понедельник, 29 января 2018 г.

Բաց նամակ-2՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Պարոն Թաթոյան, ամիսներ առաջ բաց նամակով դիմել էի Ձեր ղեկավարած կառույցին, ահազանգելով, որ ,,Վեոլիա,, ընկերությունն անջրաչափ բաժանորդների համար 2017թ․հունվարից՝ապօրինաբար ջրի նոր սակագնային վարձ է ,,նկարում,,՝5400դրամի հաշվարկով/նախկին 1100դրամ անձաքանակ սակագնի փոխարեն/։Բացատրել էի, որ վթարային պայմաններում գտնվող բնակարաններում ռիսկային է ու տեխնիկապես խրախուսելի չէ ջրաչաի տեղադրումը, քանի որ այն ռիսկային է ու ֆինանսական լրացուցիչ ծախսեր է պահանջում, որին բնակիչը կարող է ի վիճակի չլինել։Բայց, որքան էլ զարմանալի է, ձեր գրասենյակից ինձ պատասխան եկավ՝խորհրդի ձեւով ,որ․․․․ ջրաչափ տեղադրեմ/չի բացառվում, որ կարդալիս չեն խորացել նամակի էության մեջ/։Նշեմ, որ նոր սակագնի առթիվ հանրային քննարկումներ չեն եղել, հեռուստատեսությամբ չի հայտարարվել այդ 5400դրամ նոր վարձատեսակի մասին, այլ՝պարզապես հիմք է ընդունվել 30խ/մ ծավալի ջրատար խողովակը՝նախկին 12խ/մետրի փոխարեն․այն դեպքում, երբ շենքերն էլ են նույնը մարդիկ էլ, ջրի խողովակներն էլ։

2017թ․դեկտեմբերի 14-ին անսպասելիորեն ծանուցում ստացա դատարանից առ այն, որ ,,Վեոլիան,, իմ դեմ դատական հայց է ներկայացրել՝8 ամսվա կտրվածքով, 32հազար դրամի բռնագանձման պահանջով, եւ այդ գումարը, փաստորեն, գոյացել է շնորհիվ ՀԾԿՀ-ի ձեռամբ ապօրինաբար ,,անցկացված,, ու 5400դրամ առասպելական սակագնի հաշվարկով։Նշեմ, որ ,,Վեոլիան,, ինձ հետ պայմանագիր չունի, եւ դատական հայցում վկայակոչել է ջրմուղի նախկին տնօրինության՝իմ հետ ունեցած պայմանագրի իրեն ձեռնտու կետը՝,,անբարեխիղճ սպառողին,, պատասխանատվության ենթարկելու ,,իրավունքի,, ,,մասով,,․բայց այդ նույն պայմանագրի այն կետը ,,չի տեսել,, որ բաժանորդի հետ նախ՝պարտավոր են բանակցություններ վարել, որից հետո նոր՝համաձայնության չգալու դեպքում դատարան դիմել։Հիմա դուք կարող եք պատճառաբանել, որ մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի միջամտել արդեն դատարան մտած գործին, բայց, քանի որ ,,Վեոլիան,,շարունակում է նոր թվեր ,,նկարել,, իմ անունով գրանցված ջրի վարձի հաշվեհամարին, ու նոր պարտք գոյացնել, ուստի կարծում եմ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պետք է իր խոսքն ասի՝ՀՀ քաղաքացիներին կեղեքելու այս ակնհայտ փաստի մասին, որ կարող է նպաստել շատուշատ քաղաքացիների ունեզրկմանը, բնակարանից զրկվելուն եւ երկրից արտագաղթելուն, ուստի հարկավոր է չեղյալ համարել այդ տխրահռչալ որոշումը՝վերադառնալովնախկին սակագնին։Ինչ վերաբերվում է իմ անձնական բողոքին՝,,վեոլիայի,, հետ կապված, ապա բարի եղեք կազմակերպել մեր ընտանիքի 4 անդամների/այդ թվում՝հանգուցյալ ծնողներիս/ ԽՍՀՄ ավանդների արժանապատիվ հաշվարկով փոխհատուցումը՝28 տարվա տոկոսներով, որպեսզի հնարավորություն ունենամ վճարել ոչ միայն ,,Վեոլիայի,, այլեւ՝այլ կոմունալ վարձերի օրավուր աճող պարտքերը/որոնց մի մասը վիճարկելի են/ ու հեռանալ այս երկրից։Ցավով ստիպված եմ տեղեկացնել, որ կոմունալ պարտքերի մի զգալի մասը գոյացել է այն պատճառով, որ ես եւ իմ ընտանիքը, սկսած 1998թվից, պարբերաբար հալածանքների ենք ենթարկվել տեղական իշխանությունների կողմից, որի արդյունքում զրկվել եմ պետական աշխատանքից, իսկ լրագրողական գործունեությունս էլ պարբերաբար խոչընդոտվել է մասնավոր -ինտելեկտուալ հատվածում, ու այս խնդիրների պատճառով էլ այժմ հայտնվել եմ բնակարանից զրկվելու վտանգի առջեւ։հենց լրագրողական գործունեությանս հանդեպ տարատեսակ ճնշումների պատճառով էլ  2011թվին ստիպված եմ եղել համացանցային գործունեություն ծավալել՝սեփական ուժերով, անձնական միջոցներով եւ անձնական խնայողությունների հաշվին, որոնք, անշուշտ, անսպառ չեն։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր 

Հ․Գ․Օգտվելով ավանդների թեմայով խոսելու հնարավորությունից, նշեմ, որ առհասարակ ավանդները պետք է շուտափույթ վերադարձվեն ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ԽՍՀՄ բանկում ավանդներ են ունեցել, եւ ոչ թե՝ինչ-որ աբսուրդային ժամանակահաշվարկով հերթեր սահմանել ու առաջնահերթությունը տալ․․․․86 տարեկաններին․մյուսներին, փաստորեն, հուշելով սպասել եւս 20 տարի։

Հանրային խորհրդի քար-լռությունը

Հետաքրքիր է, չար երազները չե՞ն տանջում Երեւանի նախկին քաղաքապետ, ,,Հզոր հայրենիք,, երբեմնի կուսակցության նախագահ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որ 2016թ․ տարեվերջին հաստատել է ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերության կողմից ներկայացված 5400դրամ առասպելական ջրի վարձը՝որպես անջրաչափ բաժանորդների կայուն վարձ/անկախ ընտանիքի անդամների քանակից,նախկին անձաքանակ 1100դրամ սակագնի փոխարեն, որ արդեն իսկ մեծ թիվ էր՝ՀՀ շարքային քաղաքացու համար/։Եվ, օգտվելով այդ հանգամանքից, ,,Վեոլիան,, 2017թվի  հունվարից սկսեց անջրաչափ բաժանորդների հաշվեհամարներին թիվ նկարել՝5400դրամ սակագնային հաշվարկով, արհեստական պարտքեր գոյացնել ու հետո էլ՝այդ պարտքերի հիման վրա դատական հայցեր ներկայացնել դատարաններ՝գումարի բռնագանձման պահանջով,քանի որ այդ  գումարներն արդեն ի վիճակի չէին մուծել ՀՀ շարքային քղաքացիները։ Հետաքրքիր է, ի՞նչ հաշվարկով է ՀԾԿՀ նախագահը հաստատել մի որոշում, որով որպես ջրի վարձ է սահմանվում 30խ/մետր ծավալով ջրի խողովակը, երբ որ տարիներ շարունակ հաշվարկվել է 12խ/մ, ու երբ որ շենքերն էլ են նույնը, խողովակներն էլ, մարդկանց եկամուտներն էլ ոչ միայն չեն աճել, այլեւ՝նվազել են։Չի բացառվունմ, որ հենց հայրենի կառավարողներն են ,,Վեոլիային,, հուշել ժողովրդին կեղեքելու առավել արագ եւ ,,արդյունավետ,, միջոցի մասին, ու դրա համար՝ՀՀ ջրային տնտեսության ողջ ցանցը սեփականաշնորհելուն պես՝,,Վեոլիան,, ձեռնամուխ է եղել ջրի վարձի կտրուկ բարձրացմանը՝անջրաչափ բաժանորդների համար, որոնց թվին են պատկանում նաեւ վթարային շենքերի բնակիչներ, որոնց բնակարաններում տեխնիկապես խրախուսելի չէ ջրաչափի տեղադրում, քանի որ այն ռիսկային է ու կառուցվածքային փոփոխություններ եւ ֆինանսական մեծ ծախսեր է նախատեսում։

Ամենայն հավանականությամբ, ,,Հզոր հայրենիք,, ասելով նկատի է առնվել կուսակցության նախագահի հետագա հզորացումն ու դիրերի ամրապնդումը․նշենք, որ վերջինս ՀՀ ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների թվին է պատկանում , եւ թերեւս,  անջրաչափ բաժանորդներին դիտարկում է իր հզորության տեսանկյունից։
Ի դեպ, ,,Վիքիպեդիայից,, տեղեկացանք, որ 2013թվին Ռոբերտ Նազարյանն արժանացել է 2-րդ աստիճանի մեդալի՝հայրենիքին մատուցած ծառայությունների համար։Հետաքրքիր է, ջրի վարձի առասպելական բարձրացման համար ո՞ր կարգի մեդալ է այժմ նախապատրաստվում՝նրան հանձնելու համար։

Այս համատեքստում զարմանալի է Հանրային խորհրդի քար-լռությունն այն դեպքում, երբ վերոնշյալ խնդրի առնչությամբ 2017թ․դեկտեմբերի 18-ին գրած բաց նամակը ոչ միայն հասցեագրել ենք նաեւ Հանրային խորհրդին, այլեւ՝ էլեկտրոնային փոստով ուղարկել այդ առթիվ բլոգային բաց նամակը։Ապօրինի, առանց հանրային քննարկումների, հակասահմանադրական ու հակաժողովրդական որոշում է կայացվել՝ՀՀ խոցելի խավերին էլ ավելի էլ ավելի խոցելի դարձնող, մի՞թե այդ խնդիրը չի հուզում Հանրային խորհրդի անդամներին կամ հանձնաժողովներին։Նշենք, որ տարիներ առաջ էլ այդ կառույցին ահաղանգել էինք, որ համատիրության ,,սպասարկման վարձ,, կոչվող ծառայությունը իրավաբանորեն չհիմնավորված ծառայություն է, բայց՝կրկին ձայն բարբառո․եվ ուրեմն ո՞րն է հանրային խորհրդի դերը, եթե չի արձագանքում քաղաքացիների ահազանգին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր,

воскресенье, 28 января 2018 г.

Քաղաքական նախաձեռնությունները ոչ միայն չեն խրախուսվում, այլեւ՝խոչընդոտվում են, եթե նախաձեռնության հեղինակն իշխանության թիմից չէ

Փաստորեն, 6 ու կես տարի առաջ անկախ բլոգերային-ֆեյսբուքյան գործունեություն սկսելով՝մի ծանր բեռի տակ հայտնվեցի․հուսալով, որ մի որեւէ դրամաշնորհային աջակցություն կգտնվի անկախ-համացանցային գործունեության համար,բայց՝ավաղ, այդ առթիվ հայտարարություններս մնացին ձայն բարբառոյ․․․դրամաշնորհային ծրագրերն էլ են հավանաբար քաղաքականացված․կամ պետք է այս կամ այն քաղաքական ուժին հարես՝,,անկախ,, կոչվելով, կամ՝որոշակի ուղղորդված քաղաքական ծրագրեր իրականացնես։Մի առիթով էլ եմ նշել, որ պետք է պետությունն աջակցի անկախ-համացանցային գործունեությունը՝տեղեկատվական ոլորտում․այնպես, ինչպես աջակցում է այս կամ այն հ/կ-ներին /որոնցից շատերը՝թղթի վրա գործող/։Բայց՝ձայն բարբառո։

Վեցուկես տարվա ընթացքում ստեղծեցի 3 բլոգ/որոնցից մեկը՝

-տեղեկատվական-վերլուծական, հետաքննական՝սոցիալ-քաղաքական ու իրավական ուղղվածությամբ՝AZAT ANKAKH/

- Լրագրողական- հուշագրական/Լրագրողական նոթեր/

- եւ՝ Պատմաքաղաքական

Ստեղծել եմ ֆեյսբուքյան մի քանի խմբեր, որոնց անդամների թիվը պարբերաբար ավելանում է եւ որոնցում  մշտապես աշխույժ քնարկումներ են տեղի ունենում,  բարձրաձայնվածշ որոշ խնդիրներ անարձագանք չեն մնում, որոշ հարցեր հարթվում են․․․Երեւի թե դրամաշնորհային ծրագրերից օգտվելու համար կամ պետք է հայհոյախոսությամբ զբաղվես համացանցում․ գռեհիկ բառապաշարով ու անգրագետ հայերենով հանդես գաս եւ կամ՝քաղաքական այս կան այն թիմին հարես ու նրանց ուղղորդված ծրագրերի ջաղացին ջուր լցնես՝հարկ եղած դեպքում խիղճդ ուրանալով․․․

․․․Հետո էլ ասում են՝,,քաղաքացիական նախաձառնությունները խրախուսվում են,,։Քաղաքացիական նախաձեռնությունները՝ի պաշտպանություն մարդու իրավունքների եւ ի շահ իսկապես քաղաքացիական հասարակության, ոչ միայն չեն խրախուսվում, այլեւ՝խոչընդոտվում են, որի ապացույցն այն է, որ մի քանի անգամ արգելափակվել է մի բլոգս եւ ֆեյսբուքյան էջս, մի քանի անգամ արգելափակվել մուտքս՝ֆեսյբուքյան խմբեր, կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել էլեկտրոնային փոստիս վրա՝որոշ գործառույթներ սահմանափակելով/ժամանակ առ ժամանակ էլ գաղտնալսվում է հեռախոսս․այն դեպքում, երբ ինչ մտածում՝այն էլ գրում եմ եւ ոչ մի գատնիք չունեմ/։Այս երկրում խրախուսվում է միայն պատվերով լրագրությունն ու իշխանահաճությունը, խղճի ուրացումը,քծնանքը, որոնց չեմ տիրապետում․․․

Վերջին 2-3 տարում ստիպված եմ եղել բլոգերային գործունեությունս ,,մարզական կարգավիճակում,, պահելու, քաղաքացիական հասարակության ու մարդու իրավունքների խախտումների մշտական թեման ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաեւ՝հնարավոր արտագաղթին նախապատրաստվելու  նպատակով ինձ կտրել շատ ու շատ շռայլություններից ու շքեղություններից, շուկայականից անհամեմատ էժան գներով ստիպված լինելով տարբեր ոլորտի դալալների միջոցով վաճառքի հանելով ոչ այնքան անհրաժեշտ գույք, իրեր՝որոշակի արժեք ներկայացնող/անձնապատկան եւ ընտանեկան/․․․մինչդեռ ,,ժողովրդավարության զարգացմանն,, ուղղված միլիոնավոր դոլարներ են փոշիանում երկրում կամ փայ-փայ արվում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 24 января 2018 г.

Վանաձորի ավագանու ,,Լուսավոր Հայաստան", ՀՎԿ եւ ԲՀԿ խմբակցություններին

                          Բաց նամակ

Անցած տարվա հունվարից՝Վանաձորի աղբահանման ծառայության բաժանորդների հաշվեհամարների վրա՝դեռեւս 1990-ականներից եկող աղբի վարձի պարտքերի վրա․․․տոկոսներ սկսեցին հայտնվել։Ի՞նչ հիմքով եւ ի՞նչ տրամաբանությամբ են այդ տոկոսները հայտնվել բաժանորդների հաշվեհամարներին՝արհեստականորեն ավելի մեծացնելով պարտքի գումարները, եթե Վանաձորի ավագանին, փաստորեն եւ իրավաբանորեն՝ իրավունք չուներ այդ ընթացքում որոշումներ կայացնել, քանի որ ավագանու նիստերն այդ ընթացքում/ուղիղ մեկ տարի/ բոյկոտել էին ԲՀԿ-ն,ՀՎԿ-ն եւ ,,Լուսավոր Հայաստանը,,։Եթե տոկոսներ ավելացնելու որոշում է եղել՝առանց ավագանու գիտության, ապա ինչու՞ այդ  որոշման մասին չի իրազեկվել քաղաքապետարանի կայքում։Իսկ եթե ավագանու ապօրինի որոշում է եղել, ապա այն պետք է չեղյալ համարվի, քանի որ սահմանադրական դատարանը վերջերս Վանաձորի ավագանու մեկ տարվա գործունեությունը համարեց ոչ լեգիտիմ։Ըստ այդմ՝տոկոսային հավելագրումները պետք է մաքրվեն բաժանորդների հաշվեհամարներից։Միաժամանակ պետք է չեղարկվեն նաեւ այն պարտքերը, որոնք ավելի քան 3 տարվա վաղեմություն ունեն, մինչդեռ այսօր քաղաքի ազգաբնակչության զգալի հատվածի վրա թերեւս 18-20 տարվա վաղեմության պարտքեր են կուտակվել, որոնց չմուծելն էլ կարող է իր օբյեկտիվ պատճառներն ունենալ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր