пятница, 22 марта 2024 г.

Իրավունքների սահմանափակում՝ապօրինի

 Ամիսներ առաջ արգելափակվեց էլեկտրոնային փոստս՝մայլ-ռու համակարգում․հայտնի չէ, թե ինչու․հարցումներիս ի պատասխան՝ռոբոտը մի շարք վարժություններ էր հրամցնում,հետո էլ ասում ՝փորձեք նորից։Երեկվանից էլ ֆեյսբուքում հաղորդագրություններիս ծանոթանալու ժամկետներն են սահմանափակված․առանց որեվէ զգուշացման։Մի ժամանակ՝նախկին իշխանությունների օրոք, գոնե գրվում էր, որ ,,ձեր էջի գործառույթները կսահմանափակվեն՝այսքան օրով,,․ հիմա՝սուսուփուս արգելափակում են։Երեկվանից էլ արգելափակվեցին Գուգլ համակարգում իմ 10-12 տարվա էլեկտրոնային փոստերից երկուսը։Այդ մասին, ի դեպ, ահազանգեցի Թվիթեր/իքս/ ցանցի իմ միկրոբլոգում, որն առայժմ մեծահոգաբար ,,բաց,, է տիրոջ/այսինքն՝իմ/ համար․թեպետ՝մուտք գործելու խաղի կանոններն էլ են այստեղ սուսուփուս փոխվել՝մեկ տարի առաջ,երբ Թվիթերի տերը փոխվեց։

Մարդու իրավունքներն ու ազատությունները չեն կարող սահմանափակվել այլ կերպ՝քան դատարանի որոշմամբ․այս դեպքում առկա է իրավունքների կոպիտ խախտում։Ո՞վ է այս ամենի պատասխանատուն, եթե ես իմ էլեկտրոնային փոստերը գրանցել եմ հայաստանյան տիրույթում։Հատկանշական է, որ ամեն անգամ, երբ ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգողը հանրությանն զգուշացնում է ինչ-որ կիբեր-հանցագործությունների եվ դրանցից զգուշանալու ձեվերի մասին, դրան հաջորդում է էլեկտրոնային նամակագրության խախտում, համացանցային գործունեության խանգարում․․․․Միգուցե՝հենց դիտմամբ հայտարարում են հնարավոր հարձակումների մասին, որ հետո ում էլեկտրոնային կապն ուզենան՝խանգարեն ու մեղքը գցեն կիբեր հանցագործների վրա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր-ազատ լրագրող-հրապարակախոս