четверг, 26 июля 2018 г.

Հայտարարություն՝ընդդեմ ,,Վեոլիայի,,

Չեմ կնքելու ,,Վեոլիայի,, կողմից պարտարդրվող ապօրինի պայմանագիր՝ապօրինի հաստատված ջրի վարձի  նոր վարձաչափի մասին որոշման առթիվ։Հիշեցնեմ, որ 2016թ․ նոյեմբերին Հանրային ծառայությունները կագավորող հանձնաժողովը՝նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, առանց հանրային լսումների, գաղտնի պայմաններում անց է կացրել մի որոշում, որով ջրի վարձը անջրաչափ բաժանորդների համար դարձել է 5400դրամ, ու այդ առթիվ միայն համացանցում է տեղեկատվություն զետեղվել՝այն էլ ուշացումով, որպեսզի հնարավորինս ուշ այդ մասին իրազեկվեն քաղաքացիները եւ հնարավորություն չունենան այն բողոքարկելու՝որպես նորմատիվային փաստաթուղթ։Այդ ապօրինի որոշմամբ ,,անցկացրած,, նոր սակագնով՝,,Վեոլիան,, ամեն ամիս, սկսած 2017թվի հունվարից, 5400դրամ թիվ է է,,նկարում,, անջրաչափ բաժանորդների հաշվեհամարներին, ահռելի պարտքեր գոյացնում ու բռնագանձման հայցեր ներկայացնում դատարան։Անցած տարեվերջին այդ մեխանիզմով ,,Վեոլիան,, իմ դեմ հայց էր ներկայացրել/ ի պատասխան իր ապօրինի որոշման առթիվ իմ բազմաթիվ հրապարակուների՝համապատասխան կառույցներին ուղղված/պետական ու հասարակականիրավապաշտպան /, ու փոխանակ ,,Վեոլիայի,, ապօրինի որոշումը կանխեին, ինձ հանձնեցին ,,Վեոլիայի,, դատին՝իրենց անտարբեր կեցվածքով։Այդուհանդերձ, այս տարվա ապրիլին դատարանը անհիմն համարեց ,,Վեոլիայի,, հայցն իմ դեմ եւ մերժեց ինձնից 33700դրամ բռնագանձելու որոշումը, արձանագրելով, որ վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ։Միաժամանակ նշեց, որ վճիռը ,,ենթակա է անհապաղ կատարման,,։Բայց քանի որ դատարանը մասնավոր որոշում չի կայացրել, որով կարող էր կասեցվել ,,Վեոլիայի,, անհիմն սակագինը, ուստի վերջինս շարունակում է իր նոր սակագնով ,,թիվ նկարել,, ու նոր պարտքեր կուտակել։Դատարանի վճռից ենթադրվում էր, որ ,,ենթակա է անհապաղ կատարման,, ձեւակերպումը պետք է ,,Վելոիային,, պարտադրեր, որ  ջրի վարձի հաշվեհամարից հաներ իր ներկայացրած գումարի պահանջը, որը նույնպես չի արվել։Ընդ որում, այս տարվա ապրիլից էլ պարզվեց, որ հիմա էլ ջրի նոր սակագինը 5400դրամից սուսուփուս դարձել է 5800դրամ, որից 400դրամն առայժմ ,,մեծահոգաբար,, սուբսիդավորում է մերօրյա նեոգաղութատերը, բայց չկա ոչ մի երաշխիք, որ սուբսիդավորումն էլ մի գեղեցիկ օր չի հանի ու հիմա էլ 5800դրամ ,,նկարի,,․մեկ է ձեռքը բռնող չի եղել մինչ օրս․կուզի՝10հազար դրամ վարձ էլ կսահմանի։

Որտե՞ղ է լսված, որ օբյեկտիվ պատճառներով ոչ միայն ջրաչափ, այլեւ՝ գազամատակարարում չունեցող/սա էլ մի առանձին թեմայի նյութ է/ սակավանդամ ընտանիքը կարող է ամսական 5400դրամի ջուր սպառել, երբ որ ջրի խողովակների ծավալները չեն փոխվել ամբողջ հանրապետությունում։Մի՞թե ես թավշե հեղափոխությանն ամենաառաջին ողջունողներից մեկն եմ եղել, որ որ այս ընկերությանը, որի ապօրինությունների ու իր պարտականությունների անպատշաճ կատարման մասին հեղեղված է հեռուստաեթերն ու համացանցը, շարունակի իմ եւ սոցիալապես խոցելի այլ թիրախային խմբերի ,,գլխին կորկոտ աղալ,, ու նրանց կեղեքելով՝մեկ այլ ոլորտում ,,բարեգործություններ,, անել․բարեգործություն՝շարքային քաղաքացիներին ,,թեփռելու,, հաշվի՞ն․․․Իբր շատ ուրախ էինք, որ 2010թվից սկսած՝մի քանի անգամ ջրի վարձը բարձրացավ ՀԾԿՀ նախագահի լուռ վավերացմամբ, ու հասավ անձաքանակ 1100դրամի/որ, այդուհանդերձ, ստիպված էինք մուծել/դեռ մի հատ 

էլ պետք է 5400դրամի ,,տակ մտնենք,, ու ,,ղազագիր,, ստորագրենք, որ այդ գումարը պարտավորվում ենք ,,վիզ վերցնել,,։

,,Վեոլիայի,, ապօրինի որոշումը՝ջրի վարձի բարձրացման ու անջրաչափ բաժանորդների համար 5400դրամ դարձնելու վերաբերյալ, պետք է կասցեվի կամ չեղարկվի․այնպես, ինչպես ներկա կառավարության կողմից կասեցվեց ԲԷՑ-ի պայմանագիրը՝նախորդ կառավարության կողմից կնքված։Իսկ մինչ այդ՝ջրամատակարարման ծառայությունների համար վճարում եմ մինչ ,,Վեոլիան,, եղած սակագնով եւ այնքանով, ինչքանով թույլ է տալիս ՀՀԿ-ի ձեռամբ ու օրոք դավադրաբար եկամտազրկված, տարիներ շարունակ ՀՀԿ-ի ,,զոռբաների,, կողմից քաղաքացիական հետապնդման ու սոցիալական ճնշման ենթարկված իմ անեկամուտ ընտանիքի սոցիալական վիճակը։Ի․․․Ի դեպ, ,,Վեոլիան,, ամբողջ հանրապետության մասշտաբով թե ջրաչափ ունեցողների, թե անջրաչափների՝2017թ․հունվար ամսում մուծած գումարները ,,ուրացել է եւ չի մուտքագրել/թեպետ՝մուծումները երեւում են բաժանորդների անդորրագրերում, բայց՝տվյալների բազայում դրանք չկան։Այսինքն՝2017թ․փետրվարի անդորրագրերում արդեն չկան հունվարի մուծումները։Այս առթիվ գրավոր բողոքներին ի պատասխան՝,,Վեոլիան,, քաղաքացիներին պատասխանում է, թե դրանք գնացել են նախորդ ընկերության՝Հայջրմուղի հաշվեհամարներին եւ խորհուրդ է տալիս այդ հարցով դիմել Հայջրմուղին ու նրանցից պահանջել, որ գումարները փոխանցեն ,,Վելոիայի,, օգտին։Սրա հետ մեկտեղ՝ոչնչացրել է մինչ 2017թիվը եղած տվյալների բազան․ի՞նչ նպատակով․միգուցե՝մեծահարուստ ՀՀԿ-ական ,,զոռբաների,, ունեցած պարտքերը ,,ջրելու՞,,։Կարծում եմ, այս փաստը պետք է մտահոգի հակակոռուպցիոն հանձնաժողովին եւ պետական վերահսկողության ծառայությանը։

․․․Ի վերջո, քանի՞ անգամ կարելի է պայմանագիր կնքել․2010 եւ 2014թվերին պայմանագրեր եմ կնքել՝ընտանիքի կազմի փոփոխման պատճառով, հիմա էլ պարտադրվում է, որ նոր պայմանագիր կնքեմ՝ապօրինի որոշումը ,,վիզ վերցնելո՞վ,,․․․բա ու՞ր մնաց իրավական պետությունն ու քաղաքացիական հասարակությունը, եթե այդ հասարակության ակտիվ անդամի ձայնը մեկուկես տարի է՝մնացել է ,,ձայն բարբառո,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն