пятница, 22 декабря 2017 г.

Բաց նամակ՝ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Պարոն նախագահ, 2016թ․նոյեմբերին տեղի է ունեցել ակնհայտ ապօրինություն՝կառավարական մակարդակով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ձեռամբ վավերացված․այն է՝ուժի մեջ է մտել ու սկսել 2017թ․հունվարից կիրարկվել ՀՀ ջրային տնտեսությունը սեփականաշնորհած/որի ամբողջությունը կատարյալ դարձավ 2016թ․տարեվերջին՝,,Վեոլիա,, ընկերության կողմից/ ընկերության նոր գենպլանը, որ հավասարազոր է սոցիալապես անապահով խավի սոցիալական գենոցիդի, քանի որ դրա լիարժեք իրականացման դեպքում բնակչության խոցելի խավերը կարող են ունեզրկվել ու անօթեւան դառնալ,իսկ այդ խավը նրանք են ,ովքեր ջրաչափ չեն տեղադրել կամ՝միջոցներ չունենալու, կամ՝տարիներ առաջ/1999-2003թթ․/ ընդունված չափանիշներով ջրաչափը որպես ընտրակաշառք վերցնելու ներքին, ստվերային քաղաքականությանը ընդառաջ չեն գնացել, կամ՝վերջիններիս բնակարանային անբարեհույս պայմանների դեպքում ջրաչափ տեղադրելը ֆինանսական լրացուցիչ մեծ ծախսեր ու սանհանգույցի ռեկոնստրուկցիա է պահանջում։

Եվ ահա,ըստ ,,Վեոլիայի,, որոշած ու ՀԾԿՀ-ի հաստատած նոր որոշման, անջրաչափ բաժանորդների համար/որոնց թվում՝աղետի գոտու վթարային շենքերում բնակվող/այս տարվա հունվարից որպես կայուն վարձ է սահմանվել 5400դրամը՝անկախ ընտանիքի անդամների քանակից․այսինքն՝մեկ անդամից բաղկացած ընտանիքն էլ է 5400դրամ վճարելու, 5 անդամից բաղկացածընտանիքն էլ, ինչը, բնականաբար, խտրականություն կարելի է համարել։Իսկ մինչեւ ,,Վեոլիայի,, հայտնվելը անջրաչափ բաժանորդների համար վարձ էր սահմանված 1100դրամը՝մեկ անձի համար,որ արդեն իսկ մեծ գումար է, եթե հաշվի առնենք, որ ջրաչափ տեղադրողներն ավելի քիչ են մուծումներ կատարում։Ընդ որում, ոչ միայն 5400դրամ վարձը, այլեւ՝մինչեւ ,,Վեոլիան,, եղած 1100դրամ վարձը երբեւէ չեն ամրագրվել ջրմուղի պայմանագրերում՝սկսած 2010թվից/որի իրեղեն ապացույց գրավոր վկայություններն առկա են/,այլ՝կիրառվել են միայն բաժանորդների անդորագրերում, այն էլ՝որպես ջրի ծախս․մինչեւ ,,Վեոլիայի,, հայտնվել՝12խորանարդ մետր, ,,Վեոլիայի,, հայտնվելուց հետո․․․30խորանարդ մետր հաշվարկով,հարց է ծագում․եթե ջրի խողովակներն ամբողջ հանրապետությունում, առավել եւս՝վթարային շենքերում նույնն են, իսկ ջրի արագությունն էլ, ըստ մարդկանց մշտական դժգոհությունների, որ առկա են հեռուստատեսությամբ, մշտապես պակասում է, ի՞նչ տրամաբանությամբ է երկուսուկես անգամ մեծացել ջրի մոտավոր ծախսը, ու որպես կայուն վարձ՝որոշվել 30խորանարդ մետրով հաշվարկը, որն էլ սահմանվել է 5400դրամ։Հատկանշական է նաեւ, որ ջրմուղի պայմանագրերը միանման են տարիներ շարունակ․այսինքն՝անջրաչափ բաժանորդին էլ, ջրաչափ ունեցողին  էլ նույն պայմանագիրն է ներկայացվում։Զարմանալի է, թե ինչպե՞ս է կառավարությունը տարիներ առաջ հաստատել նման փնթի կազմած պայմանագրերի ձեւը։

Արդեն 1 տարի է,ահազանգում եմ համապատասխան կառույցներին/օմբուդսմեն, վարչապետ, տարածքային նախարարություն, իրավապաշտպան կառույցներ/, բայց մինչ օրս հարցը մնացել է օդում կախված, քանի որ ոչ ոք չի ուզում կանխել ,,Վեոլիայի,, կողմից ակնհայտ թալանը՝ՀՀ քաղաքացու նկատմամբ եւ պարտադրել ՀԾԿՀ-ին՝վերանայել այդ հակամարդկային, հակասահմանադրական որոշումը, ո/որ անգամ հանրային քննարկման, ԱԺ լսումների չի ենթարկվել , հեռուստատեսությամբ անգամ չի հայտարարվել ոչ նախապես, ոչ՝ուժի մեջ մտնելուց հետո/,ու չեղարկել այն՝ուժի մեջ թողնելով նախկին՝1100դրամ սակագինը։Ավելին, այս ընթացքում ,,Վեոլիան անջրաչափ բաժանորդների հաշվեհամրներին ամեն ամիս 5400դրամով վարձ է ամրագրում, այդ վարձով հաշվարկած պարտք գոյացնում ու դրանց բռնագանձման հայցեր ներկայացնում դատարան․կոնկրետ մեր սակավաթիվ անդամ ունեցող ընտանիքի վրա ,,սարքած,, պարտքի գումարը դեկտեմբերի դրությամբ հասցվել էր 46հազար դրամի, որից 32200-ը որպես հունվար-օգոստոս ամիսների ,,պարտք,,՝1500դրամ պետտուրքն էլ հետը,,՝Վեոլիան,, որպես ,,բռնագանձման ենթակա գումար,, ներկայացրել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝առանց այդ մասին նախապես գրավոր զգուշացնելու, ինչը սպառող-մատակարար պայմանագրի կետի խախտում է։Փաստորեն, բաժանորդը մուծում է իր հին՝մինչ ,,Վեոլիան,, եղած պայմանագրի շրջանակներում պայմանավորված ու հաշվեհամարներին մինչ ,,Վեոլիան,, ամրագրված վարձաչափի շրջանակներում/12խ/, իսկ ,,Վեոլիան  հաշվարկում է իր կողմից ,,ինկոգնիտո,, պայմաններում որոշած ու հաստատած 5400դրամով/որպես 30խ/մ առասպելական չափանիշով վարձ/։Դժվար չէ պատկերացնել, թե այդ հաշվարկով բռնագանձումներ կատարելու դեպքում ինչ ողբերգական վիճակում են հայտնվելու անջրաչափ բաժանորդները/որոնց թվում՝աղետի գոտու վթարային շենքերի բնակիչ սոցիալապես խոցելի խավեր/, որոնք այս օրերին, Նոր տարվա շեմին փոխանակ պատրաստվեն հնարավորության սահմաններում Նոր Տարին դիմավորելուն, ջրմուղի եւ դատարանի դռներն են չափչփում կամ փորձում նամակների միջոցով արդարության հասնել։Նման հաշվարկով սակագին՝անգամ աշխատանքով ապահովվածները չեն կարող վճարել, ուր մնաց՝աշխատանք չունեցողները կամ թոշակառուները,որոնք գոյատեւելու եւ օրեցօր աճող կոմունալ վարձերի բեռից դուրս գալու նպատակով ստիպված են իրենց ունեցած -չունեցածը վաճառքի հանել։

Ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝խնդրի կարգավորման եւ ՀԾԿՀ-ի որոշումը վերանայելու հարցում, որպեսզի չեղարկվի ,,Վեոլիայի,, սահմանած նոր սակագինը՝անջրաչափ բաժանորդների նկատմամբ,եւ պարտադրել ,,Վեոլիային՝,, ետ վերցնել դատարանից իր հայցադիմումները․առավել եւս այն դեպքում, երբ մարդը տարիներ շարչունակ բարեխիղճ մուծումներ է կատարել՝մինչեւ 2017թիվը, բայց ,,Վեոլիայի,,նոր որոշումից ու նոր վարձաչափի սահմանումից հետո հետո հայտնվել է ,,անբարեխիղճ բաժանորդի,, տհաճ կարգավիճակում, քանի որ ոչ մի շարքային քաղաքացի ի վիճակի չէ այդ սակագնով ու հաշվարկով մուծումներ կատարել՝առանց սոցիալական լուրջ ցնցումների ու նյութական մեծ կորուստների՝ներառյալ բնակարանից զրկվելը։Հարկ եմ համարում նաեւ տեղեկացնել, որ բնակչության շրջանում կան դժգոհություններ, թե ինչո՞ւ ,,Վեոլիան,, ավտոլվացման կետերին չի պարտադրում ջրաչափ տեղադրել/որոնք, բնականաբար,մեծ քանակի ջուր են սպառում, որ կարող է շատ ավելի լինել, քան՝ամսական 5400դրամը/,այլ՝ ձեռնամուխ է եղել խոցելի խավերի կեղեքմանը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

22․12․2017թ․

понедельник, 18 декабря 2017 г.

ՀՀ հանրային խորհրդին

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Հելսինկյան կոմիտեին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակին

Հետաքննող լրագրողների ընկերակցության ,,Հետք,, ինտերնետային պարբերականին

Հակակոռւպցիոն հանձնաժողովին

ԱԺ պետաիրավական հանձնաժողովին

Հայտարարություն՝ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառվող ակնհայտ թալանի մասին՝ընթացիկ տարվա հունվարից ,,Վեոլիա,, ընկերության կողմից իրականացվող

Այս տարվա փետրվարից համացանցում բաց նամակի տեսքով ահազանգել ու տարածել եմ/ֆեյսբուքով եւ էլեկտրոնային փոստով՝համապատասխան մարմիններին․այդ թվում՝վարչապետին եւ օմբուդսմենին/, որ ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը անհասկանալիորեն բարձրացրել է անջրաչափ բաժանորդների համար նախատեսված 1100դրամ սակագինը՝այն հասցնելով 5400դրամի.ընդ որում՝յուրօրինակ հաշվարկով, որպես ծախս համարելով 30 խ/մ-ը, մինչդեռ տարիներ շարունակ,մինչեւ ,,Վեոլիայի,, հայտնությունը՝ որպես ամսական կայուն ծախս, անջրաչափ բաժանորդների համար հաշվարկվել է 12 խ/մ-ը։Ի՞նչ է, ՀՀ տարածքում, առավել եւս՝50 տարվա վթարային շենքերում ջրատար խողովակների ծավալները մեծացե՞լ են, որ օգտագործած ջուր է հաշվարկվում երկուսուկես անգամ մեծ թիվ, քան՝մինչ այդ եղել է։Մնում է, ջրի արագության հաշվարկ էլ կատարվի ու ջրաչափից բացի՝մի հատ էլ արագաչափ պարտադրեն ջուր սպառողներին։Եվ այս2 տարբեր թվերն էլ ամրագրված են բաժանորդների մուծած անդորագրերում/մինչեւ ,,Վեոլիան,, 12 խ/մ, ,,Վեոլիայից,, հետո՝30խ/մ /։

Ավելի քիչ գումար մուծելու այլընտրանքը ջրաչափ տեղադրելն է, բայց քանիցս բացատրել եմ, որ որոշ վթարային շենքերում ու բնակարաններում տեխնիկապես անհնար է ջրաչափի տեղադրումը եւ կապված է լրացուցիչ կառուցվածքային փոփոխությունների հետ ու մեծ ֆինանսներ է պահանջում, որին ի վիճակի չեն ՀՀ շարքային բնակիչները, ուստի չարիքից փոքրագույնը առնվազն հին՝գործող 1100դրամ սակագինը նույնը թողնելն էր։Եվ մինչ ես շարունակում էի այդ հարցը բարձրացնել ու այս ու այն կառույցներին ահազանգել, ,,Վեոլիան,, իր կայացրած որոշման առթիվ բաժանորդի/տվյալ դեպքում՝իմ հետ/ պայմանագիր չունենալով եւ ՀԾԿՀ-ի նոր որոշմանը՝կապված ջրի սակագնի բարձրացման հետ, բնակիչներին գրավոր չիրազեկելով, գրավոր զգուշացումներ չուղարկելով, բաժանորդների հաշվեհամարներին ոչ միայն ամրագրել է ամսական 5400դրամը, այլեւ՝դրա հիման վրա, 8ամսվա կտրվածքով/հունվար-օգոստոս/, իմ հաշվեհամարին 32200դրամ պարտք գոյացրել ու այն որպես բռնագանձման ենթակա/1500դրամ պետտուրքն էլ պոչին/ հայց ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։Սա ոչ միայն հակաօրինական է, այլեւ՝անտրամաբանական։Ինչպե՞ս կարող են մեկ քաղաքացին էլ, 5 կամ ավելի քաղաքացիներն էլ նույնաչափ ջուր օգտագործել՝թեկուզ մոտավոր հաշվարկով։Ինչպե՞ս կարելի է վթարային շենքերում բնակվող մարդկանց/որոնց թվում՝անեկամուտ ընտանիքներ, միայնակներ/, առանց այդ էլ անմխիթար վիճակն ու սոցիալական բեռն ավելի ծանրացնել՝Նոր տարվա շեմին․կասկածի տակ դնելով վերջիններիս գոյությունը եւ բնակարանից զրկվելու վտանգի տակ առաջ կանգնեցնել։Սա առնվազն թալան է՝ՀՀ շարքային քաղաքացու նկատմամբ։ Հետաքրքիր է, արդյո՞ք Հանրային ծառայություններ իրականացնող մարմինը այդ հակաժողովրդական որոշումը հաստատելիս խորացել է էության մեջ։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ինձ ուղարկված  հայցադիմումի մեջ նշվում է․,,Հայցվորի եւ պատասխանողի պարտավորությունները կարգավորվում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30․11․2016թ․ թիվ 378 -Ն որոշմամբ հաստատված կանոններով,,։Իսկ այդ որոշման մասին բաժանորդը պետք է նախ տեղեկացվեր ,,Վեոլիայի,, կողմից գրավոր․ այնպես, ինչպես իրազեկում էին յուրաքանչյուր սակագնային փոփոխության ժամանակ՝մինչեւ ,,Վեոլիայի,, հայտնվելը։Ես՝որպես բաժանորդ, սակագնի բարձրացման մասին ,,Վեոլիայի,, կողմից չեմ տեղեկացվել գրավոր, հետեւաբար նա իրավունք չուներ առանց տեղեկացնելու՝միանգամից դատական հայց ներկայացնել/այդ որոշումն էլ, թեպետ, իր հերթին վիճահարույց է՝ինչպես վերը նշեցինք/։

Անջրաչափ բաժանորդների անունից ակնկալում եմ համապատասխան իրավական կառույցների միջամտությունը՝սահմանադրական դատարանում վիճարկել ,,Վեոլիայի,, որոշումը՝ջրի սակագինը 30խ/մետրով հաշվարկելու եւ որպես ամրագրված սակագին 5400դրամ սահմանելու վերաբերյալ եւ այն չեղարկել։Հարկ եմ համարում հիշատակել, որ սկսած 2010թվից  եւ միգուցե նաեւ՝ավելի վաղուցվանից, ջրային ոլորտի պայմանագրերում չեն արտացոլվել անջրաչափ բաժանորդների համար նախատեսված սակագները։Դրանք երեւում են միայն վարձերի մուծման անդորրագրերում՝որպես ծախս։Ասյսինքն՝անջրաչափ մուծողին էլ, ջրաչափով մուծողին էլ նույն պայմանագիրն է ներկայացվում, բայց՝հաշվարկն է տարբեր չափանիշներով։Եվ անգամ այդ պայմաններում՝մինչեւ ,,Վեոլիայի,, կողմից հայտնվելը, պայմանագրի 7-րդ կետում ասվում է․,,Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։Բանակցությունների արդյունքում փոխադարձ համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով,,։Մինչդեռ ,,Վեոլիան,, բաժանորդներին գրավոր զգուշացում չի արել ոչ նոր սակագնի, ոչ էլ այդ սակագնով ապօրինաբար հաշվարկված պարտքի մասին, եւ բաժանորդին դատի է տվել՝ հին պայմանագրի իրեն ձեռնտու կետն ու քաղաքացիական օրենսգիրքը վկայակոչելվ, բաց՝նոր սակագնով։ Անգամ հեռուստատեսությամբ հայտարարություն չի արվել անջրաչափ բաժանոդների համար ջրի վարձը 5400դրամ դարձնելու մասին։Իսկ սրանից կոռուպցիայի հոտ է փչում։Եթե հաշվի առնենք, որ ,,Վեոլիայի,, նկատմամբ առկա են նաեւ բազմաթիվ այլ կարգի բողոքներ՝վերջինիս կողմից իրականացվող չարաշահումների եւ անորակ ծառայություններ մատուցելու կամ առհասարակ չմատուցելու մասին, ապա կարելի է գալ եզրակացության, որ ընկերությունն ինքը պետք է ճանաչվի որպես անբարեխիղճ մատակարար եւ զրկվի ջրային տնտեսությունը կառավարելու իրավունքից, ոչ թե ձմեռ օրով խոցելի խմբերին ,,անբարեխիղճ սպառող,, ճանաչի ու դատարան քարշ տա՝կեղեքման եւ ունեզրկման նպատակով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր


четверг, 14 декабря 2017 г.

Իշխանությունը նեոգաղութարար ,,Վեոլիայի,,միջոցով հաշվեհարդար է սկսել ընդդիմախոս լրագրողի նկատմամբ

Ճիշտ են ասում էլի, որ ,,լավություն անողի գլուխը ծակ է,,։Ուրեմն ես 1998-2004 թվերին առաջատար լրատվամիջոցներում/,,Առավոտ,,   ,,ժամանակ,, ․ինչպես նաեւ՝,,Մամուլ եւ իրավունք,,տեղեկագիր/ ահազանգեմ, որ Վանաձորի դատարանը տնակային պայմաններում է, որ աշխատողներն ու դատավորները 1988թվի երկրաշարժից հետո տնակներում են 10 տարուց ավելի, ու փայտի ու ածուխի ծուխումուր են կուլ տալիս, եւ որ դատական նիստերի լուսաբանումը խոչընդոտվում է՝խանգարելով հրապարակայնությանը/դեռ 2002թվին էլ Սեւանում դատական լրագրողների համար կազմակերպված սեմինարին զեկուցումով հանդես գամ՝,,Դատաիրավական լրագրության անցյալը,ներկան եւ զարգացման հեռանկարները՝Վանաձորում,,/, ու հիմա ինձ՝22 տարվա իրավական լրագրողիս դատական ծանուցագրով հրավիրեն արդեն փառահեղ շենքային պայմաններում գտնվող, 2005թվից Եվրանորոգված դատարան․․․․որպես ,,պատասխանող կողմ,,։Ակամա հիշում եմ դատարանի երբեմնի գործընկերուհուս/ում հետ տնակային դատարանի գրասենյակում աշխատել եմ 1989-94 թվերին/ հումորը․,,Որպես ատենակալ նստեցիր նիստերին, որպես մանկավարժ նստեցիր, որպես լրագրող նստեցիր․․․մնաց՝որպես ամբաստանյալ նստես,։ Է ինչ, պատասխանողից մինչեւ ամբաստանյալ շատ չի հեռու։Եվ ո՞վ է ինձ պատասխանատվության կանչողը․․․,,Վեոլիա,,ֆրանսիական ընկերությունը, որ 2017 թվի հունվարից փորձանք է դառել հայ ջուր սպառողի գլխին, եւ նա, այս տարվա հունվարից, ստանձնելով ՀՀ ջրային ողջ տնտեսության միանձնյա սեփականատեր լինելու իրավասությունը, ՀԾԿՀ-ի հետ ,,հանցավոր,,համաձայնության գալով՝անջրաչափ բաժանորդների համար անհիմն բարձրացրել է մինչ հունվար գործող սակագինը, որ արդեն իսկ լավ բարձր էր՝1100դրամ։Իսկ հունվարից դարձրել է 5400դրամ՝առանց այդ առթիվ որեւէ հանրային քննարկում կազմակերպելու։

,,Դե որ էնքան փող ունեն, որ ամիսը 1100դրամ անձաքանակ սակագնով են մուծում, բեր էլի վարձը բարձրացննք,,-հավանաբար ու դավադրաբար՝այս կերպ են մտածել ,,Վեոլիայում,, եւ ՀԾԿՀ-ում․ի՞նչ վատ է որ․․․ինչքան շատ ,,գռփեն,, սոցիալապես խոցելի խավից՝այնքան խեղճացրած կլինեն մարդկանց, իսկ եթե այդ ,,խոցելի,,խավի մեջ նաեւ ընդդիմախոս լրագրող կա․․․ էդ հո ,,2 երնեկը մի տեղ է,, լինում։Քիչ չէ՝բարձրացրեց սակագինը,դեռ հեռուստաեթերով էլ պարբերաբար՝ջուր սպառողներին հրավիրում էր պայմանագիր /կամ՝,,ղազագիր,,/ ստորագրելու առ այն, որ համաձայն են ամիսը 5400դրամ կայուն սակագնով շահագործվելու։Այլընտրանքը՝ջրաչափ տեղադրելն էր։Բայց դեռ այս տարվա հունվարից սկսած՝մեռանք համացանցում գրելով, գրելով ու գրելով, էլփոստով ու ֆեյսբուքով, բլոգներով, բաց նամակներով՝էլ օմբուդսմենին էլ, նամակ չկարդացող վարչապետին էլ, ,,Վեոլիային,, ․․․քանի-քանի խմբերով՝ մի 7-10 հոդված եմ գրել-տարածել, որ վթարային բնակարաններում ջրաչափի տեղադրումը ռիսկային է ու կառուցվածքային լրացուցիչ փոփոխություններ է նախատեսում, որին ի վիճակի կարող են լինել միայն իշխանական բուրգին մոտ կանգնած մարմինները՝պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, մեծ եկամուտ ունեցողներ, բայց ոչ՝աղետի գոտու անեկամուտ բնակիչները, որոնք մի կերպ գոյատեւում են ունեցած-չունեցածը վաճառելով ․․․ականջ դնո՞ղն ով է,,վերեւներում,,մի օմբուդսմեն միայն արձագանքեց՝էն էլ նամակի մեջ կամ չխորանալաով, կամ՝չհասկանալու տալով ու մեզ խորհուրդ տալով, որ ․․․ջրաչափ տեղադրենք․եւ սա այն դեպքում, երբ վերջինիս բացատրել ենք ջրաչափ տեղադրելու հետ կապված խնդիրները։Դե որ հայը հայերեն չհասկանա, ֆրանսիացի սեփականատերը ո՞րտեղից պետք է հասկանա, եթե թարգմանող չլինի նամակը։Ու էսպես՝թուրքի ասած՝,,Անգաճիվար՝ծակիյոխ,, վիճակով, իրենց չլսողի տեղ դրած կամ իսկապես չլսելով՝,,Վեդոլիան,, հունվարից անջրաչափ բաժանորդների վրա է ,,քշել,, ֆրանսիական ողջ ուժի հզորությունն ու ՀՀ անեկամուտ քաղաքացուն հարուստ ֆրանսիացու տեղ դրած՝5400դրամ ամսավարձ է ,,նկարում,,․եւ, քանի որ բաժանորդներն ի վաճակի չեն այդ կարգի գումարների ,,տակից,, դուրս գալ՝առանց սոցիալական լուրջ ցնցումների, ուստի բաժանորդների հաշվին արդեն կլորիկ պարտք է գոյանում, ու ,,Վեոլիան,, էլ ոգեւորված՝դատարաններ է քարշ տալիս բաժանորդներին/ու այստեղ հիշում եմ երջանկահիշատակ երգչի բառերը՝,,Երեկ դու, այսօր ես, վաղը՝նա,,․անցած շաբաթ մի ,,նաչար,,բաժանորդի ձայնը դուրս եկավ, այսօր՝դեկտեմբերի 14-ին էլ ես դատական ծանուցագիր ստացա՝փետրվարի 14-ին կայանալիք դատական նիստի վերաբերյալ, վաղն էլ մի ուրիշտը կստանա․․․․Ահա այսպես՝Նոր տարվա շեմին ,,ապահով Հայաստանի,, աղետի գոտու  անապահով բնակիչները՝վթարային շենքերում 29 տարի գոյություն քարշ տվող, անակնկալ ,,նվեր,,են ստանում՝նեոգաղութարարից, որի  հրամաններն անվերապահորեն կատարելու են կոչված դատական մարմինները, ու քեզ գրությամբ հայտնում են, որ առանց քո ներկայության էլ կարող են 35 հազար դրամի արհեստականորեն հասցված պարտքդ բռնագանձել․․․․

Բռնագանձեք, բռնագանձեք, եկեք սովետների օրոք ստացած ու անկախության օրոք սեփականաշնորհված բնակարանն էլ բռնագանձեք, տան մնացած իրերն էլ/ինչ որ մնացել է գոյություն պահելու համար ծախած իրերի վաճառքից հետո, քանի որ 1998թվից սկսած/մնացած տարիների չարչարանքները՝դեռ համարենք ,,մարված,,/ այս ընտանիքը խղճի գերի է դարձել այս երկրում , իսկ վերջին 5 տարիներին՝սոցիալական պատանդ․նրա համար, որ այս ընտանիքում 2 ,,նաղդ գրող,,կար,մեկը՝արդեն լուսահոգի հայրս՝ճանաչված շախմատիստ ,1969թ․Կիրովականի շախմատի չեմպիոն Գեորգի Հովսեփյանը, որ օր ծերություն ստիպված էր կյանքը մաշել դատարանների ու դատախազության դռներին՝պահանջելով քրեական գործ հարուցել իր եւ իր ղեկավարած ԲՇՏ-ի աշխատողների աշխատավարձերի պարտքերը չվճարող Վանաձորի նախորդ քաղաքապետի նկատմամբ, մյուսը՝ես, որ 1998թվից սկսած՝հետեւողականորեն, բոլոր իշխանությունների օրոք մամուլում ահազանգում էի մարդու իրավունքներիբոլոր խախտումները՝,,մեկ առանձին վերցրած քաղաքում,,կամ՝հանրապետությունում, դրա հետեւանքով հայտնվելով իշխանության ,,սեւ ցուցակում,,։


Նախ՝ես ,,Վեոլիա,, ընկերության հետ պայմանագիր չեմ կնքել, այլ՝,,Լոռի,,ջրմուղի հետ/մեկ՝2010թվին,մեկ՝2014թվին, երբ ծնողներիս մահից հետո ընտանիքի անդամների թիվը պակասեց սկզբում՝մեկով, հետո՝երկուսով, ուստի ստիպված էի նոր պայմանագիր կնքել՝անձաքանակի հաշվով վարձ մուծելու վերաբերյալ/։Ի դեպ,լուսահոգի մորս կաթվածի մեղքը 2007թվին, ջրմուղի նախկին տնօրինության վզին է,երբ 70 հազար դրամ պարտքի ,,սեւ թուղթն,, էր եկել ջրմուղից․բայց ոչ՝դատարանից․համենայն դեպս՝այդ տարիներին այնքան ներողամտություն ու հասկացողություն կար, որ մարդկանց նախ զգուշացնում էին, հետո նոր՝դատարան դիմում։Նշեմ,որ այդ 70 հազար դրամ պարտքի անհիմն լինելն ապացուցեցի ջրմուղի նախկին տնօրենի հետ գրավոր եւ բանավոր պարզաբանումներից հետո, առանց դատարանի միջամտության,որի արդյունքում պարտքն ստիպվա էին զրոյացնել։Այդ ժամանակներից սկսած՝մինչեւ ,,Վելոիայի,, հայտնվելը ջրի վարձի կանոնավոր մուծումներ ենք կատարել՝առանց որեւէ պարտքի։Իսկ հիմա պարտքի ավելացումը, փաստորեն, տեղի է ունեցել ,,Վեոլիայի,, կողմից ջրի վարձի ապօրինի բարձրացումից հետո, որի առթիվ անհամաձայնությունս եմ հայտնել գրավոր նամկա-բողոքբներում։Իսկ ջրի վարձի նախնական բարձրացման մեղքն էլ 2003-2007 եւ 2007-20012թվերի Ազգային ժողովի վզին է, որի պատգամավորական մեծամասնության լուռ համաձայնության պայմաններում՝ջրի վարձի սակագինը 600-ից հասվեց 1100դրամի․իբր մարդիկ շատ ուրախ էին,որ 1100դրամ են մուծում, հիմա էլ արդեն 5400դրամը փաթաթեցին վզներին․եւ ո՞վ՝օտարերկրյա պետության ներկայացուցիչը, որին այլ կերպ չես կարող անվանել, քան՝նեոգաղութարար։

Եվ այսպես, մեր ընտանիքի նկատմամբ սոցիալական տեռորի հերթական ու կոշտ փուլն է սկսվել՝ապօրինությամբ զուգակցված, որի առթիվ հենց այսօր՝դատական ծանուցագիրն ստանալուն պես աճապարեցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ահազանգելու Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների հետեւողական ու կոպիտ խախտումների մասին,սակայն գրասենյակի ղեկավարը/ով ծանոթ է իմ ընտանիքի նկատմամբ 20-ամյա հետապնդումներին եւ անգամ՝այդ առթիվ գրավոր տեղեկանք է տվել ինձ/ տեղում չէր։Մի՞թե ապօրինություն չէ, երբ ՀՀ շարքային քաղաքացուն կեղեքում են միջազգային չափանիշներով,մի՞թե ապօրինություն չէ, երբ առանց հանրային քննարկման դնելու՝ջրի սակագինը առասպելական չափով բարձրացնում են, ու հեռուստատեսությամբ անգամ չեն իրազեկում այդ բարձրացման մասին, իսկ ,,,Վեոլիայի,, պաշտոնական փաստաթղթերի մեջ էլ այդ բարձրացումը չի երեում, բայց՝բաժանորդնեի հաշվեհամարներին 5400դրամ հաշվարկով ամեն ամիս , սկսած՝,,Վեոլիայի,, ինքնիշխանության ժամանակվանից, թվեր են նկարվում ու ամրագրվում որպես պարտք։Ո՞ր տրամաբանությամբ է ,,վելոիան,, 5400դրամ ամսավարձ հաշվարկել՝անկախ ընտանիքի անդամների քանակից/ի տարբերություն 1100դրամ անձաքանակ հվարկի/, կարող է՞մտածումեն, թե ջրի բիզնես ենք դրել տանը եւ երրորդ հարկից ջուր ենք ծախում․․․եւ կամ՝,,ձկի գործ,,ենք դրել բազմաբնակարան շենքի երրորդ հարկում․․․Ակամա հիշում եմ միայնակ ապրող,անջրաչափ բաժանորդներից մեկի դժգոհությունը՝,,Ոչ ցեխ ունեմ, ոչ մոյկա եմ աշխատացնում, տանն էլ չեմ լողանում՝որովհետեւ բաղնիքս պիտանի չի, էդ ի՞նչ հաշվով են 5400դրամ հաշվարկել,,/վերջինիս բողոքին եւս անդրադաձել ենք սույն բլոգում՝ամիսներ առաջ/։

Եթե այս ամենին էլ հավելենք այն, որ մեր ընտանիքի գլխին արդեն 10տարուց ավելի է՝դամոկլյան սրի նման կախված է նաեւ մոտ 100հազար դրամի հասնող ,,սպասարկման վարձ,,, կոչվող համատիրության պարտքը/ որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը չի մուծում՝այն իրավաբանորեն հիմնավորված չլինելու պատճառով/, ապա դժվար չէ պատկերացնել, որ ՀՀ իշխանությունը ցանկացած պահի մեզ կարող է զրկել բնակարանից ու տանիքից՝դարձնելով անօթեւան։Եվ եթե չի անում դա,ապա, հավանաբար՝ինձ դեռ ,,մտածելու,, տեղ է տալիս։Իսկ ես մտածելու ոչինչ չունեմ։Մշտապես գրել եմ հանուն արդարության, ու շարունակելու եմ նույն ոգով։Ինչ վերաբերվում է ,,Վեոլիային,, ապա վանաձորցիներից մեկը ՝Վարդանանց 23 շենքի բնակիչ, բողոքեց ջրի որակից։,,Էդ ջուրը խմել չի լինում, քանի որ խողովակները նորմաներին համապատասխան չեն, ստիպված գնում ,,Մաքուր ջուր,, ենք առնում կամ էլ՝ջուրը եռացնում ենք,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

вторник, 5 декабря 2017 г.

Armenia TV-ն դուրս է գալիս կաբելային ցանցից․ո՞ր ալիքն է լինելու հաջորդը

        Թվային կայաններն ՝ընդդեմ կաբելայինների

Թվային ընդունիչները մետրային ցանցի  բաժանորդների ,,վիզը կապելու,, պարտադրանքից հետո, ի վերջո, հերթը հասավ կաբելայինի բաժանորդներին։Երեկվանից, ի գիտություն հայկական հեռուստադիտողների, Արմենիան,, մի պղտորված ծանուցում/ավելի ճիշտ՝վիրտուալ տապանաքար՝,,Աստ հանգչի,, ենթատեքստով/ է փակցրել իր հաճախականության եթերում, ազդարարելով, որ այսուհետ ՀՀ ողջ տարածքում կաբելային հեռուստաընկերություններին արգելում է հեռարձակել իր հաղորդումները․իսկ ով էլ որ ցանկանում է Արմենիա դիտել, պետք է թվային ընդունիչ տեղադրի/ենթադրաբար՝կամ էլ թվային սարք ունեցող հեռուստացույց գնի։-Գ․Հ․/․ու՞մ շահերից է բխում այս նախաամանօրյա ,,անակնկալը,,, եթե ոչ՝թվային ընդունիչներ արտադրող կամ ներմուծող ընկերությունների շահերից։

Կաբելայինի բաժանորդներից մեկն այս առնչությամբ դառնությամբ նկատեց․,,Էս ի՞նչ են անում էս ժողովրդին․․․օրը մի բան հնարում են․․․․սա արդեն բարոյական սպանություն է,,։Ի դեպ, կաբելայինի մեկ այլ բաժանորդ էլ նշեց, որ իր մոտ էլ ,,Լոռի,, հեռուստաալիքը չի ,,բռնում,,՝թվայնացում ներդնելուց հետո, եւ անգամ չի կարողացել դիտել այն հաղորդումը, որի մեջ ինքն է ,,գործող անձ,,։Ի՞նչ է ստացվում․մեր երկրում մեր ազգային ալիքները մեր համար գնալով ավելի ու ավելի անհասանելի են դառնում․մարդիկ կաբելայինի բաժանորդ դառնալիս՝ամսական 2000դրամ վարձավճարով, արդեն իսկ նախատեսել են, թե ինչ ալիքներ են դիտելու դրանով, իսկ այսօր պարզվում է, այդ ալիքը հանգիստ կարող են փոխարինել ռուսաստանյան որեւէ երրորդական կամ չորրորդական ալիքով՝բաժանորդների նախասիրության հետ հաշվի չնստելով։Թերեւս, այս ամենը նաեւ նպատակ է հետապնդում հասարակության հնարավորինս քիչ շերտերի հասու դարձնել Արմենիայի ,,Սուր անկյուն,, եւ ,,Պոստ ֆակտում,,հետաքննական հաղորդումները, որոնք վերջերս թեժացել են՝կոռուպցիայի դեմ պայքարը համոզիչ դարձնելու եւ դոնոր կազմակերպություններից ավելի մեծ աջակցություն ստանալու նպատակով․եւ ուրեմն՝այդ պայքարը ,,թող,, ,,դրսի,, աչքի համար նկատելի լինի, իսկ Չիբուխլուն ու Սեւանը եթե ուզում են դիտեն՝ուրեմն թող կաբելայինից դուրս գան, դառնան թվային ցանցի բաժանորդ կամ՝2 հազար դրամանոց կաբելայինի փոխարեն ավելի ,,թանկանոց,, փաթեթների մեջ մտնեն՝6-8 հազար դրամանոց։Սա ամենաիսկական հեռուստատեսային մաֆիա է՝ժողովրդի շահերն անտեսող, ինչպես նաեւ բարոյական ապտակ՝ուղղված հեռուստադիտողին եւ արհամարհանք՝իր իսկ լսարանի հանդեպ, նաեւ՝ունկնդիրներին ընտրելու խտրականություն։Հիշեցնենք, որ Արմենիայով է հեռարձակվում նաեւ ,,Ամերիկայի ձայնը", որ անգամ սովետական տարիներին,ինչպես նաեւ՝90-ականներին ռադիոընդունիչներով էլ էր հասանելի։Ի դեպ, տարիներ առաջ էլ Արմենիայի ,,Սուր անկյունն,, էր երբեմն Վանաձորում արգելափակվում այն ժամանակ, երբ անոնսում նշվում էր, որ Վանաձորին վերաբերվող քննադատական նյութ է հեռարձակվելու/բնականաբար, դա կարող էր բխել տեղական նախորդ իշխանությունների շահերից,իսկ թե ում շահերից էր բխում այն, երբ եվրոպական որոշ երկրների ֆուտբոլային առաջնությունների խաղերի հեռարձակումն էր արգելվում մարզերում՝դժվար է ասել/։

Դե ինչ, այսօր ,,Արմենիա,,-ն է արգելվում կաբելայինով, վաղն էլ հերթը կհասնի մյուս ՝հաջորդ դիտողական ալիքին, եւ մի օր էլ հայկական բոլոր ալիքները կաբելայինից կանհետանան ու ցանցը կտնօրինվի ռուսաստանյան ալիքներով եւ որպես ,,բոնուս,,՝Եվրանյուսի լուրերով։ Հետաքրքիր է, փոխանակ ,,Արմենիան,, ինքը շահագրգիռ լինի, որ իր ալիքը շատ դիտողներ ունենա, ,,կլիենտ,, է փախցնում։Չէ՞ որ հազիվ թե մարդիկ 40 ալիք ունեցող կաբելայինից հրաժարվեն ու նախընտրեն 9 ալիքանոց թվայինը՝հանուն հայկական մեկ հեռուստաալիքի։Հնարավոր է, սա Արմենիայի հերթական ակցիան է՝պարզելու հեռուստաալիքի դիտողականության աստիճանը եւ այն, թե որքանով է հեռուստադիտողը մտահոգված՝այդ ալիքի անհետացմամբ։Ի դեպ, վերջերս էլ այդ հեռուստաալիքը ցերեկային ժամերին էր անհետանում եթերից եւ հայտնվում էր ,,ազդանշան չկա,, անգլերեն գրությունը։

 ․․․Ակամա հիշում եմ հումորային,,Վիտամին,, ակումբի մի համար, երբ հերոս Վադիմ Գռփունին ասում էր,,ժողովրդի ձեռը  փող է հայտնվել, ո՞նց անենք, ի՞նչ օրենք ընդունենք, որ էդ փողը վերկալենք․ձեռները մնաց՝անկապ ծախսելու են,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր