четверг, 18 января 2024 г.

2016թվի մի ապօրինությունը մարսվեց, 2022-ին երկրորդին անցան։

 Այսօր պետք է շարունակվեր 2022թ․դեկտեմբերից ,,Վեոլիա-ջրի,, հայցով իմ դեմ սկսված դատական նիստը,սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից զանգեցին եվ հայտնեցին, որ նիստը հետաձգվում է՝դատավորի գործուղման մեկնելու պատճառով,եվ այդ առթիվ որոշում է ուղարկվել ինձ։

․․․․․Հիշեցնեմ, որ ,,Վեոլիա-ջուրն,, իմ վրա ,,պարտք,, է աճեցնում՝2016թվից ապօրինի հաստատած 5400դրամ ամսական սակագնով,որն էլ 2022թվի․ՀԾԿՀ-ի նոր որոշմամբ դարձել է 6014դրամ/այսինքն՝մի ապօրինությունը՝2016թվի, մարսել են, եվ անցել երկրորդին՝2022թվին/։Հիշեցնենք, որ ,,Վեոլիան,, եվ նախկին ու ներկա ՀԾԿՀ-ն թույլ են տվել ապօրինություն ՝ջրի խողովակի ծավալը նախկին 12 խորանարդ մետրից դարձնելով 30 խորանարդ մետր, ու այդ պայմաններում անջրաչափների համար ամեն ամիս առասպելական վարձ են ,,նկարում,,․2017-ից՝5400,այնուհետ՝6014դրամ։Ու այդ սակագնով արդեն 6 տարի շարունակ՝,,պարտք,, են նստեցնում անգամ՝պարբերական մուծումներ կատարող քաղաքացիների նկատմամբ։Սա ՀՀ քաղաքացու,առավել եվս՝աղետի գոտու բնակչի/որի շենքային ու բնակարանային պայմանները թույլ չեն տալիս ռիսկի դիմել եվ ջրաչափ տեղադրել, քանի որ դրա համար անհրաժեշտ է մեծածավալ շինարարական փոփոխություններ,կապիտալ վերանորոգում/ամենաիսկական թալան է։

,,Պարտքը,, որ պահանջում է ինձնից ,,Վեոլիան,,՝ 2022-ի դրությամբ եղել է 248հազար դրամ,որն էլ պահանջում է բռնագանձել,եվ, բացի այդ՝նաեւ ավելի քան 30հազար դրամ՝որպես իմ դեմ գործ կարած փաստաբանի ,,խելամիտ վարձատրության,, փոխհատուցում։Սա ամենաիսկական ցինիզմ է․․․Այս երկրում 28 տարի անարդարության դեմ լրագրողական գրչով պայքարած մարդը, քաղաքացիական ակտիվիստը՝տարբեր հ/կ-ների կողմից շնորհակալագրերի արժանացած/այդ թվում՝կոռուպխցիայի դեմ պայքարի համար/,հիմա դատարանում հանդես է գալիս․․․որպես ,,պատասխանող,,/դե եկ, վարդապետ ու մի խենթանա/։,,Հեղափոխություն, ու՞ր ես,․․Եվ այս պայմաններում դեռ մարդիկ կան, որ ինձ հակադարձում են, թե ինչո՞վ է Նիկոլը նախորդների վատ շարունակություն․հենց առաջին հերթին սրանով։ՀԾԿՀ-ի 2016թվի որոշման դեմ 2018-ին՝Նիկոլի օրոք, քրեական գործ հարուցվեց, բայց երեվի այնքան վատ էր կարվել, որ հնարավորություն տրվեց այն ,,ջրվի-գնա,,։2017-ին էլ էր իմ դեմ ,,Վեոլիան,, հայց ներկայացրել, 2021-ին էլ։2017-ի հայցը դատարանը 2018-ին մերժեց՝իրավական հիմնավորումներով/նաեւ՝իմ ներկայացրած փաստերի հիման վրա,այն ժամանակ 31հազար դրամ էր պահանջը,ու այդ գումարը ,,Վեոլիան, ստիպված էր հաշվից հանել, հիմա, 3 տարի շարունակ նոր ,,պարտք,, աճեցնելով/որովհետեվ այդ չարաբաստիկ սակագինը չի փոխվել/, ,,Վեոլիան,, իմ դեմ ավելի մեծ ,,պարտք,, է ներկայացրել՝248հազար դրամ, որն էլ վիճահարույց է նաեվ այն պատճառով, որ չի համապատասխանում 2021-ին Լոռու տեղամասի պետի կողմից ինձ ուղարկած գրության հետ։

Հունվարի 3-ին դատարանին եմ ներկայացրել 5 էջանոց Առարկություն՝այս գործով ,,Վեոլիայի,, կողմից որպես փաստաբան ներգրավված Հովհաննես Մելքոնյանի անվամբ գրված ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ դեմ/ընդ որում՝Մելքոնյանի անունը չկա ,,Վեոլիայի,, կողմից դեռեվս 2022-ին դատարանին ներկայացրած լիազորագրում նշված փաստաբանների ցանկում, այլ միայն՝արտոնագրի պատճեն։ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ չունի նաեւ ամսաթիվ/ի տարբերություն նախորդ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ՝այլ փաստաբանների կողմից ներկայացված/։

․․․Այլ մանրամասներ՝առաջիկայում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր