вторник, 26 мая 2015 г.

Էներգիայի սակագնի դեմ պայքարող բնակչության դեմ՝ անկապ անջատումներով

Ընդդեմ սակագնի բարձրացման համաժողովրդական շարժմանը եւ սպասվող հանրահավաքներին ընդառաջ՝ՀԷՑ-ը յուրովի է արձագանքում.անակնկալ անջատումներով / թերեվս՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, թե ,,Էդ դուք էի՞ք ուզում մեզ պատժել ու 2 ժամով հոսանքից հրաժարվելու ակցիա կազմակերպել՝ դե հիմա կտեսնեք, թե հրաժարվելը ոնց է լինում,, /: Մայիսի 24-ի երեկոյան, երբ ողջ քաղաքականացված հասարակությունը պատրաստվում էր դիտել կիրակնօրյա հեռուստառեպորտաժներ, շաբաթվա լուրերի ամփափում,որոնց մասին  արդեն իսկ ազդարարվել էր ՝ անոնսներով, որոնցից պարզ էր դառնում, որ ՀԷՑ-ին քննադատող նյութերի մեծ չափաբաժին է լինելու, ժամը 21-ից Վանաձորի մի զգալի հատվածը հոսանքազրկվել էր ՝ մինչեւ 00 ժամից մի փոքր անց, մյուս հատվածն էլ, թեպետ չէր հոսանքազրկվել, սակայն  կրում էր հոսանքազրկման վնասները, քանի որ հեռուստաալիքներն էին անհետացել ՝կապված վերահաղորդիչ կայանի տարածքի հոսանքազրկման հետ, ինչն արդեն վատ ավանդույթի ուժ է ստացել.ժամանակ առ ժամանակ մարդկանց անակնկալ անջատումներ մատուցել՝դրանից բխող տհաճ հետեւանքներով:Վերջին մեկ շաբաթում հատկապես ակտիվացել են անկապ անջատումները, որից մեծապես տուժում է տարբեր ծառայությունների աշխատանքը. մարդիկ մտնում են խանութ, բայց մթի մեջ թաղված խանութում հնարավոր չէ գնումներ կատարել, առավել եւս, երբ նման դեպքերում էլեկտրոնային կշեռքները չեն աշխատում:Կամ ինտերնետն անակնկալ անջատվում է այն պահին, երբ համակարգչով աշխատում են: Հիմա այս նյութը գրում եմ, ու վստահ չեմ, թե այն կհասցնեմ ավարտին հասցնել, քանի որ 10 րոպե առաջ, երբ մտնելով ֆեյսբուք ՝ իմ էջին հոդված տեղադրեցի այն մասին, որ նաիրիտիցիներն էլ են միանալու էներգիայի բարձրացմանն ուղղված մայրաքաղաքային հանրահավաքին ՝ հոսանքն անջատվեց: Ընդհանրապես, մինչեւ ե՞րբ են շարունակվելու հովհարային  կամ չնախատեսված անջատումները ՝,,պլանային կամ նորոգման նպատակով,, եւ կամ՝ առանց պատճառաբանության: Կարծում ենք, այս ամենը եւս մեկ ապացույց է, էներգամատակարարի վատ աշխատանքի մասին, որին քանիցս են անդրադարձներ եղել:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


пятница, 22 мая 2015 г.

Գազի սպասարկման վարձ են ուզում, հետն էլ միանգամից են ուզում

Լոռեցիների շրջանում դժգոհություններ կան, որ ժողովրդին ,,կողոպտելու,, նոր ձեւ է գտնվել. բազմաթիվ դժգոհությունների պայմաններում մարդկանց ,,վզին փաթաթած,,   ,,սպասարկման վարձը,, ՝գազամատակարարման ոլորտում, նոր օրենքով որոշել են միանգամից գանձել ՝6 ամսվա կտրվածքով: ,,Կարող է ես էդքան չեմ ապրում, ինչի՞ պետք է միանգամից մուծեմ,,-դժգոհում է ավագ սերնդի մի կին, ում կարծիքը կիսում են շատերը.իբր շատ ուրախ են, որ այդ չպատճառաբանված ծառայության դիմաց վարձ են պարտադրում, հիմա էլ՝ միանգամից են պահանջում մուծել:Ոմանք դժգոհությամբ, բայց 3 ամսվա համար են մուծել ՝ եթե վճարումներն առձեռն են կատարել՝ վարձ հավաքողներին:Չմուծողներին սպառնում են գազամատակարարման դադարեցմամբ:,,Ասեցի էլ, որ իմ տանը վթարի մասին զգուշացնող սարք չկա, որովհետեւ տեղադրումը տեխնիկապես հնարավոր չի, իրենք էլ համոզվեցին, բայց էլի սպասարկման վարձն ուզում են՝ հերիք չի, հետն էլ միանգամից են ուզում,,-գանգատվում է լոռեցի մի տարեց կին՝ գյուղական համայնքից:

19.05.2015թ.

Սույն հարցն սկզբում բարձրացրինք ֆեյսբուք ցանցում, սակայն, տեսնելով, որ հոդվածն արձագանք է գտել վանաձորցի մտավորականության շրջանում, որոշեցինք տեղադրել նաեւ սույն բլոգում՝ ավելի մեծ լսարան ապահովելու նպատակով: Իսկ լոռեցի իմ զրուցակիցը ՝գյուղաբնակ, տեղեկանալով, որ հարցին անդրադարձել եմ ֆեյսբուքում, կեսկատակ ասաց.,,Դե ես գիտեմ, որ մինչեւ տարվա վերջ մեռնիլ չտեմ, դրա համար էլ մուծեցի 6 ամսվանը,,: Վանաձորցիներից  մեկն էլ ֆեյսբուքի իր էջում  ՝հոդվածիս հղում կատարելով,  գրել է.,,Ինչի՞ համար է գանձվում այս գումարը, դա լրիվ անհեթեթություն է, չարած բանի համար գումար են ուզում, էսա լույսի սպասարկում կմտցնեն, ջրի սպասարկում, օդի սպասարկում, չգիտեմ էլ ինչի սպասարկում...գազի ոլորտը լավ հատուկ է, ավտոմեքենաները գազ ենք լիցքավորում՝ սպասարկման վարձ, տունը գազ ենք վառում՝սպասարկման վարձ, բա բենզին լցնելուց,լույս վառելուց ինչի՞ չեք սպասարկման վարձ ուզում: Շուտով կսահմանեն մի հատուկ վճար՝ գազի սպասարկման վարձը հավաքող / սպասարկող / աշխատողի սպասարկման վճար...Համ գրում եմ, համ՝ մտածում. սրանց գլխում գաղափար չտա՞մ հիմա էլ դա սկսեն անել,,: 

Ի դեպ, գազամատակարարման ոլորտի ,,սպասարկման վարձի,, նախապատմությանն անդրադարձել եմ ,,Ժամանակ Երեւան,, թերթի 2006թվի դեկտեմբերի 22-ի համարում / տես  Zhamanak.com, 22.12.2006թ. ՝,,Գազամատակարարների ամանօրյա ,,նվերը,, բնակչությանը,,/, այնուհետ այն արտատպվեց ,,Օրինաց երկիր,, երբեմնի թերթում, մի հետաքննություն էլ գրեցի ,,Մամուլն ընդդեմ կոռուպցիայի,, տեղեկագրում:Ինչպես ասում են՝ ,,մե՞ջն ինչ կա,, ՝ որոշեցին ու անցկացրին ,,սպասարկման վարձը,,: Բա ,,Սովետի թվերին,, ինչու՞ այն չկար:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Եթե կաթն էժանացել է, կաթնամթերքն ինչու՞ է թանկացել - Նորություններ

Եթե կաթն էժանացել է, կաթնամթերքն ինչու՞ է թանկացել - Նորություններ 

среда, 13 мая 2015 г.

,,Սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես,,. ու ինչի մեջ ասես՝ կմեղադրվես

Ամենայն հավանականությամբ, ինչ-ինչ ,,մութ ուժեր,, հերթական սադրանքն են փորձում կազմակերպել իմ նկատմամբ:Երեկ, տուն տանող ճանապարհին, ժամը 17-ի սահմաններում,մեկ էլ հանկարծ միհարկանի ,,օբյեկտներից,, մեկից իգական սեռի մի անձնավորության ձայն հասավ ականջիս ՝,,Հլա մի րոպե...,,: Շրջվեցի, ու տեսնելով, որ ձայն տվողն իմ կողմն է նայում ու գլխով հաստատում, որ կանչն ինձ է ուղղված, կանգնում եմ: Ձայն տվողը, ,,օբյեկտի,, ներսից տեղից չշարժվելով, ինձ ձեռքով նշանացի կանչում է ու ասում.,,Հլա արի, արի,,: Տեղիցս չշարժվելով՝ ասում եմ՝ ,,Ի՞նչ խնդիր կա,,: Ի վերջո, ամեն մեկս մեկ քայլ առաջ եկանք, բայց ոչ կանչողն իր տիրույթից դուրս եկավ, ոչ էլ ես ներս մտա, ու զրույցի ներգրավվեցի դրսից՝ փողոցի հատվածից: Ու ինձ հարցնում է միջին տարիքի անծանոթ կինը, որին տեսած էլ չկայի մինչ այդ.,,Դու ինձ ճանաչում ե՞ս,,: Ուշադիր նայելով՝ ասում եմ՝ ,,Չէ, չեմ ճանաչում,,:  ,,Հաստատ չես ճանաչու՞մ,,- շարունակում է: ,,Հաստատ չեմ ճանաչում,,-պատասխանում եմ: Մտքումս էլ մտածում եմ, թե կարող է՞ 40տարի առաջվա հին դասընկերուհիներիցս է, ու հիմա հաստատ ընկերավարի  որոշել է նախատել՝ իրեն չհիշելու համար: Բայց հանկարծ որ սպառնալից տոնով չի ասու՜մ..,,Բա որ չես ճանաչում, էսինչին ինչի՞ ես իմ մասին բաներ ասել...,,: Այստեղ արդեն ,,սթափվում,, եմ ու զարմացած ասում, որ ոչ այդ ինչին եմ ճանաչում, ոչ էլ, առավել եւս՝ իրեն, ինչպես՞ կարող եմ ինչ-որ բան ասած լինել ինչ-որ մեկին, որին նույնպես չեմ ճանաչում: Այստեղ մարտավարությունը փոխում է, ու ,,թարս-թարս,, ու թերահավատ նայելով ասում,,Քո անունը Անո չի՞,,: Ասում եմ՝,,Չէ, Անո չի,,: Ասում է ՝,,Բա ի՞նչ ա,,: Ասում եմ՝ ,,Դե որ Անո չի, քո ինչի՞ն է պետք, թե իմ անունն ինչ ա...,,: Շարունակում է համառել, թե ,,Հաստատ Անո չի՞,, ՝ու մի հատ էլ պահանջում, որ անունս հայտնեմ. ,,Դե որ Անո չի, բա ի՞նչ ա,,: Այստեղ ես նախահարձակ եղա, ու ասացի՝,,Իսկ քո անունն ի՞նչ է, կարո՞ղ եմ իմանալ,,: Անսպասելի գալով՝ մի անուն է հայտնում. չեմ կարող ասել ՝իր անու՞նն է, թե՞՝ հորինում է, քանի որ  նրա համառ պնդումներից հետո, ի վերջո, անունս հայտնեցի, բայց վերջինս թերահավատությամբ նետեց, թե՝,,Էդ էլ ըտեղ խաբեցիր, էլի,,: Մնացել էր անձնագիր պահանջեր:Հետո էլ ,,մեծահոգաբար,, ու ,,ներողամիտ,, տոնով, թե ՝,,Բա ո՞րտեղ ես ապրում,,: Համբերությանս վերջին պաշարները հավաքելով՝ ասացի ,,Այս կողմերում եմ ապրում,, ՝ ի հեճուկս էլ ավելացրի, որ  հաճախ էլ անցնում եմ այս կողմերով,,: Ի պատասխան ակամա խոստովանում է, թե ՝,,Հա, ես գիտեմ,, ՝ ու կտրուկ շրջվում է ՝ զրույցը թե ,,ռազբորկան,,համարելով ավարտված...

Չեմ կարող ասել, թե տհաճ զրույցը թյուրիմացությա՞ն արդյունք է, թե՞ ՝ հերթական սադրանք, բայց, քանի որ 15-20 տարվա լրագրողական գործունեությունս ,,տառապանքի փորձ,, ունի, որ նման ,,թյուրիմացությունները,, պատահական չեն լինում, ուստի հակված եմ ընդունել որպես սադրանք: Ամեն դեպքում՝ երեւույթն ինքնին տհաճ է, երբ անմակարդակ ու անգաղափար մեկը բոշայական պահվածքով քեզ մեղադրում է ինչ-ինչ ,,բաներ ասելու,, մեջ՝իբր շփոթելով ուրիշի հետ, ու ,,սխալվելուց,, հետո անգամ ներողություն չի խնդրում, եւ անգամ մեղադրում է քեզ  անունդ ,,խաբելու,,՝ ,,ստախոսության,, մեջ:Նորմալ երկրներում նման դեպքերում բարոյական պատասխանատվության կարելի է կանչել՝անհիմն վրավորելու համար, իսկ ես երեւի թե պետք է գոհ լինեմ, որ ինձ ավելի ,,ծանր,, մեղադրանքներ չներկայացրեց անծանոթ ,,զրուցակիցը,,: ....90-ականների վերջին, երբ հանրապետական թերթերից մեկին թղթակցելով՝իրավասոցիալական թեմաներով նյութեր էի ուղարկում, հերթական նյութից հետո ինչ-որ մեկը՝ մանր-առեւտրական խավից, էլի իբր ինձ ,,շփոթել,, էր ինչ-որ մեկի հետ, ու նրա հետ ,,զրույցը,, երկար ժամանակ տհաճ նստվածք թողեց իմ մոտ: 2001թվին, երբ ՀՀ նախագահի այցի ժամանակ Վանաձորում տեղի ունեցած ՝ քիմիագործ կանանց բողոքի ցույցն էի լուսաբանել ՝ աշխատավարձերի պարտքերի չվճարման առնչությամբ, նույն օրը կիսահարբած մեկը մեր տան շեմքում ինչ-որ հարցի պատրվակով հորս փորձել էր վեճի մեջ քաշել ՝ աղմուկ-աղաղակ բարձրացնելով / թեպետ հետագայում ներողություն էր խնդրել հորիցս՝ անվայելուչ պահվածքի համար /: 2000թվականների մի հատվածում էլ երբ տեղեկատվություն տպագրեցի մամուլում, որ մի ամբողջ ծառաթուփ ոչնչացվեց մի հայտնի պաշտոնյայի ,,դաբրոյով,, ու  այդ տարածքն ասֆալտապատվեց, որպեսզի մեքենաները կարողանան անցնել,  մի հանդուգն անչափահասի ,,լարել,, էին, ու  այդ օրը վերջինս մինչեւ շքամուտք հասավ իմ ետեւից ու փորձեց մուրացիկ երեխայի դեր խաղալ՝ սպառնալից տոնով փող պահանջելով. ո՞վ է տեսել, մուրացիկը երիտասարդ կնոջը հետապնդի օրը ցերեկով ու փող պահանջի ՝ռուսաստանյան ռեկետի նման:Սա էլ սադրանքի մի ուրիշ տեսակ էր՝ որպես բարոյա-հոգեբանական ճնշման փորձ կամ լուռ նախազգուշացում: 2008թվին, երբ ,,Ժամանակ-Երեվան,, թերթում հանդես եկա ,,100 օրվա վկաները՝ սուտ վկայություններով,, քաղաքական հոդվածով, որի տպագիր համարն այդ օրը Վանաձոր չհասավ, էլի հարազատիս նկատմամբ էլ ավելի անհեթեթ ,,մոտիվացիայով,, սադրանք կազմակերպվեց՝ մեր տան շեմքում, ու եթե բարձրաձայն ,,ռազբորկան,, երկար շարունակվեր / որ կանխվեց, երբ հոխորտացողին, որ հարազատիս դուրս էր կանչում, ասացի՝,,Արդեն պարզ է, քեզ ով է ուղարկել,, / ու հանկարծ ինսուլտով այդ ժամանակ հիվանդ մորս ականջին հասներ, երեւի թե նա ավելի քիչ կապրեր ՝էլ ավելի մեծ սթրեսի ենթարկվելով:Ո՞ր մեկը թվարկեմ, երբ որ հոդվածներիս հետ կապված տհաճ հիշողությունների պակաս չկա...

...Քաղաքացիական ակտիվիստների կամ լրագրողների նկատմամբ անպայման չէ, որ ֆիզիակական ճնշումներ կիրառեն. դա ,,կարելի,, է անել նաեւ շա՜տ ,,անմեղ,, տեսքով ՝սոցիալական ու բարոյահոգեբանական ճնշումների միջոցով:Հետո էլ ոմանք ինձ խորհուրդ են տալիս որեւէ  ընդդիմադիր կուսակցության մեջ մտնեմ...Եթե որեւէ կուսակցության անդամ չեմ, բայց էլի ,,թիրախի տակ,, եմ, բա որ անդամ լինեի...Ես ,,զահլա ունե՞մ,, ինչ-որ կուսակցության մեջ մտնեմ, հետո դրա ղեկավարի հետ հարցերը կարգավորեն, փոխզիջումների գնան, ես էլ մնամ ,,քաշված,, ու նոր կուսակցություն փնտրեմ. ոնց որ մեր ժողովրդի մեծ մասն է քաշված վիճակում ՝ ամեն անգամ մի ընդդիմությունից հիասթափվելով...Գաղջ ու գարշահոտ մթնոլորտում իշխանություններին կամավոր ,,արջի ծառայություն,, մատուցողների պակաս չկա, ու նրանց նմաններին անպայման չէ, որ ասեն՝,,Էս ինչին է պետք նեղել,, կամ ,,էնինչին,,: Իրենք կամավոր ,,գլխի,, են ընկնում թե ում՝ ինչ ձեւով ,,կարելի,, է ահաբեկել կամ նեղել: Երեւի ամեն մեկի նկատմամբ մի սցենար ունեն ՝ նախապես գծած...Ու հենց դրանց նմաններն են 30-ականների բռնաշնշումների պատճառ դարձել...

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
 

вторник, 12 мая 2015 г.

Թոշակի շեմը բարձրացրին, նպաստները «լուծարեցին» - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Թոշակի շեմը բարձրացրին, նպաստները «լուծարեցին» - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Ժողովրդին կթում ե՜ն... Հո չեն կթո՜ւմ... - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ժողովրդին կթում ե՜ն... Հո չեն կթո՜ւմ... - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Հայերը որոշեցին բրազիլականից ,,փայ մտնել,,

         Նույն ժամին 2 սերիալ՝ թրաֆիքինգի թեմայով

Կես տարուց ավելի կլինի՝հայկական հեռուստաէկրաններին բրազիլական սերիալ է ընթանում թրաֆիքինգի / տվյալ դեպքում՝կանանց սեռական շահագործման / թեմայով ՝,,Խիզախ կինը,,. ներկայացվում է, թե ինչպես են կանանց Բրազիլիայից խաբեությամբ տանում Թուրքիա ու ստիպում ինտիմ ծառայություններ մատուցել ընդհատակյա հասարակաց տներում: Ու մեկ էլ հանկարծ՝ հայկական սերիալ նկարահանողները որոշեցին բրազիլականի թեմայից ,,փայ մտնել,, ՝ ու թրաֆիքինգը ,,փոխադրեցին,, Հայաստան: Ու էլի ընդհատակյա բիզնես ՝ սեռական շահագործման նպատակով. բայց՝ իբր Հայաստանում/ ,,Լույսի պահապանը,, /: Հայկական 2 ալիքներով ընթացող 2 սերիալ՝մեկը բրազիլական, մեկը՝ հայկական, երկուսն էլ թրաֆիքինգի թեմայով, երկուսն էլ՝ նույն ժամին /19-20 /, երբ որ երեխաներ էլ են լինում հեռուստացույցի առջեւ, ու ազատ կարող են ,,տեղեկացվել,, թե ինչպես օտարեկրացի սեւամորթ տղամարդը՝ լկտի տեսքվ մեկնված, սպասում է հայ երիտասարդ լեդիին, որին էլ հետո բռնությամբ, վզից բռնած քարշ է տալիս...Ընդ որում, հայկակա սերիալում ինտիմ թեման շատ ավելի բաց է ներկայացվում, քան՝ բրազիլական ,,Խիզախ կինը,, սերիալում, որ այդ տեսանկյունից շատ ավելի զուսպ է ու չափի մեջ՝ ի տարբերություն բրազիլական այլ ֆիլմերի:Մի ալիքով բրազիլական սերիալում են կանանց բռնությամբ ,,թրաֆիքինգացնում,, մյուսով՝ հայկական սերիալում, ու այս վերջինում այնքան քիչ բան կա լուսավոր ՝,,լույսի պահապան,, հիշեցնող...:Ինչպես բրազիլականում, սակայն, հայկականում էլ բռնություններն անպակաս են, անգամ՝ կատարելագործված, եւ ներկայացվում է, թե ինչպես է տղամարդ-կավատը / որոնց սովորաբար ,,մամա-Ռոզա,, են անվանում / անդրավարտիքի գոտիով ծեծում անհնազանդ կնոջը...Իսկ ֆիլմում հնչում է հանդուրժողականության ,,քարոզ,,.կանանցից մեկը չենթարկվող գործընկերուհուն խորհուրդ է տալիս ,,խելոք մնալ,, չհակառակվել, չըմբոստանալ.,,Մենք որ մի տարի է էստեղ ենք ՝ի՞նչ է լինում,,: Իսկ երբ տառապյալ ու ըմբոստ հերոսուհին ասում է, թե ,,Մենք էստեղ էլ կմեռնենք՝ էն կնոջ նման, մեզ էդպես էլ ոչ ոք չի գտնի,, ՝ ստացվում է, որ նա ակամա ինքնախոստովանում է, որ թեման ավելի վաղ ու զուգահեռ  ընթացող բրազիլականից է վերցված, որտեղ հերոսուհիներից մեկին սպանում են, իմանալով, որ նա արդեն գիտե, թե ով է իրականում այդ բիզնեսի ,,տանիքը,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


пятница, 1 мая 2015 г.

Թանկյանի՝ Լոռու մարզ կատարած այցի արձագանքները

Հայաստանում գտնվելու ընթացքում, Երեւանում համերգային փայլուն կատարումով հանդես գալուց հետո հանրահռչակ ռոք-աստղ Սերժ Թանկյանը կնոջ՝ ծնունդով վանաձորցի Անժելա Մադաթյանի եւ մանկահասակ երեխայի հետ մի քանի օր հանգրվանել է Լոռու մարզի Ձորագետ ավանում գտնվող Թուֆենկյան հյուրանոցում:Ավանի բնակիչներից մեկի համոզմամբ՝ երգիչը հավանաբար ցանկացել է մայրաքաղաքային աղմուկից ու բուռն իրադարձություններից հետո մի քանի օր ընտանիքի հետ հանգիստ վայելել՝ բնության գողտրիկ անկյունում: Բայց կա նաեւ մի հետաքրքիր զուգադիպություն. Անժելայի տատիկը / որ երկար տարիներ դասավանդել է Վանաձորի դպրոցներից մեկում եւ հայտնի մանկավարժ է / ծնունդով Ձորագես ավանից է ՝ 30 -ականների սերնդից, եւ այդ մասին ավանի բնակիչներից ոմանք իմացել են միայն նրանց մեկնելուց հետո: Այդուհանդերձ ՝մինչ այդ Թանկյանը հաճույքով նկարահանվել է Ձորագեսի բնակիչներից ոմանց հետ, երեխաներից ոմանց էլ ինքնագրեր նվիրել...Ի դեպ, հանրահռչակ ռոք-աստղի եւ նրա ղեկավարած խմբի հանդեպ բուռն հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն երիտասարդությունը / որոնց՝ ֆանատիզմի հասնող դրսեւորումներն իրենց արտացոլումն էին գտել հեռուստատեսությամբ /, այլեւ՝ ավագ սերունդը: Վանաձորցի մտավորական Զեմֆիրա Իշխանյանն, օրինակ. ոչ միայն հիացած էր Թանկյանի ռոք-խմբի կատարումով, որ դիտել էր հեռուստատեսությամբ, այլեւ՝ մտահոգված էր, թե արդյո՞ք խմբի՝ Բեռլինում ծրագրված համերգի տեսագրությունը կհեռարձակվի հեռուստատեսությամբ կամ ինտերնետով: 

 ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ու՞մ կարելի է զբաղվել քաղաքականությամբ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ու՞մ կարելի է զբաղվել քաղաքականությամբ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը