вторник, 29 мая 2018 г.

Ապօրինաշինությունն ընդմիշտ գործողության մեջ

Հեղափոխությունը համառորեն չի մտնում Վանաձոր, քանի որ ապօրինաշինությունները ծաղկում էին եւ թավշե հեղափոխությունից առաջ, եւ թավշե հեղափոխության ժամանակաշրջանում․ինչքան երկրում հեղափոխական թափն ուժեղանում էր, այնքան ՝Վանաձորի Կ,Դեմիրճյան 26 շենքին կից ապօրինի կցակառույցի աշխատանքներն ավելի էին եռում․ապօրինաշինարարները եւ շինում էին, եւ․․․երբեմն իրար հասցեի բուռն լուտանքներ թափում՝երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան սխալ էր անում,/երեւի ,,ուստեն,, ,,ուչենիկի,, վրա էր ,,մուննթա գալիս,,/։Ու այս ապօրինաշինության մասին ահազանգել ու ֆեյսբուքյան առաջատար խմբերով պարբերաբար տարածել ենք եւ շինարարական աշխատանքների ,,նախանշանների,, ժամանակ, եւ մեկնարկի ժամանակ, եւ ընթացքում։

․․էս ի՞նչ այլանդակություն ա,,-արդեն ավարտին հասցվող ապօրինի կցակառույցը տեսնելով՝երեկ ասաց մի վանաձորցի ու սարսափած նկատեց, որ կցակառույցը, փաստորեն, փակում է հարակից շենքի 1-ին հարկի բնակարանի արեւը։

․․․․Հայ-հա՜յ․․․թե չէ մենակ այդ կցակառույցն է՞, որ դեպքերում մարդկանց զրկում է արեւի լույսից․․․․ամբողջ քաղաքում կարելի է հանդիպել նմանատիպ կցակառույցներ․2 շենքերի միջեւ հենց նեղ ,,արահետ,, են տեսնում՝այնտեղ կամ ,,բուդկա,, են տեղավորում կամ՝շենքին կցակառույց ավելացնում․այնպես, ինչպես մայրաքաղաքում․ՀՀԿ-ի օրոք լայն տարածում գտած երեույթ է՝ՀՀԿ կառավարման 20-ամյա պատմության մեջ, որ տեղի է ունենում համայնքապետերի հանցավոր անտարբերության կամ հանցավոր լռության, ,,անտեղյակության,, պայմաններում․ապօրինաշինության ընթացքում, որպես կանոն՝աչք են փակում, հետո՝տուգանքով օրինականացնում։Իսկ այդ մասին բարձրաձայնողները հայտնվում են տեղական իշխանությունների ,,սեւ ցուցակում,, ու կամ հետապնդվում, կամ՝սոցիալական տեռորի ենթարկվում ու ,,օդերը փակվում,,։ 

․․․․Երբ կցակառույցի փաստից մտահոգ ու զայրացած վանաձորցին աաց՝,,Սրա մասին գրել է պետք անպայման", ասացի՝,,Քանի անգամ գրել եմ,,․ասեց՝մի հատ էլ գրի, սա չի կարելի սենց թողնել, սա ի՞նչ խայտառակություն է․․․,,։Իսկ ինձ առաջին անգամ ՝նախատեսվող կառույցի մասին մտահոգություն հայտնեց Տերյան փողոցի մի բնակչուհի, ասելով, որ այդ նպատակով է ցեմենտ բերվել ու թափվել․վերջինս այնքան էր զայրացած, որ խոստացավ նկարահանողներ բերել հեռուստատեսությունից, բայց՝երեւի թե տանեցիները ետ էին պահել մտադրությունից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 21 мая 2018 г.

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին

                                           ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հարգելի տիկին Զոհրաբյան, նկատի ունենալով, որ ԱԺ-ի թերեւս ամենահամարձակ ու անկաշկանդ պատգամավորը Դուք եք, եւ Ձեր խմբակցությունը ՀՀԿ-ից հետո երկրորդ տեղում է ՝որպես մեծամասնություն/իսկ  մյուս առավել  համարձակներն արդեն պաշտոններ ստացան գործադիրում՝դադարեցնելով իրենց պատգամավորկան լիազորությունները/, ուստի դիմում եմ Ձեզ՝ԱԺ ամբիոնից բարձրաձայնելու կամ՝պատգամավորական-գործընկերական տիրույթում լուծելու մի հիմնախնդիր, որի հետեւանքով Լոռու մարզի Ձորագետ ավանի Կոստանյան ընտանիքը հայտնվել է փողոցում հայտնվելու վտանգի առաջ։

․․․Տարիներ շարունակ ,,տաբու,, է դրված եղել Ձորագեսի/որ Թումանյան կայարանի հետ միասին կազմում է մեկ վարչատարածքային միավոր՝որպես Ձորագետ գյուղ/նախկին ակումբի շենքից խոսելու վրա, քանի որ այն համարվել է ՊՆ-ի ստվերային թե պաշտոնական տիրապետության տակ, ու տարիներ շարունակ՝այդ շենքի ակումբագրադարանային հատվածի դռները փակ են եղել։2 անգամ ,,Հայլուրով,, ռեպորտաժ է հնչել՝Թումանյան կայարանի նախկին ակումբի շենքի անմխիթար վիճակից՝ անցյալիփառքի հետ համեմատության ֆոնի վրա, բայց՝Ձորագէսի ակումբի թեման մինչեւ ,,դաբրո,, չստանար ,,վերեւներից,,՝չէին կարող խոսել իշխանահպատակ լրագրողները։Մինչերկրաշարժյան տարիներին այստեղ են գտնվել գրադարանը, կինոդահլիճը, բիլիարդանոցը՝որպես ակումբային համալիր/որոնք լուծարվեցին անկախության տարիներին․թեպետ՝մինչեւ 90-ականների կեսերը գրադարանը գործում էր տնակներում/,ինչպես նաեւ՝ՀԷԿ-ի վարչական մասն ու կարի ֆաբրիկան, որոնք եւս պարբերաբար վերացան որպես տեսակ՝անկախությունից հետո/այնպես, ինչպես 2000թվից հետո էլ անհետացավ որպես տեսակ՝Ձորագէսի երկաթուղային կառամատույցը․ՀՀ կառամատույցների նորոգման Համաշխարհային բանկի ծրագիրը, որ իրականացվում էր տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի օրոք, այս հատվածը շրջանցեց,որին էլ նպաստեց այն , որ Հարավ-կովկասյան երկաթուղին լուծարեց կառամատույցի գործունեությունը․թերեւս, ելնելով միկրոավտոբուսների ու տաքսիների բիզնես-շահերից, ու արդեն 10 տարի է՝Գյումրի-Այրում երկաթուղին էլ է լուծարվել/։

Շենքի մյուս հատվածը, սակայն, տարիներ շարունակ, սկսած՝,,սովետի,, անհիշելի ժամանակներից, եղել է բնակելի։Բայց, ի տարբերություն ավանի մյուս շենքերի, այս շենքի բնակիչները հնարավորություն չեն ունեցել իրենց բնակարանները սեփականաշնորհել՝ինչ-ինչ պատճառներով։Եվ մինչ մենք վերջին 2 տարիներին  շարունակ հարց էինք բարձրացնում հրապարակումներում, որ Ձորագէսի նախկին ակումբի շենքին պատշաճ ուշադրություն դարձվի ու այդտեղ առնվազն Ձորագէսի 85-ամյա պատմության թանգարան հիմնվի/որպեսզի չկորչի մշակութային ժառանգությունը, քանզի ազգը պատմամշակութային ժառանգությամբ է ազգ/, որ շենքը մշակութային կենտրոն դառնա՝նաեւ տուրիզմի զարգացման շահերից ելնելով/ քանի որ ավանը հիմա տուրիզմի միջազգային կենտրոն է համարվում․այստեղ է գտնվում 2004թվից գործող Թուֆենկյան հյուրանոցը, որ, ի դեպ, տարիներ առաջ ավանում նաեւ վթարային ներհամայնքային կամուրջ էր նորոգել/, պարզվում է, շենքն անցած տարի արդեն սեփականաշնորհվել է/ իսկ մինչ այդ, 2004թվին, այն գտնվելիս է եղել գյուղապետարանի հաշվեկշռում, գյուղապետարանն էլ, որին այն անցել էր երկրաշարժից հետո, 2004թվին ,,նվիրատվության,, կարգով հանձնել է ՀԷԿ-ին․բայց՝ՀԷԿ-ը որպես ,,բարի կամքի դրսեւորում,,՝ 2004թվին գյուղապետին ուղղված գրությամբ/ որում խնդրում է ՀԷԿ-ին հանձնել շենքը,քանի որ այն մինչերկաշարժյան տարիներին պատկանել է ՀԷԿ-ին/,հավաստիացրել է, որ պարտավորվում է շենքի բնակիչների հարցը կարգավորել՝անհրաժեշտության դեպքում։Եվ, այդուհանդերձ, արհամարհած ունենալով այս  գրավոր հավաստիացումը, շենքի սեփականատեր-պատգամավորի/նախկինում՝ՀՀԿ անդամ/, շահերից ելնելով՝ՀԷԿ-ի մայրաքաղաքային տնօրինությունը պահանջ է ներկայացրել բնակիչներին՝կարճ ժամանակում ազատել բնակարանները, որպեսզի ինքը սեփականատիրոջը ,,մաքուր հանձնի,,։Ավելին․Գուգարքի ՆԳ բաժինը 2 ամիս առաջ Կոստանյանների 7 անդամից բաղկացած ընտանիքին/որ այս շենքում բնակվողների մեջ ամենախոցելին են, քանի որ բնակության այլընտրանք չունեն/ իրազեկել է, որ նրանց հանել է հաշվառումից եւ պարտադրում է, որ նոր բնակարան գտնեն, նոր հասցեում հաշվառվեն․հակառակ դեպքում՝սպառնում են վարչական ու քրեական օրենսգրքով։Ուրեմն քիչ չէ՝,որ մշակութային կենտրոնը վերականգնելու փոխարեն վերապրոֆիլավորում են՝որպես հյուրանոց/այն դեպքում, երբ արդեն իսկ մի հյուրանոց կա այդտեղ՝մոտ 14 տարի գործող/, դեռ բնակիչներին էլ զրկում բնակարանային ու քաղաքացիական իրավունքներից, ընտրական իրավունքներից․․․

Ինքս խնդիրը բարձրաձայնել եմ՝որպես ոչ միայն քաղաքացիական լրագրող-բլոգեր, այլեւ՝ծնունդով ձորագէսցի, ով մանկության, պատանեկության ու երիտասարդության մի մասը զուգահեռաբար այդտեղ է անցկացրել ու մեծ ցավ է ապրում, տեսնելով իր ծննդավայրում տեղի ունեցող ապօրինությունները։Այդ մասին նախորդ ահազանգերս՝սույն բլոգում տեղադրված, տարածել եմ ֆեյսբուքի բոլոր առաջատար եւ իրավական խմբերով։Սրա հետ մեկտեղ՝Կոստանյաններն իրենք ավելի վաղ՝դիմել էին Լոռու մարզպետին, ՀՀ նախկին վարչապետին, Ազգային Ժողովր պատգամավոր Կարեն Կարապետյանին/ում անունը շոշափվում է որպես շենքի սեփականատեր/, անգամ՝մայրաքաղաք են հասել՝պատգամավորի մոտ քաղաքացիների  ընդունելության օրը, բայց՝չեն արժանացել ընդունելության։Ապրիլին դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ գործն ընթացքի մեջ է համարվում, 3 օր առաջ դիմել են նաեւ ՀՀ նորընտիր վարչապետին՝առցանց եւ փոստային նամակով, իսկ ժամանակը բնակիչների օգտին չի աշխատում․մինչ օմբուդսմենը նամակով հարցում է ուղարկում Լոռու մարզպետին/որ հայտնի չէ՝դեռեւս պաշտոնավարու՞մ է, թե՞ հրաժարականն արդեն ընդունվել է/, սեփականատերը դիմել է ավանի համայնքապետին՝խնդրելով ստորագրել այդտեղ շինարարություն իրականացնելու գրությունը։Համայնքապետն էլ այն մերժել է․բայց՝չկա երաշխիք , որ նրա նկատմամբ ճնշումներ չեն կիրառվի ու չեն  հարկադրի ստորագրել, ինչի հետեւանքով Կոստանյանների ընտանիքը/որի կազմում են 7 հոգի,այդ թվում՝2 անչափահաս երեխաներ, հաշմանդամ թոշակառու  եւ մեկ նախազորակոչիկային տարիքի պատանի/, կարող է հայտնվել փողոցում։Ինչ խոսք, հիմա անօգուտ է մեղավորներ փնտրել, թե ում մեղքով են բնակիչները տարիներ առաջ զրկվել բնակարանները սեփականաշնորհելու իրավունքից/ՀԷԿ-ը կարող է մեղքը գցել համայնքի վրա, համայնքը՝ՀԷԿ-ի/, բայց փաստ է այն, որ ՀԷԿ-ը 2004թվին գրավոր պատրաստակամություն է հայտնել՝բնակիչների խնդիրն անհրաժեշտության դեպքում կարգավորել, հետեւաբար, հարց է ծագում, թե ինչպե՞ս են առանց բնակիչների խնդիրը կարգավորելու, նվիրատվություն համարվող նախկին պետական շենքը վաճառել։Ակնկալում եմ Ձեր միջնորդությունը՝հարցը կարգավորելու եւ տարիներ շարունակ, սկսած՝1985թվից, այդ շենքում ապրող Կոստանյան ընտանիքի/որոնց ընտանիքում տարիների ընթացքում արդեն նոր ընտանիք է աճել, եւ դրա համար նրանց այդտեղ եւս մեկ բնակարան է հատկացվել/ խախտված իրավունքները վերականգնելու հարցում, որպեսզի վերջիններս ստիպված չլինեն լքել երկիրը եւ քաղաքական ապաստան փնտրել օտարության մեջ։

Հավելեմ, որ այս խնդրի առթիվ 1 ամիս առաջ ռեպորտաժ է ներկայացվել ,,Ազատություն,, ռ/կայանով/, որում նշվել է, որ շենքի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն է։Ռեպորտաժում ներկայացված են շենքի այլ բնակիչների եւ համայնքապետի նկատառումները եւս։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

четверг, 17 мая 2018 г.

Երկրին քաղաքական ,,սանմաքրում,, է պետք

Այն բանից հետո, երբ մայիսի 15-ին հերթական անգամ արձանագրեցի ֆեյսբուքում, որ Վանաձորի Լուսավորչի 38 հասցեում,բանկերի դիմաց  մայթը մշտապես լեփ-լեցուն է մեքենաներով, ու անցորդներն ստիպված են ավտոճանապարհով քայլել/ ՃՈ-ն էլ, որպես կանոն, չնկատելու է տալիս այդ օրինախախտումը/,եւ առհասարակ քաղաքում  հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ շարունակվում են  ապօրինաշինությունները՝տեղական իշխանության անտարբերության ներքո, թերեւս,ի պատասախան ոչ միայն այդ, այլեւ՝ նույն օրը գրած իմ մեկ այլ ֆեյսբուքյան հոդվածի առնչությամբ/ որ վերաբերվում էր ՀՀԿ-ի 20-ամյա տիրապետության օրոք տեղի ունեցող քաղաքական կոռուպցիային, պաշտոնների վաճառքին, եւ որում նշում էի, որ պետք է իրենց պաշտոններում թերացած, ապօրինություններ թույլ տված, մարդկանց խնդիրների հանդեպ անուշադրություն ցուցաբերած համայնքապետերը պաշտոնանկ արվեն՝նախքան նրանց պատասխանատվության են ենթարկելը, որպեսզի հնարավորություն չունենան վարչական լծակներն օգտագործելով հին, փորձված մեթոդներով նպաստել հեռացած իշխանության վերարտադրմանը՝ԱԺ նոր ընտրություններին/, երեկ երեկոյան տուն ուղեվորվելիս, իմ նկատմամբ կասկածելի հետապնդում նկատեցի՝մթնեցված ապակիներով մեքենայի կողմից/նման հետապնդումներ սովորաբար նկատվում են ռուսական կրիմինալ ֆիլմերի սցենարներում, իսկ այն, որ Վանաձորը վերջին 20 տարիներին մշտապես համարվել է կրիմինալ քաղաք, ոչ մեկի համար գաղտնիք չէ/։Ըստ այդմ, ստիպված էի ոչ միայն փոխել երթուղիս՝տհաճ զգացմունքից ու հետապնդումից ազատվելու նպատակով, այլեւ՝գրաֆիկական փոփոխություն կատարվեց բլոգային ազատ-անկախ ու ,,անտեր,, գործունեությանս ոլորտում։Ամենայն հավանականությամբ՝դա նախազգուշական միտում ուներ․այնպես, ինչպես տարիներ առաջ, վանաձորում Րաֆֆի Հովհաննիսյանի բազմամարդ  հանրահավաքից հետո, մի գործարար-քաղաքացի, որ զանգել էր իբր ներկայացնելու իր խնդիրը, նախապես հետաքրքրվեց, թե ,,իսկ որ ձեզ էսինչ տեղից զանգեն զգուշացնեն, որ իմ հոդվածը չտպեք, դուք կլսե՞ք նրանց,,/դե արի ու մի մտածի, թե հենց էդինչ տեղի հրահանգով էլ զանգել էր երեւի թե՝,,վախս չափելու,, ստուգողական նպատակով, որ ստուգեն,թե ի՞նչ դիրք կբռնեմ, եթե ինձ զգուշացնեն չլուսաբանել հանրահավաքը/այն, ի դեպ, լուսաբանեցի սույն բլոգում/,որովհետեւ երբ խնդրին ծանոթանալու համար առաջարկեցի հանդիպել մի իրավապաշտպան կազմակերպության գրասենյակում, ինքը հրաժարվեց, ասելով, թե ,,իրենք էլ են տեղյակ իմ խնդրից,,ու դրանից հետո այլեւս չզանգեց։

Այս համատեքստում հարկ եմ համարում տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանի՝վանաձորյան վերջին կարեւոր ու հաղթական հանրահավաքից 1-2 ժամ առաջ ինձ զանգահարեց մի քաղաքացի/տվյալ դեպքում նրա նշած անունը կարեւոր չէ, քանի որ այն կարող էր եւ իրականությանը չհամապատասխանել/, եւ տեղեկացրեց,թե ինձ որպես լրագրողի են ներկայացրել, եւ ցանկանում է իր խնդիրը ներկայացնել ինձ/ու իբր իմ հեռախոսահամարն իրեն տվել են․․․2 տարի առաջ/, եւ հատկապես հետաքրքրվում էր, թե արդյո՞ք այդ օրը ,,քաղաք եմ իջնելու,,/Վանաձորում տանից դուրս գալը երբեմն համարվում  է ,,քաղաք իջնել,,/։Կարճ կապելով, եւ տեսնելով, որ նա չի ցանկանում կոնկրետ ներկայանալ եւ կոնկրետ իր խնդիրը ներկայացնել, ասացի՝,,ոչ,,։Ու դրանից հետո վերջինս ներողություն հայտնելով՝ցած դրեց հեռախոսը։Հավանաբար, համապատասխան անձինք մտահոգված են եղել հանրահավաքի մարդաշատությունից, եւ փորձել պարզել եւ անգամ՝կանխել հնարավոր ակտիվիստների մասնակցությունը։Ցավոք պետք է արձանագրել, որ եթե հեղափոխության սկզբնական շրջանում ապահովության ու անվտանգության զգացում ունեի․այնպես, ինչպես ունեցել են մարդիկ՝ սովետական տարիներին, ապա վերջին օրերին եկա այն եզրակացության, որ երկրում դեռեւս փորձում է տեր ու տնօրեն լինել իշխանության հետ սերտաճած կրիմինալը,որից ազատվելու համար չի կարելի թույլ տալ, որ վարչական լծակները գտնվեն նախկին վարկաբեկված պաշտոնյաների, ժողովրդավարության թշնամիների ձեռքին, եւ միայն մարզպետերին ազատելով հարց չի լուծվի․պետք է հրաժարականներ ներկայացնեն կամ կառավարության անվստահությամբ աշխատանքից ազատվեն նաեւ այլեւս նախորդ, բայ՝դեռ դիրքերը չզիջող ռեժիմի ներկայացուցիչները։

Հարգելի Նիկոլ Փաշինյան․մեծարգո վարչապետ․

շնորհավորելով Ձեզ՝վարչապետի պաշտոնում նշանակվելու, քաղաքացիական հեղափոխության ոլորտում ժողովրդի աջակցության շնորհիվ ջախջախիչ հաղթանակ տանելու, եւ գերտերությունների կողմից շնորհավորանքների եւ միջազգային ճանաչման արժանանալու համար, միաժամանակ ցանկանում ենք նախկին գործընկեր-լրագրողի եւ հեղափոխության իրականացման գործում քաղաքացիական մասնակցություն ցուցաբերողի, քաղաքացիական հասարակության կայացման գործում ավելի քան 23 տարի շահագրիգիռ քաղաքացի եւ ակտիվ լրագրող լինելու իրավունքով հուշել, որ քաղաքական ,,սանմաքրումը,, պետք է ներառի նաեւ մարզերը, հանցագործ եւ ապօրինի որոշումներ կայացրած, երկրի ու համայնքի առաջընթացին չնպաստած, ժողովրդի հոգսերից կիլոմետրերով հեռու համայնքապետերը պետք է հեռացվեն համակարգից, իսկ նրանց ապօրինություններով զբաղվեն համապատասխան իրավապահ մարմինները՝չկոռումպացված շրջանակներից։Մի՞թե այդ մարդիկ ավելի հզոր են ,քան՝Բեռլուսկոնին, որ նախքան վերստին քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ստանալը, իր պատիժը կրեց ծերանոցում այլընտրանքային աշխատանքներ կատարելով։ՀՀ քաղաքացիներից գողացած եւ օֆշորներում պահ տված միլիոններով թող զբաղվեն/եվ զբաղվում էլ են/միջազգային կառույցները, իսկ ՀՀ նորաստեղծ իշխանությունը, հուսով ենք, կզբաղվի տեղական ,,մաֆիոզներով,,։Ժողովուրդն օգնում է Ձեզ,/որպես տերը այս երկրի, ում մասին Ձեր ելույթներում մշտապես նշում եք/,որպեսզի ոչ միայն ճիշտ կառավարեք, այլեւ՝ոգեորությամբ աշխատեք՝Ձեր թիկունքին զգալով ժողովրդի, քաղաքացիական հատվածի եւ առաջադեմ հանրության ուժը,ուստի Դուք էլ, հուսանք, որ կնպաստեք, որ այդ ժողովուրդն իրեն ավելի անվտանգ ու ապահով զգա չարիքի իշխանությունից դեռեւս կիսով չափ ազատագրված իր հայրենիքում։
Հուսով ենք, ավազակապետության կազմաքանդմանը հաջողությամբ ձենամուխ եղած Ձեր եւ Ձեր աջակիցների հզոր պայքարը կես-ճանապարհին չի մնա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր,17․05․2018թ․

воскресенье, 13 мая 2018 г.

ՀԾԿՀ-ի որոշումը ՝ջրի վարձի ռեկորդային բարձրացման առթիվ, պետք է չեղարկվի

Տեսնես ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը չի՞ պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել, կամ նորընտիր վարչապետին զեկուցելու՞ է, որ 2016թվին իր դավադիր ձեռքով, առանց հանրային լսումների, ջրի վարձի անձաքանակ սակագինը՝անջրաչափ բաժանորդների համար, 1100դրամից դարձրել է 5400դրամ/ու այն առանց պայմանագրի՝փաթաթվել անջրաչափ բաժանորդների վզին․որոնց թվում՝աղետի գոտու շարքային բնակիչներ, ֆիզիկական անձիննք եւ ոչ թե՝գործարարներ/ասենք՝ավտոլվացման կետ ունեցող, որտեղ հնարավոր է ջրի մեծաքանակ սպառում/, եւ դրա համաձայն՝արհեստական պարտքեր  է նկարել ջրային ոլորտի միանձնյա սեփականատեր ,,Վեոլիան,,ու դատական հայցեր հարուցել, երկրում մեծացնելով սոցիալական լարվածությունը։Մի՞թե ոլորտի սեփականաշնորհումը նշանակում է սեփականատիրոջ կամայական որոշումներ՝չհիմնավորված ու ՀՀ շարքային քաղաքացու շահերից չբխող։Սպառողների շահը պահանջում է, որ այդ տխրահռչակ որոշումը՝ՀԾԿՀ-ի ձեռամբ հաստատված, չեղարկվի,քանի որ առանց այդ էլ անջրաչափ բաժանորդները ամեն ամիս պատկառելի թիվ էին մուծում/ըստ ընտանիքի անձաքանակի՝1100դրամով/, ու ոչ իրենց մեղքով է, որ հնարավորություն չունեն ջրաչափ տեղադրել, քանի որ դա տեխնիկական եւ սոցիալական կողմ է ներառում իր մեջ, որի մասին էլ է ասվել համապատասխան կառույցներին։Ցավոք, մեկ տարի շարունակ մեր կողմից բարձրացրած այս սոցիալական խնդիրն անուշադրության մատնվեց ոչ միայն պետական համապատասխան մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների, այլեւ՝Հանրային խորհրդի կողմից, ում նույնպես ահազանգել էինք։Ճիշտ է, իմ դեմ ,,Վեոլիայի,, կողմից ներկայացված հայցը՝ինձնից գումար բռնագանձելու առթիվ, մերժվեց դատարանի կողմից՝այն համարվելով ոչ հիմնավոր, բայց այդ ահռելի սակագնով հաշվարկը շարունակում է սպառնալիք մնալ շարքային սպառողների համար․այն սպառողների, որոնք հիմնավոր պատճառներով չեն կարող ջրաչափ տեղադրել, բայց եւ խելքին մոտ չէ այդ սակագնով վարձ մուծելը։ՀԾԿՀ-ի 2016թվի որոշումը պետք է վերանայվի եւ չեղարկվի,․նախ եւ առաջ այն պատճառով, որ այն հանրային լսումների չի ենթարկվել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր, ազատ լրագրող

суббота, 12 мая 2018 г.

,,Ողջույն արխադաշ Ալուն, հաղթանակ գործին Իլյիչի,,

Թավշե հեղափոխությանը հաջորդեցին արդար դատավճիռները։Այսօր ստացա ապրիլի 17-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած վճիռը՝իմ նկատմամբ ,,Վեոլիա,, ընկերության հայցով, որով դատարանից պահանջվում էր ինձնից բռնագանձել 33700դրամ՝որպես ,,պարտք,,/ներառյալ՝1500դրամ պետտուրքը/։Հիշեցնեմ որ ,,Վեոլիան,, իմ նկատմամբ արհեստական ,,պարտք,, էր ստեղծել՝2016թ․ՀԾԿՀ-ի ձեռամբ հաստատված անհիմն ու Հանրային լսումներով չանցած ջրի վարձի առասպելական բարձրացման միջոցով։Այդ ակնհայտ ապօրինության մասին, որով ՀՀ շարքային քաղաքացիները ենթակա էին աղքատացման, սնանկացման եւ անգամ՝բնակարանից զրկվելու, վերջին մեկուկես տարում քանիցս էի ահազանգել․տարածքային կառավարման նախարարություն, ջրային ռեսուրսների պետական կոմիտե, ՀՀ նախկին վարչապետ ու նախկին նախագահ, արդարադատության նախկին նախարար, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իրավապաշտպան կառույցներ, բայց՝պետական կառույցներում նստած մարմինները փոխանակ կանխեին այդ ապօրինի որոշումը, հանցավոր անտարբերություն էին ցուցաբերում, որից ոգեւորված՝,,Վեոլիան,, ,,գործի անցավ,, ու իմ դեմ դատական հայց հարուցեց՝ջրի վարձի արհեստականորեն ուռճացված ,,պարտք,, նկարելով՝9 ամսվա կտրվածքով/2017թվի հունվար-սեպտեմբեր/, որի առթիվ դատարանին համապատասխան առարկություններ ներկայացրի՝որպես ,,Հայցադիմումի պատասխան,,։Եվ ահա, փետրվարից ընթացքի մեջ համարվող դատական գործի քննությունն ավարտվեց՝ապրիլին, եվ այսօր ստացա դատարանի վճիռը, որում, անհիմն եւ անապացուցելի է համարվում ,,Վեոլիայի,, պահանջը, ասվում է․

,,Վեոլիա-ջուր,, ՓԲԸ հայցն ընդդեմ Գայանե Գեորգիի Հովսեփյանի՝գումարի բռնագանձման մասին, մերժել։Վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ,,։

Այսպիսով՝ավարտվեց ,,Վեոլիայի,,ապօրինությունների դեմ իմ կողմից սկսված պայքարի առաջին փուլը․այժմ պետք է հասնել նրան, որ չեղարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այն տխրահռչակ որոշումը, որով ,,Վեոլիան,, ջրի վարձն անջաչափ բաժանորդների համար 1100դրամից դարձրել էր 5400դրամ՝առանց հանրային լսումների, առանց այդ մասին հրապարակայնացնելու,պարզապես՝բաժանորդների հաշվեհամարներին փաթաթելով ու ահռելի ,,պարտքեր,, գոյացնելով։Սա ոչ միայն իմ հաղթանակն է, այլեւ՝թավշե հեղափոխության հաղթանակը՝արդարադատության համակարգում։

․․․Պատմական անդրադաձի կարգով էլ հարկ եմ համարում հիշատակել, որ սա արդարադատության համակարգում իմ տարած երկրորդ հաղթանակն է՝անկախության պատմության ժամանակաշրջանում․առաջինը՝1991թվին էր, երբ Կիրովականի ժողդատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն ինձ աշխատանքից ազատեց՝գտնելով, թե իբր ես ,,ժամանակավոր,, եմ ընդունված եղել դատարանի գրասենյակում՝որպես գործավար, բայց արդարադատության նախարարին գրած բողոքից հետո՝մեկ ամսվա ընթացքում վերականգնվեցի աշխատանքում՝նախարարի կարգադրությամբ։Իմ ազատումն այն ժամանակ քաղաքական ենթատեքստ ուներ․ես դարձել էի ,,քավության նոխազ,,՝քանի որ քաղաքական ենթատեքստով կալանքի վերցված ու մաֆիայի ձեռամբ վրան գործ սարքված հորս վտանգի չենթարկելու նպատակով, ստիպված էի համաձայնել աշխատանքի ընդունման երկրորդ դիմումը գրել՝իբր ,,ժամանակավոր,,/որի արդյունքում նախկին նախագահը հնարավորություն ստացավ հիմնական հաստիքով աշխատանքի ընդունել իր մտերիմներից մեկին/,բայց՝արդարադատությունը հաղթանակեց այն բանից հետո, երբ Հայաստանն այդ օրերին անկախացավ․ իմ իրավունքների ոտնահարումը տեղի էր ունեցել անցումային շրջանում՝հնի ու նորի սահմանագծում, եւ եթե ընդդեմ Գորբաչովի ,,պուտչը,,՝գենսեկյան ծերուկների կողմից, հաղթեր՝հաստատ ես չէի կարող արդարադատության հույս ունենալ։Հիմա՝կրկին անցումային շրջանում է իմ իրավունքների ոտնահարումը վերականգնվում՝իշխանափոխության շրջանում։

Իրավական դաշտում մի հաղթանակ էլ ունեցել եմ 2001թվին, երբ ,,Արմենթելն,, իմ նկատմամբ կրկնակի վարձ էր ներկայացրել, եւ երբ այդ մասին ,,Առավոտում,,/որին թղթակցում էի/ հանդես եկա,սույն հիմնարկի ղեկավարությունից մեկը զանգեց ինձ եւ սկսեց սպառնալ դատախազությունով։Բայց հետո՝դատախազությունն ինքն ինձ հրավիրեց՝պարզաբանումներ ստանալու նպատակով, որպեսզի իմանա, թե արդյո՞ք կոռուպցիոն տարրեր չեն պարունակվում իմ գրած հոդվածում, ու ես ստիպված էի ուղեվորվել դատախազություն՝պարզաբանումներ ներկայացնելու․ներկա էր նաեւ ,,Արմենթելի,, ղեկավարության ներկայացուցիչը/գնալուց առաջ էլ ապահովության համար հարկ էի համարել թերթին տեղեկացնել, որ հրավիրված եմ դատախազություն/եւ, ի վերջո,դատախազությունը համոզվեց, որ հաշվարկները սխալ են եղել, ու դրանից հետո արդեն վարձերի գանձման ծրագրային ձեւը փոխվեց՝ի շահ բաժանորդների։Շատ լավ հիշում եմ, որ երջանկահիշատակ նախկին դատախազ Ալբերտ Ղազարյանը/որ Լոռու մարզում լրջորեն ձեռնամուխ էր եղել կոռուպցիայի դեմ պայքարին, եւ 2007թվին սպանվեց դավադիր ձեռքով/ այդ պարզաբանումների ժամանակ ,,Արմենթելի,, ներկայացուցչին ասաց․,,Եթե մենք 2 գրագետ մարդկանցով չենք կարողանում ջոկել ու դժվարությամբ ենք հասկանում, թե էս ինչ անընթեռնելի հաշվարկ է, բա շարքային քաղաքացիներն ի՞նչ կերպ են կարողանալու հասկանալ,,/այդ առթիվ հանդես եկա թե ,,Առավոտում,, եւ թե ,,Մամուլ եւ իրավունք,, տեղեկագրում/։

․․․Դատարանի վճիռն ստանալուց հետո ակամա հիշեցի մեծն Եղիշե Չարենցի տողերը․,,Ողջույն արխադաշ Ալուն, հաղթանակ գործին Իլյիչի,,

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր