вторник, 27 декабря 2022 г.

Ինչու՞ հասարակական գործունեությունն աշխատանքային ստաժ չի համարվում

 2002-2005թվերին քաղաքացիական նախաձեռնության կարգով թղթակցել եմ Վանաձորում լույս տեսնող ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, երբեմնի իրավապաշտպան թերթին/բարեբախտաբար, այդ ժամանակահատվածի մի մասը համատեղվել է մայրաքաղաքային թերթում օրինական աշխատանքային ստաժի հետ․պարզապես՝վանաձորյան թերթին հանձնում էի այն նյութերը, որոնք ծավալային առումով մեծ էին՝մայրաքաղաքայինի համար, բայց զգում էի դրանց տպագրման կարեվորությունը, նաեւ այն նյութերն էի հանձնում, որոնք կասկածում էի, որ տվյալ թերթը,ում հետ օրինական համագործակցում էի, դա կտպի․․․կարճ ասած՝ավելի ազատ, անկաշկանդ եվ ,անպատասխանատու,, նյութեր էի հանձնում՝առանց վարձատրության․այնպես, ինչպես հիմա գրում եմ ֆեյսբուքում կամ իմ անձնական բլոգներում․թեպետ՝երբեվէ չեմ խախտել լրագրողական էթիկայի սահմանները/։

2011-2022թվերին ընդհանրապես բլոգային-անվարձահատույց գործունեություն եմ ծավալել՝ստեղծելով 3 բլոգ, ֆեյսբուքյան խմբեր,բայց մեր օրենքը չի նախատեսում եթե ոչ՝պետական վարձատրություն՝իրենց դերն ու նպատակայնությունն ապացուցած քաղաքացիական լրագրության մասին,ապա գոնե աշխատանքային ստաժ․չէ՞ որ քաղաքացիական լրագրության միջոցով հասարակության համար կարեվոր հարցեր են բարձրաձայնվել, հարկ եղած դեպքում՝քաղաքացիների անհատական բողոքների հիման վրա նամակագրություն է տարվել/մի նյութի հիման վրա նախկին ՄԻՊ-ը նաեւ վարույթ էր հարուցել/,տարաբնույթ խնդիրներ են լուսաբանվել, որոշ դեպքերում՝խնդիրներ լուծվել, եվ ինչու՞ հասարակական այդօրինակ աշխատանքը չի կարող առնվազն ստաժ համարվել․ինչ է ստացվում․քաղաքացին իր ՝ամենաչնչին եկամտի աղբյուրի դեպքում այսուհետ պետք է իրազեկի պետությանը, բայց որ հասրակական աշխատանք է կատարել՝տվյալ դեպքում քաղաքացիական լրագրությամբ, դա չի կարող հաշվի մեջ լինել․էլ ավելի վատ է, երբ բլոգային հոդվածները որոշ դեպքերում չեն կարող մասնակցել հոդվածների մրցույթի/այս տարի նմանատիպ մի մրցույթ եղավ՝ճշտեցի/,առավել վատ է, երբ նման գործունեություն ծավալած քաղաքացին ոչ միայն չի խրախուսվում, այլեվ՝պատժվում է, երբ նրա գլխին վարձեր են սարքվում ու անգամ՝դատռական հայցի տեսք ստանում։Բա էլ ի՞նչ քաղաքացիական հասարակություն ենք, երբ ոչ մի նորարարական միտք, առաջընթաց չկա տեղեկատվական ոլորտում,ամենաիսկական լճացում է։Մի՞թե անպայման պետք է որեվէ դրամաշնորհային կազմակերպությունից կառչած գրանտ պոկեինք,որ միգուցե ստաժ համարվեր։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ազատ լրագրող,բլոգեր, Վանաձոր



понедельник, 26 декабря 2022 г.

Ինչու՞ հոնորարային վարձատրությունն աշխատանքային ստաժի մեջ չի հաշվարկվում

Էդքան լրագրող դառավ պատգամավոր՝2018-ի ,,հեղափոխությունից,, հետո, բայց մի օրենքի նախագիծ չստեղծեցին՝լրագրողի մասնագիտության ու վարձատրության մասին․չէ՞ որ լրագրողի մասնագիտությունը մի փոքր այլ բնույթի է, եվ չես կարող լրագրողի վարձատրությունը հաշվել էլեկտրիկի մասնագիտության չափանիշներով․լրագրող կա՝հաստիքային է, լրագրող կա՝հոնորարային/այս կարգի լրագրողները թղթակցի կարգավիճակով էլ են լինում․,,սեփական,, կամ ,,հատուկ,,/։Չէր խանգարի նաեւ՝քաղաքացիական լրագրողի մասին օրենք լիներ,քանի որ ներկայումս գնալով ավելանում են համացանցային բլոգերները,որոնցից ոչ բոլորն են գովազդների վրա ,,նստած,,։ Քանի անգամ բաց նամակով դիմել եմ՝համապատասխան լրագրողական կառույցների․ձայն բարբառո։Կարելի էր առնվազն օրենք ստեղծել, թե ամսվա կտրվածքով քանի՞ հոդվածի կամ տեղեկատվության համար կարելի է ամսվա ստաժ հաշվարկել․․․կամ ինչ չափի վարձատրությունը պետք է համարվի նվազագույն աշխատավարձ, որ մարդիկ կենսաթոշակի շեմին ստիպված չլինեն ափսոսան, որ լրագրող են դարձել, ոչ թե,ասենք՝լավաշի ցեխում գրտնակող․թեպետ՝գրտնակելն էլ թան չի, ամեն լրագրողի բան չի։

․․․Նամակ ողարկեցի ,,ժամանակ-երեվան,, թերթի նախկին գլխավոր խմբագիր, նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանին,խնդրելով պարզել, թե արդյո՞ք 2007-2009թվերին նրա խմբագրած թերթին թղթակցած ժամանակ ինձ հատկացված վարձատրությունից սոցվճարումներ արվե՞լ են,հիշատակեցի, որ մի քանի անգամ ստորագրել եմ հաշվապահական մատյանում՝ամսվա կտրվածքով իմ ստացած գումարների դիմաց,եվ խնդրեցի, որ պարզելու դեպքում ինձ տեղեկանք ուղարկվի, որ այն ներկայացնեմ սոցապ բաժին՝կենսաթոշակի նշանակման  համար ստաժը հաշվարկելու նպատակով։Գրեց, որ այդ տարիներին ինքը խմբագիր չի եղել,իսկ հարցիս, թե արդյո՞ք թերթի արխիվային կամ սոցվճարների մասին տվյալները փոխանցվել են արխիվին, պատասխանեց, որ դա արդեն ես կարող եմ պարզել/արդեն 3-րդ օրն է՝արխիվի ֆեյսբուքին գրել եմ՝պատասխան չկա/։

․․․․Չնայած Բաբաջանյանը նշեց, որ ինքն այդ տարիներին խմբագիր չի եղել, բայց փաստացի ինքն էր կառավարում թերթը՝անգամ մեկուսարանից հեռախոսայաին հրահանգներ տալով։Անձամբ ես՝նրա բջջայինից եկած զանգով հաղորդակցվել եմ, նրանից հանձնարարություններ եմ ստացել՝2008-ի նախագահական ընտրությունների լուսաբանման հետ կապված։Մեկ անգամ էլ ինքս եմ զանգել՝նրա բջջայինին, որպեսզի տեղեկացնեմ, որ իմ ուղարկած նյութը՝վանաձորցի քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի մասին,անհասկանալիորեն չի տպագրվել՝իմ ուղարկելուց 2 շաբաթվա ընթացքում/երեվի թե Բաբաջանյանի միջամտության արդյունքում էլ տպվեց՝17-րդ օրը․թեպետ՝դժվար է ասել, թե ում միջամտությամբ էլ չէր տպվում,այդ ժամանակաշրջանի խմբագիրն արդեն վաղուց չկա/։

․․․Ձմեռ օրով 2008-ի  Վանաձորի փետրվարյան  հանրահավաքն եմ լուսաբանել՝հիվանդ հարազատիս խնամքը թողնելով ընտանիքի մյուս անդամներին,նախընտրական աշխատանքներն եմ լուսաբանել, բա դա աշխատանք չի՞, մանավանդ, որ այդ ընթացքում աշխատանքի առաջարկ էի ստացել դատական համակարգից, որը մերժել եմ, գտնելով, որ իմ կարեվոր առաքելությունը լրագրողի ու մտավորականի կեցվածքին հավատարիմ լինելն է, մի՞թե ես պատժվում եմ սկզբունքայինության համար, որ այսօր, կենսաթոշակի շեմին, տարբեր թերթերում աշխատածս ժամանակահատվածի, 27 տարվա լրագրողական գործունեությանս միայն 4 տարին է պաշտոնապես գրանցված աշխատանքային գրքույկում/3 տարին ասենք՝ համատեղությամբ է եղել՝պետական աշխատանքի հետ,թող լինի 7 տարի/․բա մնացած տարինե՞րը․․․․․․որովհետեվ թղթակցի աշխատանքի վերաբերյալ երկրում չկա օրենք, ու     քամահրական վերաբերմունք կա թղթակցի նկատմամբ։Մի՞թե անպայման աշխատանքային գրքույկում պետք է նշում լինի, որ ստաժ համարվի,թեպետ՝ինքս դեմ չեմ եղել, եթե գրվեր գրքույկում, բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ չեն պահանջել, մտածելով երեվի թե․,,Հա դե թղթակից ա էլի, էսօր կա՝էգուց չկա, հոնորարն ստանա՝հերիք է,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր


пятница, 16 декабря 2022 г.

Հաջորդ նիստը՝հունվարի 11-ին

 Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից ստացանք ծանուցագիրը առ այն, որ ,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ դատական հաջորդ նիստը/ինձնից գումարի բռնագանձման պահանջով/, կկայանա հունվարի 11-ին․այսինքն այն, ինչի մասին մեզ բանավոր հայտնեց դատարանը՝դեկտեմբերի 8-ին, այսօր ստացանք նաեւ գրավոր։Դատարանը ծանուցագրի հետ միաժամանակ ուղարկեց որոշումը՝կայացրած դեկտեմբերի 8-ի դատական նիստում․այն,ինչին արդեն իսկ տեղեկացված էինք բանավոր՝դեկտեմբերի 8-ին։

  ,,Դատական նիստի ընթացքում լսելով պատասխանողի դիրքորոշումը,դատարանը գտնում է, որ գործի լրիվ,բազմակողմանի եվ օբյեկտիվ քննությունն ապահովելու հաշվառմամբ անհրաժեշտ է դադարեցնել պարզեցված վարույթը եվ գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով,քանի որ հայցադիմումում ներկայացված  եվ պատասխանողի կողմից դատական նիստի ընթացքում հայտնված փաստական հանգամանքների միջեվ առկա է հակասություն,որը հնարավոր է պարզել ընդհանուր հայցային վարույթի կարգով վեճը քննելու արդյունքում,,/ասվում է դատարանի որոշման մեջ/։

Դատարանը նաեվ արձանագրել է, որ ,,պատասխանողը հայտնել է, որ իր պարտքը հաշվարկվել է առանջ ջրաչափի,,/մինչդեռ ,,Վեոլիան,, դատարանին դա չէր տեղեկացրել-Գ․Հ․/։Հիշեցնեմ, որ այս գործով ,,պատասխանող,, եմ, եվ,ի սկզբանե 2018թվին էր ,,Վեոլիան,, իմ դեմ հայց ներկայացրել դատարան՝գումարի բռնագանձման պահանջով․այն ժամանակ՝31 հազար դրամ։2018-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց այդ հայցը․սա՝,,Վեոլիայի,, երկրորդ գրոհն է՝ավելի մեծ ախորժակով, որովհետեվ 4 տարվա ընթացքում ,,վեոլիան,, անջրաչափների վրա ,,փաթաթած,, ջրի նոր սակագնով՝5400դրամ, ահռելի ,,պարտքեր,, է աճեցնում։

․․․․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան,դուք՝որպես կառավարության ղեկավար, որքանո՞վ եք խելամիտ գտնում, որ կառավարությանը ենթակա մարմինը՝ՀԾԿՀ-ն, 2017թվին անջրաչափների համար հաշվարկվող ծավալը՝խողովակների, 12․4 խորամադր մետրից որոշել է հաշվարկել 30 խորանարդ մետրով/դատարանին ներկայացրել եմ եվ 2017թվի անդորրագիր,որի վրա գրված է 12․4 խորանարդ մետր,եվ 2022թվի,որի վրա գրված է 30 խորանարդ մետր։Լավ,ասենք թե նախորդ կառավարությունը՝ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, նման ապօրինություն է թույլ տվել, ինչու՞ ձեր կառավարությունը ոչ միայն չչեղարկեց այդ որոշումը,չփոխեց/երբ որ բազմաթիվ պատկան մարմինների, այ թվում ՝ձեզ, դիմել եմ բաց նամակով/,այլեվ՝Գարեգին Բաղրամյանին/որ Ռոբերտ Նազարյանի հետ միասին հանցակից էր այդ ապօրինության մեջ/պաշտոնը բարձրացրիք՝դարձնելով ՀԾԿՀ նախագահ․եվ սա՝այն դեպքում, երբ նրա եվ այլոց նկատմամբ ձեր կառավարության օրոք քրեական գործ էր հարուցվել՝հենց 2017թվին ջրի վարձի ապօրինի բարձրացման առթիվ,ու նա շարունակում է քաղաքացիներին/այդ թվում՝աղետի գոտու վթարային շենքերի բնակիչ, որոնք անգամ հնարավորություն չեն ունեցել սանհանգույցի խողովակները փոխել, որ ջրաչափ տեղադրեն/,գլխին ,,պարտքեր,, սարքել՝5400դրամ ամսական կայուն սակագնով/նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/․ի դեպ, արդեն այդ սակագինը Գարեգին Բաղրամյանի հմուտ ղեկավարությամբ դարձել է 6014դրամ, ու արդեն այդ թվով են ավելի մեծ պարտք աճեցնում․էս երկրում խոշոր շնաձկները օրենքը հարմարեցնում են իրենց ախորժակի՞ն՝շարքային անեկամուտ քաղաքացիների հետ ,,օրենքի անունից,,դատաստան տեսնելով ու սոցիալական ոչնչացման տանելով՝դատարանից պահանջելով ահռելի գումարի բռնագանձում/իմ պարագայում՝այն հասցվել է 243 հազար դրամի, ավելացրած՝,,Վեոլիայի,, ապօրինությունները լեգիտիմացնող փաստաբանի ,,խելամիտ վարձատրությունը՝34հազար դրամ,ու նաեւ 4000դրամ պետտուրք։Աշխատանք չունեցող, թոշակ-նպաստ չստացող քաղաքացին, որ քանի տարի է,ձեզ է դիմում իր ԽՍՀՄ ավանդները վերադարձնելու, իրենից քաղաքական հալածանքների հողի վրա 1998թվին խլված աշխատանքը վերադարձնելու խնդրանքով, որտեղի՞ց է վճարելու այդ գումարը,պարոն Փաշինյան,առավել եվս՝չհիմնավորվող ու ապօրինի կերպով ,,սարքված,, գումարը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

четверг, 8 декабря 2022 г.

Մի ,,Վեոլիա,, քարը ջուրը գցեց, դատարանն էլ վերցրեց

 Երեկ, սույն թվի դեկտեմբերի 8-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ,,Վեոլիայի,, հայցով իմ դեմ դատական նիստը։Դատարանը՝նախագահող Նանե Սահակյանի գլխավորությամբ, ուսումնասիրելով գործում առկա նյութերը/այդ թվում նաեւ՝իմ կողմից գրավոր ներկայացրած ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝գործը պարզեցված վարույթի փոխարեն ընդհանուր հայցային կարգով քննելու/, որոշեց այն քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով։Առարկության հետ միասին դատարանին ներկայացրել էի նաեւ տեղեկանք՝տրված Հելսինկյան քաղաքացիական Վանաձորի գրասենյակի կողմից 2018-ին առ այն, որ դիմել եմ գրասենյակ ,,Վեոլիայի,, ապօրինի ու գաղտնի սակագինը բողոքարկելու խնդրանքով, այդ նույն տեղեկանքը ներկայացրել եմ նաեւ 2018-ին, երբ ,,Վեոլիան,, ինձ առաջին անգամ դատի էր տվել։Հիշեցրի, որ 2018-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ,  արդեն իսկ մի հայց՝,,Վեոլիայի,, կողմից/ինձնից գումար բռնագանձելու/մերժել է։Դատարանին ներկայացրել էի նաեւ էլեկտրոնային փոստով ,,Վեոլիայի,, գործադիր տնօրեն Մարիաննա Շահինյանին մեկ տարի առաջ գրածս նամակը,որտեղ բացատրել էի ջրաչափ չտեղադրելու հանգամանքները։Ներկայացրել էի նաեւ՝ՀՀմարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին, սահմանադրական դատարանի նախագահին 1 ամիս առաջ ուղարկած Բաց նամակս՝կայքից։Հիշատակեցի, որ ,,Վեոլիայի,, ապօրինի սակագնի դեմ բազմիցս եմ բողոքներ ուղարկել պատկան մարմիններին։

Նիստին չէր մասնակցում ,,Վեոլիայի,, ներկայացուցիչը/ի սկզբանե գրավոր խնդրել էին գործը քննել առանց իրենց մասնակցության․երես ունե՞ն, որ գան դատական նիստի, ու առերեսվեն բազմաթիվ հակափաստարկների հետ, որ ներկայացրել եմ գործին եվ բանավոր էլ հայտնեցի։,,Վեոլիայի,, փաստաբաններն իրենց սեվ գործն արել-պրծել են՝թերեվս հատուկ գաղտնի առաքելությամբ՝իրենց հանձնարարված, որ ինձ՝աննկուն ու համառ քննադատ-լրագրողին, առնվազն մի լավ չարչարեն դատարան հասցնելով, գործին առնչվող փաստաթղթեր պատարաստելու վրա ժամանակ ու ռեսուրս ծախսել տալով/։

Դատարանի ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ 2017թվին, դեռ մինչեվ ,,Վեոլիայի,, հայտնությունը ամբողջ հանրապետությունում ջրատար խողովակի ծախսը հաշվարկվել է 12․4խորանարդ մետր/անջրաչափ բաժանորդների համար/։,,Վեոլիայի,, գալուց հետո, ով զարմանք, հանկարծ խողովակների ծախսաչափ են որոշել դարձնել․․․․30 խորանարդ մետրը,ու այդ ,,իքիբիր,, թվաբանությամբ էլ 4 տարի է՝անջրաչափ բաժանորդների հաշվեհամարին 5400դրամ սակագին են ,,նկարում,,/նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/, ու դրանով՝ մեծ գումարներ․ահա եվ գոյացած 240հազար դրամ առասպելական թիվը/պարբերական մուծումների պայմաններում․որովհետեվ իրենք 2017թ․ՀԾԿՀ-ի կողմից հաստատած 5400դրամ սակագնով են հաշվում, ես մուծում եմ՝մինչ ,,Վեոլիան,, ընդունված սակագնով․եվ այնքանով, ինչքանով թույլ են տալիս չունեցած եկամուտներս։

Դատարանին ներկայացրի եվ 2017թ․ հունվարի ջրի վարձի մուծման անդորրագրի պատճեն/2016թ․դեկտեմբերյան ծախսի համար/,որի վրա որպես ծախսաչափ գրված է 12․4խորանարդ մետր, եվ 2022թ․մուծման անդորրագրի պատճեն,որի վրա գրված է 30 խորանարդ մետր․եվ, օգտվելով պատասխանողի իմ  դատավարական  իրավունքից,հարցրի․,,Ո՞ր տրամաբանությամբ է խողովակի ծախսը 2017թվից հետո բարձրացել․առավել եվս այն դեպքում, երբ մինչ ,,Վեոլիան,, էլ արդեն իսկ իմ ընտանիքի անդամների թիվը պակասել է, բնակարանի վթարայնության պատճառով ջրաչափ չունեցող բնակարանն էլ նույն պատճառով,ելնելով ռիսկայնության վտանգից, նաեւ գազիֆիկացված չէ։

Դատարանը նաեւ պարզեց՝գործի ուսումնասիրությամբ, որ ,,Վեոլիան,, անգամ իր փաստաթղթերի մեջ չի նշել, որ ,,անբարեխիղճ բաժանորդը,,/այսինքն ես/,ջրաչափ չունի,իսկ դա գործի քննության համար էական նշանակություն կարող է ունենալ։Ահա ասյպիսի փնթի թվաբանություն ու գործավարություն՝,,Վեոլիայի,, կողմից։

Դատական հաջորդ նիստը կկայանա հաջորդ տարվա հունվարի 11-ին․թե որ սաղ մնամ․Նիկոլի Հայաստանում ընդդիմադիրների ԱՊԱԳԱ-ն անորոշ է եվ մշուշոտ։Ինչ իմանաս, թե վաղն ինչ կգա գլխիդ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր

среда, 7 декабря 2022 г.

Էս երկրում հարցերը կարգավորվում են կամ ԽԾԲ-ով, կամ զոռբայությամբ

 Դեկտեմբերի 5-ին վաղ առավոտյան էներգասնուցման գծի հետ կապված բնակարանային վթարի խնդրով դիմել ենք տեղամասային տեսուչին․խորհուրդ տվեց մասնավոր վարպետ գտնել, բայց եթե չգտնենք՝ինքը կգա/խոստացավ/։Մի քանի ժամ անց կրկին զանգեցինք, խնդրեցինք, որ գա տեղում ուսումնասիրի վիճակը, որովհետեվ եթե անգամ մասնավոր վարպետ գա, ապա պետք է շքամուտքի հոսանքն անջատվի, որ վարպետը գիծը նորոգի, իսկ շքամուտքի հաշվիչի պատասխանատուն տեսուչն է։Հիմա էլ ասեց, որ վաղն առավոտյան կգա,  ,,հիմա զբաղված,, է։Առավոտյան զանգերին չէր պատասխանում։Դրանից հետո էլեկտրոնային հասցեով նամակ ուղարկեցի ՀԷՑ-ին/,,ուղարկեք հաղորդագրություն,, բաժնով/,մինչ այդ էլ ֆեյսբուքով նամակ էի ուղարկել Էլցանցի ,,Դեբեդ,, մասնաճյուղի ֆեյսբուքյան էջին, որ կարծես սառած վիճակում է,գրառումները 2021թվի են։Վթարի օրը՝դեկտեմբերի 5-ին, գնացի ,,Դեբեդ,, մասնաճյուղ, սակայն այնտեղ որպես ,,տեղամասային պետ,, ներկայացած անձն ասեց, որ բնակարանի ներսի վթարը տեսուչների գործը չէ, դա բնակչի մասնավոր գործն է, եվ ինքը թույլ չի տա, որ տեսուչներն այդ աշխատանքները կատարեն։

Այդ ընթացքում զանգել եմ ՀԷՑ-ի 180վթարային ծառայությանը, ինչպես նաեւ՝վստահության հեռախոսին․մեկը զբաղված էր, մյուսը  չէր պատասխանում։Դեկտեմբերի 6-ին արդեն տեղամասային տեսուչը զանգերին չէր պատասխանում։Զանգեցի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բացատրեցի,որ տեղամասային տեսուչը խուսափում է գալ վթարի վերացման խնդրով, ու նաեւ համաձայնեցի, որ պայմանագրերի մեջ չկա այն, որ տեսուչները պարտավոր են բնակարանի վթար վերացնեն,իսկ դա շատ մեծ պայմանագրային սխալ է, որովհետեվ եթե շքամուտքի հաշվիչը պետք է անջատվի, որ վթարը բնակարանի ներսում վերացվի, ուրեմն պետք է նախ եվ առաջ տեսուչը գա, խնդիրն ուսումնասիրի, որ պարզ լինի, թե բնակիչը նոր ավտոմատ սարք պետք է առնի՞, թե՞ մասնավոր վարպետը, որին հրավիրելու է, կարող է ուղղակի տեղում անսարքությունը վերացնել՝առանց ավտոմատը փոխելու։ՄԻՊ-ի գրասենյակից ինձ խորհուրդ տվեցին դիմել ՀԾԿՀ-ին՝պայմանագրերի թերիության հարցով․․․այստեղ են ասել՝ահա՜․․․․,,նու ի պրիեխալի,,․բա հենց էդ ՀԾԿՀ-ի կնքած փնթի պայմանագրերի պատճառով է, որ էսօր բաժանորդ-մատակարար հարաբերությունները ոչ լիարժեք մակարդակում են, էդ ՀԾԿՀ-ն է, որ ջրի ու հոսանքի ոլորտում մեծաքանակ դժգոհությունների առաջ է կանգնեցրել բնակչությանը, դուք ինձ խորհուրդ եք տալիս դիմել ՀԾԿՀ-ի՞ն․․․․Ես ՄԻՊ-ի ուշադրությունն եմ հրավիրում ՀԷՑ-ի պայմանագրի անկատարության վրա, նա ինձ ուղղորդում է ՀԾԿՀ գրասենյակ․․ Թե որքանով ՄԻՊ-ի կզբաղվի իմ ներկայացրած դիտարկումն օրենքի կետ դարձնելու միջնորդական գործին, դժվար է ասել ու քիչ հավանական է, որովհետեվ էս երկրում ոչ մի պետական օղակ իր գործառույթները բավականաչափ չի իրականացնում, իսկ օրենսդիր մարմիններն էլ չեն ուզում քաղաքացու հոգսի թեթեվացնելուն միտված օրենքներ գրեն, հին օրենքներն ի օգուտ քաղաքացու շտկեն․․․․

Երեկ,դեկտեմբերի 6-ին ստիպված էինք անձամբ ուղեվորվել տեղամասային տեսուչների գրասենյակ։
  ----------------------------------------------------------                    

Մաս երկրորդ,այցելություն տեղամասային տեուչների գրասենյակ

Որպեսզի միայնակ այդ հիմնարկ կոչվածը գնալու տհաճությունը շատ չզգամ, ինձ որպես ուղեկցող հրավիրեցի մի վաղեմի ծանոթ-մտերմուհու՝իմ նախկին կոլեկտիվից։Մի կերպ գտանք գրասենյակի տեղը,որի դռան վրա ոչինչ չէր գրված/երեվի հարմար անուն չի գտնված․ասենք՝ԷՊՍԱՄ/էլցանցի պարապ-սարապ ախպերների միություն/ ։

,,Էս լավ տաք տեղավորվել եք, չէ՞,-ոգեվորված դիմեց հավաքված տղամարդկանց՝ուղեկցորդուհիս։,,Հա՜,լավ տաք ա,,-ոգեվորված հաստատեցին թվով 7 թե 8 տղամարդիկ,որոնցից որը ծխում էր, որը ֆեյսբուքի մեջ էր մտել/ինչպես նկատել էր ուղեկցորդուհիս՝հասցնելով մեր տեսուչի հեռախոսին թռուցիկ առնչվել ոչ շատ մոտիկից/։Այ այդ պատասխանից հետո ուղեկցորդուհիս սկսեց բուռն ամոթանք տալ նրանց՝2 օր շարունակ մթի ու ցրտի մեջ հայտնված մարդկանց բողոքին չարձագանքելու համար,որից հետո սկսվեց փոխադարձ մեղադրանքների փուլը՝արդեն իմ միջամտությամբ եվ հիշեցումներով, թե երբ ինչ պատասխան է տվել տեղամասային տեսուչը՝այդպես էլ խուսափելով ժամանել․,,Հըմի վափշե չեմ գա, գնացեք ինչ ուզում եք արեք,,-ահա այսպիսի պատասխան տվեց տեսուչը՝իրեն դրության տեր համարելով ,եվ անգամ ականջ չդնելով գործընկերների հորդորին՝խնդիրը համերաշխ լուծելու խորհրդով․,,չէ, ես գնացողը չեմ, ես էդ տուն ոչ մտել եմ, ոչ էլ կմտնեմ,,-այս դիտարկմանն ի պատասխան հիշեցրի, որ տարիներ առաջ գիշերվա ժամը 10-ին եկել էր եվ հոխորտում էր, թե ինչու չենք վարձը մուծել։Բայց հիմա հո վարձի խնդիր չի, վթարի խնդիր է, ու նա հրաժարվում է խնդիրը տեսնել, հասկանալ, նոր՝խորհուրդ տալ վարպետ բերել։Բայց, ի վերջո, ակամա խոստովանեց, որ ինքը շքամուտքի հաշվիչը կգա-կանջատի, եթե վարպետ գա վթարը վերացնի։Իսկ հեռախոսով ասել էր՝,,Լավ սարքողն առանց անջատել էլ կսարքի։,,Գնացեք, գնացեք, ինքը կգա կսարքի,,-բուռն բանավեճից հետո հորդորեց տեսուչներից մեկը,եվ մենք գնացինք․իհարկե՝ձեռքերս ծալած չնստելով, եվ, ի վերջո, մի բարեխիղճ վարպետ գտանք, որ իրոք առանց շքամուտքի հաշվիչն անջատելու միացրեց՝խորհուրդ տալով ապահովության համար նոր ավտոմատ սարքեր գնել։ Շատ վատ է, որ մի ահռելի կառույցի աշխատողներ պարապ-սարած նստած թանկացած հոսանքի հաշվին ահռելի աշխատավարձ ու պարեվավճար են ստանում, բայց վթարի դեպքում/որն անվտանգության ոլորտից է ոչ թե կենցաղային սարքի նորոգման խնդիր է/ խուսափելու հազար ու մի պատճառ են բերում․,,զբաղված ենք, հիմա պարապ չենք, գործ ենք անում    ,,Ամիս ենք փակում,նոր ենք փակել,,․․․Տեսանք, թե ինչ կարգի էին ,,զբաղված,,՝ժամը 15-16-ի դրությամբ։Եթե ՀԷՑ-ն անընդհատ հոսանք է թանկացնում ու բնակչի հանդեպ պայմաններն ավելի դաժան ու կտրուկ դարձնում ապա իր աշխատողներին պետք է պարտադրի ոչ միայն ամսվա վերջին գումար հաշվել ու բաժանորդների տվյալներին հետեվել, այլեվ՝բողոքներին արձագանքել, ու ներտնային սպասարկումն, առնվազն՝սնուցման գծերի վթարի հետ կապված, որ նախատեսում է շքամուտքի հաշվիչի անջատում նորոգման ժամանակ, պետք է ՀԷՑ-ը ներառի պայմանագրերի մեջ։

Ամենայն ազնվությամբ, եթե երեկ խնդիրը չլուծվեր՝մեր իսկ ջանքերով, արդեն որոշել էի զանգեմ Դոգի գրասենյակ/նույն ինքը՝իրավական խնդիրներն ու կոռուպցիան լուտանքներով ու հայհոյանքով համացանցում ներկայացնող Վարդան Ղուկասյան/․որովհետեվ եկա այն ցավալի եզրակացության, որ երեվի էս երկրում  գլոբալ խնդիրները լուծվում են հայհոյանքի ու հայ-հույի, զոռբայության մակարդակով,որովհետեվ պատկան մարմիններն ու նրանց ենթահպատակները կուլտուրական լեզուն չեն հասկանում,կուլտուրական խոսող մարդը, իրեն կիրթ, զուսպ պահող,հավասարակշռված  մարդը զոռբաների միջավայրում ամենաանարգված ու նսեմացված վիճակում է էս երկրում․եղել ու կա՝անգամ ,,հեղափոխություն,, կոչվածից հետո։Հիմա եմ հասկանում, թե ինչու էր տարիներ առաջ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը Նոր տարվա նախօրեին իր բնակարանի հոսանքազրկման հետ կապված խնդրի պատճառով ստիպված եղել տեղամասային տեսուչների հետ խոսել՝անցնելով այսպես կոչված ,,էթիկայի սահմանները,, եվ խոսել նրանց հասկանալի լեզվով։Այսօր լսում էի ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը՝Ազգային Ժողովում․ներկայացրեց բյուրոկրատական քաշքշուքներից տուժած,զոհված ազատամարտիկի խնդիրը՝պատկան մարմիններին, ու ասեց․,,Եթե չանեք՝գետինը մտնեք,,։Այսպիսով, հայհոյանքն ու անեծքն էս երկրում դառնում են իրավական կատեգորիաներ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր

вторник, 6 декабря 2022 г.

Ինչու՞ ՀԷՑ—ը ներտնային սպասարկում չի իրականացնում՝վթարի դեպքում

 ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձեռամբ հաստատած ջրի ու հոսանքի մատակարարման պայմանագրի փնթի ու ոչ լիարժեք պայմանագրի պատճառով բնակիչները խնդիրների առաջ են կանգնում, քանի որ այդ պայմանագրերում չկա ներտնային սպասարկման համար նախատեսված ծառայություն։Հետաքրքիր է, ՀՀ այսօրվա կառավարությունը,որ ստիպում էր ՀԷՑ-ին նոր պայմանագրեր փաթաթել ժողովրդի վիզը,տեղյա՞կ է, որ դրանք նախ՝միակողմանի են, ու/չգիտես ինչու, մեկ օրինակը բաժանորդներին չի տրվում/, նաեւ՝այդ պայմանագրերում չկա կետ, որի համաձայն ՀԷՑ-ի տեղամասային տեսուչը  պարտավոր է առնվազն սնուցման գծերի վթարի դեպքում այցելել բնակարան՝եթե ահազանգ կա,այլ ոչ թե հոսանքազրկված բնակչին ձմեռ օրով ուղղորդել մասնավոր անլեգալ վարպետներ գտնել-ճարելու։Բայց չէ՞ որ սնուցման գծերի վթարը, որ կարող է առաջանալ բնակարանի ներսում, անմիջականորեն կապ ունի նաեւ դրսի՝շքամուտքի հետ, ինչպե՞ս կարելի է նման վտանգավոր ու պատասխանատու գործը թողնել պատահական մարդկանց հույսին։

,,Մենք բնակարանի հետ գործ չունենք,գնացեք մարդ գտեք,,-ահա այսպիսի պատասխան ստացանք մենք երեկ,երբ ձմեռ օրով ստիպված էինք հասնել Հյուսիսային էլցանցի վանաձորյան մասնաճյուղ՝Բաթումի 8 հասցեում գտնվող/որովհետեվ ՀԷՑ-ի 180 թեժ գիծն անհասանելի է, 010591312 ,,վստահության հեռախոսն էլ,որ հայտնաբերեցինք ՀԷՑ-ի կայքից չի պատասխանում/։Այսինքն երկրում գործում է ԽԾԲ-ն․ՀԷՑ-ի՝բնակիչների համար ոչ լիարժեք պայմանագրի պատճառով։Եվ սա՝,,հեղափոխությունից,, 4 տարի անց։Ինչ է, ,,մարդ գտեք,,-ը իրավական կատեգորիա է՞, ի՞նչ է նշանակում՝սնուցման գծի, բնակարանում պետության կողմից ամրացված այսպես կոչված ապահովիչի այրման հարցով դիմող, ահազանգող քաղաքացուն ՀԷՑ-ի պատասխանատուն ասի՝,,Ես իմ տեսուչներին թույլ չեմ տա, որ գան սարքեն, գնացեք մարդ գտեք,,։Այո, այս պատասխանը տվեց մեզ մինչեւ վերջերս ,,Դեբեդ-մասնաճյուղ,, կոչվող էլցանցի պաշտոնյաներից մեկը/ում հետ աշխատակիցները շփվում էին որպես ,,Կառլենիչ,,/ երբ տեղեկացավ, որ մենք փնտրում ենք իրացման բաժինը՝մեկ այլ պաշտոնյայի խորհրդով, եվ ավելացրեց․,,Շատ սխալ է արել, որ ասել է, իրացման բաժինն ի՞նչ կապ ունի, բնակիչը պետք է մարդ գտնի՝սարքել տա,,։Մի՞թե դժվար է մի կոնկրետ կառույց ստեղծել,որտեղ կհավաքվեն էներգետիկ մասնավոր ծառայություններ մատուցող վարպետներ․թեպետ՝կրկնում եմ,բնակարանի սնուցման գծերը էներգետիկ անվտանգության ոլորտից են, եվ այդ հարցով պետք է զբաղվեն տեղամասային տեսուչները։

Այս թեմայով մեր զրույցների ընթացքում տարբեր կարծիքներ հավաքեցինք, եվ պարզեցինք, որ նման վթարների դեպքում, իրոք, բնակիչները դեսուդեն են ընկնում, որ մասնավոր նորոգող գտնեն/եթե ծանոթ էլեկտրիկ չունեն․բա սա տրագիկոմեդիա չի՝բա ի՞նչ է/։Մեկն էլ կարծիք հայտնեց, որ տեղամասային տեսուչներից շատերը․․․,,տոկից վախենում են, չեն ուզում գործ ունենան, մասնագետ չեն, դրա համար էլ խուսափում են վթարների դեպքում արձագանքել,,։Բա ինչի՞ համար է հոսանքը պարբերաբար թանկանում, եթե բաժանորդին մատուցվող ծառայությունը թերի է, որ պետական բուրգը պահող, պետության հաշվին փող ստացող անբանների թիվն ավելանա՞ ժողովրդից քերթած գումարների հաշվին, ժողովրդի հաշվին փող են դիզում-հարստանում, ամսվա վերջին ժողովրդին նալումեխի արանքում դրած՝ստիպում են վարձեր մուծել, բայց վթարի ժամանակ մասնավոր վարպետի դուռն են ցույց տալիս,այն էլ՝ձմեռ օրով։Ստացվում է, որ անկապ անջատումների, հոսանքի լարում բարձրացնել-իջեցնելու պատճառով բաժանորդի գիծն էլ կարող է շարքից դուրս գալ, էլեկտրական սարքավորումներն էլ, բայց էլցանցը պատասխանատու չի անգամ՝սնուցման գծերի այրվելու դեպքու՞մ․․․միգուցե այս ամենը համակարգված կոռուպցիա է․էլցանցը գծերի հերն անիծի, սարքավորումները շարքից դուրս գան, նոր սարքավորուներ առնեն,նոր պահեստամասեր առնեն, մասնավոր վարպետներից էլ միգուցե միջնորդավճար հավաքեն՝որ իրենց հասցեն տալիս են անհրաժեշտության դեպքում․այլ կերպ՝երկրում մինչ օրս ,,գեղական,,  ու ,,ախպերական,, բարքեր են գործում՝Եվրամիություն, Եվրախորհուրդ ու ԱՄՆ ժողովրդավարություն տանող ճանապարհին․ողբամ զմեզ՝հայ ժողովուրդ;

․․․Այսօր, երկօրյա հոսանքազրկումից հետո/որն, ի դեպ, զարմանալիորեն թե դավադրաբար համընկել էր բնակարանի առաստաղից վերին հարկից առատ կաթոցների հետ՝պատկերը կատարյալ դարձնելով/,էլեկտրոնային նամակ եմ ուղարկել ՀԷՑ-ի կայքին․երեկ էլ ֆեյսբուքով նամակ եմ ուղարկել՝Դեբեդ մասնաճյուղին, բայց հնարավոր է, ֆեյսբուքյան կայքն այլեւս չի գործում, որովհետեվ գրառումները նախորդ տարվա էին։

․․․Ու նույն կարգի փնթի եվ անպատասխանատու վիճակ է ջրային ծառայության ոլորտում․բնակարանի ներսում վթարի ժամանակ վարպետ չեն ուղարկում ,,Վեոլիայից,,, եվ մասնավոր վարպետի տեղը կամ հեռախոսահամարն են լավագույն դեպքում հայտնում։

․․Մնանք ՀԷՑ-ի նամակին ձմռան ցրտին սպասող՝

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր