четверг, 25 апреля 2024 г.

Հիմա ու՞մ դիմենք, պարոն վարչապետ

 Ապրիլի 5-ին, երբ ՀՀ վարչապետն ու նրան ուղեկցող հսկայական շքախումբը Եվրոպայում հարգանքի տուրք էին մատուցում եվրոպական արժեքներին ու ժողովրդավարությանը, ես՝վանաձորաբնակ 64 տարեկան ,,նորաթուխ,, թոշակառուն, 28 տարվա լրագրող-բլոգերը կանանց տոնին ընդառաջ անակնկալ ,,նվեր,, ստացավ Լոռւ մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրից,ծանուցվելով, որ իմ դեմ ,,Վեոլիա-ջրի,,հայցով քաղաքացիական գործը/որ 17 ամիս իմ մասնակցությամբ քննության առնվելուց հետո հասել էր վերջին փուլին/,այսուհետ պետք է քննության առնվի այլ բնակավայրում։Ինչու՞։Դե որովհետեվ դատավոր Նանե Սահակյանը,ինչպես տեղեկացանք ապրիլի 2-ին կայանալիք նիստին, որ չկայացավ,գտնվում է ֆիզիոլոգիական արձակուրդում։հասկացանք, դատավորը գնաց մեծ արձակուրդ,բայց չէ՞ որ կան այլ դատավորներ՝նույն նստավայրում։

Ուրեմն 64 տարեկան կինը պետք է Վանաձորից ,,տընգըլ-տընգլ,,ուղեվորվի Ալավերդի՝2 ժամ ճանապարհ կտրելով,առողջությունն ու կյանքը վտանգելով,որ ե՞րբ մասնակցի, ե՞րբ ետ վերադառնա, ու՞մ հաշվին մնա Ալավերդիում։Մարդկայնության իսպառ բացակայություն՝դատարանի նախագահի կողմի՞ց, թե՞ ,,վերեվից,, չարամիտ դիտավորություն՝պայքարող քաղաքացու նկատմամբ։Ի դեպ, երեկ էլ պատահաբար տեղեկացանք,որ 3 անչափահաս երեխաներ ունեցող վանաձորաբնակ մի կնոջ նկատմամբ գումարի բռնագանձման գործ՝ ուղարկվել է Տաշիրի նստավայր։Սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է՝դատական համակարգում․պատասխանող կողմին զրկել իրեն պաշտպանելու իրավունքից, դժվարացնելով նրա մասնակցությունը դատական նիստին։Բա էլ ինչի՞ համար են ստեղծվել դատարաններ՝ըստ բնակության վայրերի։Ուրեմն այնքան ծանրաբեռնվա՞ծ է դատարանը, որ Վանաձորում այլ դատավոր չգտնվեց՝գործի քննությունը շարունակելու կամ նորից սկսելու․թեպետ՝եթե բեկանված գործ չէ,տրամաբանությունը հուշում է, որ այն պետք է շարունակվի, ոչ թե զրոյից սկսվի եվ եվս 17 ամիս քննվի,մանավանդ, որ դատական բոլոր նիստերին ներկայացրել եմ իմ դեմ ,,Վեոլիայի,, անհիմն լինելը հիմնավորող գրավոր փաստեր՝Առարկություններ, հայցադիմումի պատասխան,լրացուցիչ տեղեկություններ, միջնորդություն՝հայցային վաղեմության ժամկետ կիրառելու մասին,անդորրագրեր՝ընթացիկ մուծումներ կատարելու վերաբերյալ, տեղեկանք՝իրավապաշտպան կառույցից՝ջրի ապօրինի սակագնի դեմ դեռեվս 2017-18-ից բողոքելու մասին։

Հատկանշական է, որ հունվարի 4-ին դատարան եմ ներկայացրել Առարկություն՝որ ,,Վեոլիայի,, շահերի պաշտպան/այս գործով թվով երրորդը/Հ․Մելքոնյանի անունը չկա ,,Վեոլիայի,, կողմից լիազորված փաստաբանների ցուցակում․հետեվաբար՝նա իրավունք չուներ ,,Վեոլիայի,, կողմից ներգրավվեր՝որպես շահերի պաշտպան․առավել եվս՝Դիրքորոշում ներկայացներ բազմաթիվ վիճելի ու աբսուրդային,խճողված մտքերով/որոնց անդրադարձել եմ հունվարի 4-ի Առարկության մեջ/։Եվ ահա, հունվարի 9-ին պետք է նշանակված նիստը կայանար,բայց՝ինձ սկզբում հեռախոսով, ավելի ուշ էլ գրությամբ հայտնեցին, որ նիստը հետաձգվում է․․․դատավորի՝արտերկիր չորսօրյա գործուղման մեկնելու պատճառով, եվ հաջորդ նիստը նշանակվում է ապրիլի 2-ին։Մի՞թե 3 ամիս էր պահանջվում՝Առարկությանս ծանոթանալու համար։

Ի դեպ,  մեկ շաբաթ առաջ դիմում եմ ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, խնդրելով, որ գործի քննությունը շարունակվի Վանաձորի նստավայրում,բացատրել եմ այն հանգամանքները, որոնք թույլ չեն տալիս ինձ՝64 տարեկան թոշակառուին հասնել Ալավերդի/բնականաբար՝պատճառները տարիքային եվ ֆինանսատնտեսական են/, եվ ահա, ապրիլի 25-ին,այսօր՝ նամակ եմ ստանում ոչ թե դատարանի նախագահից,ում դիմել եմ նամակով, այլ․․․Ալավերդու նստավայրի դատավոր Բակուր Գրիգորյանից, որ ինձ բացատրում է, որ ինքը Լոռու մարզի դատավոր է, եվ գործը պետք է եվ դրա համար գործը պետք է քննվի Ալավերդում․․․․կատարյալ աբսուրդային ու զավեշտալի պատասխան՝այն էլ ի պաշտոնե չլիազորված անձի կողմից․կարող է՞ ես չգիտեի, որ Ալավերդին էլ է Լոռու մարզում, այ քեզ աբսուրդային գրություն․․․․

   Հարց՝ՀՀ վարչապետին,ԲԴԽ նախագահին,արդարադատության նախարարին․դատարանները կոչված են ծառայելու՞ քաղաքացիներին, արդարադատությանը, թե՞ ապօրինի, չհիմնավորվող ու բազմաթիվ անճշտություններով հայցերով տարիներ շարունակ խեղդելու շարքային քաղաքացիներին։Հիմա ու՞մ դիմենք, պարոն վարչապետ, եթե քո նշանակած ՄԻՊ-ը ի պաշտոնե չի զբաղվում դատարան մտած գործերով, դատարաններում էլ անտեր վիճակ է եվ կամ՝հասկանալով, որ գործ ունեն ընդդիմադիր լրագրողի հետ, դիտավորյալ են գործն այս կերպ ձգձում, որ հնարավորություն չունենամ անմիջական մասնակցություն ունենամ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


понедельник, 22 апреля 2024 г.

,,Մենավոր ընկուզենին,, տապալվեց

 Եվ այսպես, դատարանի որոշմամբ հատվեց Վանաձորի Բանյո փողոցի վրա գտնվող ,,մենավոր,, ընկուզենին,որի նախապատմությանն  անդրադարձել ենք օրերս՝սույն բլոգում՝,,Բա պտղատու ծառը կտրելու հրաման կտա՞ն,, հոդվածում։Նորաբնակ հարեվանը հնաբնակի կողմից 1989թվին ցանած, 35 տարի խնամած-պահպանած ընկուզենու դեմ գանգատ էր ներկայացրել դատարան՝,,պատասխանող,, ճանաչելով քաղաքապետարանին,ծառին էլ փաստորեն համարելով ,,մեղավոր,,՝աճելու եվ իր լուսամուտի արեվը փակելու համար։Իսկ ծառի 35 տարվա խնամակալն անգամ տեղյակ չէր, որ իր ծառի վերաբերյալ դատական գործ կա, ու ծառը ,,մեղավոր,, է ճանաչվել ոչ միայն աճելու-արեվ փակելու, այլեվ՝ազոտ տարածելու համար։Ու մինչ ծառը տերը/ավելի ճիշտ՝խնամակալուհին/, տեղեկանալով դատարանի որոշման մասին,օր-մեծություն դռնեդուռ ընկած փաստաբան էր փնտրում ու հասել էր մինչեւ հանրային պաշտպանի դուռը,ծառ կտրելու վճիռն ուժի մեջ մտավ ու ծառը տիրոջ աղի-արտասուքի պայմաններում արմատից կտրվեց։Լավ, արեվին խանգարում էր՝թող էտեին, ոչ թե՝հատեին արմատից;

,,Դե բերեք ինչքան պոպոքի ծառ կա՝կտրեք,որ պոպոքն էլ Թուրքիայից բերեն,,-հեգնում է այս ամենին տեղյակ մի լոռեցի։Փաստորեն, հանրային պաշտպանը, ում դիմել էր ծառի տերը՝որպես հանրային պաշտպանի գրասենյակի շահառու, կարող էր վճիռը կասեցնել, մինչեւ լիարժեք քննություն կատարվեր, կարող էր բողոքարկել վերին ատյաններ, բայց՝չարեց, իր վրա վերցնելով մեղքի կեսը։Հատկանշական է, որ չնայած դատարանը ծառը հատելու հրամանից բացի նաեւ տուգանել է քաղաքապետարանին՝ծառը ժամանակին չէտելու համար, բայց՝քաղաքապետարանը չի բողոքարկել վճիռը, մինչդեռ այդ դեպքում եվս կկանխվեր ծառահատումը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

среда, 17 апреля 2024 г.

Ազգային Ժողովի ,,Հայաստան,, խմբակցությանը

                                Դ Ի Մ Ո Ւ Մ

1992թվից ընդունված օրենքը՝կենսաթոշակների մասին, հանգեցրել է նրան,որ նհազարավոր թոշակառուներ զրկվել են ու առ այսօր զրկվում են լիարժեք թոշակի իրավունքից։Ըստ այդ օրենքի,կենսաթոշակի անցնելիս աշխատանքային գրքույկում առկա ստաժից բացի պահանջվում է նաեւ տեղեկանք՝գործատուից։Իսկ 30 տարվա ընթացքում տվյալ հիմնարկը կարող է լուծարված լինել, արխիվը՝ոչնչացված։Խնդիրն իր մեջ պարունակում է նաեւ կոռուպցիոն ռիսկեր, քանի որ չկա երաշխիք, որ Ազգային Արխիվը հարցումներին ի պատասխան բավարար պատասխան կտա՝ անշախախնդիր։Ընդ որում, արխիվին մասնավոր հարցումն էլ նախնական 1000դրամ արժեք ունի՝պետականորեն սահմանված,որը նույնպես երաշխիք չէ, թե պահանջվող տեղեկությունն արխիվում կլինի,կամ արդյո՞ք լինելու դեպքում Արխիվը ցանկություն կունենա այն տրամադրել։

    Առաջարկում եմ ընդունել օրենք՝1992թվի կենսաթոշակի օրենքը չեղարկելու մասին,որպեսզի աշխատանքային գրքույկում առկա ստաժը բավարար համարվի՝առանց հաշվապահական տեղեկանքի,եվ օրենքը հետադարձ ուժ ունենա։Այլապես ստացվում է,որ ,,մթի ու ցրտի,, տարիներին աշխատածները կրկնակի են տուժում, եվ ստիպված են դատարանների միջոցով փորձել վերականգնել իրենց ստաժը։Կարելի է զավեշտ համարել այն,որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրաժարվում է աշխատանքային գրքույկում առկա ստաժի պայմաններում տեղեկանք տալ, որ գրքույկի տերն 90-ականներին աշխատել է դատարանի գրասենյակում/պատճառաբանվում է, թե արխիվը չկա եվ հայտնի չէ, թե ուր է/,եվ, քանի որ  Ազգային Արխիվը լիարժեք տեղեկություն չի տրամադրում ստաժի վերաբերյալ, այլ՝հատվածային պատառիկներ՝մատյաններից,եվ ուրեմն քաղաքացին, որի թոշակը լիարժեք չի հաշվարկվել, պետք է դիմի դատարան՝բողոքելով դատարանից։Այս ու՞ր է հասնում աբսուրդը՝արդարադատության համակարգում։Համեմատության համար նշեմ, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանում կենսաթոշակի անցնելիս աշխատանքային գրքույկը բավարար է համարվում՝առանց տեղեկանքի։Ինչու՞ ամեն մի վատը բերվել է Հայաստան, եվ, ավելին, շարունակում է պահպանվել տասնամյակներով։

     Միաժամանակ առաջարկում եմ ընդունել օրենք՝90-ականներին աղետի գոտու տնակային պայմաններում աշխատած/փայտի ու ածուխի ծուխումուր  շնչած/ անձանց աշխատանքային ստաժը՝այդ տարիների,համարել վտանգավոր պայմաններում աշխատած՝դրանից բխող այն արտոնությունների կիրառմամբ,որոնք կիրառվում են սովետական տարիներին գործարաններում վտանգավոր արտադրամասերում աշխատածների թոշակավորման ժամանակ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

понедельник, 8 апреля 2024 г.

Բա պտղատու ծառը կտրելու հրաման կտա՞ն, այ դատավոր

 Էսքան չկամություն կլինի՞, որ մեր ազգի մեջ է․․․Էս պատերազմին 5 պակաս վիճակում,

Տավուշ-Լոռիներս խառնված իրար,նորաբնակ հարեվանը հնաբնակի այգու ծառին վայիս/ծառ, որ պոպոք է տալիս/, քաղաքապետարանին դատի է տալիս,ու դատարանը ծառ կտրելու հրաման է տալիս․բա պտղատու ծառը կտրելու հրաման կտա՞ն, ախր ծառ կտրելը մեղք է, ու դատարանն ընկել է այդ մեղքի տակ․ինչ է թե՝2014թվի օրենքով ծառը պետք է բնակելի շենքից 5 մետր հեռավորություն ունենա․2005-ի օրենքով 4 մետր է եղել․փաստորեն, 2014-ից հետո ծառն ,,ապօրինի,, է․․․․տեսնես էդ ո՞ր ,,խելացին,, է 2014-ին  էդ օրենքը գրել․․․դե ասա բախտներս բերեց, էլի․․․Հիմա ով՝որ ծառին աչքը կտրի՝դատի կտա ու կտրելու հրաման կտա,որովհետեվ քաղաքի շատ ծառեր՝բնակելի շենքերին շատ մոտ են․անգամ՝2-3 մետր հեռավորությամբ․օրինակ՝Տերյան 2 հասցեում, որտեղ նեղ մայթի վրա շատ մոտ է ծառը բնակելի շենքին այնքան, որ անձրեվներին ճյուղերի ողջ անձրեվաջրերը  դիմացի բնակարանի պատերը ծեփահան են արել, բայց՝արի տես, որ բնակիչը 2անգամ գրավոր դիմել է քաղաքապետարան, որ ծառի ճյուղերն ընդամենը էտեն․բայց՝կողքի ծառերի ճյուղերն էտել են՝այդ մեկը թողել։Հիմա խնդրեմ․մեկ այլ պարագայում ընկուզենի կտրելու որոշում է կայացնում՝արդեն դատարանը,առանց հարցի մեջ խորանալու,  բնակիչների կարծիքը լսելու։/Իբր՝ծառը խանգարում է նորաբնակ հարեվանի արեվի լույսի թափանցմանը/։Հիմա ընկուզենու խնամակալն ու խնամատարը/որի հավաստմամբ ընկուզենին ինքն է տնկել՝1989թվին/, լծվել է դատարանի որոշումը բողոքարկելու գործին՝սկսելով իրավապաշտպան կառույցներից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

Վանաձորցու թոշակն Ապարանում են նշանակում, ջրի գործի դատն ուղարկում Ալավերդի

 Անցած տարի կենսաթոշակիս նշանակման գործը սոցապ նախարարն ուղարկել էր Արագածոտնի մարզ՝գյուղ Ամասիա/ՄՍԾ 6-րդ վարչություն կոչվող/,իբր՝կոռուպցիոն երեվույթներից խուսափելու նպատակով/,հիմա իմ դեմ ,,Վեոլիայի,, հայցով չարչրկված քաղաքացիական գործն էլ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 17 ամիս քննության առնվելուց,դատական մի քանի նիստերով անցնելուց եվ ավարտական փուլին հասնելուց հետո․․․․ուղարկվել է Ալավերդի․նոր հիմունքներով, զրոյից սկսելու։Այսինքն ինչ, 64 տարեկան թոշակառու կինը եվս 17 ամիս էլ պետք է Ալավերդի գնա -գա՞․․․Ու՞մ հաշվին, ի՞նչ միջոցներով։Ուրեմն եթե գործը քննող դատավորը գնացել է ֆիզիոլոգիական արձակուրդ, ուրիշ դատավոր չկա՞ր Վանաձորում, որ գործն ուղարկվում է Ալավերդի։Թե՞ հատուկ են արել,որ հնարավորություն չունենամ նիստերին մասնակցել՝հեռավորության պատճառով։Որովհետեվ բոլոր նիստերին՝Վանաձորում, մասնակցել եմ ,,Վեոլիայի,, հայցի՝ինձնից 243հազար դրամ բռնագանձելու անհիմն լինելը հիմնավորող գրավոր փաստարկներով/առարկություններ, հայցադիմումի պատասխան,լրացուցիչ տեղեկություններ,հայտարարություն՝ՄԻՊ-ին ուղղված,տեղեկանք՝իրավապաշտպան կառույցից՝,,Վեոլիայի,, ապօրինի սակագինը բողոքարկելու մասին, անդորրագրեր՝ընթացիկ մուծումների մասին/։Իսկ հունվարի 4-ի 4 էջանոց առարկության մեջ մատնանշել եմ, որ իմ գործով ,,Վեոլիայի,, փաստաբան Հ․Մելքոնյանի անունը չկա ,,Վեոլիայի,, կողմից լիազորված փաստաբանների ցանկում․հետեվաբար, նա իրավունք չուներ հանդես գալ որպես ,,Վեոլիայի,, ներկայացուցիչ եվ ,,Դիրքորոշում,, ներկայացներ․առավել եվս՝իմ գործի հետ կապ չունեցող ինչ-որ այլ գործից մեջբերումներ աներ․ուղղակի աբսուրդ էր այդ Դիրքորոշումը,որն ընթերցելով զարմացա,թե ի՞նչ կապ ունեմ ես ,,Հաճն-ջրի,, կամ Վճռաբեկ դատարանի հետ/երբ որ իմ գործը քննության է առնվում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում/։Երեվի խառնել էր պարոն փաստաբանը ,,Հաճն-ջուրն,, ու նրա թղթերը՝իմ գործի թղթերի հետ։Կարծում եմ, այդ փնթի կազմված Դիրքորոշումը ենթակա էր դատարանի կողմից մերժման այն բանից հետո,երբ ես հունվարի 4-ին այդ մասին գրել էի դատարան ներկայացրած Առարկության մեջ/հունվարի 9-ի նիստին ընդառաջ/,մինչդեռ հունվարի 9-ին դատը չկայանալու մասին ինձ զանգեցին դատարանից ու ասին, որ այն հետաձգվում է/․ինչպես տեղեկացրին նաեւ գրավոր՝,,դատավորի՝արտերկիր 4 օր գործուղման լինելու պատճառով,,։Հունվարի 9-ի դատական նիստը հետաձգվելու մասին դատարանի որոշման մեջ նաեւ ասվում էր, որ հաջորդ նիստը կկայանա ապրիլի 2-ին։Ստացվում է, որ 4 օր գործուղման պատճառով դատը  հետաձգվում է 4 ամսո՞վ։Ընդհանրապես 2022թ․դեկտեմբերից սկսված այս գործն ընթանում էր յուրաքանչյուր նիստից հետո՝2-3 ամիս ընդմիջումով։Ահա եվ անցավ 17 ամիս, եվ ուղարկվեց․․․Ալավերդու դատարան։Սա ի՞նչ է, եթե ոչ՝դիտավորություն իշխանություններին քննադատող ընդդիմադիր լրագրողի նկատմամբ։Ենթադրվում է, թե գործը հատուկ միտումով կամ ,,վերեվից,, ուղղորդմամբ ձգձգվել է՝այն հույսով, որ պատասխանողի նյարդերն ի վերջո չեն դիմանա՝դրանից բխող ծանր հետեվանքներով․այդ թվում՝կյանքի համար վտանգավորություն ներկայացնող․չկա մարդ՝չկա պրոբլեմ։Ի դեպ, ,,Վեոլիայի,, հայցը ենթակա էր մերժման հենց առաջին դատական նիստի ժամանակ,երբ դատավորը, հայցն ընթերցելիս ու իմ նկատառումները լսելիս՝ զարմանքով պարզեց, որ հայցում չի նշված,որ պատասխանողն անջրաչափ է․մինչդեռ հայցում առկա ,,պարտքնն աճեցրել են անջրաչափների համար սահմանված նոր, բարձր սակագնով/2016-ին ապօրինաբար հաստատված՝ՀԾԿՀ-ի կողմից/։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

вторник, 2 апреля 2024 г.

Դատավորը գնաց դեկրետ․մեզ, ձեզ մեծ ավետիս

 Այսօր, սույն թվի ապրիլի 2-ին նշանակված նիստը՝հունվարի 11-ից հետաձգված, ,,Վեոլիայի,  կողմից իմ դեմ քաղհայցով՝գումարի բռնագանձման պահանջով/որի անհիմն լինելուն պարբերաբար անդրադարձել եմ 2022թվի դեկտեմբերից սկսած դատաքննության բոլոր նիստերին՝գրավոր ու հիմնավոր փաստարկներով, առարկություններով, հայցադիմումի պատասխանով/։Սակայն դատական նիստից 5 րոպե առաջ պարզվեց, որ մուտքը՝դեպի դահլիճ, արգելված է։,,Պրախոդ չկա,,-պարզաբանվեց պահակակետում։,,Բայց 5 րոպե հետո իմ դատական նիստն է,,-դիտարկմանս ի պատասխան՝ խորհուրդ տվեցին զանգել դատավորի աշխատակազմին՝ներքին հեռախոսով։Մեր հեռախոսազանգին ի պատասխան տեղեկացրին, որ նիստը չի կայանա, որովհետեվ դատավորը գտնվում է ֆիզարձակուրդի մեջ, իսկ գործը կհանձնվի այլ դատավորի, եվ այդ առթիվ ծանուցում կստանանք;,,Գործը շարունակվելու է՞, թե՞ սկզբից է լսվելու,,-հարցիս պարզաբանվեց, որ․․․սկզբից է լսվելու․․․

․․․Ահա՜․․․․,,նու ի պրիեխալի,,․ահա եվ ձեզ արդարադատություն․այսինքն՝նույն առվով մի անգամ էլ պետք է անցնենք,նույն էտապներով, թերեվս մի 7-8 դատական նիստերով՝մի քանի ամիս ընդմիջումներով ու թերեվս՝էլի մեկուկես տարի տեվողությամբ/իսկ եթե գործի քննությունը հանձնարարվի երիտասարդ կին-դատավորի, ու նա էլ ֆիզարձակուրդ գնա՝կրկին ընդմիջվի ու կրկին նոր հիմունքներով լսվի․․․․/եթե հաշվի առնենք, որ գործի քննությունն սկսվել է 1տարի 5  ամիս առաջ եվ ընդհատվել, փաստորեն, ,,իրավիճակի փոփոխության,, պատճառով․․․․/

  Չգիտես խնդաս, թե լաս․․․էդքան կապրե՞մ․․․․պարտավոր եմ ապրեմ․հանուն հայրենի դատական համակարգի,որտեղ 5 տարվա աշխատանքային ստաժ ունեմ,  10 տարվա ատենակալական -հասարակական աշխատանքի․․․

․․․Եվ, այդուհանդերձ, մեր գործը մինչ օրս քննած դատավորին մաղթենք բարի ազատում եվ առողջ բալիկ։Մեզ էլ՝Աստված ուժ եվ համբերություն տա՝դիմակայելու  ,,Վեոլիայի,, ու ՀԾԿՀ նախկին ու ներկա նախագահների ձեռամբ հաստատած ջրի վարձի ապօրինի սակագնով գլխներիս սարքած ,,պարտքին,,ու դրա բերած հետեվանքներին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

пятница, 22 марта 2024 г.

Իրավունքների սահմանափակում՝ապօրինի

 Ամիսներ առաջ արգելափակվեց էլեկտրոնային փոստս՝մայլ-ռու համակարգում․հայտնի չէ, թե ինչու․հարցումներիս ի պատասխան՝ռոբոտը մի շարք վարժություններ էր հրամցնում,հետո էլ ասում ՝փորձեք նորից։Երեկվանից էլ ֆեյսբուքում հաղորդագրություններիս ծանոթանալու ժամկետներն են սահմանափակված․առանց որեվէ զգուշացման։Մի ժամանակ՝նախկին իշխանությունների օրոք, գոնե գրվում էր, որ ,,ձեր էջի գործառույթները կսահմանափակվեն՝այսքան օրով,,․ հիմա՝սուսուփուս արգելափակում են։Երեկվանից էլ արգելափակվեցին Գուգլ համակարգում իմ 10-12 տարվա էլեկտրոնային փոստերից երկուսը։Այդ մասին, ի դեպ, ահազանգեցի Թվիթեր/իքս/ ցանցի իմ միկրոբլոգում, որն առայժմ մեծահոգաբար ,,բաց,, է տիրոջ/այսինքն՝իմ/ համար․թեպետ՝մուտք գործելու խաղի կանոններն էլ են այստեղ սուսուփուս փոխվել՝մեկ տարի առաջ,երբ Թվիթերի տերը փոխվեց։

Մարդու իրավունքներն ու ազատությունները չեն կարող սահմանափակվել այլ կերպ՝քան դատարանի որոշմամբ․այս դեպքում առկա է իրավունքների կոպիտ խախտում։Ո՞վ է այս ամենի պատասխանատուն, եթե ես իմ էլեկտրոնային փոստերը գրանցել եմ հայաստանյան տիրույթում։Հատկանշական է, որ ամեն անգամ, երբ ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգողը հանրությանն զգուշացնում է ինչ-որ կիբեր-հանցագործությունների եվ դրանցից զգուշանալու ձեվերի մասին, դրան հաջորդում է էլեկտրոնային նամակագրության խախտում, համացանցային գործունեության խանգարում․․․․Միգուցե՝հենց դիտմամբ հայտարարում են հնարավոր հարձակումների մասին, որ հետո ում էլեկտրոնային կապն ուզենան՝խանգարեն ու մեղքը գցեն կիբեր հանցագործների վրա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր-ազատ լրագրող-հրապարակախոս