ իմ՝դատարան ընդունվելու հրամանը՝էլեկտրոնային փոստով։Բայց այդ ամենից հետո դեպարտամենտից առաջարկում են․․․․տեղեկանք պահանջել արդարադատության նախարարությունից․այսպիսով հասկացնելով, որ իրենք խուսափում են տեղեկանք տրամադրել։Իսկ ազգային Արխիվը/որ քաղաքացիների մասնավոր հարցումների համար 1000դրամ նախնական գումար է պահանջում՝օրենքը վկայակոչելով/,ՄՍԾ-ի պաշտոնական հարցումին, իբր, պատասխանել է, որ ինձ վերաբերվող տըվյալներից հայտնաբերվել է միայն․․․․11 ամսվա ստաժի վերաբերյալ մատյանները․իսկ սա վիճահարույց է, եթե հաշվի առնենք, որ այդ տարիներին աշխատած այլ թոշակառուներ տեղը տեղին թոշակի են անցել՝դատական դեպարտամենտից տեղեկանք ստանալով։Ի դեպ, Լոռու մարզային արխիվից էլ բանավոր հարցմամբ պատասխանեցին, որ իրենց մոտ /որտեղ Լոռու եվ Տաուշի մարզերի արխիվն է/,միայն  դատարանների վճիռների արխիվն է, աշխատողների անձնական տվյալներ չկան։Որքանո՞վ է խելքին մոտ այն, որ դատարանի արխիվը կարող է ոչնչանալ եվ չկա ,,այստեղ, այնտեղ եվ ամենուր,,։Եվ արդյո՞ք այս հարցում չկա դիտավորություն,եթե հաշվի առնենք, որ 1998-2004թվերին խմբագրությունում աշխատած տարիների մասին/աշխատանքային գրքույկում առկա/,ՄՍԾ-ն տեղեկացնում է, որ մարտ ամսից հարցում է ուղարկել, բայց պատասխան չի ստացվել, մինչդեռ խմբագրությունից ճշտել եմ, որ իրենք նույնիսկ 2 անգամ են տրամադրել պահանջվող տեղեկատվությունը։

Պարոն Անդրեասյան, ձեր՝իրավական ոլորտում երկարամյա փորձը եվ մասնագիտական կարողությունները հաշվի առնելով, ակնկալում ենք, որ կենսաթոշակային ոլորտում ձեռնամուխ կլինեք օրենսդրական փոփոխությունների եվ Ազգային Ժողովին կպարտադրեք չեղարկել իրեն չարդարացրած, դարն ապրած եվ հազարավոր քաղաքացիների թոշակի իրավունքները խախտած օրենքը։ Ի դեպ, այդ առաջարկով դիմել եմ նաեւ ԱԺ-ին եվ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովին՝մոտ մեկուկես ամիս առաջ, սակայն արձագանք չկա,ինչը կարելի է համարել արհամարհանք՝քաղաքացու ձայնի, քաղաքացիական նախաձեռնության հանդեպ։Եթե մենք իրավական երկիր ենք, մի՞թե քաղաքացին իրավունք չունի օրենսդրական առաջարկ ներկայացնի կամ հուշի նրանց, ովքեր կարող են դա ներկայացնել ըստ պատկանելույն։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

среда, 3 мая 2023 г.

Աղբը շատանում է,կանաչ տարածքները պակասում են,շները բազմանում են, քաղաքն աղտոտում են

 Մայիսի 1,Վանաձոր,ոչ աշխատանքային ու տոնական օր՝նախորդ կառավարության օրոք վերականգնված․հիշեցնենք, որ 90-ականներից այս տոնը վերացրել էին․թերեվս,որպես ,,սովետական անցյալի մնացուկ,,․եվ միայն Հայաստանի կոմունիստներն էին այն նշում՝ամեն տարի մայիսմեկյան շքերթ կազմակերպելով։Բայց՝նախորդ, ՀՀԿ-ական կառավարությունը տարիներ առաջ վերականգնեց այդ տոնը/թեպետ,ի տարբերություն սովետական տարիների, մայիսի 2-ը չթողեցին որպես տոն, այլ միայն մայիսի մեկը/։Վաղ առավոտյան, սակայն, շների հաչոցից ու լեփլեցունից մի բան էլ ավել աղբարկղերի վրա թառած ագռավների ղռավոցիներից արթնանալով,տոնական զգացողություն հաստատ չես ունենա․մանավանդ, որ ուշադրությունդ անմիջապես գրավում է նաեւ 2 շագանակենիների տակ թափված շինարարական ահռելի աղբը՝Կ․Դեմիրճյան 24-26 շենքերի դիմաց։Թերեվս, այդ աղբը գոյացել էր 2 շենքերը միացնող քարե կամարի ներսում շինարարական աշխատանքներից։Հարց է ծագում․շինարարական աղբը կենցաղային աղբի համար նախատեսված աղբարկղերում լցնելու համար տուգանք է սահմանված, իսկ փողոցում թափելու համար,առավել եվս՝ծառերի արմատները վտանգելու, տուգանք չի հասնու՞մ։Եթե նկատի ունենանք,որ Նժդեհ փողոցի վրա էլ ,,բարենորոգման,, թե բարեքանդման ծրագրի շրջանակներում այն կարգի ասֆալտաքանդում են արել,որ ծառերի արմատներն են երեվում՝դուրս ցցված,կարելի է եզրակացնել, որ ծառերի չորացման դավադիր ծրագիր է գործում․արմատները չորացնում են, որ ծառերը կտրեն ու նորերով փոխարինեն/փողեր լվալու միջոց․հեչ որ չլինի՝անկապ սակուրաներ կարող է բերեն,որոնք շրջակայքին օգուտ չեն տալիս, փոշի էլ չեն կլանում/։Ի դեպ, ըստ դիցաբանական վկայությունների, սակուրաները նաեւ մեռնող զինվորներ են խորհրդանշում։

Աղբակույտերը մի կողմից, աղբը փողոցում ցիրուցան անող շները մի կողմից/այդ թվում՝մայթերի վրա փռված եվ անցուդարձին խանգարող շները․իբր մայթերի վրա անցորդների տեղաշարժի համար շատ տեղ կա,մի հատ էլ գափռ շներն են փռվում այդ տարածքում։Հարդարված ու խնամված սիզամարգերում,կանաչ տարածքներում, պուրակներում շներ/հանգստացող, վազվզող, սիրախաղերով զբաղվող/,գիշերային ժամերին մարդկանց հանգիստը խանգարող շներ,մայթերին փռված,վաղ առավոտյան աշխատանքի կամ շուկա գնացող մարդկանց վրա հարձակվող շներ,փողոցային գզվռտոցներով մարդկանց ականջը տանող շներ։Լավ, ինչքա՞ն պետք է քաղաքը մնա անտեր վիճակում։ժողովրդից մենակ ,,ճիպտած,, հարկ ու տուրք են հավաքում,վարձերով՝ խեղդում, իսկ քաղաքի էկոլոգիական վիճա՞կը, չէ՞ որ դրանից սկսվեց անկախության շարժումը՝նախորդ դարի 80-ականների վերջին,օդի աղտոտվածության դեմ ցույցերից,հիմա էլ հո օդն աղտոտող քիմիական գործարան չկա,բայց՝կան փողոցն աղտոտող թափառող շներ, շինարարական աղբ ու փոշի,հատվող

ծառեր՝փոշին կլանող։Աղբը շատանում է,կանաչ տարածքները վերանում են, օդի աղտոտվածությունը մեծանում է։

․․․Ամենայն հավանականությամբ, Դեմիրճյան 24-26 հասցեի մայթին գտնվող կանաչազարդ ծառերը դիտավորյալ չորացնում են կտրելու եվ առայժմ կանաչապատ մայթը բետոնապատելու նպատակով,որպեսզի նորոգվող ,,օբյեկտի,, համար հարմարավետություն եվ մեքենաների անցուդարձ ապահովվի։Հիշեցնենք, որ 2001 թվին էլ նույն գազոնի շարունակությունը բետոնացվեց՝կանաչ տարածքը վերացնելուց հետո,ինչին անդրադարձել ենք ,,Առավոտում,,՝2001-ին/,,Գործարարությունն ուղեկցվում է ապօրինի հատումներով,,/։Մայիսի 3-ի դրությամբ դեռ աղբակույտերը շարունակում էին մնալ տարածքում՝ծառերի տակ փառավոր ,,հանգրվանած,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր