вторник, 27 декабря 2022 г.

Ինչու՞ հասարակական գործունեությունն աշխատանքային ստաժ չի համարվում

 2002-2005թվերին քաղաքացիական նախաձեռնության կարգով թղթակցել եմ Վանաձորում լույս տեսնող ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, երբեմնի իրավապաշտպան թերթին/բարեբախտաբար, այդ ժամանակահատվածի մի մասը համատեղվել է մայրաքաղաքային թերթում օրինական աշխատանքային ստաժի հետ․պարզապես՝վանաձորյան թերթին հանձնում էի այն նյութերը, որոնք ծավալային առումով մեծ էին՝մայրաքաղաքայինի համար, բայց զգում էի դրանց տպագրման կարեվորությունը, նաեւ այն նյութերն էի հանձնում, որոնք կասկածում էի, որ տվյալ թերթը,ում հետ օրինական համագործակցում էի, դա կտպի․․․կարճ ասած՝ավելի ազատ, անկաշկանդ եվ ,անպատասխանատու,, նյութեր էի հանձնում՝առանց վարձատրության․այնպես, ինչպես հիմա գրում եմ ֆեյսբուքում կամ իմ անձնական բլոգներում․թեպետ՝երբեվէ չեմ խախտել լրագրողական էթիկայի սահմանները/։

2011-2022թվերին ընդհանրապես բլոգային-անվարձահատույց գործունեություն եմ ծավալել՝ստեղծելով 3 բլոգ, ֆեյսբուքյան խմբեր,բայց մեր օրենքը չի նախատեսում եթե ոչ՝պետական վարձատրություն՝իրենց դերն ու նպատակայնությունն ապացուցած քաղաքացիական լրագրության մասին,ապա գոնե աշխատանքային ստաժ․չէ՞ որ քաղաքացիական լրագրության միջոցով հասարակության համար կարեվոր հարցեր են բարձրաձայնվել, հարկ եղած դեպքում՝քաղաքացիների անհատական բողոքների հիման վրա նամակագրություն է տարվել/մի նյութի հիման վրա նախկին ՄԻՊ-ը նաեւ վարույթ էր հարուցել/,տարաբնույթ խնդիրներ են լուսաբանվել, որոշ դեպքերում՝խնդիրներ լուծվել, եվ ինչու՞ հասարակական այդօրինակ աշխատանքը չի կարող առնվազն ստաժ համարվել․ինչ է ստացվում․քաղաքացին իր ՝ամենաչնչին եկամտի աղբյուրի դեպքում այսուհետ պետք է իրազեկի պետությանը, բայց որ հասրակական աշխատանք է կատարել՝տվյալ դեպքում քաղաքացիական լրագրությամբ, դա չի կարող հաշվի մեջ լինել․էլ ավելի վատ է, երբ բլոգային հոդվածները որոշ դեպքերում չեն կարող մասնակցել հոդվածների մրցույթի/այս տարի նմանատիպ մի մրցույթ եղավ՝ճշտեցի/,առավել վատ է, երբ նման գործունեություն ծավալած քաղաքացին ոչ միայն չի խրախուսվում, այլեվ՝պատժվում է, երբ նրա գլխին վարձեր են սարքվում ու անգամ՝դատռական հայցի տեսք ստանում։Բա էլ ի՞նչ քաղաքացիական հասարակություն ենք, երբ ոչ մի նորարարական միտք, առաջընթաց չկա տեղեկատվական ոլորտում,ամենաիսկական լճացում է։Մի՞թե անպայման պետք է որեվէ դրամաշնորհային կազմակերպությունից կառչած գրանտ պոկեինք,որ միգուցե ստաժ համարվեր։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ազատ լրագրող,բլոգեր, Վանաձոր



понедельник, 26 декабря 2022 г.

Ինչու՞ հոնորարային վարձատրությունն աշխատանքային ստաժի մեջ չի հաշվարկվում

Էդքան լրագրող դառավ պատգամավոր՝2018-ի ,,հեղափոխությունից,, հետո, բայց մի օրենքի նախագիծ չստեղծեցին՝լրագրողի մասնագիտության ու վարձատրության մասին․չէ՞ որ լրագրողի մասնագիտությունը մի փոքր այլ բնույթի է, եվ չես կարող լրագրողի վարձատրությունը հաշվել էլեկտրիկի մասնագիտության չափանիշներով․լրագրող կա՝հաստիքային է, լրագրող կա՝հոնորարային/այս կարգի լրագրողները թղթակցի կարգավիճակով էլ են լինում․,,սեփական,, կամ ,,հատուկ,,/։Չէր խանգարի նաեւ՝քաղաքացիական լրագրողի մասին օրենք լիներ,քանի որ ներկայումս գնալով ավելանում են համացանցային բլոգերները,որոնցից ոչ բոլորն են գովազդների վրա ,,նստած,,։ Քանի անգամ բաց նամակով դիմել եմ՝համապատասխան լրագրողական կառույցների․ձայն բարբառո։Կարելի էր առնվազն օրենք ստեղծել, թե ամսվա կտրվածքով քանի՞ հոդվածի կամ տեղեկատվության համար կարելի է ամսվա ստաժ հաշվարկել․․․կամ ինչ չափի վարձատրությունը պետք է համարվի նվազագույն աշխատավարձ, որ մարդիկ կենսաթոշակի շեմին ստիպված չլինեն ափսոսան, որ լրագրող են դարձել, ոչ թե,ասենք՝լավաշի ցեխում գրտնակող․թեպետ՝գրտնակելն էլ թան չի, ամեն լրագրողի բան չի։

․․․Նամակ ողարկեցի ,,ժամանակ-երեվան,, թերթի նախկին գլխավոր խմբագիր, նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանին,խնդրելով պարզել, թե արդյո՞ք 2007-2009թվերին նրա խմբագրած թերթին թղթակցած ժամանակ ինձ հատկացված վարձատրությունից սոցվճարումներ արվե՞լ են,հիշատակեցի, որ մի քանի անգամ ստորագրել եմ հաշվապահական մատյանում՝ամսվա կտրվածքով իմ ստացած գումարների դիմաց,եվ խնդրեցի, որ պարզելու դեպքում ինձ տեղեկանք ուղարկվի, որ այն ներկայացնեմ սոցապ բաժին՝կենսաթոշակի նշանակման  համար ստաժը հաշվարկելու նպատակով։Գրեց, որ այդ տարիներին ինքը խմբագիր չի եղել,իսկ հարցիս, թե արդյո՞ք թերթի արխիվային կամ սոցվճարների մասին տվյալները փոխանցվել են արխիվին, պատասխանեց, որ դա արդեն ես կարող եմ պարզել/արդեն 3-րդ օրն է՝արխիվի ֆեյսբուքին գրել եմ՝պատասխան չկա/։

․․․․Չնայած Բաբաջանյանը նշեց, որ ինքն այդ տարիներին խմբագիր չի եղել, բայց փաստացի ինքն էր կառավարում թերթը՝անգամ մեկուսարանից հեռախոսայաին հրահանգներ տալով։Անձամբ ես՝նրա բջջայինից եկած զանգով հաղորդակցվել եմ, նրանից հանձնարարություններ եմ ստացել՝2008-ի նախագահական ընտրությունների լուսաբանման հետ կապված։Մեկ անգամ էլ ինքս եմ զանգել՝նրա բջջայինին, որպեսզի տեղեկացնեմ, որ իմ ուղարկած նյութը՝վանաձորցի քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի մասին,անհասկանալիորեն չի տպագրվել՝իմ ուղարկելուց 2 շաբաթվա ընթացքում/երեվի թե Բաբաջանյանի միջամտության արդյունքում էլ տպվեց՝17-րդ օրը․թեպետ՝դժվար է ասել, թե ում միջամտությամբ էլ չէր տպվում,այդ ժամանակաշրջանի խմբագիրն արդեն վաղուց չկա/։

․․․Ձմեռ օրով 2008-ի  Վանաձորի փետրվարյան  հանրահավաքն եմ լուսաբանել՝հիվանդ հարազատիս խնամքը թողնելով ընտանիքի մյուս անդամներին,նախընտրական աշխատանքներն եմ լուսաբանել, բա դա աշխատանք չի՞, մանավանդ, որ այդ ընթացքում աշխատանքի առաջարկ էի ստացել դատական համակարգից, որը մերժել եմ, գտնելով, որ իմ կարեվոր առաքելությունը լրագրողի ու մտավորականի կեցվածքին հավատարիմ լինելն է, մի՞թե ես պատժվում եմ սկզբունքայինության համար, որ այսօր, կենսաթոշակի շեմին, տարբեր թերթերում աշխատածս ժամանակահատվածի, 27 տարվա լրագրողական գործունեությանս միայն 4 տարին է պաշտոնապես գրանցված աշխատանքային գրքույկում/3 տարին ասենք՝ համատեղությամբ է եղել՝պետական աշխատանքի հետ,թող լինի 7 տարի/․բա մնացած տարինե՞րը․․․․․․որովհետեվ թղթակցի աշխատանքի վերաբերյալ երկրում չկա օրենք, ու     քամահրական վերաբերմունք կա թղթակցի նկատմամբ։Մի՞թե անպայման աշխատանքային գրքույկում պետք է նշում լինի, որ ստաժ համարվի,թեպետ՝ինքս դեմ չեմ եղել, եթե գրվեր գրքույկում, բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ չեն պահանջել, մտածելով երեվի թե․,,Հա դե թղթակից ա էլի, էսօր կա՝էգուց չկա, հոնորարն ստանա՝հերիք է,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր


пятница, 16 декабря 2022 г.

Հաջորդ նիստը՝հունվարի 11-ին

 Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից ստացանք ծանուցագիրը առ այն, որ ,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ դատական հաջորդ նիստը/ինձնից գումարի բռնագանձման պահանջով/, կկայանա հունվարի 11-ին․այսինքն այն, ինչի մասին մեզ բանավոր հայտնեց դատարանը՝դեկտեմբերի 8-ին, այսօր ստացանք նաեւ գրավոր։Դատարանը ծանուցագրի հետ միաժամանակ ուղարկեց որոշումը՝կայացրած դեկտեմբերի 8-ի դատական նիստում․այն,ինչին արդեն իսկ տեղեկացված էինք բանավոր՝դեկտեմբերի 8-ին։

  ,,Դատական նիստի ընթացքում լսելով պատասխանողի դիրքորոշումը,դատարանը գտնում է, որ գործի լրիվ,բազմակողմանի եվ օբյեկտիվ քննությունն ապահովելու հաշվառմամբ անհրաժեշտ է դադարեցնել պարզեցված վարույթը եվ գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով,քանի որ հայցադիմումում ներկայացված  եվ պատասխանողի կողմից դատական նիստի ընթացքում հայտնված փաստական հանգամանքների միջեվ առկա է հակասություն,որը հնարավոր է պարզել ընդհանուր հայցային վարույթի կարգով վեճը քննելու արդյունքում,,/ասվում է դատարանի որոշման մեջ/։

Դատարանը նաեվ արձանագրել է, որ ,,պատասխանողը հայտնել է, որ իր պարտքը հաշվարկվել է առանջ ջրաչափի,,/մինչդեռ ,,Վեոլիան,, դատարանին դա չէր տեղեկացրել-Գ․Հ․/։Հիշեցնեմ, որ այս գործով ,,պատասխանող,, եմ, եվ,ի սկզբանե 2018թվին էր ,,Վեոլիան,, իմ դեմ հայց ներկայացրել դատարան՝գումարի բռնագանձման պահանջով․այն ժամանակ՝31 հազար դրամ։2018-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց այդ հայցը․սա՝,,Վեոլիայի,, երկրորդ գրոհն է՝ավելի մեծ ախորժակով, որովհետեվ 4 տարվա ընթացքում ,,վեոլիան,, անջրաչափների վրա ,,փաթաթած,, ջրի նոր սակագնով՝5400դրամ, ահռելի ,,պարտքեր,, է աճեցնում։

․․․․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան,դուք՝որպես կառավարության ղեկավար, որքանո՞վ եք խելամիտ գտնում, որ կառավարությանը ենթակա մարմինը՝ՀԾԿՀ-ն, 2017թվին անջրաչափների համար հաշվարկվող ծավալը՝խողովակների, 12․4 խորամադր մետրից որոշել է հաշվարկել 30 խորանարդ մետրով/դատարանին ներկայացրել եմ եվ 2017թվի անդորրագիր,որի վրա գրված է 12․4 խորանարդ մետր,եվ 2022թվի,որի վրա գրված է 30 խորանարդ մետր։Լավ,ասենք թե նախորդ կառավարությունը՝ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, նման ապօրինություն է թույլ տվել, ինչու՞ ձեր կառավարությունը ոչ միայն չչեղարկեց այդ որոշումը,չփոխեց/երբ որ բազմաթիվ պատկան մարմինների, այ թվում ՝ձեզ, դիմել եմ բաց նամակով/,այլեվ՝Գարեգին Բաղրամյանին/որ Ռոբերտ Նազարյանի հետ միասին հանցակից էր այդ ապօրինության մեջ/պաշտոնը բարձրացրիք՝դարձնելով ՀԾԿՀ նախագահ․եվ սա՝այն դեպքում, երբ նրա եվ այլոց նկատմամբ ձեր կառավարության օրոք քրեական գործ էր հարուցվել՝հենց 2017թվին ջրի վարձի ապօրինի բարձրացման առթիվ,ու նա շարունակում է քաղաքացիներին/այդ թվում՝աղետի գոտու վթարային շենքերի բնակիչ, որոնք անգամ հնարավորություն չեն ունեցել սանհանգույցի խողովակները փոխել, որ ջրաչափ տեղադրեն/,գլխին ,,պարտքեր,, սարքել՝5400դրամ ամսական կայուն սակագնով/նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/․ի դեպ, արդեն այդ սակագինը Գարեգին Բաղրամյանի հմուտ ղեկավարությամբ դարձել է 6014դրամ, ու արդեն այդ թվով են ավելի մեծ պարտք աճեցնում․էս երկրում խոշոր շնաձկները օրենքը հարմարեցնում են իրենց ախորժակի՞ն՝շարքային անեկամուտ քաղաքացիների հետ ,,օրենքի անունից,,դատաստան տեսնելով ու սոցիալական ոչնչացման տանելով՝դատարանից պահանջելով ահռելի գումարի բռնագանձում/իմ պարագայում՝այն հասցվել է 243 հազար դրամի, ավելացրած՝,,Վեոլիայի,, ապօրինությունները լեգիտիմացնող փաստաբանի ,,խելամիտ վարձատրությունը՝34հազար դրամ,ու նաեւ 4000դրամ պետտուրք։Աշխատանք չունեցող, թոշակ-նպաստ չստացող քաղաքացին, որ քանի տարի է,ձեզ է դիմում իր ԽՍՀՄ ավանդները վերադարձնելու, իրենից քաղաքական հալածանքների հողի վրա 1998թվին խլված աշխատանքը վերադարձնելու խնդրանքով, որտեղի՞ց է վճարելու այդ գումարը,պարոն Փաշինյան,առավել եվս՝չհիմնավորվող ու ապօրինի կերպով ,,սարքված,, գումարը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

четверг, 8 декабря 2022 г.

Մի ,,Վեոլիա,, քարը ջուրը գցեց, դատարանն էլ վերցրեց

 Երեկ, սույն թվի դեկտեմբերի 8-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ,,Վեոլիայի,, հայցով իմ դեմ դատական նիստը։Դատարանը՝նախագահող Նանե Սահակյանի գլխավորությամբ, ուսումնասիրելով գործում առկա նյութերը/այդ թվում նաեւ՝իմ կողմից գրավոր ներկայացրած ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝գործը պարզեցված վարույթի փոխարեն ընդհանուր հայցային կարգով քննելու/, որոշեց այն քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով։Առարկության հետ միասին դատարանին ներկայացրել էի նաեւ տեղեկանք՝տրված Հելսինկյան քաղաքացիական Վանաձորի գրասենյակի կողմից 2018-ին առ այն, որ դիմել եմ գրասենյակ ,,Վեոլիայի,, ապօրինի ու գաղտնի սակագինը բողոքարկելու խնդրանքով, այդ նույն տեղեկանքը ներկայացրել եմ նաեւ 2018-ին, երբ ,,Վեոլիան,, ինձ առաջին անգամ դատի էր տվել։Հիշեցրի, որ 2018-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ,  արդեն իսկ մի հայց՝,,Վեոլիայի,, կողմից/ինձնից գումար բռնագանձելու/մերժել է։Դատարանին ներկայացրել էի նաեւ էլեկտրոնային փոստով ,,Վեոլիայի,, գործադիր տնօրեն Մարիաննա Շահինյանին մեկ տարի առաջ գրածս նամակը,որտեղ բացատրել էի ջրաչափ չտեղադրելու հանգամանքները։Ներկայացրել էի նաեւ՝ՀՀմարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին, սահմանադրական դատարանի նախագահին 1 ամիս առաջ ուղարկած Բաց նամակս՝կայքից։Հիշատակեցի, որ ,,Վեոլիայի,, ապօրինի սակագնի դեմ բազմիցս եմ բողոքներ ուղարկել պատկան մարմիններին։

Նիստին չէր մասնակցում ,,Վեոլիայի,, ներկայացուցիչը/ի սկզբանե գրավոր խնդրել էին գործը քննել առանց իրենց մասնակցության․երես ունե՞ն, որ գան դատական նիստի, ու առերեսվեն բազմաթիվ հակափաստարկների հետ, որ ներկայացրել եմ գործին եվ բանավոր էլ հայտնեցի։,,Վեոլիայի,, փաստաբաններն իրենց սեվ գործն արել-պրծել են՝թերեվս հատուկ գաղտնի առաքելությամբ՝իրենց հանձնարարված, որ ինձ՝աննկուն ու համառ քննադատ-լրագրողին, առնվազն մի լավ չարչարեն դատարան հասցնելով, գործին առնչվող փաստաթղթեր պատարաստելու վրա ժամանակ ու ռեսուրս ծախսել տալով/։

Դատարանի ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ 2017թվին, դեռ մինչեվ ,,Վեոլիայի,, հայտնությունը ամբողջ հանրապետությունում ջրատար խողովակի ծախսը հաշվարկվել է 12․4խորանարդ մետր/անջրաչափ բաժանորդների համար/։,,Վեոլիայի,, գալուց հետո, ով զարմանք, հանկարծ խողովակների ծախսաչափ են որոշել դարձնել․․․․30 խորանարդ մետրը,ու այդ ,,իքիբիր,, թվաբանությամբ էլ 4 տարի է՝անջրաչափ բաժանորդների հաշվեհամարին 5400դրամ սակագին են ,,նկարում,,/նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/, ու դրանով՝ մեծ գումարներ․ահա եվ գոյացած 240հազար դրամ առասպելական թիվը/պարբերական մուծումների պայմաններում․որովհետեվ իրենք 2017թ․ՀԾԿՀ-ի կողմից հաստատած 5400դրամ սակագնով են հաշվում, ես մուծում եմ՝մինչ ,,Վեոլիան,, ընդունված սակագնով․եվ այնքանով, ինչքանով թույլ են տալիս չունեցած եկամուտներս։

Դատարանին ներկայացրի եվ 2017թ․ հունվարի ջրի վարձի մուծման անդորրագրի պատճեն/2016թ․դեկտեմբերյան ծախսի համար/,որի վրա որպես ծախսաչափ գրված է 12․4խորանարդ մետր, եվ 2022թ․մուծման անդորրագրի պատճեն,որի վրա գրված է 30 խորանարդ մետր․եվ, օգտվելով պատասխանողի իմ  դատավարական  իրավունքից,հարցրի․,,Ո՞ր տրամաբանությամբ է խողովակի ծախսը 2017թվից հետո բարձրացել․առավել եվս այն դեպքում, երբ մինչ ,,Վեոլիան,, էլ արդեն իսկ իմ ընտանիքի անդամների թիվը պակասել է, բնակարանի վթարայնության պատճառով ջրաչափ չունեցող բնակարանն էլ նույն պատճառով,ելնելով ռիսկայնության վտանգից, նաեւ գազիֆիկացված չէ։

Դատարանը նաեւ պարզեց՝գործի ուսումնասիրությամբ, որ ,,Վեոլիան,, անգամ իր փաստաթղթերի մեջ չի նշել, որ ,,անբարեխիղճ բաժանորդը,,/այսինքն ես/,ջրաչափ չունի,իսկ դա գործի քննության համար էական նշանակություն կարող է ունենալ։Ահա ասյպիսի փնթի թվաբանություն ու գործավարություն՝,,Վեոլիայի,, կողմից։

Դատական հաջորդ նիստը կկայանա հաջորդ տարվա հունվարի 11-ին․թե որ սաղ մնամ․Նիկոլի Հայաստանում ընդդիմադիրների ԱՊԱԳԱ-ն անորոշ է եվ մշուշոտ։Ինչ իմանաս, թե վաղն ինչ կգա գլխիդ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր

среда, 7 декабря 2022 г.

Էս երկրում հարցերը կարգավորվում են կամ ԽԾԲ-ով, կամ զոռբայությամբ

 Դեկտեմբերի 5-ին վաղ առավոտյան էներգասնուցման գծի հետ կապված բնակարանային վթարի խնդրով դիմել ենք տեղամասային տեսուչին․խորհուրդ տվեց մասնավոր վարպետ գտնել, բայց եթե չգտնենք՝ինքը կգա/խոստացավ/։Մի քանի ժամ անց կրկին զանգեցինք, խնդրեցինք, որ գա տեղում ուսումնասիրի վիճակը, որովհետեվ եթե անգամ մասնավոր վարպետ գա, ապա պետք է շքամուտքի հոսանքն անջատվի, որ վարպետը գիծը նորոգի, իսկ շքամուտքի հաշվիչի պատասխանատուն տեսուչն է։Հիմա էլ ասեց, որ վաղն առավոտյան կգա,  ,,հիմա զբաղված,, է։Առավոտյան զանգերին չէր պատասխանում։Դրանից հետո էլեկտրոնային հասցեով նամակ ուղարկեցի ՀԷՑ-ին/,,ուղարկեք հաղորդագրություն,, բաժնով/,մինչ այդ էլ ֆեյսբուքով նամակ էի ուղարկել Էլցանցի ,,Դեբեդ,, մասնաճյուղի ֆեյսբուքյան էջին, որ կարծես սառած վիճակում է,գրառումները 2021թվի են։Վթարի օրը՝դեկտեմբերի 5-ին, գնացի ,,Դեբեդ,, մասնաճյուղ, սակայն այնտեղ որպես ,,տեղամասային պետ,, ներկայացած անձն ասեց, որ բնակարանի ներսի վթարը տեսուչների գործը չէ, դա բնակչի մասնավոր գործն է, եվ ինքը թույլ չի տա, որ տեսուչներն այդ աշխատանքները կատարեն։

Այդ ընթացքում զանգել եմ ՀԷՑ-ի 180վթարային ծառայությանը, ինչպես նաեւ՝վստահության հեռախոսին․մեկը զբաղված էր, մյուսը  չէր պատասխանում։Դեկտեմբերի 6-ին արդեն տեղամասային տեսուչը զանգերին չէր պատասխանում։Զանգեցի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բացատրեցի,որ տեղամասային տեսուչը խուսափում է գալ վթարի վերացման խնդրով, ու նաեւ համաձայնեցի, որ պայմանագրերի մեջ չկա այն, որ տեսուչները պարտավոր են բնակարանի վթար վերացնեն,իսկ դա շատ մեծ պայմանագրային սխալ է, որովհետեվ եթե շքամուտքի հաշվիչը պետք է անջատվի, որ վթարը բնակարանի ներսում վերացվի, ուրեմն պետք է նախ եվ առաջ տեսուչը գա, խնդիրն ուսումնասիրի, որ պարզ լինի, թե բնակիչը նոր ավտոմատ սարք պետք է առնի՞, թե՞ մասնավոր վարպետը, որին հրավիրելու է, կարող է ուղղակի տեղում անսարքությունը վերացնել՝առանց ավտոմատը փոխելու։ՄԻՊ-ի գրասենյակից ինձ խորհուրդ տվեցին դիմել ՀԾԿՀ-ին՝պայմանագրերի թերիության հարցով․․․այստեղ են ասել՝ահա՜․․․․,,նու ի պրիեխալի,,․բա հենց էդ ՀԾԿՀ-ի կնքած փնթի պայմանագրերի պատճառով է, որ էսօր բաժանորդ-մատակարար հարաբերությունները ոչ լիարժեք մակարդակում են, էդ ՀԾԿՀ-ն է, որ ջրի ու հոսանքի ոլորտում մեծաքանակ դժգոհությունների առաջ է կանգնեցրել բնակչությանը, դուք ինձ խորհուրդ եք տալիս դիմել ՀԾԿՀ-ի՞ն․․․․Ես ՄԻՊ-ի ուշադրությունն եմ հրավիրում ՀԷՑ-ի պայմանագրի անկատարության վրա, նա ինձ ուղղորդում է ՀԾԿՀ գրասենյակ․․ Թե որքանով ՄԻՊ-ի կզբաղվի իմ ներկայացրած դիտարկումն օրենքի կետ դարձնելու միջնորդական գործին, դժվար է ասել ու քիչ հավանական է, որովհետեվ էս երկրում ոչ մի պետական օղակ իր գործառույթները բավականաչափ չի իրականացնում, իսկ օրենսդիր մարմիններն էլ չեն ուզում քաղաքացու հոգսի թեթեվացնելուն միտված օրենքներ գրեն, հին օրենքներն ի օգուտ քաղաքացու շտկեն․․․․

Երեկ,դեկտեմբերի 6-ին ստիպված էինք անձամբ ուղեվորվել տեղամասային տեսուչների գրասենյակ։
  ----------------------------------------------------------                    

Մաս երկրորդ,այցելություն տեղամասային տեուչների գրասենյակ

Որպեսզի միայնակ այդ հիմնարկ կոչվածը գնալու տհաճությունը շատ չզգամ, ինձ որպես ուղեկցող հրավիրեցի մի վաղեմի ծանոթ-մտերմուհու՝իմ նախկին կոլեկտիվից։Մի կերպ գտանք գրասենյակի տեղը,որի դռան վրա ոչինչ չէր գրված/երեվի հարմար անուն չի գտնված․ասենք՝ԷՊՍԱՄ/էլցանցի պարապ-սարապ ախպերների միություն/ ։

,,Էս լավ տաք տեղավորվել եք, չէ՞,-ոգեվորված դիմեց հավաքված տղամարդկանց՝ուղեկցորդուհիս։,,Հա՜,լավ տաք ա,,-ոգեվորված հաստատեցին թվով 7 թե 8 տղամարդիկ,որոնցից որը ծխում էր, որը ֆեյսբուքի մեջ էր մտել/ինչպես նկատել էր ուղեկցորդուհիս՝հասցնելով մեր տեսուչի հեռախոսին թռուցիկ առնչվել ոչ շատ մոտիկից/։Այ այդ պատասխանից հետո ուղեկցորդուհիս սկսեց բուռն ամոթանք տալ նրանց՝2 օր շարունակ մթի ու ցրտի մեջ հայտնված մարդկանց բողոքին չարձագանքելու համար,որից հետո սկսվեց փոխադարձ մեղադրանքների փուլը՝արդեն իմ միջամտությամբ եվ հիշեցումներով, թե երբ ինչ պատասխան է տվել տեղամասային տեսուչը՝այդպես էլ խուսափելով ժամանել․,,Հըմի վափշե չեմ գա, գնացեք ինչ ուզում եք արեք,,-ահա այսպիսի պատասխան տվեց տեսուչը՝իրեն դրության տեր համարելով ,եվ անգամ ականջ չդնելով գործընկերների հորդորին՝խնդիրը համերաշխ լուծելու խորհրդով․,,չէ, ես գնացողը չեմ, ես էդ տուն ոչ մտել եմ, ոչ էլ կմտնեմ,,-այս դիտարկմանն ի պատասխան հիշեցրի, որ տարիներ առաջ գիշերվա ժամը 10-ին եկել էր եվ հոխորտում էր, թե ինչու չենք վարձը մուծել։Բայց հիմա հո վարձի խնդիր չի, վթարի խնդիր է, ու նա հրաժարվում է խնդիրը տեսնել, հասկանալ, նոր՝խորհուրդ տալ վարպետ բերել։Բայց, ի վերջո, ակամա խոստովանեց, որ ինքը շքամուտքի հաշվիչը կգա-կանջատի, եթե վարպետ գա վթարը վերացնի։Իսկ հեռախոսով ասել էր՝,,Լավ սարքողն առանց անջատել էլ կսարքի։,,Գնացեք, գնացեք, ինքը կգա կսարքի,,-բուռն բանավեճից հետո հորդորեց տեսուչներից մեկը,եվ մենք գնացինք․իհարկե՝ձեռքերս ծալած չնստելով, եվ, ի վերջո, մի բարեխիղճ վարպետ գտանք, որ իրոք առանց շքամուտքի հաշվիչն անջատելու միացրեց՝խորհուրդ տալով ապահովության համար նոր ավտոմատ սարքեր գնել։ Շատ վատ է, որ մի ահռելի կառույցի աշխատողներ պարապ-սարած նստած թանկացած հոսանքի հաշվին ահռելի աշխատավարձ ու պարեվավճար են ստանում, բայց վթարի դեպքում/որն անվտանգության ոլորտից է ոչ թե կենցաղային սարքի նորոգման խնդիր է/ խուսափելու հազար ու մի պատճառ են բերում․,,զբաղված ենք, հիմա պարապ չենք, գործ ենք անում    ,,Ամիս ենք փակում,նոր ենք փակել,,․․․Տեսանք, թե ինչ կարգի էին ,,զբաղված,,՝ժամը 15-16-ի դրությամբ։Եթե ՀԷՑ-ն անընդհատ հոսանք է թանկացնում ու բնակչի հանդեպ պայմաններն ավելի դաժան ու կտրուկ դարձնում ապա իր աշխատողներին պետք է պարտադրի ոչ միայն ամսվա վերջին գումար հաշվել ու բաժանորդների տվյալներին հետեվել, այլեվ՝բողոքներին արձագանքել, ու ներտնային սպասարկումն, առնվազն՝սնուցման գծերի վթարի հետ կապված, որ նախատեսում է շքամուտքի հաշվիչի անջատում նորոգման ժամանակ, պետք է ՀԷՑ-ը ներառի պայմանագրերի մեջ։

Ամենայն ազնվությամբ, եթե երեկ խնդիրը չլուծվեր՝մեր իսկ ջանքերով, արդեն որոշել էի զանգեմ Դոգի գրասենյակ/նույն ինքը՝իրավական խնդիրներն ու կոռուպցիան լուտանքներով ու հայհոյանքով համացանցում ներկայացնող Վարդան Ղուկասյան/․որովհետեվ եկա այն ցավալի եզրակացության, որ երեվի էս երկրում  գլոբալ խնդիրները լուծվում են հայհոյանքի ու հայ-հույի, զոռբայության մակարդակով,որովհետեվ պատկան մարմիններն ու նրանց ենթահպատակները կուլտուրական լեզուն չեն հասկանում,կուլտուրական խոսող մարդը, իրեն կիրթ, զուսպ պահող,հավասարակշռված  մարդը զոռբաների միջավայրում ամենաանարգված ու նսեմացված վիճակում է էս երկրում․եղել ու կա՝անգամ ,,հեղափոխություն,, կոչվածից հետո։Հիմա եմ հասկանում, թե ինչու էր տարիներ առաջ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը Նոր տարվա նախօրեին իր բնակարանի հոսանքազրկման հետ կապված խնդրի պատճառով ստիպված եղել տեղամասային տեսուչների հետ խոսել՝անցնելով այսպես կոչված ,,էթիկայի սահմանները,, եվ խոսել նրանց հասկանալի լեզվով։Այսօր լսում էի ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը՝Ազգային Ժողովում․ներկայացրեց բյուրոկրատական քաշքշուքներից տուժած,զոհված ազատամարտիկի խնդիրը՝պատկան մարմիններին, ու ասեց․,,Եթե չանեք՝գետինը մտնեք,,։Այսպիսով, հայհոյանքն ու անեծքն էս երկրում դառնում են իրավական կատեգորիաներ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր

вторник, 6 декабря 2022 г.

Ինչու՞ ՀԷՑ—ը ներտնային սպասարկում չի իրականացնում՝վթարի դեպքում

 ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձեռամբ հաստատած ջրի ու հոսանքի մատակարարման պայմանագրի փնթի ու ոչ լիարժեք պայմանագրի պատճառով բնակիչները խնդիրների առաջ են կանգնում, քանի որ այդ պայմանագրերում չկա ներտնային սպասարկման համար նախատեսված ծառայություն։Հետաքրքիր է, ՀՀ այսօրվա կառավարությունը,որ ստիպում էր ՀԷՑ-ին նոր պայմանագրեր փաթաթել ժողովրդի վիզը,տեղյա՞կ է, որ դրանք նախ՝միակողմանի են, ու/չգիտես ինչու, մեկ օրինակը բաժանորդներին չի տրվում/, նաեւ՝այդ պայմանագրերում չկա կետ, որի համաձայն ՀԷՑ-ի տեղամասային տեսուչը  պարտավոր է առնվազն սնուցման գծերի վթարի դեպքում այցելել բնակարան՝եթե ահազանգ կա,այլ ոչ թե հոսանքազրկված բնակչին ձմեռ օրով ուղղորդել մասնավոր անլեգալ վարպետներ գտնել-ճարելու։Բայց չէ՞ որ սնուցման գծերի վթարը, որ կարող է առաջանալ բնակարանի ներսում, անմիջականորեն կապ ունի նաեւ դրսի՝շքամուտքի հետ, ինչպե՞ս կարելի է նման վտանգավոր ու պատասխանատու գործը թողնել պատահական մարդկանց հույսին։

,,Մենք բնակարանի հետ գործ չունենք,գնացեք մարդ գտեք,,-ահա այսպիսի պատասխան ստացանք մենք երեկ,երբ ձմեռ օրով ստիպված էինք հասնել Հյուսիսային էլցանցի վանաձորյան մասնաճյուղ՝Բաթումի 8 հասցեում գտնվող/որովհետեվ ՀԷՑ-ի 180 թեժ գիծն անհասանելի է, 010591312 ,,վստահության հեռախոսն էլ,որ հայտնաբերեցինք ՀԷՑ-ի կայքից չի պատասխանում/։Այսինքն երկրում գործում է ԽԾԲ-ն․ՀԷՑ-ի՝բնակիչների համար ոչ լիարժեք պայմանագրի պատճառով։Եվ սա՝,,հեղափոխությունից,, 4 տարի անց։Ինչ է, ,,մարդ գտեք,,-ը իրավական կատեգորիա է՞, ի՞նչ է նշանակում՝սնուցման գծի, բնակարանում պետության կողմից ամրացված այսպես կոչված ապահովիչի այրման հարցով դիմող, ահազանգող քաղաքացուն ՀԷՑ-ի պատասխանատուն ասի՝,,Ես իմ տեսուչներին թույլ չեմ տա, որ գան սարքեն, գնացեք մարդ գտեք,,։Այո, այս պատասխանը տվեց մեզ մինչեւ վերջերս ,,Դեբեդ-մասնաճյուղ,, կոչվող էլցանցի պաշտոնյաներից մեկը/ում հետ աշխատակիցները շփվում էին որպես ,,Կառլենիչ,,/ երբ տեղեկացավ, որ մենք փնտրում ենք իրացման բաժինը՝մեկ այլ պաշտոնյայի խորհրդով, եվ ավելացրեց․,,Շատ սխալ է արել, որ ասել է, իրացման բաժինն ի՞նչ կապ ունի, բնակիչը պետք է մարդ գտնի՝սարքել տա,,։Մի՞թե դժվար է մի կոնկրետ կառույց ստեղծել,որտեղ կհավաքվեն էներգետիկ մասնավոր ծառայություններ մատուցող վարպետներ․թեպետ՝կրկնում եմ,բնակարանի սնուցման գծերը էներգետիկ անվտանգության ոլորտից են, եվ այդ հարցով պետք է զբաղվեն տեղամասային տեսուչները։

Այս թեմայով մեր զրույցների ընթացքում տարբեր կարծիքներ հավաքեցինք, եվ պարզեցինք, որ նման վթարների դեպքում, իրոք, բնակիչները դեսուդեն են ընկնում, որ մասնավոր նորոգող գտնեն/եթե ծանոթ էլեկտրիկ չունեն․բա սա տրագիկոմեդիա չի՝բա ի՞նչ է/։Մեկն էլ կարծիք հայտնեց, որ տեղամասային տեսուչներից շատերը․․․,,տոկից վախենում են, չեն ուզում գործ ունենան, մասնագետ չեն, դրա համար էլ խուսափում են վթարների դեպքում արձագանքել,,։Բա ինչի՞ համար է հոսանքը պարբերաբար թանկանում, եթե բաժանորդին մատուցվող ծառայությունը թերի է, որ պետական բուրգը պահող, պետության հաշվին փող ստացող անբանների թիվն ավելանա՞ ժողովրդից քերթած գումարների հաշվին, ժողովրդի հաշվին փող են դիզում-հարստանում, ամսվա վերջին ժողովրդին նալումեխի արանքում դրած՝ստիպում են վարձեր մուծել, բայց վթարի ժամանակ մասնավոր վարպետի դուռն են ցույց տալիս,այն էլ՝ձմեռ օրով։Ստացվում է, որ անկապ անջատումների, հոսանքի լարում բարձրացնել-իջեցնելու պատճառով բաժանորդի գիծն էլ կարող է շարքից դուրս գալ, էլեկտրական սարքավորումներն էլ, բայց էլցանցը պատասխանատու չի անգամ՝սնուցման գծերի այրվելու դեպքու՞մ․․․միգուցե այս ամենը համակարգված կոռուպցիա է․էլցանցը գծերի հերն անիծի, սարքավորումները շարքից դուրս գան, նոր սարքավորուներ առնեն,նոր պահեստամասեր առնեն, մասնավոր վարպետներից էլ միգուցե միջնորդավճար հավաքեն՝որ իրենց հասցեն տալիս են անհրաժեշտության դեպքում․այլ կերպ՝երկրում մինչ օրս ,,գեղական,,  ու ,,ախպերական,, բարքեր են գործում՝Եվրամիություն, Եվրախորհուրդ ու ԱՄՆ ժողովրդավարություն տանող ճանապարհին․ողբամ զմեզ՝հայ ժողովուրդ;

․․․Այսօր, երկօրյա հոսանքազրկումից հետո/որն, ի դեպ, զարմանալիորեն թե դավադրաբար համընկել էր բնակարանի առաստաղից վերին հարկից առատ կաթոցների հետ՝պատկերը կատարյալ դարձնելով/,էլեկտրոնային նամակ եմ ուղարկել ՀԷՑ-ի կայքին․երեկ էլ ֆեյսբուքով նամակ եմ ուղարկել՝Դեբեդ մասնաճյուղին, բայց հնարավոր է, ֆեյսբուքյան կայքն այլեւս չի գործում, որովհետեվ գրառումները նախորդ տարվա էին։

․․․Ու նույն կարգի փնթի եվ անպատասխանատու վիճակ է ջրային ծառայության ոլորտում․բնակարանի ներսում վթարի ժամանակ վարպետ չեն ուղարկում ,,Վեոլիայից,,, եվ մասնավոր վարպետի տեղը կամ հեռախոսահամարն են լավագույն դեպքում հայտնում։

․․Մնանք ՀԷՑ-ի նամակին ձմռան ցրտին սպասող՝

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

четверг, 24 ноября 2022 г.

Էս ու՞ր է հասել արդարադատությունը

 Օրենքի գիտակ, նոր օրենքներից քաջատեղյակ ու ժամանակակից դատական համակարգի խառնիճաղանճ տերմինաբանությունից լավ գլուխ հանող/ոնց որ՝ ձուկը ջրում լողացող/,ու դատաիրավական ,,կոդավորված,, բառակիտուկներից պիտանին ոչ պիտանուց ջոկել իմացող մարդկանց խորհրդով ու գործուն խորհրդատվությամբ,երեկ,սույն թվի նոյեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրել եմ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ՝կից փաստաթղթերով,օգտվելով երկշաբաթյա ժամկետում ինձ հասանելիք պատասխանելու/ԱՌԱՐԿԵԼՈՒ/իրավունքից։

Այսպիսով,փաստաբանական գրասենյակ-իրավապաշտպան կազմակերպություն երկօրյա անհույս դեգերումներս արդյունք տվեցին,երբ պարզվեց, որ ,,Վեոլիա,,կոչվող ֆրանսիական տխրահռչակ ընկերության հայցով ընդունված ,,պարզեցված ընթացակարգով,, դատին առարկելու իրավունք ունենք։Ըստ այդմ,դատարանից պահանջել եմ դատն անցկացնել ոչ թե ,,պարզեցված ընթացակարգով,,/որը չի նախատեսում պատասխանողի մասնակցություն՝դատական նիստին/,այլ՝ընդունել ընդհանուր հայցային վարույթ, որպեսզի կարողանամ մասնակցություն ցուցաբերել՝որպես ,,պատասխանող,, եվ կարողանամ ինքս ինձ պաշտպանել՝հիմնավորող փաստաթղթերով։
   Հասարակական կարգով մեզ ցուցաբերվածի իրավական-իրավապաշտպանական խորհրդատվության  շնորհիվ,եվ դատարանի կողմից ինձ ուղարկված փաստաթղթերի զննումից  պարզեցինք, որ ,,Վեոլիայի,, մի պահանջով՝բնակարանի վրա կալանք դնելու,դատարանը մերժել է վարույթ ընդունել, եվ միայն գումարի բռնագանձման պահանջով է հայցն ընդունել՝իրազեկելով, որ որոշումը կկայացնի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ին։

․․․Գումար, էն էլ ինչ գումար է պահանջում ինձնից բռնագանձել ,,Վեոլիա,, կոչվողը․ավելի ճիշտ՝նրա պաշտպանությանն առանց ամաչելու  ձեռնամուխ եղած փաստաբանը․243հազար դրամ, պլյուս՝34 հազար դրամ՝որպես ,,Վեոլիային,, առանց ամաչելու պաշտպանելուն նպատակամղված փաստաբանների ,,խելամիտ վարձատրություն,,․եվս 4800դրամ պետտուրք։Չգիտես խնդա՞ս, թե՞ լաս․անթոշակ,անեկամուտ,անաշխատանք քաղաքացին կյանքի մայրամուտին ,,պետք,, է  գլխին ապօրինի ,,սարքած,, 243հազար դրամ գումար ,,ցնծա,, ,,Վեոլիայի,, օգտին,դեռ 34 հազար դրամ էլ՝որպես ,,խելամիտ վարձատրություն,, գանձվի ,,Վեոլիայի,, պաշտպան փաստաբանների օգտին/երեվի որպես մի քանի օրվա ,,,պերերիվի,, կամ մի զույգ ձմեռային կոշիկի փող/․դեռ 4800դրամ էլ՝որպես երկրի ծակ ու անտակ բյուջեն լցնելու միջոց։Երեվի թե երեսները չի բռնում ,,Վեոլիայի,, փաստաբանի, որ դատարանից խնդրել է դատն անցկացնել առանց իր մասնակցության։

․․․․․․Նիկոլ, էս ու՞ր է հասել արդարադատությունդ,խիղճ-խղճմտանք, էս ի՞նչ ,լոքերով,,է իրեն ,,ճղում ,,արդարադատությունը,,․ի՞նչ եղավ ,,Վեոլիայի,, ապօրինի որոշումը/խմելու ջրի բարձրացման/, հաստատած ՀԾԿՀ 8 պաշտոնյաների հանդեպ 2018թ․ հարուցած քրեական գործը,,։ Ինչու՞ այդ գործով անցնող Գարեգին Բաղրամյանը պատժվելու փոխարեն պաշտոնի բարձրացում ունեցավ՝քո կողմից, նշանակվելով ՀԾԿՀ նախագահ, ու հիմա նոր թափով է ձեռնամուխ եղել՝նոր թանկացումների թե ջրի, թե հոսանքի թանկացման հարցում։

Ի դեպ, պարզվում է, իմ դեմ ,,Վեոլիայի,, հայցով ընդունված վարույթի մասին տեղեկատվությունն արդեն տեղ է գտել դատական կայքում։Հիշեցնեմ, որ դեռեվս 2018-ին էր ,,Վեոլիան,, իմ դեմ հայց ներկայացրել՝գլխիս ապօրինի պարտք սարքելով ու այն հասցնելով 31հազար դրամի․դատարանը մերժել էր հայցը։Երկրորդ անգամ հայց էր ներկայացրել այս տարվա սկզբին՝արդեն 200հազար դրամն անցկացնելով, սակայն դատարանը մերժել էր հայցն ընդունել,եվ ինձ իրազեկել էր միայն այդ մերժման որոշումը կայացնելուց ամիսներ անց։Հիմա՝երրորդ անգամ է հայց ներկայացնում, այս անգամ ավելի մեծ պահանջներով․ու մինչ ,,վեոլիան,, դատարանից պահանջում է գանձել 243 հազար դրամ, անդորրագրերի վրա արդեն բուն ,,պարտքը,, հասել է 259 հազար դրամի։Լավ, ինչքա՞ն կարելի է գրել, աղաղակել, ասել, որ 2016-17թվերին, Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի նախագահության ու վարչապետության օրոք տեղի է ունեցել ակնհայտ ապօրինություն, եվ ՀՀ ջրային ցանցը կասկածելի հանգամանքներում իր ձեռքը վերցրած ,,Վեոլիա,, ընկերության հայտով ջրի վարձը բարձրացել է՝անջրաչափների համար դառնալով 5400դրամ․նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/հետագայում՝6000դրամ,որն էլ հունվարից կրկին ավելանալու միտում ունի․քանի Նիկոլն ու Գարեգին Բաղրամյանը կան, վարձերը հա բարձրանալու են/։Բայց այդ որոշումը  2016-17թվերին տեւական ժամանակ չի տեղադրվել ոչ այն հաստատած ՀԾԿՀ կայքում,ոչ անգամ՝,,Վեոլիայի,, կայքում, ոչ էլ անգամ՝մարզային կառույցներին է տեղյակ պահվել այդ մասին/թերեվս ,այն չարամիտ դիտավորությամբ, որ այդ որոշումը բողոքարկելու 4 ամսյա ժամկետը՝որպես նորմատիվային փաստաթուղթ,անցնի/։Իսկ այդ ապօրինի սակագնով ,,Վեոլիան,, պարզապես թվեր է նկարել, ու բաժանորդներին պարտադրել, որ այդ սակագնով կուտակված ,,պարտքերը,, ,,վիզ վերցնելով,, բաժանորդները պայմանագիր կնքեն․խելամիտները չէին կնքում, որովհետեվ դա ոչ թե պայմանագիր էր, այլ՝,,ղազագիր,,․հույսը դրել էր մարդկանց համբերության եվ առողջության սպառվելու վրա։

   Ի վերջո, այդ տխրահռչակ սակագինն ինչու՞ չի չեղարկվում նոր կառավարության կողմից, եթե երկրում ,,հեղափոխություն,, է եղել։Հիշեցնենք, որ ,,Վեոլիան,, այն ընկերությունն է, ում կոռուպցիոն գործունեությունը Ռումինիայում բացահայտել էր հենց Ֆրանսիական կառավարությունը։Եվ հիմա այս տխրահռչակ ընկերությանը 2017-ին փաթաթել են ժողովրդի վզին ու թույլ են տալիս ում՝ոնց ուզի՝կողոպտի։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

среда, 16 ноября 2022 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ,ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻՆ,ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ

   

2017թվին տեղի է ունեցել ապօրինություն, որից քրեական հանցանքի հոտ է գալիս։ՀՀ ջրային ցանցը կասկածելի հանգամանքներում իր ձեռքն առած ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը ջրի վարձը գաղտնիության պայմաններում բարձրացրել է՝անջրաչափն բաժանորդների համար սահմանելով կայուն 5400դրամ՝նախկին 1100դրամ անձաքանակ սակագնի փոխարեն։Այդ որոշումն այն ժամանակ չի զետեղվել ոչ միայն որոշումը հաստատած Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի/ՀԾԿՀ/,ինչպես նաեւ՝,,Վեոլիայի,, կայքում,այլեվ՝,,Վեոլիայի,, մարզային գրասենյակները չեն տեղեկացվել․թերեվս, չարամիտ դիտավորությամբ, որպեսզի այդ նորմատիվային փաստաթուղթը հնարավոր չլինի բողոքարկել՝4 ամսյա ժամկետն անցնելուց հետո։Պարզապես՝բաժանորդների հաշվեհամարին ամեն ամիս սկսել են նոր թիվ նկարել՝5400դրամ։Եվ, քանի որ բաժանորդները,բնականաբար, չէին ցանկանա այդ նոր սակագնով նոր պայմանագիր կնքել, ուստի նրանց հաշվի համարին շարունակել է ,,Վեոլիայի,, նկարած թվով ,,պարտքեր,, կուտակվել․անգամ՝պարբերաբար մուծումներ կատարելու պարագայում։Եղել են մարդիկ,ովքեր այդ ժամանակ երկրում չեն բնակվել,եվ Հայաստան վերադառնալով, զարմանքով պարզել են, որ իրենց վրա ջրի մեծ պարտքեր են գոյացել՝նոր անտրամաբանական թվով/իմ պարագայում 4 տարում այն հասցվել է 240հազար դրամի.եվ սա՝այն դեպքում, երբ,համաձայն օրենքի, այն պետք է համարվեր ժամկետանց/։

Ու ,,Վեոլիան,, 2018թվից սկսեց այդ պարտքերի ներկայացմամբ դատական հայցեր ներկայացնել դատարան՝բռնագանձման պահանջով,երբ որ մարդիկ անգամ տեղեկացված չեն եղել, որ իրենց ջրի վարձն ավելացել է՝նոր սակագնով։Այդ ապօրինի սակագնի առթիվ ահազանգել եմ եվ նախկին ու ներկա վարչապետերին, եվ նախկին նախագահներին, եվ իրավապաշտպանների,որպեսզի այդ ապօրինի որոշումը չեղարկվի,սակայն խնդիրն առ այսօր չի լուծվել,եվ ,,Վեոլիան,, ժամանակ առ ժամանակ շարունակել ու շարունակում է գրոհները՝քաղաքացիներին ուլտիմատումներ ներկայացնելով, եվ սպառնալով ջրամատակարարման ցանցի անջատմամբ․ինչը մարդու սահմանադրական իրավունքի խախտում է։ 

2018թվից հետո ,,Վեոլիայի,, նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ջրի վարձը բարձրացնելու գաղտնի որոշման դեմ/թեպետ՝գործի մասին հրապարակման մեջ չէր հիշատակված անջրաչափների համար կայուն 5400դրամ սակագնի հանգամանքը։Միայն նշված էր, որ այդ որոշումը հաստատած պաշտոնյաները՝ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյան, ներկա նախագահ Գարեգին Բաղրամյան եվ այլք/,դրանից հետո ուղեվորության են մեկնել Փարիզ՝,,Վեոլիայի,, հայրենիք, /հաճելին համատեղելով օգտակարի հետ․թերեվս,որպես ,,,պարգեվ,,՝ մատուցած ծառայության դիմաց/։Քրեական գործին ոչ միայն հետագայում ընթացք չտրվեց, այլեվ՝այդ որոշումը կայացրածներից Գարեգին Բաղրամյանի պաշտոնը բարձրացվեց՝դարձնելով ՀԾԿՀ  նախագահ․Ռոբերտ Նազարյանի պաշտոնանկությունից հետո։Ու վերջինս դրանից հետո սկսեց փութաջանորեն հաստատել ,,Վեոլիայի,, կողմից նոր հայտեր՝ջրի վարձը բարձրացնելու․այժմ անջրաչափների համար այն հասցվել է ամսական 6000դրամի եվ ավելանալու միտում ունի՝հունվարից։

Հարկ է հիշատակել,որ 2018թվին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, 1-ին հայցը՝ինձնից 31 հազար դրամ բռնագանձելու, նշելով, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման։Բայց, քանի որ սակագինը, որով ,,Վեոլիան,, ,,պարտք,, էր նկարում ջրի հաշվեհամարին, մնում էր անփոփոխ/5400դրամ եվ անգամ՝6000/,ուստի ,,պարտքն,, աճում էր․անգամ՝պարբերական մուծումներ կատարելու պայմաններում։Իսկ այդ սակագինը կարող է փոխվել կամ կառավարության, կամ՝սահմանադրական դատարանի միամտությամբ։Ու հիմա, աղետի գոտու վթարային շենքերի բնակիչներից նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել ջրաչափ տեղադրել՝ինչ-ինչ պատճառներով, որոնց քանիցս ենք անդրադարձել մեր բողոք-նամակներում,, հիմա հայտնվել են ,,Վեոլիայի,, հանդեպ ցմահ ճորտի կարգավիճակում։Նրանց սպառնում է ջրազրկման, եվ անգամ՝բնակարանների նկատմամբ կալանք դրվելու վտանգը։

1 տարի առաջ ,,Վեոլիան,, իմ դեմ երկրորդ անգամ է հայց ներկայացրել՝առանց իմ իմացության, որի մասին իմացել եմ միայն ամիսներ անց, երբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն ինձ այդ մասին տեղեկացրել է,հայտնելով, որ ,,Վեոլիայի,, հայցը՝գործն ընդունել վարույթ, մերժել է։Հիմա 3-րդ անգամ է ,,Վեոլիան,, իմ դեմ հայց ներկայացնում, ինչի մասին տեղեկացել եմ նոյեմբերի 9-ին՝դատական ծանուցագիր ստանալով, եվ տեղեկացվելով, որ գործը քննվելու է ,,պարզեցված ընթացակարգով,, եվ որոշումը կայացվելու է դեկտեմբերի 9-ին։Փաստորեն, այս անգամ ես որպես պատասխանող իրավունք չունեմ մասնակցել դատական գործի քննությանը, համաձայն ,,պարզեցված ընթացակարգի,,։Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարում․այնպես, ինչպես սահմանադրական իրավունքի ոտնահարում է նաեւ,,Վեոլիայի,, կողմից սպառնալիքը՝քաաղաքացիների ջրային ցանցը անջատելու,մինչդեռ հայտնի է, որ ջուրը մարդու կենսագործունեության կարեվոր աղբյուր է։Ակնկալում եմ ձեր գործուն միջամտությունը՝քաղաքացիների դեմ ,,Վեոլիայի,, կողմից ներկայացրած դատական հայցերը կասեցնելու, այդ ապօրինի ակագինը չեղարկելու, ,,Վեոլիայի,, դեմ հարուցված քրեական գործին ընթացք տալու եվ ՀՀ շարքային քաղաքացիներին սոցիալական պատանդի կարգավիճակից ազատելու գործում։Միաժամանակ պետք է ,,Վեոլիային,, զրկել ՀՀ ջրային ցանցի շահագործման իրավունքից՝հիմք ընդունելով այն հազարավոր բողոքները,որոնք այսօր առկա են Հայաստանում, որոնց մասին մշտապես ասվում է թե հեռուստատեսությամբ, եվ թե, մասնավորապես,  ,,Վեոլիայի,, հանդեպ հանրային վերահսկողություն իրականացնող եվ բաց քննարկումների հարթակ հանդիսացող ֆեյսբուքյան խմբում։Կարծում եմ,պետք է ստեղծվի ,,Վեոլիայի,, ապօրինությունների եվ չարաշահումների հանձնաժողով։Ակնկալում եմ նաեւ ձեր միջամտությունը՝դատարաններին արգելել ,,Վեոլիայի,, կողմից ներկայացված հայցերով՝քաղաքացիներից գումարի բռնագանձման, ,,պարզեցված ընթացակարգով,, քննության առնել,առավել եվս՝,,ժողովրդավարության բաստիոն,, համարվող ետհեղափոխական Հայաստանում։Մի՞թե հեղափոխությանն աջակցել ենք, որ այսօր զրկվենք անգամ դատարանում մեր սահմանադրական իրավունքները պաշտպանելու իրավունքից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր,ազատ լրագրող         

пятница, 11 ноября 2022 г.

Հայտարարություն՝ընդդեմ ,,Վեոլիայի,,

                              Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին

----------------------------------------------------------------

Անցած տարեվերջին ,,Վեոլիա,, ընկերության հետ կապված իմ բողոքով զբաղվում էր ձեր կազմակերպության աշխատակից իրավաբանը։Այն ժամանակ նրա եվ իմ միջեվ նամակագրությունն ընդհատվեց, քանի որ ,,Վեոլիան,, դատական հայց չներկայացրեց դատարան, ինքս էլ ցանկություն չհայտնեցի դիմել դատարան՝,,Վեոլիայի,, դեմ։Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության  դատարանից ստացել եմ ծանուցում առ այն, որ դատարանը վարույթ է ընդունել ,,Վեոլիայի,, կողմից ներկայացված հայցը, եվ ինձ ընդամենը տեղյակ է պահում, թե դատարանը երբ է որոշում կայացնելու․այսինքն իմ մասնակցությունը դատին չի էլ նախատեսվում, քանի որ գործը ,,քննվելու է պազեցված ընթացակարգով,,․փաստորեն, արդարադատության համակարգում օրենքներ են փոխվել, իսկ 2018-ին ինքս մասնակցել եմ ,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ հարուցված քաղաքացիական գործին՝որպես պատասխանող․այն ժամանակ դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, հայցը՝ինձնից գումար բռնագանձելու վերաբերյալ, բայց, քանի որ այդ չարաբաստիկ սակագինն այդպես էլ չփոխվեց/չնայած այդ առթիվ նամակ էի ուղարկել անգամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին/, ուստի ,,Վեոլիան,, շարունակում է իմ հաշվեհամարին թիվ ,,նկարել,,՝2017թվին հաստատված ապօրինի սակագնով 5400դրամ/այժմ արդեն՝6000/, որի առթիվ, հիշեցնեմ, դեռ 2018թվին քրեական գործ է հարուցվել ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի եվ անդամ Գարեգին Բաղրամյանի նկատմամբ․բայց՝քրեական գործը հետագայում ,,ջրվեց,, իսկ Բաղրամյանի պաշտոնն էլ բարձրացավ,դարձնելով ՀԾԿՀ նախագահ։

4տարվա ընթացքում ,,Վեոլիան,, իմ հաշվեհամարին ապօրինի 5400դրամ սակագնով ,,պարտքը,, հասցրեց ավելի քան 200հազար դրամի․ամիսներ առաջ դատարանից գրություն ստացա, որ դատարանը,,Վեոլիայի,, նոր ՝երկրորդ հայցը մերժել է՝ինչ-ինչ հիմնավորումներով, եվ, փաստորեն, ,,Վեոլիան,, հիմա կրկին անցել է հարձակման՝պահանջելով ոչ միայն ապօրինի ,,սարքած,, պարտքի բռնագանձում, այլեվ՝տոկոսներ է սահմանել գումարի նկատմամբ։Եվ սա՝այն դեպքում, երբ ամիսներ առաջ նամակով դիմել էի ,,Վեոլիայի,, տնօրենին, տեղեկացնելով, որ մուծումներն ստիպված եմ կատարել ոչ միայն նախկին սակագնով,այլեվ՝այնքանով, որքանով թույլ են տալիս գործազուրկի իմ հնարավորությունները․նպաստառու չեմ, աշխատող չեմ, թոշակառու չեմ։Ցանկանում եմ տեղեկանալ,արդյո՞ք կարող եմ այս գործին առնչվող նոր փաստաթղթերը ներկայացնել ձեր կազմակերպությանը՝իրավախորհրդատվակա

ն աջակցության նպատակով։Միաժամանակ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս գործում առկա է հանցակազմ․չէ՞ որ 5400դրամ սակագինը հաստատվել է 2017թվին՝գաղտնիության պայմաններում, որպեսզի հնարավորություն չլինի այն բողոքարկել որպես նորմատիվային ակտ՝4 ամսվա ընթացքում/սակագնային այդ ապօրինության մասին դեռ ավելի վաղ ձեր կազմակերպության հետ ունեցել եմ նամակագրություն՝ 2017-18թվերին/։Ակնկալում եմ ձեր գործուն միջամտությունը՝ՀՀ շարքային քաղաքացու, 27 տարվա լրագրողի/11 տարվա անկախ բլոգեր/ նկատմամբ այս սոցիալական հաշվեհարդարին ու կեղեքմանը վերջ տալու հարցում․չնայած՝,,Վեոլիայի,, ապօրինի գործողություններից տուժել ու տուժում են 

նաւե ուրիշներ։

ԴԻՄՈՂ՝                ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 10 ноября 2022 г.

,,Վեոլիան,,՝կրկին անգամ ընդդեմ իրավապաշտպան լրագրողի

 Ինչպես 2017թվի ձմռան շեմին,Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, այնպես էլ հիմա՝2022թվի ձմռան շեմին, ,,Վեոլիան,, իմ դեմ կրկին դատական հայց է ներկայացրել՝2017թվին անջրաչափ բաժանորդների գլխին ,,սարքած,, ապօրինի վարձով ,,պարտքը,, բռնագանձելու վերաբերյալ։Հիշեցնենք, որ 2017թվին ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը,ՀԾԿՀ անդամ Գարեգին Բաղրամյանի եվ այլոց ձեռամբ ՀՀ ջրային ոլորտը նույն թվին իր ձեռքը վերցրած ,,Վեոլիան,, ափալ-թափալ մի անմաքուր որոշում կայացրեց՝ջրի վարձը բարձրացնելու վերաբերյալ, եվ այդ բարձրացման արդյունքում ՀՀ անջրաչափ բաժանորդները հայտնվեցին ,,Վեոլիայի, հանդեպ ցմահ ճորտի կարգավիճակում․նախկին անձաքանակ 1100դրամ ջրի վարձը, որ արդեն իսկ պատկառելի թիվ էր, հասցվեց կայուն 5400դրամի/որն էլ մեկ տարի առաջ դարձրին 6000դրամ/․եվ քաղաքացին մինչեւ մե՜կ, երկու՜․․․նախկին սակագնով էր կարողանում լավագույն դեպքում այդ վարձի տակից դուրս գալ, ապա դրանից հետո արդեն ընկավ ,,Նեսոյի քարաբաղնիսի,,Կիրակոսի օրը։Այդ ապօրինի գործարքի առթիվ Փաշինյանի կառավարության օրոք քրեական գործ հարուցվեց՝ընդդեմ այդ գործարքի մասնակիցների, բայց, ինչպես այլ քրեական գործեր, այդ աղմկահարույց գործն էլ ,,ջրվեց,,-գնաց, եվ դեռ ավելին,այդ ապօրինի գործարքի հեղինակ Գարեգին Բաղրամյանի պաշտոնը բարձրացվեց, եվ նա զբաղեցրեց արդեն նախկին Ռոբերտ Նազարյանի պաշտոնը՝ՀԾԿՀ նախագահ․սա իսկական ապտակ էր՝հասցված ,,հեղափոխությանն,, էլ ժողովրդավարությանն էլ․իսկ ՀՀ անեկամուտ քաղաքացիները՝աղետի գոտւ վթարային շենքերում, որոնք ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չեն ունեցել ջրաչափ տեղադրելու, վերածվեցին հպարտ ստրուկների՝,,Վեոլիայից,, կախված։Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը 2018թվին մերժեց՝,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ ներկայացված դատական հայցը՝գումար բռնագանձելու վերաբերյալ, բայց քանի որ դատարանը նաեւ մերժեց իմ հայցը՝,,Վեոլիայի,, հաստատած սակագինը չեղարկելու վերաբերյալ, ուստի ,,Վեոլիան,, նենգաբար շարունակում էր թիվ նկարել եվ պարտք աճեցնել,քանի որ ես մուծումները կատարում էի նախկին սակագնով եվ այնքանով, որքանով մի կերպ թույլ են տալիս գործազուրկի իմ ,,եկամուտները,,․թոշակառու չեմ նպաստառու չեմ։ Իսկ ,,Վեոլիայի,, ապօրինի օրինականացված սակագնով անընդհատ ,,պարտք,, էր կուտակվում, եվ ամեն անգամ վարձ մուծելիս՝վարձահավաքների զարմանքը հարուցում, թե ինչու է այդքան մեծ պարտք գոյացել/այժմ արդեն՝200հազար դրամն անցնող/։

Ի վերջո քանի՞ անգամ կարելի է այս հարցը բարձրացնել, գրել, աղաղակել, նշել այն օբյեկտիվ պատճառները, որոնք թույլ չեն տալիս աղետի գոտու վթարային շենքերի չնորոգված բնակարանների բնակիչներին ջրաչափ տեղադրել՝ռիսկային վիճակում գտնվող ու 40-50 տարի չնորոգված սանհանգույցում,այնպիսի տպավորություն է, թե որոշ պաշտոնատարներ հորթային հրճվանք են ապրում, երբ մենք ամեն անգամ այս հարցը բարձրացնում ենք ու ուրախանում են,թերեվս,մտածելով, որ մեր մեր հազար հոգսին մեկն էլ է ավելանում։Քանի՞ անգամ կարելի է գրել, պահանջել, հորդորել, որ շուտափույթ վերադարձնեն ԽՍՀՄ ավանդները, որպեսզի անեկամուտ մարդիկ գոնե դրանով կարողանան կոմունալ վարձեր մուծել, քանի՞ անգամ կարելի է գրել, որ վերադարձրեք նախկին հալածվածներին՝իրենց աշխատանքը, որ կորցրել են ոմանք կամ շատերը՝քաղաքական կամ այլ բնությի հալածանքների արդյունքում․ու՞ր է անցումային արդարադատությունը, միայն անցանկալի դատավորներից ազատվելու համա՞ր․․․․

Ոչ էլեկտրոնային նամակներին են արձագանքում, ոչ ֆեյսբուքյան, ոչ բլոգային բաց նամակներին, ուրեմն ու՞ր է հեղափոխությունը, եթե արդարության համար հալածված ու պայքարող մարդկանց ձայնն այն ժամանակ էլ էր խեղդվում, հիմա էլ։Թե՞ անպայման պետք է ինքնահրկիզման ակցիա իրականացնենք, որ կամ մի քանիսի ինքնագիտակցությունը տեղը գա ու հասկանա, որ չի կարելի այսպես վարվել անկախ Հայաստանի 27 տարվա լրագրողի/11 տարվա բլոգերությունը ներառյալ/հետ, ով  լրագրողական գործունեության համար արժանացել է շնորհակալագրերի ու լրագրողական մրցանակի/2004թվին՝կոռուպցիայի դեմ պայքարի համար, ,,Լոռու մարզի լրագրողներն ընդեմ կոռուպցիայի,, ծրագրի շրջանակներում/։

11տարի է, համացանցային գործունեության շնորհիվ ոչ միայն ինքս իմ իրավունքների պաշտպանությանն եմ լծված, այլեվ՝հարկ եղած դեպքում այլոց իրավունքների,եվ սա՝առանց որեվէ դրամաշնորհային աջակցության, որեվէ քաղաքական ուժից կախում չունենալով․ի դեպ, վերջին 2 տարում համացանցային գործունեությունս իրականացվում է ժողովրդավարության շրջանակներում, համակարգչային տեխնիկական աջակցության շնորհիվ, եվ ոչ թե՝իմ անձնական միջոցներով։Իսկ համացանցային գործունեությունս բիզնես-շահեր չի հետապնդում, որեվէ գովազդից չի օգտվում։

․․Մի՞թե ես պատժվում եմ արդարության համար պայքարի կամ՝երկիրը չլքելու համար;
ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ,

Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

понедельник, 31 октября 2022 г.

Հոսանքանջատումներ՝ձմռան շեմին

 Օր-ցերեկով ժամանակ առ ժամանակ փողոցի լույսերն են անկապ վառվում՝համայնքային բյուջեի հերն անիծելով, բայց դա չի խանգարում, որ ՀԷՑ-ը ձմռան շեմին ժողովրդին սպառնա հոսանքի անջատումներով․,,բնականաբար,, պարտքերի պատճառով․իսկ պարտքերն ինչու՞ են գոյացել․որովհետեվ ժողովրդի եկամուտները պակասել են, վարձերը բարձրացել։Եթե դոլարի կուրսն անըդհատ իջնում է, սրընթաց իջնում ՝վերջին կես տարում,հոսանքի ու ջրի գինն ինչու՞ է բարձր մնում, ինչու՞ չեն  սակագները փոխվում։Եթե ՀԷՑ-ը ժանմանակ առ ժամանակ պատճառաբանում է, թե վնասով է աշխատում, ի՞նչ միջոցներից է բարեգործություններ անում՝ըստ պատկանելույն։Ձմռան շեմին ժողովրդին կթում ու կթում են․արցախցուն թուրքն է ,,լարում,, իր երկրից, հայաստանցին էլ դառել է ռազմավարական կառույցները ղեկավարող նեոգաղութարարների/ՀԷՑ, ,,Վեոլիա,,/ ձեռին պատանդ, ու որը դիմանում է, որը մաքառում է, որը չդիմանալով՝կյանքին անժամանակ հրաժեշտ է տալիս․․․․Էս 30 տարում  չբաշարեցին գոնե Թուրքմենստանից կամ Իրանից գազ քաշեն, բա պայմանավորվածություն կար 90ականներին, ի՞նչ եղավ, ասենք՝,նախկինները,, չբաշարեցին, բա էս 4 տարում ի՞նչ բանի էիք ,Նիկոլ, բա Արարատ Միրզոյանի հետ բղավում էիք, թե ,,վարձեր չմուծեք, ժողովուրդ, էս է մենք գալիս ենք,,․․․․․այ ոչ բարով հայիք, որ ժողովրդի մատից մի փուշ չհանեցիք, դեռ դարդի վրա էլ դարդ ավելացրիք։Թու ձեր մարդ ասողի ու ,,հեղափոխություն ասողի․․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

среда, 17 августа 2022 г.

,,Դանոսների,, երկիր Հայաստան

 Եվ այն պայմաններում, երբ երկրում երկօրյա սուգ է հայտարարված՝մայրաքաղաքի ,,Սուրմալու,, առեվտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի եվ դրա հետեվանքով տեղի ունեցած ողբերգական դեպքերի առթիվ,Վանաձորում, 2-րդ հարկի մի հարեվան առաջին հարկի հարեվանի դեմ․․․․,,դանոս,, է գրում՝30-ականների, ,,մատերիալ,, գրողի ոճով,բերիական գործելաոճով․տիպիկ՝Նաիրի Զարյանի ,,Հացավան,, հայտնի վեպի ժամանակներին ենք հասել՝մոտ 90 տարի հետ գնալով։Եվ ի՞նչ է պահանջում սույն հարեվանը/ընդ որում՝նորաբնակ/իր հնաբնակ հարեվանից/․այն, որ քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկի 1-ին հարկի հարեվանի 60 տարվա խնամած, շահած-պահած-ծաղկեցրած,սեփական ձեռքերով վարած-ցանած այգու ցանկապատը․․․հեռացնելու նպատակով, այնուհետեվ՝այգում գտնվող, 1988թվի երկրաշարժից հետո տեղադրված տնակ-կացարանը հանել պարտադրի․իբր՝դրանք ,,խանգարում,, են իր լուսամուտներին։Պատկերացնու՞մ եք, 1-ին հարկում գտնվող տնակը խանգարում է երկրորդ հարկի բնակարանի լուսամուտներին․ինչպիսի ,,հանդգնություն,,։

,,Սայլը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում,,-ի պատասխան գրած ֆեյսբուքյան նամակում/որ կարող է արդեն պաշտոնական նամակի տեսք ստացած լինի/ հավաստում է ,,պատասխանող կողմը,,,մատնանշելով, որ իր դեմ ,,դանոս,, գրած անձը ընդամենը մեկ տարի առաջ է բնակարն գնել այդ շքամուտքում, բայց իրեն իրավունք է վերապահում ,,աչք գցել,, ավելի քան 70 տարի այդ շենքում ապրած հարեվանի այգուն, երբ որ այն հանրային տարածքում չէ,այլ՝շենքի ետնաբակում,որտեղ նաեւ շենքի այլ բնակիչների այգիներն են՝տասնյակ տարիներ առաջ գցված․եվ սա՝այն դեպքում, երբ բողոքող կողմից իրենք ավելի շատ իրավունք ունեն բողոքելու, քանի որ բնակարանը գնելուց հետո ձեվախեղել է ջրատար համակարգը/Վանաձորում լայն տարածում գտած երեվույթ,որի դեմ իշխանությունները կամ աչք են փակում՝թերեվս ինչ-ինչ շահագրգռվածություն ունենալով, կամ՝լավագույն դեպքում, եթե բողոքող կա՝տուգանում են․բայց՝չեն վերացնում,այլ ստիպում են անգամ՝որ մյուս հարեվաններն էլ իրենց ջրատարը համապատասխանեցնեն ապօրինաշինության հեղինակի ,,քյալլագյոզությանը,, եվ միջոցներ գտնեն իրենց ջրատար համակարգը եվս փոխելու/։Իսկ այդ կարգի ապօրինությունը խաթարում է երկրաշարժից հետո չամրացված, վթարային շենքերի հիմքերն ու վտանգում սեյսմակայունությունը։

,,Իսկ եթե հանկարծ կրկին հզոր երկրաշարժ լինի, ու շենքը քանդվի, ես ո՞րտեղ եմ բնակվելու, եթե պահանջում է տնակը հեռացնեմ,,-իրավացիորեն հարցադրում է անում ,,պատասխանող կողմը,,։

․․․Քաղաքը հեղեղված է նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թվերից մնացած, նախորդ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ժամանակ շարունակաբար ավելացած զանազան կցակառույցներով ու ապօրինի ինքնակամ կառույցներով/Դարբինյանի թվերի ապօրինի կառույցներին դեռ մոտ 15 տարի առաջ անդրադարձել էր անգամ՝պետական Հ1 ալիքը․հեղինակ՝Արտակ Ալեքսանյան/,վերջին 5- տարում էլ անգամ մայթերն են զավթվել ինքնակամ կառույցներով,մի քանի տասնյակ բնակելիների լուսամուտներն են ստվերել ապօրինի բուսած կառույցները,բայց հանկարծ ինչ-որ մեկի այգին, որ հանրային տարածքում չէ եվ բնությանն օգուտ է տալիս թթվածնով, ինչ-որ մեկի՝2-րդ հարկում բնակվող լուսամուտին ,,վնաս է՜,վնաս է՜, վնաս է՜․․․,,։Արդյոք՞ այս ամենը քաղաքականացված չէ, եվ արդյո՞ք այս կերպ չեն թիրախավորվում քաղաքացիական այն ակտիվիստները, որոնց ակտիվությունն ամենեվին իշխանությունների շահերից չի բխում, այլ՝քաղաքացիական հասարակության եվ արդարության։Իսկ միգուցե տեղական իշխանությունները որոշել են 20 տարի առաջվա ,,օյինը,, բերել բնակիչների գլխին․այն ժամանակ մարդկանց օրինական ավտոտնակների համար պահանջեցին մեծ գումարներ մուծել՝իբր ,,օրինականացնելու,, նպատակով, հիմա էլ միգուցե որոշել են 60-70 տարվա այգիներից փող քամել․․․․ու սկսել են փորձարկումը՝,,մեկ առանձին վերցրած,, շքամուտքից

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր

пятница, 1 июля 2022 г.

Աղետի գոտու վթարային շենքերի ողբալի վիճակն ու կառավարության քար-անտարբերությունը՝ահազանգերի հանդեպ․տարիներ շարունակ

 Սույն թվի հունիսի 30-ի, լույս հուլիսի մեկի գիշերվա ժամը երկուսին մեր բնակարանում անսպասելիորեն վթարային իրավիճակ ստեղծվեց։Ճաշասենյակի,լոգարանի եվ լոգարանի ուղղությամբ հարակից սենյակի առաստաղից մեծ ուժգնությամբ ջուր էր թափվում։Խուճապային իրավիճակ էր․չգիտեիր,մի քանի ուղղություններից  թափվող ջրի ճամփան փակես, թե գիշերվա կեսին վազես վերին հարկերին ստիպված ,,դիվահար,, անես, թե 911 զանգես։Պարզվեց, պատճառները կապված են եղել 5-րդ հարկի բնակարանի ջրատար ու կոյուղատար խողովակների հետ, որի պատճառով էլ ջուրը լցվել է 4-րդ, 3-րդ հարկեր՝իր ճանապարհին պատահած ամեն ինչ կլանելով։Եվ միայն ահազանգից հետո հոսքը դադարեց, բայց հետեվանքները,բնականաբար, մնացին, լոգարանի ուղղությամբ մանր կաթոցներն էլ հետը։

1972թվին կառուցված,վրայով 88-ի հզոր երկրաշարժ անցած, անկախության տարիներին էլ մանր ու միջին երկրաշարժերով անցած, բայց՝չամրացված շենքում/մասնավորապես՝մեր բնակարանում/ սա երկրորդ դեպքն էր՝նման մասշտաբի եվ աղետալի հետեվանքներով․նախորդը 6 տարի առաջ էր, երբ ջրի ծորակի անսարքության հետեվանքով խոհանոցում ջուր էր լցվում, եվ միայն մասնավոր վարպետ կանչելուց հետո/որի տվյալներն այն ժամանակ ջրմուղը տրամադրեց,պատճառաբանելով, որ իրենց աշխատողներն այդտեղ չեն/ վթարը վերացվեց, իսկ վարպետն էլ համոզված էր, որ եթե ջրաչափ ունենայինք, այդ դեպքում վիճակն ավելի վատ էր լինելու, որովհետեվ ստիպված էր լինելու ջրաչափի կնիքը քանդել, ինչն էլ տուգանք էր առաջացնելու ջրմուղի կողմից։Հարկ է նշել,որ ջրի կաթոցներ՝լոգարանի հատվածում, տարիներ առաջ եղել են/մոտ 6-8 տարի առաջ/, եվ միայն մասնակի վերացվել՝համատիրության միջամտության արդյունքում։Փաստ է այն, որ 88-ից ետո չամրացված այս շենքը /ինչու չէ նաեվ այլ շենքեր/,որ սկզբում որոշել էին 4-րդ եվ 5-րդ հարկերը քանդել,տարիներ շարունակ տարբեր իշխանությունների կողմից անուշադրության մատնվելով, մնացել են բնակիչների ինքնագործունեության հույսին՝,,եղունգ ունես գլուխդ քորի,, սկզբունքով, եվ ով՝ինչպես կարողացել,իր միջոցներով փոփոխել է ջրատար ու կոյուղատար համակարգը, մի քանի բնակարաններում մի քանի անգամ ,,տրապ,, է փոխվել, ու այս աշխատանքների որակը կախված է եղել այդ աշխատանքները կատարողների աշխատանքի որակից/ասենք՝մի տեղ վերացրել են կաթոցները, բայց հետագայում դրանք մի ուրիշ տեղից են դուրս եկել, կամ մի տեղ անհրաժեշտ է եղել երկրորդ անգամ փոխել սխալ տեղադրած ,,տրապը,, եվ այլ այս կարգի փնթիություններ/։Դրա հետ մեկտեղ, քանի որ մեկն իր բնակարանում փոխել է խողովակը, մյուսը չի փոխել՝ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով, կամ մասնակի է փոխել,սիստեմում անհամամասնություն է առաջացել․․․նման դեպքեր հազվադեպ չեն Վանաձորում էլ, մայրաքաղաքում էլ․․․․եվ, պետությունը փոխանակ այս կարգի շենքերի բնակիչներին աջակցի, պետբյուջեից գոնե արտահերթ կարգով գումարներ հատկացնի, արտերկրից ,,ժողովրդավարության զարգացմանը,, միտված գումարներ է հայթայթում մի երկրում, որտեղ առավոտից երեկո բողոքողներին  ծեծում են․եթե բողոքողները ցույցերի են գնում։Այլ բողոքողների նկատմամբ էլ սոցիալական զանազան ճնշումներ են կիրառվում, ընդհուպ մինչեւ եկամտազրկելը։Հետաքրքիր է, արտերկրի ,,դոնոր,, կազմակերպությունները տեղյա՞կ են, որ Հայաստանում այսօր առաջնահերթություն պահանջող խնդիրը վթարային շենքերի վիճակն է, որի հետեվանքներին հեռուստատեսությամբ առնչվել ենք՝քանիցս/վերջին 2 ամսում Վանաձորում արդեն 2 համանման դեպքի ենք ականատես եղել՝հեռուստատեսությամբ․մարդիկ բողոքում են, որ գումարներ չունեն, որ համատիրությանը վճարեն, համատիրությունն էլ պատճառաբանում է, որ առանց բնակիչների լուրջ գումարների ներդրման իրենք անզոր են շենքերում պարբերաբար նորոգումներ կատարեն կամ վթար վերացնեն՝անհրաժեշտության դեպքում/։Վերջին 5 տարում է, ավելի վաղ էլ քանի անգամ համացանցում ահազանգել եմ բաց նամակով, խմբերում տարածել, էլեկտրոնային հասցեներով ուղարկել հրապարակումներ՝աղետի գոտու վթարային շենքերի վիճակի մասին, հորդորել, որ այդ բնակիչների ԽՍՀՄավանդները գոնե վերադարձնեն/հատկապես նրանց, ովքեր գործազուրկ են կամ նվազ եկամտով ապահովված/,բայց՝ձայն բարբառո։Ու  այս կարգի շենքերի բնակիչների հանդեպ փոխանակ ջրմուղը կամ ,,Վեոլիան,, մեծահոգություն ցուցաբերեն, ու հասկացողություն առ այն, որ տարիներ շարունակ մարդիկ ի վիճակի չեն եղել ջրաչափ տեղադրել/որովհետեվ հենց միայն ջրաչափ տեղադրելը կարող է ռիսկային լիներ,քանի որ լոգարանի մասում դրա համար կառուցվածքային փոփոխություններ են  պետք՝մեծ գումարներ նախատեսող/, ջրի վարձ է սահմանել ամսական 5400, այսուհետ արդեն՝6000դրամը, եվ այդ անտրամաբանական ու ապօրինի սակագնով ,,պարտք,, սարքած՝4 տարի շարունակ սպառնում է դատարանով կամ ջրանջատումով։Ի վերջո որքա՞ն կարելի է բողոքել, աղաղակել, որ կամ մարդկանց ավանդները վերադարձրեք, կամ նպաստեք, որ մարդիկ իրենց ընդունակություններին համապատասխան աշխատանքով ապահովվեն, ոչ թե ԽԾԲ-ի հույսին մնան։Եվ ու՞մ ես ասում,ջուրն իր ճամփով գնում է՝բառացիորեն եվ փոխաբերական, ու ջուրն արդեն առաստաղով էլ է գնում,հատակով էլ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

среда, 12 января 2022 г.

Իրավապաշտպանները հուշում են

Իրավապաշտպանները հուշում են, որ կամ պետք է ես ,,Վեոլիային,, դատի տամ՝հանրային պաշտպանի գրասենյակի օգնությամբ,կամ՝,,Վեոլիան,, ինձ․ոնց որ՝2018թվին էր արել,բայց՝պարտվեց տվյալ փուլում,ինչը չարգելակեց նրա հետագա կեղեքիչ գործողությունները իմ եվ այլ անջրաչափ բաժանորդների նկատմամբ։Խոստանում են, որ ,,Վեոլիայի,, հարձակվելու պարագայում ինձ կօգնեն՝առարկություն գրելու հարցում․եթե դժվարանամ։Տրամաբանությունը հուշում է, որ ջրի վարձի ապօրինի սակագինը՝5400դրամ/ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ու նախկին անդամ,ներկայիս ՀԾԿՀ նախագահ  Գարեգին Բաղրամյանի  թեթեվ ձեռքով հաստատած/, այսօրվա կառավարությունն ինքը պետք է չեղարկեր՝որպես ապօրինի, ինչի մասին քանիցս եմ նամակներ ուղարկել թե նախորդ, թե ներկա իշխանությունների օրոք՝ըստ պատկանելույն։Ուրեմն ես՝26 տարվա իրավապաշտպան լրագրողս/պաշտոնապես՝բարձրագույն կրթությամբ գործազուրկ/,պետք է կյանքիս մնացած հատվածն անցկացնեմ ,,Վեոլիայի,, հետ կռիվ տալո՞վ։Մի՞թե այս երկրում չգտնվեց մի հզոր կառույց՝ժողովրդական  մտածելակերպով,որ նախաձեռնի այդ գործը, ու ,,Վեոլիային,, ցույց տա իր տեղը, ոչ թե դա անի ՀՀ շարքային քաղաքացին/այն էլ՝20 տարուց ավել սեփական երկրում իրավահալածված/, որ միգուցե կարողանա համ իրեն ազատել ,,Վելոիա,, կոչվածի ճորտությունից, համ՝ուրիշներին, որոնց նկատմամբ այդ դավադիր սակագնով անտրամաբանական ,,պարտքը,, անցնում է 210հազար դրամը, եվ մեկը մեկին անընդհատ հարցնում է․,,Ձեզ էլ ե՞ն գրություն ուղարկել,,։Դե հո միամիտ չեն, որ միանգամից բոլորին ուղարկեն ու միավորվելու հնարավորություն տան, մի օր մեկին կուղարկեն ու կսպառնան, մի օր՝մյուսին։Ինչ է,գնանք ուրիշ երկիր քաղաքական ապաստան խնդրե՞նք որ,,Վեոլիայի,, ձեռքից պրծնենք։Փոխանակ ապօրինի գործարքի մասնակից Գարեգին Բաղրամյանին պատժեն, նրա գործողություններից տուժած քաղաքացուն են սպառնում ու գլխին ահռելի վարձ փաթաթում։Իսկ Բաղրամյանին էլ,ընդհակառակը, պարգեվատրում են՝պաշտոնը բարձրացնելով, նրա նկատմամբ հարուցած քրեական գործն էլ ջրելով։Նիկոլ, էս է՞ր քո հեղափոխությունը, որ արդարը դատվի, անարդարը պարգեվատրվի ու հռհռա արդարի վրա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր,

Ժողովրդավարության անցյալն ու ներկան

Իմ հիշելով, 2008-2009 թվերին Լոռու մարզպետարանում ինֆորմացիոն կենտրոն կար առաջին հարկում,որտեղ լրագրողները /կամ քաղաքացիները/ կարող էին օգտվել անվճար ինտերնետային ծառայությունից։Բայց, պարզվում է, ավելի վաղ էլ է եղել անվճար ինտերնետային համակարգ՝մարզպետարանում։Ահա թե ինչ պարզեցինք մեր անձնական արխիվներից․ահավասիկ, 2002թվի․մայիսի 4-ի համարում ,,Մեծ աշխարհի մեր անկյունը եվ մամուլի ազատությունը,, հոդվածում մարզպետարանի լրատվության բաժնի նախկին պետը գրել է․,,Փառք Աստծո, այսօր աշխարհի քարտեզներում անգամ չնշվող Վանաձորում յուրաքանչյուր քաղաքացի կարող է գալ մարզպետարան ու ,,Ինտերնետ,, հ/կ-ի շնորհիվ ծանոթանալ հանրապետությունում հրատարակվող թերթերի էջերին ու անգամ ընթերցել հեռուստաընկերությունների կողմից հեռարձակվող նյութերի տեքստերը,,։Ճիշտ է, այդ հոդվածին այն ժամանակ այլ ասպեկտով եմ անդրադարձել՝որոշ առումներով․ իմ առարկությունները ներկայացնելով ,,Առավոտ,, թերթում, բայց փաստ է այն, որ 2002թվին ժողովրդավարությունն այնքան մեծ է եղել՝այսօրվա հետ համեմատած, որ անգամ՝անվճար ինտերնետ է եղել մարզպետարանում։Հարց է ծագում․իսկ ի՞նչ եղավ ,,ինտերնետ հ/կ-ն,, կամ այդ ծառայությունը,եթե հիմա ոչ միայն նման ծառայությունը մնացել է հեռավոր անցյալում, այլեվ անգամ՝վճարովի ինտերնետ-ակումբներն են վերացել․վերջին 10 տարիներին, իսկ ,,վերջին մեխն,, էլ խփվեց 2021-ի դեկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրությունների նախօրեին, երբ վերջին ինտերնետ-ակումբն էլ փակվեց։Դրանից հետո, որպես մխիթարություն,մնացել է միայն ժողովրդավարության մի փոքր անկյուն՝մարզային գրադարանում/անվճար ինտերնետով/,բայց, այս տարվա հունվարի 23-ից առողջապահության նախարարի թե կառավարության դավադիր որոշմամբ, դա էլ կդառնա․․․․միայն պատվաստվածների համար․եվ ոչ միայն դա, այլեվ՝մամուլի ընթերցասրահը/որն զգալի աջակցություն էր անվճարունակ խավի համար՝դեռ 90-ականների կեսերից։Ինքներդ դատեք, ո՞ր մի ապահովված քաղաքացին է այսօր հաճախում գրադարան՝թերթ կարդալու, եթե տանն ինտերնետ ունի, հնարավորություն  էլ ունի թերթ կարդալու, բացի՝ուսանողությունը, որի համար ,փաստորեն, բուհում պարտադիր չի համարվում պատվաստվելը, բայց՝գրադարանի համար կդառնա պարտադիր, քանի որ կառավարությունն է որոշել իր մշակութակործան քաղաքականությամբ, որի հիմքերը գցվեցին այն ժամանակ, երբ ոմն Լոֆթի ձեռքը հասավ գրադարաններին։Հազիվ թե թոշակառուների կամ գործազուրկների համար մանկության երազանք լինի այն, որ գրադարան մտնելու համար պատվաստվեն։Եվ ուրեմն ո՞րն է այս քաղաքականության իմաստը, եթե ոչ՝գրադարանները դարձնել կառավարելի եվ միմիայն՝էլիտայի համար, իսկ հասարակ մահկանացուները թող գնան պատերի տակ բամբասեն, փնթփնթան կամ անիծեն կառավարությանը՝հեռվից բռունցք ճոճելով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր,