четверг, 24 ноября 2022 г.

Էս ու՞ր է հասել արդարադատությունը

 Օրենքի գիտակ, նոր օրենքներից քաջատեղյակ ու ժամանակակից դատական համակարգի խառնիճաղանճ տերմինաբանությունից լավ գլուխ հանող/ոնց որ՝ ձուկը ջրում լողացող/,ու դատաիրավական ,,կոդավորված,, բառակիտուկներից պիտանին ոչ պիտանուց ջոկել իմացող մարդկանց խորհրդով ու գործուն խորհրդատվությամբ,երեկ,սույն թվի նոյեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրել եմ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ՝կից փաստաթղթերով,օգտվելով երկշաբաթյա ժամկետում ինձ հասանելիք պատասխանելու/ԱՌԱՐԿԵԼՈՒ/իրավունքից։

Այսպիսով,փաստաբանական գրասենյակ-իրավապաշտպան կազմակերպություն երկօրյա անհույս դեգերումներս արդյունք տվեցին,երբ պարզվեց, որ ,,Վեոլիա,,կոչվող ֆրանսիական տխրահռչակ ընկերության հայցով ընդունված ,,պարզեցված ընթացակարգով,, դատին առարկելու իրավունք ունենք։Ըստ այդմ,դատարանից պահանջել եմ դատն անցկացնել ոչ թե ,,պարզեցված ընթացակարգով,,/որը չի նախատեսում պատասխանողի մասնակցություն՝դատական նիստին/,այլ՝ընդունել ընդհանուր հայցային վարույթ, որպեսզի կարողանամ մասնակցություն ցուցաբերել՝որպես ,,պատասխանող,, եվ կարողանամ ինքս ինձ պաշտպանել՝հիմնավորող փաստաթղթերով։
   Հասարակական կարգով մեզ ցուցաբերվածի իրավական-իրավապաշտպանական խորհրդատվության  շնորհիվ,եվ դատարանի կողմից ինձ ուղարկված փաստաթղթերի զննումից  պարզեցինք, որ ,,Վեոլիայի,, մի պահանջով՝բնակարանի վրա կալանք դնելու,դատարանը մերժել է վարույթ ընդունել, եվ միայն գումարի բռնագանձման պահանջով է հայցն ընդունել՝իրազեկելով, որ որոշումը կկայացնի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ին։

․․․Գումար, էն էլ ինչ գումար է պահանջում ինձնից բռնագանձել ,,Վեոլիա,, կոչվողը․ավելի ճիշտ՝նրա պաշտպանությանն առանց ամաչելու  ձեռնամուխ եղած փաստաբանը․243հազար դրամ, պլյուս՝34 հազար դրամ՝որպես ,,Վեոլիային,, առանց ամաչելու պաշտպանելուն նպատակամղված փաստաբանների ,,խելամիտ վարձատրություն,,․եվս 4800դրամ պետտուրք։Չգիտես խնդա՞ս, թե՞ լաս․անթոշակ,անեկամուտ,անաշխատանք քաղաքացին կյանքի մայրամուտին ,,պետք,, է  գլխին ապօրինի ,,սարքած,, 243հազար դրամ գումար ,,ցնծա,, ,,Վեոլիայի,, օգտին,դեռ 34 հազար դրամ էլ՝որպես ,,խելամիտ վարձատրություն,, գանձվի ,,Վեոլիայի,, պաշտպան փաստաբանների օգտին/երեվի որպես մի քանի օրվա ,,,պերերիվի,, կամ մի զույգ ձմեռային կոշիկի փող/․դեռ 4800դրամ էլ՝որպես երկրի ծակ ու անտակ բյուջեն լցնելու միջոց։Երեվի թե երեսները չի բռնում ,,Վեոլիայի,, փաստաբանի, որ դատարանից խնդրել է դատն անցկացնել առանց իր մասնակցության։

․․․․․․Նիկոլ, էս ու՞ր է հասել արդարադատությունդ,խիղճ-խղճմտանք, էս ի՞նչ ,լոքերով,,է իրեն ,,ճղում ,,արդարադատությունը,,․ի՞նչ եղավ ,,Վեոլիայի,, ապօրինի որոշումը/խմելու ջրի բարձրացման/, հաստատած ՀԾԿՀ 8 պաշտոնյաների հանդեպ 2018թ․ հարուցած քրեական գործը,,։ Ինչու՞ այդ գործով անցնող Գարեգին Բաղրամյանը պատժվելու փոխարեն պաշտոնի բարձրացում ունեցավ՝քո կողմից, նշանակվելով ՀԾԿՀ նախագահ, ու հիմա նոր թափով է ձեռնամուխ եղել՝նոր թանկացումների թե ջրի, թե հոսանքի թանկացման հարցում։

Ի դեպ, պարզվում է, իմ դեմ ,,Վեոլիայի,, հայցով ընդունված վարույթի մասին տեղեկատվությունն արդեն տեղ է գտել դատական կայքում։Հիշեցնեմ, որ դեռեվս 2018-ին էր ,,Վեոլիան,, իմ դեմ հայց ներկայացրել՝գլխիս ապօրինի պարտք սարքելով ու այն հասցնելով 31հազար դրամի․դատարանը մերժել էր հայցը։Երկրորդ անգամ հայց էր ներկայացրել այս տարվա սկզբին՝արդեն 200հազար դրամն անցկացնելով, սակայն դատարանը մերժել էր հայցն ընդունել,եվ ինձ իրազեկել էր միայն այդ մերժման որոշումը կայացնելուց ամիսներ անց։Հիմա՝երրորդ անգամ է հայց ներկայացնում, այս անգամ ավելի մեծ պահանջներով․ու մինչ ,,վեոլիան,, դատարանից պահանջում է գանձել 243 հազար դրամ, անդորրագրերի վրա արդեն բուն ,,պարտքը,, հասել է 259 հազար դրամի։Լավ, ինչքա՞ն կարելի է գրել, աղաղակել, ասել, որ 2016-17թվերին, Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի նախագահության ու վարչապետության օրոք տեղի է ունեցել ակնհայտ ապօրինություն, եվ ՀՀ ջրային ցանցը կասկածելի հանգամանքներում իր ձեռքը վերցրած ,,Վեոլիա,, ընկերության հայտով ջրի վարձը բարձրացել է՝անջրաչափների համար դառնալով 5400դրամ․նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/հետագայում՝6000դրամ,որն էլ հունվարից կրկին ավելանալու միտում ունի․քանի Նիկոլն ու Գարեգին Բաղրամյանը կան, վարձերը հա բարձրանալու են/։Բայց այդ որոշումը  2016-17թվերին տեւական ժամանակ չի տեղադրվել ոչ այն հաստատած ՀԾԿՀ կայքում,ոչ անգամ՝,,Վեոլիայի,, կայքում, ոչ էլ անգամ՝մարզային կառույցներին է տեղյակ պահվել այդ մասին/թերեվս ,այն չարամիտ դիտավորությամբ, որ այդ որոշումը բողոքարկելու 4 ամսյա ժամկետը՝որպես նորմատիվային փաստաթուղթ,անցնի/։Իսկ այդ ապօրինի սակագնով ,,Վեոլիան,, պարզապես թվեր է նկարել, ու բաժանորդներին պարտադրել, որ այդ սակագնով կուտակված ,,պարտքերը,, ,,վիզ վերցնելով,, բաժանորդները պայմանագիր կնքեն․խելամիտները չէին կնքում, որովհետեվ դա ոչ թե պայմանագիր էր, այլ՝,,ղազագիր,,․հույսը դրել էր մարդկանց համբերության եվ առողջության սպառվելու վրա։

   Ի վերջո, այդ տխրահռչակ սակագինն ինչու՞ չի չեղարկվում նոր կառավարության կողմից, եթե երկրում ,,հեղափոխություն,, է եղել։Հիշեցնենք, որ ,,Վեոլիան,, այն ընկերությունն է, ում կոռուպցիոն գործունեությունը Ռումինիայում բացահայտել էր հենց Ֆրանսիական կառավարությունը։Եվ հիմա այս տխրահռչակ ընկերությանը 2017-ին փաթաթել են ժողովրդի վզին ու թույլ են տալիս ում՝ոնց ուզի՝կողոպտի։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

среда, 16 ноября 2022 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ,ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻՆ,ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ

   

2017թվին տեղի է ունեցել ապօրինություն, որից քրեական հանցանքի հոտ է գալիս։ՀՀ ջրային ցանցը կասկածելի հանգամանքներում իր ձեռքն առած ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը ջրի վարձը գաղտնիության պայմաններում բարձրացրել է՝անջրաչափն բաժանորդների համար սահմանելով կայուն 5400դրամ՝նախկին 1100դրամ անձաքանակ սակագնի փոխարեն։Այդ որոշումն այն ժամանակ չի զետեղվել ոչ միայն որոշումը հաստատած Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի/ՀԾԿՀ/,ինչպես նաեւ՝,,Վեոլիայի,, կայքում,այլեվ՝,,Վեոլիայի,, մարզային գրասենյակները չեն տեղեկացվել․թերեվս, չարամիտ դիտավորությամբ, որպեսզի այդ նորմատիվային փաստաթուղթը հնարավոր չլինի բողոքարկել՝4 ամսյա ժամկետն անցնելուց հետո։Պարզապես՝բաժանորդների հաշվեհամարին ամեն ամիս սկսել են նոր թիվ նկարել՝5400դրամ։Եվ, քանի որ բաժանորդները,բնականաբար, չէին ցանկանա այդ նոր սակագնով նոր պայմանագիր կնքել, ուստի նրանց հաշվի համարին շարունակել է ,,Վեոլիայի,, նկարած թվով ,,պարտքեր,, կուտակվել․անգամ՝պարբերաբար մուծումներ կատարելու պարագայում։Եղել են մարդիկ,ովքեր այդ ժամանակ երկրում չեն բնակվել,եվ Հայաստան վերադառնալով, զարմանքով պարզել են, որ իրենց վրա ջրի մեծ պարտքեր են գոյացել՝նոր անտրամաբանական թվով/իմ պարագայում 4 տարում այն հասցվել է 240հազար դրամի.եվ սա՝այն դեպքում, երբ,համաձայն օրենքի, այն պետք է համարվեր ժամկետանց/։

Ու ,,Վեոլիան,, 2018թվից սկսեց այդ պարտքերի ներկայացմամբ դատական հայցեր ներկայացնել դատարան՝բռնագանձման պահանջով,երբ որ մարդիկ անգամ տեղեկացված չեն եղել, որ իրենց ջրի վարձն ավելացել է՝նոր սակագնով։Այդ ապօրինի սակագնի առթիվ ահազանգել եմ եվ նախկին ու ներկա վարչապետերին, եվ նախկին նախագահներին, եվ իրավապաշտպանների,որպեսզի այդ ապօրինի որոշումը չեղարկվի,սակայն խնդիրն առ այսօր չի լուծվել,եվ ,,Վեոլիան,, ժամանակ առ ժամանակ շարունակել ու շարունակում է գրոհները՝քաղաքացիներին ուլտիմատումներ ներկայացնելով, եվ սպառնալով ջրամատակարարման ցանցի անջատմամբ․ինչը մարդու սահմանադրական իրավունքի խախտում է։ 

2018թվից հետո ,,Վեոլիայի,, նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ջրի վարձը բարձրացնելու գաղտնի որոշման դեմ/թեպետ՝գործի մասին հրապարակման մեջ չէր հիշատակված անջրաչափների համար կայուն 5400դրամ սակագնի հանգամանքը։Միայն նշված էր, որ այդ որոշումը հաստատած պաշտոնյաները՝ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյան, ներկա նախագահ Գարեգին Բաղրամյան եվ այլք/,դրանից հետո ուղեվորության են մեկնել Փարիզ՝,,Վեոլիայի,, հայրենիք, /հաճելին համատեղելով օգտակարի հետ․թերեվս,որպես ,,,պարգեվ,,՝ մատուցած ծառայության դիմաց/։Քրեական գործին ոչ միայն հետագայում ընթացք չտրվեց, այլեվ՝այդ որոշումը կայացրածներից Գարեգին Բաղրամյանի պաշտոնը բարձրացվեց՝դարձնելով ՀԾԿՀ  նախագահ․Ռոբերտ Նազարյանի պաշտոնանկությունից հետո։Ու վերջինս դրանից հետո սկսեց փութաջանորեն հաստատել ,,Վեոլիայի,, կողմից նոր հայտեր՝ջրի վարձը բարձրացնելու․այժմ անջրաչափների համար այն հասցվել է ամսական 6000դրամի եվ ավելանալու միտում ունի՝հունվարից։

Հարկ է հիշատակել,որ 2018թվին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, 1-ին հայցը՝ինձնից 31 հազար դրամ բռնագանձելու, նշելով, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման։Բայց, քանի որ սակագինը, որով ,,Վեոլիան,, ,,պարտք,, էր նկարում ջրի հաշվեհամարին, մնում էր անփոփոխ/5400դրամ եվ անգամ՝6000/,ուստի ,,պարտքն,, աճում էր․անգամ՝պարբերական մուծումներ կատարելու պայմաններում։Իսկ այդ սակագինը կարող է փոխվել կամ կառավարության, կամ՝սահմանադրական դատարանի միամտությամբ։Ու հիմա, աղետի գոտու վթարային շենքերի բնակիչներից նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել ջրաչափ տեղադրել՝ինչ-ինչ պատճառներով, որոնց քանիցս ենք անդրադարձել մեր բողոք-նամակներում,, հիմա հայտնվել են ,,Վեոլիայի,, հանդեպ ցմահ ճորտի կարգավիճակում։Նրանց սպառնում է ջրազրկման, եվ անգամ՝բնակարանների նկատմամբ կալանք դրվելու վտանգը։

1 տարի առաջ ,,Վեոլիան,, իմ դեմ երկրորդ անգամ է հայց ներկայացրել՝առանց իմ իմացության, որի մասին իմացել եմ միայն ամիսներ անց, երբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն ինձ այդ մասին տեղեկացրել է,հայտնելով, որ ,,Վեոլիայի,, հայցը՝գործն ընդունել վարույթ, մերժել է։Հիմա 3-րդ անգամ է ,,Վեոլիան,, իմ դեմ հայց ներկայացնում, ինչի մասին տեղեկացել եմ նոյեմբերի 9-ին՝դատական ծանուցագիր ստանալով, եվ տեղեկացվելով, որ գործը քննվելու է ,,պարզեցված ընթացակարգով,, եվ որոշումը կայացվելու է դեկտեմբերի 9-ին։Փաստորեն, այս անգամ ես որպես պատասխանող իրավունք չունեմ մասնակցել դատական գործի քննությանը, համաձայն ,,պարզեցված ընթացակարգի,,։Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարում․այնպես, ինչպես սահմանադրական իրավունքի ոտնահարում է նաեւ,,Վեոլիայի,, կողմից սպառնալիքը՝քաաղաքացիների ջրային ցանցը անջատելու,մինչդեռ հայտնի է, որ ջուրը մարդու կենսագործունեության կարեվոր աղբյուր է։Ակնկալում եմ ձեր գործուն միջամտությունը՝քաղաքացիների դեմ ,,Վեոլիայի,, կողմից ներկայացրած դատական հայցերը կասեցնելու, այդ ապօրինի ակագինը չեղարկելու, ,,Վեոլիայի,, դեմ հարուցված քրեական գործին ընթացք տալու եվ ՀՀ շարքային քաղաքացիներին սոցիալական պատանդի կարգավիճակից ազատելու գործում։Միաժամանակ պետք է ,,Վեոլիային,, զրկել ՀՀ ջրային ցանցի շահագործման իրավունքից՝հիմք ընդունելով այն հազարավոր բողոքները,որոնք այսօր առկա են Հայաստանում, որոնց մասին մշտապես ասվում է թե հեռուստատեսությամբ, եվ թե, մասնավորապես,  ,,Վեոլիայի,, հանդեպ հանրային վերահսկողություն իրականացնող եվ բաց քննարկումների հարթակ հանդիսացող ֆեյսբուքյան խմբում։Կարծում եմ,պետք է ստեղծվի ,,Վեոլիայի,, ապօրինությունների եվ չարաշահումների հանձնաժողով։Ակնկալում եմ նաեւ ձեր միջամտությունը՝դատարաններին արգելել ,,Վեոլիայի,, կողմից ներկայացված հայցերով՝քաղաքացիներից գումարի բռնագանձման, ,,պարզեցված ընթացակարգով,, քննության առնել,առավել եվս՝,,ժողովրդավարության բաստիոն,, համարվող ետհեղափոխական Հայաստանում։Մի՞թե հեղափոխությանն աջակցել ենք, որ այսօր զրկվենք անգամ դատարանում մեր սահմանադրական իրավունքները պաշտպանելու իրավունքից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր,ազատ լրագրող         

пятница, 11 ноября 2022 г.

Հայտարարություն՝ընդդեմ ,,Վեոլիայի,,

                              Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին

----------------------------------------------------------------

Անցած տարեվերջին ,,Վեոլիա,, ընկերության հետ կապված իմ բողոքով զբաղվում էր ձեր կազմակերպության աշխատակից իրավաբանը։Այն ժամանակ նրա եվ իմ միջեվ նամակագրությունն ընդհատվեց, քանի որ ,,Վեոլիան,, դատական հայց չներկայացրեց դատարան, ինքս էլ ցանկություն չհայտնեցի դիմել դատարան՝,,Վեոլիայի,, դեմ։Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության  դատարանից ստացել եմ ծանուցում առ այն, որ դատարանը վարույթ է ընդունել ,,Վեոլիայի,, կողմից ներկայացված հայցը, եվ ինձ ընդամենը տեղյակ է պահում, թե դատարանը երբ է որոշում կայացնելու․այսինքն իմ մասնակցությունը դատին չի էլ նախատեսվում, քանի որ գործը ,,քննվելու է պազեցված ընթացակարգով,,․փաստորեն, արդարադատության համակարգում օրենքներ են փոխվել, իսկ 2018-ին ինքս մասնակցել եմ ,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ հարուցված քաղաքացիական գործին՝որպես պատասխանող․այն ժամանակ դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, հայցը՝ինձնից գումար բռնագանձելու վերաբերյալ, բայց, քանի որ այդ չարաբաստիկ սակագինն այդպես էլ չփոխվեց/չնայած այդ առթիվ նամակ էի ուղարկել անգամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին/, ուստի ,,Վեոլիան,, շարունակում է իմ հաշվեհամարին թիվ ,,նկարել,,՝2017թվին հաստատված ապօրինի սակագնով 5400դրամ/այժմ արդեն՝6000/, որի առթիվ, հիշեցնեմ, դեռ 2018թվին քրեական գործ է հարուցվել ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի եվ անդամ Գարեգին Բաղրամյանի նկատմամբ․բայց՝քրեական գործը հետագայում ,,ջրվեց,, իսկ Բաղրամյանի պաշտոնն էլ բարձրացավ,դարձնելով ՀԾԿՀ նախագահ։

4տարվա ընթացքում ,,Վեոլիան,, իմ հաշվեհամարին ապօրինի 5400դրամ սակագնով ,,պարտքը,, հասցրեց ավելի քան 200հազար դրամի․ամիսներ առաջ դատարանից գրություն ստացա, որ դատարանը,,Վեոլիայի,, նոր ՝երկրորդ հայցը մերժել է՝ինչ-ինչ հիմնավորումներով, եվ, փաստորեն, ,,Վեոլիան,, հիմա կրկին անցել է հարձակման՝պահանջելով ոչ միայն ապօրինի ,,սարքած,, պարտքի բռնագանձում, այլեվ՝տոկոսներ է սահմանել գումարի նկատմամբ։Եվ սա՝այն դեպքում, երբ ամիսներ առաջ նամակով դիմել էի ,,Վեոլիայի,, տնօրենին, տեղեկացնելով, որ մուծումներն ստիպված եմ կատարել ոչ միայն նախկին սակագնով,այլեվ՝այնքանով, որքանով թույլ են տալիս գործազուրկի իմ հնարավորությունները․նպաստառու չեմ, աշխատող չեմ, թոշակառու չեմ։Ցանկանում եմ տեղեկանալ,արդյո՞ք կարող եմ այս գործին առնչվող նոր փաստաթղթերը ներկայացնել ձեր կազմակերպությանը՝իրավախորհրդատվակա

ն աջակցության նպատակով։Միաժամանակ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս գործում առկա է հանցակազմ․չէ՞ որ 5400դրամ սակագինը հաստատվել է 2017թվին՝գաղտնիության պայմաններում, որպեսզի հնարավորություն չլինի այն բողոքարկել որպես նորմատիվային ակտ՝4 ամսվա ընթացքում/սակագնային այդ ապօրինության մասին դեռ ավելի վաղ ձեր կազմակերպության հետ ունեցել եմ նամակագրություն՝ 2017-18թվերին/։Ակնկալում եմ ձեր գործուն միջամտությունը՝ՀՀ շարքային քաղաքացու, 27 տարվա լրագրողի/11 տարվա անկախ բլոգեր/ նկատմամբ այս սոցիալական հաշվեհարդարին ու կեղեքմանը վերջ տալու հարցում․չնայած՝,,Վեոլիայի,, ապօրինի գործողություններից տուժել ու տուժում են 

նաւե ուրիշներ։

ԴԻՄՈՂ՝                ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 10 ноября 2022 г.

,,Վեոլիան,,՝կրկին անգամ ընդդեմ իրավապաշտպան լրագրողի

 Ինչպես 2017թվի ձմռան շեմին,Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, այնպես էլ հիմա՝2022թվի ձմռան շեմին, ,,Վեոլիան,, իմ դեմ կրկին դատական հայց է ներկայացրել՝2017թվին անջրաչափ բաժանորդների գլխին ,,սարքած,, ապօրինի վարձով ,,պարտքը,, բռնագանձելու վերաբերյալ։Հիշեցնենք, որ 2017թվին ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը,ՀԾԿՀ անդամ Գարեգին Բաղրամյանի եվ այլոց ձեռամբ ՀՀ ջրային ոլորտը նույն թվին իր ձեռքը վերցրած ,,Վեոլիան,, ափալ-թափալ մի անմաքուր որոշում կայացրեց՝ջրի վարձը բարձրացնելու վերաբերյալ, եվ այդ բարձրացման արդյունքում ՀՀ անջրաչափ բաժանորդները հայտնվեցին ,,Վեոլիայի, հանդեպ ցմահ ճորտի կարգավիճակում․նախկին անձաքանակ 1100դրամ ջրի վարձը, որ արդեն իսկ պատկառելի թիվ էր, հասցվեց կայուն 5400դրամի/որն էլ մեկ տարի առաջ դարձրին 6000դրամ/․եվ քաղաքացին մինչեւ մե՜կ, երկու՜․․․նախկին սակագնով էր կարողանում լավագույն դեպքում այդ վարձի տակից դուրս գալ, ապա դրանից հետո արդեն ընկավ ,,Նեսոյի քարաբաղնիսի,,Կիրակոսի օրը։Այդ ապօրինի գործարքի առթիվ Փաշինյանի կառավարության օրոք քրեական գործ հարուցվեց՝ընդդեմ այդ գործարքի մասնակիցների, բայց, ինչպես այլ քրեական գործեր, այդ աղմկահարույց գործն էլ ,,ջրվեց,,-գնաց, եվ դեռ ավելին,այդ ապօրինի գործարքի հեղինակ Գարեգին Բաղրամյանի պաշտոնը բարձրացվեց, եվ նա զբաղեցրեց արդեն նախկին Ռոբերտ Նազարյանի պաշտոնը՝ՀԾԿՀ նախագահ․սա իսկական ապտակ էր՝հասցված ,,հեղափոխությանն,, էլ ժողովրդավարությանն էլ․իսկ ՀՀ անեկամուտ քաղաքացիները՝աղետի գոտւ վթարային շենքերում, որոնք ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չեն ունեցել ջրաչափ տեղադրելու, վերածվեցին հպարտ ստրուկների՝,,Վեոլիայից,, կախված։Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը 2018թվին մերժեց՝,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ ներկայացված դատական հայցը՝գումար բռնագանձելու վերաբերյալ, բայց քանի որ դատարանը նաեւ մերժեց իմ հայցը՝,,Վեոլիայի,, հաստատած սակագինը չեղարկելու վերաբերյալ, ուստի ,,Վեոլիան,, նենգաբար շարունակում էր թիվ նկարել եվ պարտք աճեցնել,քանի որ ես մուծումները կատարում էի նախկին սակագնով եվ այնքանով, որքանով մի կերպ թույլ են տալիս գործազուրկի իմ ,,եկամուտները,,․թոշակառու չեմ նպաստառու չեմ։ Իսկ ,,Վեոլիայի,, ապօրինի օրինականացված սակագնով անընդհատ ,,պարտք,, էր կուտակվում, եվ ամեն անգամ վարձ մուծելիս՝վարձահավաքների զարմանքը հարուցում, թե ինչու է այդքան մեծ պարտք գոյացել/այժմ արդեն՝200հազար դրամն անցնող/։

Ի վերջո քանի՞ անգամ կարելի է այս հարցը բարձրացնել, գրել, աղաղակել, նշել այն օբյեկտիվ պատճառները, որոնք թույլ չեն տալիս աղետի գոտու վթարային շենքերի չնորոգված բնակարանների բնակիչներին ջրաչափ տեղադրել՝ռիսկային վիճակում գտնվող ու 40-50 տարի չնորոգված սանհանգույցում,այնպիսի տպավորություն է, թե որոշ պաշտոնատարներ հորթային հրճվանք են ապրում, երբ մենք ամեն անգամ այս հարցը բարձրացնում ենք ու ուրախանում են,թերեվս,մտածելով, որ մեր մեր հազար հոգսին մեկն էլ է ավելանում։Քանի՞ անգամ կարելի է գրել, պահանջել, հորդորել, որ շուտափույթ վերադարձնեն ԽՍՀՄ ավանդները, որպեսզի անեկամուտ մարդիկ գոնե դրանով կարողանան կոմունալ վարձեր մուծել, քանի՞ անգամ կարելի է գրել, որ վերադարձրեք նախկին հալածվածներին՝իրենց աշխատանքը, որ կորցրել են ոմանք կամ շատերը՝քաղաքական կամ այլ բնությի հալածանքների արդյունքում․ու՞ր է անցումային արդարադատությունը, միայն անցանկալի դատավորներից ազատվելու համա՞ր․․․․

Ոչ էլեկտրոնային նամակներին են արձագանքում, ոչ ֆեյսբուքյան, ոչ բլոգային բաց նամակներին, ուրեմն ու՞ր է հեղափոխությունը, եթե արդարության համար հալածված ու պայքարող մարդկանց ձայնն այն ժամանակ էլ էր խեղդվում, հիմա էլ։Թե՞ անպայման պետք է ինքնահրկիզման ակցիա իրականացնենք, որ կամ մի քանիսի ինքնագիտակցությունը տեղը գա ու հասկանա, որ չի կարելի այսպես վարվել անկախ Հայաստանի 27 տարվա լրագրողի/11 տարվա բլոգերությունը ներառյալ/հետ, ով  լրագրողական գործունեության համար արժանացել է շնորհակալագրերի ու լրագրողական մրցանակի/2004թվին՝կոռուպցիայի դեմ պայքարի համար, ,,Լոռու մարզի լրագրողներն ընդեմ կոռուպցիայի,, ծրագրի շրջանակներում/։

11տարի է, համացանցային գործունեության շնորհիվ ոչ միայն ինքս իմ իրավունքների պաշտպանությանն եմ լծված, այլեվ՝հարկ եղած դեպքում այլոց իրավունքների,եվ սա՝առանց որեվէ դրամաշնորհային աջակցության, որեվէ քաղաքական ուժից կախում չունենալով․ի դեպ, վերջին 2 տարում համացանցային գործունեությունս իրականացվում է ժողովրդավարության շրջանակներում, համակարգչային տեխնիկական աջակցության շնորհիվ, եվ ոչ թե՝իմ անձնական միջոցներով։Իսկ համացանցային գործունեությունս բիզնես-շահեր չի հետապնդում, որեվէ գովազդից չի օգտվում։

․․Մի՞թե ես պատժվում եմ արդարության համար պայքարի կամ՝երկիրը չլքելու համար;
ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ,

Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր