вторник, 15 декабря 2020 г.

Կապիտուլյացիա

 Մի ,,կապիտուլյացիոն ակտ,, էլ ես եմ էսօր ստորագրել․բայց իմը ոչ թե եռակողմ էր, այլ՝երկկողմանի։Այն բանից հետո, երբ երեկ Վանաձորի քաղաքապետարանից տեղեկացրին հեռախոսով, որ քաղաքապետի գրությամբ մերժվել է իմ նամակը/ավելի ճիշտ՝բաց նամակը, գրությամբ առձեռն հանձնված քաղաքապետարանին՝Քնարիկ Պապիկյանի 30 տարվա ժամկետանց տնակը որպես իրավապաշտպան կառույց դարձնելու վերաբերյալ/,ուստի պետք է տնակի բանակին հանձնեմ։Եվ, քանի որ ես այդ պատասխան-նամակը չէի ստացել, այսօր սույն թվի դեկտեմբերի 15-ին այցելելով քաղաքապետարան, անձամբ ստացա գրությունը՝քաղաքապետարանից։Նոյեմբեր-ի  13-ի գրությամբ քաղաքապետը տեղեկացնում է․

,,Ի պատասխան Ձեր 22․10․2020թ․ դիմումի․

ՀՀ վարչապետի 25․07․2019թ․-ի թիվ 1000-Ա որոշման համաձայն մշակված՝աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների տվյալների ամփոփման մեթոդաբանության վերաբերյալ դիրքորոշման համաձայն, համայնքների ղեկավարներին հանձնարարվել է նպատակային չօգտագործվող տնակները եւ ժամանակավոր կացարանները ապամոնտաժել, ազատել տարածքները եւ բարեկարգել։

Հաշվի առնելով, որ Զորյան փողոցի թիվ 2-5-7 հասցեի համայնքային ենթակայության տնակի վարձակալը անժառանգ թոշակառու Քնարիկ Պապիկյանը մահացել է եւ տնակում բնակվող այլ անձինք չկան, նշված տնակը գործող կարգի համաձայն ենթակա է ապամոնտաժման,,։

․․․Ըստ այդմ, իմ նախաձեռնությամբ, ընդունման-հանձնման  գրությամբ Պապիկյանի տնակի բանալին եւ տնակի ներսում առկա 11անուն գույքը/կահ-կարասին/ հանձնեցի քաղաքապետարանի ներկայացուցչին։Կարճ ասած՝տնակը ենթարկվեց ,,անվերապահ կապիտուլյացիայի,,։Դե քանի որ իրավապաշտպան կառույց հիմնելու մեր քաղաքացիական նախաձեռնությունը մերժվեց, ուստի մեր իրավապաշտպան-հասարակական գործունեությունը կշարունակենք այնպես, ինչպես մինչ օրս։

․․․Մինչեւ հիմա որ տարածք չենք ունեցել՝լրագրողական անկախ գործունեություն չենք ծավալե՞լ։Բարին ընդ մեզ, Աստված մեզ օգնական։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, իրավապաշտպան ազատ լրագրող

четверг, 12 ноября 2020 г.

Արձագանք՝օմբուդսմենի գրասենյակից

 Նույնիսկ երկրի պատերազմական իրավիճակում ՄԻՊ գրասենյակը քաղաքացիների  իրավասոցիալական խնդիրներն է ուշադրության կենտրոնում պահում, նամակներին արձագանքում:Երեկ, այն ժամանակ, երբ ողջ առաջադեմ հանրությունն աչքուականջ դառած հետեվում էր մայրաքաղաքում տեղի ունեցող բուռն իրադարձություններին, կապված Արցախի հողերը հանձնելու աղմկահարույց որոշման հետ, հեռախոսազանգ ստացանք ՄԻՊ գրասենյակից՝մեր գրած Բաց նամակի առնչությամբ/որի մասին արդեն մոռացել էինք.էն երբ էր հա՜.../:Չնայած նամակը հասցեագրել էինք եւս 3կառույցների, սակայն առայժմ միայն ՄԻՊ-ից արձագանքեցին:

Ի դեպ, հոկտեմբերի 14-ին էլ ՄԻՊ-ը վարույթ է ընդունել՝ մեր լրագրողական աջակցության արդյունքում Լիլի Լամբարյանի բողոքի առթիվ/կապված իր տանը կպած ապօրինի գործունեություն ծավալող ավտոտնակի հետ.մեքենաների վերանորոգման կետ՝գազով աշխատող/:Դրա արդյունքում էլ Լամբարյանին այցելել են Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնից՝տեղում իրավիճակն ուսւմնասիրելու:Լամբարյանին իրավիճակային լուծում է առաջարկվել՝առայժմ ոչ ձեռնտու տարբերակով, որն այժմ քննարկման փուլում է:,,Ձեռի հետ,, էլ հետաքրքրվել են, թե ,,էդ գրող բլոգերն էդ ո՞վ է,,.այն դեպքում, երբ որ մենք մեր անուն-ազգանունը նշել էինք հոդվածում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

суббота, 31 октября 2020 г.

Բանկի սպասասրահում դրված բազմոցի իմաստը ո՞րն է, եթե քաղաքացիները պետք է դրսում սպասեն

 Մտնում ես բանկ, կտրոն վերցնելու եւ կոմունալ վճարելու համար հերթի սպասելու, կտրոնը տալիս են քեզ ու կրկին դուրս հրավիրում.դրսում սպասելու:Եթե դռան մոտ եք կանգնած, կարող եք գլուխներդ դռան  ապակուն մոտեցնել ու էկրանին հետեվել, իմանալու, թե  ձեր հերթն ինչքան է մոտ կամ ինչքան՝հեռու:Ընդ որում,ներսում բազմոց է դրված՝քաղաքացիների համար, բազմոցին էլ մարդ չկա նստած, բայց՝քաղաքացիներին դրսում են սպասեցնում.չգիտես ինչու:

Այդ իրավիճակում մի հաղթանդամ երիտասարդ՝գլխարկը գլխին, եկավ-մտավ բանկ, պահակի հետ խոսեց ու պինդ տեղավորվեց բազմոցին, մինչ կանայք դրսում միջանցիկ քամու տակ սպասում էին իրենց հերթին. իրավունք չունենալով անգամ ներսում սպասել:,,Իսկ մենք չենք կարո՞ղ ներս մտնել,,-հարցիս պահակը բացասական պատասխան տվեց:Բայց երբ տեսավ, որ դրսում արդեն դժգոհության ալիք է բարձրանում՝խտրականության հետ կապված, սկսեց բացատրել.,,Տիկին ջան, ինքն իմ ընկերն ա, մոտն էլ մեծ գումար կա, դրսում կանգնելը վտանգավոր է,,:,,Իսկ դրսում քամու տակ կանգնելը վտանգավոր չի՞, էդպես եք անում, որ հիվանդությունների թիվն աճում է,,-իմ այս դիտողությանը երիտասարդ պահակն անմիջապես հակահարձակման անցավ՝իրեն վարչապետի տեղ դրած.,,Այ որ ժամանակին դիմակ կապեիք, էս վիճակը չէր լինի,,:Բա չասե՞ս՝տղա ջան, նախ ՝ես քեզ հետ խոսելիս դիմակով եմ, երկրորդ՝էդ ինչից որոշեցի՞ր, որ դիմակ չեմ կապում առհասարակ, դու իմ ընտանեկան բժիշկն ե՞ս:Բայց՝դա արդեն մտքում ասի՝որպես նախապատրաստելիք հոդվածի միտք, քանի որ արդեն իմաստ չկար ,,ջուր ծեծելու,,:Կամ ի՞նչ կապ ունի դիմակը՝գլխին փչող քամու հետ.այ եթե ասեր՝գիտեք, մյուս անգամ գալիս գլխարկ դրեք՝ավելի տրամաբանական կլիներ:

Բանկի անունը չենք նշում, որովհետեւ հարցին իրավական տեսք տալու ցանկություն չունենք, այլ՝խնդրի վրա ուշադրություն հրավիրելու:Եթե հերթն այնքան մեծ լիներ, որ սպասասրահի բազմոցին նստելու տեղ չլիներ, դրսում կանգնեցնելը արդարացված կլիներ, բայց բազմոցը թափուր, դու հաղթանդամ երիտասարդին՝գլխարկը գլխին, հրավիրում ես ներսում հարմար տեղավորվելու/մի հատ էլ հպարտորեն խոստովանում, որ քո ընկերն է/, կանանց էլ գերիների նման բանկի պատի տակ շարում, դա ինչի՞ նման է:Մայթերին սպասեցնելը վտանգավոր է նաեւ այն առումով, որ խանգարում է մայթային երթեվեկությանը, ու մարդիկ իրենցից անկախ կարող են հայտնվել ավտոճանապարհին:Բարեբախտաբար, բանկեր կան, որ քաղաքացիներին դրսում չեն սպասեցնում այլ՝ ներսում, հարմարավետ պայմաններում, ու մարդիկ էլ այնքան հասկացողություն ունեն, որ միմյանցից պատկառելի հեռավորություն են պահում՝նկատի ունենալով երկրում առկա համաճարակային վիճակը: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


четверг, 22 октября 2020 г.

Ու էս պատերազմական նեղ վիճակում

 Ու էս պատերազմական նեղ վիճակում Վանաձորի քաղաքապետարանը ,,վիզ դրած,, պահանջում է, որ այս տարվա մայիսի 26-ին մահկանացուն կնքած միայնակ, անժառանգ թոշակառու Քնարիկ Պապիկյանի խարխուլ, ժանգոտած եւ վաղուց ժամկետանց տնակի բանալին/որ նրա մահից հետո գտնվում է ինձ մոտ՝ամենայն բարոյական ու մարդկային իրավունքով եվ Պապիկյանի պատգամով/հանձնեմ քաղաքապետարան։Բայց այդպես էլ չեն պատասխանում իմ նամակին, որ բաց տեսքով զետեղել եմ համացանցում եւ ուղարկել նաեւ Վանաձորի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին/նաեւ՝Լոռու մարզպետին, Վանաձորի համայնքի ավագանուն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին/․ընդ որում՝վերջինիս նաեւ էլեկտրոնային նամակով եմ ուղարկել, ոչ միայն ֆեյսբուքյան էջին, բայց՝դեռեւս ձայն բարբառո են բոլորին ուղարկված նամակներն էլ/։ Չեն պատասխանում, թե ի՞նչ իրավական հիմքեր կան, որ ես Պապիկյանի տնակը, որ նա ստացել է սովետական տարիների մայրամուտին, իր ներսի գույքով պետք է հանձնեմ 2016թ, ձեվավորված Վանաձորի ներկա քաղաքապետարանին։Քաղաքապետարանի պաշտոնյան մեզ հետ զրույցում ասում է, որ քաղաքապետը ,,կուզի կպատասխանի, կուզի՝չի պատասխանի,, ֆեյսբուքով ուղարկած նամակին, ու պետք է նամակը կամ փոստով ուղարկեմ, կամ՝հանձնեմ քաղաքապետարանի ընդհանուր գրասենյակ։Ըստ այդմ, այսօր նամակը առձեռն հանձնեցինք քաղաքապետարանի ընդհանուր բաժին։Միաժամանակ այցելեցինք Վանաձորի ավագանու սենյակ՝որպեսզի նամակի մի օրինակն էլ նրան հանձնենք առձեռն․դե եթե համացանցին չեն պատասխանում, ուրեմն պետք է անձամբ հանձնենք։Պարզվեց, սենյակն այժմ զբաղվում է միայն պատերազմական իրավիճակին առնչվող հարցերով, եւ Արցախ ուղարկվող գույքի հավաքագրում են իրականացնում։Համաձայն ենք, այս իրավիճակում ուրիշ հարցերով չեն զբաղվում,մանավանդ, որ ավագանին վարձատրվող կառույց չէ, բայց քանիցս էլ նամակ ենք ուղարկել համացանցով, թե ինչ հիմքով է աղբի վարձի պարտքերի վրա տոկոսներ դրվում, բայց՝ձայն բարբառո ․ոչ ավագանին է արձագանքում, ոչ՝ավագանուց արդեն պատգամավոր դարձած անձը։Այստեղ են ասել՝,,ահի տարին ինչ էին, թե մահի տարին ինչ լինեն,,/։Ի դեպ, հիշեցնենք, որ Պապիկյանի մահից հետո տնակի ներսի գույքի մի մասը տնօրինվել է նրանց կողմից, ովքեր այն տնօրինելու բարոյական իրավունք ունեն․այն է՝Պապիկյանի հարազատների ու մտերիմների կողմից։Իսկ մնացած մասը՝հագուստեղեն, պարբերաբար հանձնել եվ հանձնում եմ եկեղեցուն, ինչպես նաեւ՝արցախահայության համար հավաքվող հագուստեղենի եւ չոր սննդի կետին։Հարկ եմ համարում նաեւ տեղեկացնել, որ եկեղեցուց տեղեկանալով, որ հանրակացարանում բնակվող մի կին՝կարիք ունի ներքնակ-վերմակի, վերջինիս փոխանցել եմ, որ Պապիկյանի տնակում կա համապատասպան գույք, եւ կարող է գալ-վերցնել։Մեր հետ զրույցում այդ կինը նաեւ նշեց, որ իր հետ բնակվող այլ կարիքավոր եւս կա, եւ նա էլ որոշակի գույքի կարիք ունի/որ կա Պապիկյանի տնակում/, եւ մտադիր են գալ եւ վերցնել դրանք,բայց, թերեւս, մեքենայի բացակայության պատճառով, վերջիններս չեն կարողանում գալ եւ տնօրինել դրանք։Երբ այդ մասին տեղեկացրի քաղաքապետարանի անունից մեզ հետ զրույց վարող պաշտոնյային, ասաց՝դա արդեն մեր խնդիրը չէ․այսինքն՝մեքենայի խնդիրը։

․․․Քաղաքապետին ուղարկված բաց նամակում նաեւ նշել էի, որ մտադիր եմ Պապիկյանի տնակում/որ բնակվելու համար ընդհանրապես պիտանի չէ, զրկված է սանհանգույցից/, առնվազն ժամանակավոր աշխատանքային տարածք ստեղծել՝մի քանի ակտիվ կանանց հետ, որովհետեւ իմ անկախ լրագրողական-իրավապաշտպան գործունեության համար տարածք չունեմ։25 տարվա լրագրող եմ,9 տարվա բլոգեր՝իրավապաշտպան ուղղվածությամբ, ես իրավունք չունե՞մ իրավապաշտպան գործունեություն կազմակերպեմ՝գոնե ժամկետանց տնակում, որ ,,վիզ դրած,, ուզում է անհայտ նպատակների ծառայեցնել քաղաքապետարանն՝առանց հիմնավորման, առանց իրավական փաստաթղթերի վկայակոչման։Թե՞ պետք է անպայման ինչ-որ մեկի ,,թրի տակով,, անցնենք, որ ,,արեւի տակ,, տեղ ունենանք։Առանց այդ էլ պետական կամ դրամաշնորհային աջակցություն չեմ ստանում՝իմ քաղաքացիական լրագրության համար, որ նաեւ Ազգային Ժողովի մեղավորությունն է, քանի որ չի փորձում այս դաշտը կարգավորել՝համապատասխան օրենքներով, թեպետ՝քանիցս համացանցային նամակներով դիմել ե։ Ինքս թոշակառու չեմ, աշխատող չեմ, պետական աշխատանքս էլ՝մանկավարժական համալսարանում, կորցրել եմ՝1998թ․ չարաբաստիկ իշխանափոխությունից հետո՝քաղաքական հալածանքների պատճառով, որ նաեւ արձանագրվել է բազում իրավապաշտպան կառույցների կողմից ուղարկված իմ բազմաթիվ նամակներում․․․․2016թ․ Վանաձորի քաղաքապետը վիճահարույց արդյունքներով դարձավ քաղաքապետ, ու անմիջապես գնաց Ամերիկա՝երեվի թե ,,փորձի փոխանակման,,․բա այդ ե՞ն սովորեցրել Ամերիկայում, այդ կերպ ե՞ն վարվում քաղաքացիների եւ, առավել եվս՝քաղաքացիական լրագրողների հետ․դե պատկերացրեք՝շարքային քաղաքացիների հետ ինչ կերպ կվարվեն։Բա չասե՞ս՝գոնե այս օրերին մի քիչ մարդ եղեք ու մարդկային եղեք․էդ ժանգոտ տնակի հույսին ե՞ք մնացել, քաղաքը լիքը անտեր շենք-շինություններ են, վագոն-տնակներն էլ հետը,թե՞ հատուկ հոբբի  է՝միայնակ-անժառանգների տնակները կամ դրանց բանալիները հավաքել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, իրավապաշտպան լրագրող-բլոգեր,22․10․2020թ․

вторник, 13 октября 2020 г.

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին,Վանաձորի համայնքի ավագանուն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

                                    ԲԱՑ ՆԱՄԱԿ 

Այսօր իմացա, որ Վանաձորի քաղաքապետը համացանցային նամակներին՝իրեն ուղղված, չի պատասխանում, եւ որպեսզի պատասխանի, պետք է նրան անձամբ նամակ ուղարկել՝փոստով կամ քաղաքապետարանի միջոցով։Ամեն դեպքում, կարծում եմ, հասարակական նշանակություն ունեցող հարցերը պետք է նաեւ բարձրաձայնվեն համացանցով․անկախ՝քաղաքապետին նամակ ուղարկել-չուղարկելուց։Ըստ այդմ, ցանկանում եմ տեղեկանալ/ինչպես արդեն մեկ անգամ անդրադարձել եմ քաղաքապետին ու մարզպետին ուղղված նախորդ բաց նամակում՝մասնակիորեն/, ի՞նչ կարգով է տնօրինվում միայնակ, անժառանգ թոշակառուներին պատկանող տնակների ճակատագիրը՝նրանց մահից հետո, եթե չեն սեփականաշնորհել տնակը/որովհետեւ նման իրավունք չունեն/, կտակ էլ չեն գրել։Տվյալ դեպքում, այս տարվա մայիսի 26-ին մահկանացուն կնքած միայնակ, անժառանգ թոշակառու Քնարիկ Պապիկյանին պատկանող տնակը, որ նա ստացել է սովետական տարիների մայրամուտին՝88-ի երկրաշարժից հետո անօթեվան դառնալու պատճառով, թերեւս 1989թվին․ապացույցները՝Պապիկյանի փաստաթղթերում կան/, հիմա ու՞մ հաշվեկշռում է, արդյո՞ք այն փոխանցվել է քաղաքապետարանի հաշվեկշիռ, կա՞ արդյոք որոշում՝այդ մասին։Իմ տեղեկություններով՝ավագանին նման որոշում չի կայացրել/եթե դա ավագանու իրավասությունն է, եւ ոչ թե՝քաղաքապետի/։Հարցն ինձ համար այնքանով է հետաքրքրություն ներկայացնում, որ 2 տարի շարունակ ինքս զբաղվել եմ Քնարիկ Պապիկյանի խնդիրներով՝նրա անձնական խնդրանքով, լուսաբանել այդ խնդիրները՝համացանցով, հարկ եղած դեպքում նրա անունից նամակագրություն վարել՝ըստ պատկանելույն, պաշտոնատար մարմիններին/առանց դրամաշնորհային կամ պետական ֆինանսական աջակցության, որովհետեւ իմ անկախ լրագրողական կամ հասարակական գործունեությունը որեւէ աղբյուրից, կառույցից կամ հիմնադրամից չի ֆինանսավորվում, թեպետ այդ առթիվ քանիցս հայտարարություններ եմ զետեղել․ավելի հաճախ շարժվել եմ խղճի ձայնով եւ լրագրողական առաքելության գիտակցումով, որն ինձ համար պակաս կարեվոր չէ, եթե ոչ ՝առաջին տեղում/։

Նկատի ունենալով, որ քաղաքի իրավապաշտպան կառույցները պատշաճ չեն զբաղվում քաղաքի հեռավոր թաղամասերի խնդիրներով/լավագույն դեպքում՝տարին մեկ անգամ՝հաշվետվության կարգով երեւի թե/, նամակներին մինչեւ վերջ տիրություն անելու պատրաստակամություն չեն հայտնում,ինչպես նաեւ՝առհասարակ մարդկանց իրավասոցիալական խնդիրներով չեն զբաղվում, եւ նրանց դիմող որոշ քաղաքացիներ իրավապաշտպան բավարար աջակցություն չստանալով, ինձ են դիմել՝լրագրողական աջակցության խնդրանքով,որն էլ համատեղել եմ՝վերջիններիս միաժամանակ իրավապաշտպան աջակցություն ցույց տալու հետ,եւ նկատի ունենալով, որ վերջին 2 տարում պարբերաբար լուսաբանել եմ ոչ միայն Պապիկյանին վերաբերվող, այլեւ՝քիմիագործների թաղամասի տնակային ավանի բնակիչների խնդիրները թե ֆեյսբուքով, թե բլոգով, ուստի  կցանկանայի Քնարիկ Պապիկյանի տնակը/որ բնակության համար պիտանի չէ/, օգտագործել որպես աշխատանքային տարածք՝հիմնելով մարդու եւ կենդանիների իրավունքների պաշտպանության կենտրոն։Ճիշտ է, տնակները ժամանակի ընթացքում պարբերաբար կհավաքվեն այդ տարածքից, բայց՝այդտեղ արդեն շենքեր են կառուցվել տարիներ առաջ, շինարարական գործընթաց է գնում, եւ թաղամասն սկսում է շնչառություն ու զարկ ստանալ․հետեվաբար՝այդտեղ կզգացվի նաեւ իրավապաշտպան գրասենյակի անհրաժեշտություն,իսկ ես ունեմ իրավապաշտպան կառույցների հետ համագործակցելու եւ թղթակցելու շուրջ 25 տարվա փորձ։Ընդ որում, նմանատիպ կառույց ստեղծելու գործում ինձ բարոյական աջակցություն ցույց տալու եւ կառույցին անդամագրվելու պատրաստակամություն են հայտնել ավագ տարիքի կանայք/որոնց թվում կա նաեւ թոշակառու մանկավարժ/, որոնք մարտականորեն են տրամադրված իրավունքների պաշտպանության հարցում , իրենց իրավունքները պաշտպանելու կամ պաշտպանել փորձելու փորձ ունեն։

Ի դեպ, հարկ եմ համարում հիշատակել, որ Պապիկյանի մահից հետո եւս զբաղվել եմ տնակի մաքրության հարցով՝հնարավորության սահմաններում/թեպետ՝անհայտ չարագործները երբեմն գիշերային ժամերին այդտեղ ասպատակել են՝անհայտ մեխանիզմով կողպեքը բացելով/չնայած՝կողպեքի բանալին Պապիկյանի պատգամով գտնվում էր իմ մոտ նրա մահից հետո/,տնակից դուրս շպրտված իրերը ցաքուցրիվ անելով եւ փորձելով այդտեղ անտերության դիկտատուրա հաստատել, հարբեցության որջ սարքել,կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք դրսեվորել, այդուհանդերձ,Պապիկյանին պատկանող հագուստեղենը պարբերաբար հանձնել եմ եկեղեցուն՝ըստ տնօրինության, կարիքավորներին հանձնելու նպատակով, իսկ տարիների ընթացքում Պապիկյանի կողմից հավաքված մանկական հագուստներն էլ վերջերս հանձնել եմ Արցախի համար հագուստեղեն հավաքող կետերից մեկին/բարեբախտաբար, դրանք խնամքով պահմանվել են, չարագործի ձեռքը դրանց չի հասել, քանի որ ակնհայտ է, որ վերջիններս այդտեղ հիմնականում մետաղական փնտրտուքներ են կատարել, որի արդյունքում բակում էր հայտնվել հեռուստացույցը, որ անխնա ջարդոտել էին, ինչպես նաեւ մասերի բաժանված էլեկտրական վառարանն ու խորդանոցից դուրս բերված գազի վառարանը, իսկ տնակում գտնվող 2 սառնարանները՝չաշխատող, տեղահան էին արվել՝ինչ-որ մեխանիզմ պոկելու մոլուցքով, որի արդյունքում պատից պոկվել էր նաեւ խոհանոցի պահարանը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր

հեռ՝0322/4-61-17



суббота, 26 сентября 2020 г.

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին,Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին

                              ԲԱՑ ՆԱՄԱԿ-2

Մեծարգո մարզպետ, պարոն քաղաքապետ, ցանկանում եմ տեղեկանալ. թե կա՞ արդյոք որոշում՝միայնակ, անժառանգ թոշակառու, 1937 թվի բռնադատվածի ժառանգ,1937թվի ծնված,նախկին քիմմանրաթելագործ,այս տարվա մայիսի 26-ին մահկանացուն կնքած Քնարիկ Պապիկյանի տնակը որեւէ մեկի հանձնելու վերաբերյալ, կամ առհասարակ քաղաքապետարանի հաշվեկշիռ տեղափոխելու վերաբերյալ:Նշեմ, որ Պապիկյանն այդ տնակն ստացել է 1989թվին,երկրաշարժի հետեվանքով անօթեվան դառնալու պատճառով,եւ բնակվել է այդտեղ շուրջ 30 տարի, քանի որ 1990-ականներին նրան եւ շատերին հանձնված բնակարանները ,,Տարոն,, թաղամասում անորակ են եղել, շինարարները խոստացել են շինանյութերը հետագայում հանձնել բնակարանների տերերին՝ բնակարանների անավարտ աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, սակայն հանձնաժողովներ են հարցը քննարկել պարբերաբար, բայց սայլը տեղից չի շարժվել, ու բնակարանատերերից ոմանք կամ շատերը վաճառել են դրանք որպես կիսաբնակարան, շարունակելով բնակվել տնակում/մանավանդ, որ վերջիններիս աշխատատեղերն էլ սովետի փլուզումից հետո արդեն լուծարվել էին, ուստի ստիպված են եղել գոյատեւել չնչին գներով վաճառած բնակարանների գումարներով/:Հարկ եմ համարում տեղեկացնել, որ  այդ տնակն այլեւս բնակության համար պիտանի չէ/առավել եւս, որ անհայտ չարագործների կողմից պարբերաբար ասպատակությունների էր ենթարկվում Պապիկյանի մահից հետո, ինչի մասին գրել եմ դեռ նախորդ հրապարակման մեջ /,ուստի էլ ավելի անպիտան է դարձել.չարագործները, չբավարարվելով չաշխատող սառնարանները կիսահորիզոնական դիրքով շրջելով ու դրանց մեխանիզմները պոկոտելով, այնուհետ գողացան ջրի 20 լիտրանոց բաքը, / ջրատար համակարգից 10 տարի առաջ  զրկված լինելու պատճառով Պապիկյանը պարբերաբար ջուր էր կրում հարակից ավտոլվացման կետից ու այն դատարկում բաքում՝կենցաղային նպատակներով օգտագործելու համար/, այնուհետ հերթը հասավ փայտի վառարանի խողովակը պոկելուն ու հենց ներսում մրով հանդերձ շուռ տալուն, տնակի դռան ներսի ու դրսի բռնակները պոկելուն ու դռան բացելն ավելի դժվարացնելուն:Այդուհանդերձ, կցանկանայի տնակն օգտագործել որպես աշխատանքային տարածք՝այդտեղ հիմնելով մարդու եւ կենդանիների իրավունքների պաշտպանության կենտրոն, որի մասին արդեն իսկ հայտնել եմ նախորդ նամակում:  Այդ մտահղացումն իրագործելու հարցում ինձ աջակցելու պատրաստակամություն են հայտնել վանաձորցի ավագ սերնդի մի քանի կանայք/հոգով ուժեղ եւ մարտական կերտվածքով.նրանցից մեկը նաեւ պատրաստակամություն  հայտնեց այդ հարցով ,,գնալ մարզպետի մոտ ընդունելության,, եւ ներկայացնել խնդիրը, բայց ինչպես՞՝եթե հիմա ընդունելություններ չեն լինում/:

Ինքս ունեմ 25 տարվա լրագրողական-իրավապաշտպան աշխատանքի փորձ, 1999-2006թվերին եղել եմ ,,Հակաստվեր,, իրավապաշտպան-հասարակական լրագրողական կազմակերպության ներկայացուցիչը եւ ,,Մամուլն ընդդեմ կոռուպցիայի,, թղթակիցը Վանաձորում, արժանացել եմ կոռուպցիայի դեմ լրագրողական պայքարի մրցանակի`2004 թվին,թղթակցել իրավապաշտպան կազմակերպությունների/Հայաստանի հելսինկյան կոմիտե,Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ/ տեղեկագրերին ու թերթերին, դեռեւս 1997թվին ավարտել եմ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի կազմակերպած դասընթացներին՝ստանալով մարդու իրավունքների դպրոցի շրջանավարտի վկայական/. 2011-2020թվերին իմ ուժերով եւ անձնական սուղ միջոցներով, առանց դրամաշնորհային աջակցության ստեղծել եմ 3 բլոգ/որոնցից մեկը՝իրավապաշտպան ուղղվածության/, ֆեյսբուքյան իրավական խմբեր/Մարդ եւ օրենք, Մարդու իրավունքները Վանաձորում/, սակայն 1998թվից զրկված եմ աշխատանքային տարածքից, քանի որ կորցրել եմ իմ աշխատանքը պետական համակարգում.ՎՊՄԻ գրադարանում, որտեղ աշխատում էի մատենագետ,միաժամանակ թղթակցելով մամուլին, սակայն 1998թվին գրադարանի նախկին վարիչի կողմից ինձ ներկայացված պահանջով եւ հրահրմամբ/,,դիմում գրի դուս արի, գրադարանը հոդված գրելու տեղ չի,,. ի պատասխան իմ լրագրողական գործունեության, որ ուղղված էր մարդու իրավունքների խախտումները վեր հանելուն, բայց ոչ աշխատավայրում, այլ՝տանը.այդ մասին արձանագրել են նաեւ 2002թվին Վանաձոր այցելած ԱՄՆ միջազգային փորձագետների սեմինարի ժամանակ,որ լուսաբանվել է ,,Առավոտ,, թերթում.,,Հանուն ժողովրդավարության եւ ազատ մամուլի,,/ 2002թ/, եւ, փաստորեն, տարիներ շարունակ աշԽատում եմ առանց աշխատանքային տարածքի, էլ չեմ ասում առանց պետական կամ դրամաշնորհային աջակցության՝իմ անձնական միջոցների, խնայողությունների եւ ոչ մեծ նվիրատվությունների հաշվին.արդյո՞ք դա նորմալ երեվույթ է՝քաղաքացիական հասարակության ուղին բռնած երկրի համար: Ամենահասանելի  տարածքը, որ հնարավոր է դարձնել աշխատանքային տարածք/միաժամանակ հոգ տանելով տարածքի մաքրության եւ այն բարեկարգ դարձնելու, կենդանիներին պաշտպանության տակ առնելու մասին/, դա Պապիկյանի տնակն է:Հիշեցնեմ, որ վերջին 2 տարիներին եղել եմ Պապիկյանի խնդիրները մշտապես լուսաբանողն ու այլեայլ խնդիրներով զբաղվողը/ներառյալ նրա կողմից դիմումներ ներկայացնելը  համայնքապատկան ծառայություններին կամ բարեգործական կազմակերպություններին/, հիվանդության ժամանակ խնամքի ու բուժական հարցերով զբաղվողը, եւ այդ նպատակով նաեւ մի կին-սանիտար էի վարձել՝Պապիկյանի թոշակ-նպաստի եւ հարազատների, մտերիմների  աջակցության միջոցով/:Իսկ մահից առաջ վերջինս պատգամել էր, որ իրեն հիվանդանոց տանելու դեպքում տնակի բանալին վերցնեմ եւ հոգ տանեմ նաեւ ընտանի կենդանիների մասին, որը եւ արել եմ նրա մահից հետո,պարբերաբար այցելելով այդ  տարածք եւ փորձելով կանխել էլ ավելի մեծ ոտնձգություններ՝տնակի եւ հարակից տարածքի հանդեպ:Միաժամանակ ինքս եմ պարբերաբար տեղափոխել եւ տեղափոխում եկեղեցի՝Պապիկյանի հագուստները, այն կարիքավորներին հանձնելու նպատակով:

...Ի դեպ, քանիցս համացանցային հրապարակումներում դիմել եմ պատգամավորներին, որպեսզի օրենք մշակեն, որ իրենց նպատակայնությունն ապացուցած բլոգները պետական ֆինանսավորում ստանան, որ թղթակցական աշխատանքը համարվի աշխատանքային ստաժ, իսկ քաղաքացիական  լրագրությունը վարձատրվի, բայց՝ձայն բարբառո.ու այսօրվա դրությամբ ես, 25 տարվա լրագրողական-իրավապաշտպան գործունեություն ծավալած եւ շնորհակալագրեր ստացած, մի շարք քաղաքացիների խնդիրներ բարձրաձայնած ու երբեմն դրանց լուծմանը նպաստել կարողացած լրագրողս մնացել է առանց պետական ու  դրամաշնորհային աջակցության, առանց պետական աշխատանքի, առանց աշխատանքային տարածքի, իսկ քաղաքացիական նախաձեռնություններս`հ/կ սեկտոր ստեղծելու, ոչ միայն չեն խրախուսվում, այլեւ խոչընդոտվում են, որն առանձին թեմա է:Ի դեպ, չեմ ստացել նաեւ որեւէ աջակցություն անգամ կարանտինային օրերին, քանի որ գործազուրկ համարվողներն առհասարակ չկան որեւէ փաթեթում, որի մասին էլ եմ բարձրաձայնել թե համացանցում, թե տեղական հեռուստատեսությամբ փողոցում նկարահանման ժամանակ:Իսկ կենսաթոշակի տարիքից հեռու եմ:Անարձագանք մնաց նաեւ Բաց նամակս՝ամիսներ առաջ ուղղված ՎՊՄԻ նոր ռեկտորին,այնուհետ ՀՀ վարչապետին, որպեսզի ինձ հնարավորություն տրվի վերադառնալ իմ նախկին աշխատանքին կամ համանման այլ աշխատանքի բուհում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, իրավապաշտպան ազատ լրագրող-բլոգեր

          

Լոռեցի Սաքոն հանրակացարանի համար վտանգավոր է, տնակային ավանի համար վտանգավոր չի՞

Ու այդպես էլ անարձագանք մնաց մեր բաց նամակը՝Լոռու մարզպետին ուղղված,որում մտահոգություն էինք հայտնել լուսահոգի Քնարիկ Պապիկյանի տնակի ու կից տարածքի ճակատագրի հանդեպ, եւ ցանկություն հայտնել այն օգտագործել որպես աշխատանքային տարածք՝իրավապաշտպան-հասարակական գործունեություն ծավալելու նպատակով/բնակվելու համար այն վաղուց ի վեր պիտանի չէ եւ առողջության համար վտանգավոր.բայց որոշակի բարենորոգումների դեպքում այն որպես աշխատանքային տարածք կարող էր ծառայել/:Ավելին.մարզպետին ուղղված Բաց նամակից որոշ ժամանակ անց, տեվական ,,հրադադարից,, հետո տնակի ներսի ու դրսի նկատմամբ կրկին ասպատակություններ սկսվեցին.դրանք տեղի էին ունենում այն ժամերին, երբ չարագործները համոզված էին, որ այդտեղ մարդ չի լինում:

Անգամ ոստիկանության ֆեյսբուքյան էջին ուղարկված իմ հաղորդագրությունը/սույն բլոգում զետեղված/ չկասեցրեց դրանց ընթացքը, որոնք պարբերաբար ընդհատվում, պարբերաբար՝վերսկսվում էին նոր թափով:

...Սույն թվի սեպտեմբերի 24-ին տեղեկացանք, որ Վանաձորի քաղաքապետարանը մտադրությունը չի փոխել եւ ցանկանում է այդտեղ բնակեցնել ոմն Սաքոյի, ով հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով երեւի թե անմեղսունակ է ճանաչված, ունեցել է խնամակալ, որն էլ նրան զրկել է բնակարանից, ու հիմա վերջինս, ըստ վկայությունների, քնում է քաղաքապետարանի նստարաններին.օգտվելով այն հանգամանքից, որ նաեւ բանվորական աշխատանքներ է կատարում քաղաքապետարանի համար/երեւի Սաքոյի վարձն ուզում են Պապիկյանի տնակով փակվեն/:Հիշեցնեմ, որ նախորդ հրապարակումներում արդեն իսկ կասկած էինք հայտնել, որ ասպատակությունների հեղինակն, ամենայն հավանականությամբ, սույն Սաքոն էլ  կարող է լինել, բայց քաղաքապետարանի աշխատակիցը կտրուկ ժխտում է այն, նշելով, որ վերջինս ի վիճակի չէ չարագործության, առավել եւս,եթե մտադիր է այդտեղ բնակվել.թեպետ նաեւ նկատեց, որ երբեմն ունենում է սուր բռնկումներ, որի ժամանակ ,,ֆազերը գցում են,,/հետեվաբար, հենց ,,ֆազերը գցած,, ժամանակ ,, էլ կարող է նման քայլեր կատարել-Գ.Հ./.միգուցե նաեւ՝դեղանյութերի ազդեցության տակ է երբեմն գտնվում կամ թմրանյութերի:Իմ այն հարցին, թե ինչու Սաքոյին հանրակացարանում չեն բնակեցնում, իմ զրուցակիցն ասաց, որ նա ,,հանրակացարանի համար վտանգավոր է,,:Ստացվում է, որ տնակային ավանի համար է ,,ոչ վտանգավոր,,.ինչն իսկապես վիճահարույց է այս պարագայում:Իսկ հարակից տնակների բնակիչները, որոնք ականատես են եղել, թե այդ տարածքում ինչ կարգի ավերածություններ են տեղի ունենում/ներառյալ նորածին շնիկներին սպանելը/, սարսափած են, որ այդ կարգի ավերածությունների հեղինակը/որ հնարավոր է Սաքոն է/, պետք է գա եւ իրենց մոտ տարածության վրա ապրի:

Իսկ կա՞ քաղաքապետարանի որոշում տնակն առհասարակ որեւէ մեկի հանձնելու, կամ քաղաքապետարանի հաշվեկշիռ տեղափոխելու առթիվ/այն տնակը, որ Պապիկյանն ստացել է 1988թվի երկշարաժի հետեվանքով անօթեւան դառնալու պատճառով, դեռ սովետական տարիներին/, մեզ ստանալ չհաջողվեց.սակայն այդ առթիվ մեր նախորդ`2 ամիս առաջ տեղի ունեցած զրույցի ժամանակ հիշյալ պաշտոնյան ասաց, որ որոշումը կլինի, երբ տնակը տեղափոխվի Լենինգրադյան տնակային ավան.այսպիսով, նախ պետք է բնակեցնեն, հետո որոշում կայացնեն....Ի դեպ, մենք ամիսներ առաջ պարզեցինք, որ ավագանում այդ առթիվ որոշում չի եղել,իսկ եթե որոշում լինի, ապա ավագանին չի որոշելու, այլ քաղաքապետը՝միանձնյա:

Մեզ չհաջողվեց նաեւ պարզել, թե արդյոք այն տարածքը, որի վրա գտնվում է Պապիկյանի տնակը, վաճառված է որեւէ մեկի.քաղաքապետարանից հավաստում են, որ վաճառված է/ակնկալում ենք, որ որեւէ իրավապաշտպան պարզի, թե արդյոք տարածքը տեր ունի եւ երբ կամ ինչ կարգով է վաճառվել տարածքը/:Բայց եթե տարածքը սեփականատեր ունենար, ապա պետք է որ Պապիկյանին  էլ տարիներ առաջ փորձեին վտարել այնպես, ինչպես հարակից տարածքի տնակաբնակներին էին տարիներ առաջ վտարում ԴԱՀԿ-ի որոշմամբ/այդ առթիվ դեռ տարիներ առաջ հոդված գրեցի ,,Հրապարակ,, թերթում,վտարվողներից մեկի խոսքերն օգտագործելով որպես վերնագիր.,,Թուրքը սենց բան չէր անի,, . նախկին քաղաքապետը վաճառել էր տարածքը, գտնելով, որ պետությունը պարտավորություն չունի այդ տարածքի տնակաբնակների հանդեպ/:Ցավալի է, որ պետությունն այդպես էլ որոշում չկայացրեց, որ երկար տարիներ տնակներում բնակված, կացարան չունեցող մարդիկ/որոնցից մեկն էլ Քնարիկ Պապիկյանն էր՝այս տարվա մայիսի 26-ին մահկանացուն կնքած/, կարողանան սեփականաշնորհել իրենց տնակներն ու դրանց հարակից տարածքը:Տնակաբնակների նամակները մնացին անարձագանք թե նախկին, թե ներկա կառավարությունների օրոք.նախկինները խոստացան, ներկաներն էլ չարեցին

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր

вторник, 15 сентября 2020 г.

 Թվում էր, թե վարչապետին, Լոռու մարզպետին ու ՀՀ օմբուդսմենին  ուղարկած նամակներին մարզպետարանի ճարտարապետության բաժնից հանձնաժողով կուղարկվեր Լամբարյանի բողոքի հարցով/որին անանդրադարձել ենք սույն բլոգում/,որպեսզի տեղում ուսումնասիրվեին բողոքի հիմք հանդիսոցող կցակառույցները/գազով աշխատող ավտոնորոգման կետ հանդիսացող, որ անմիջապես կպած է Լամբարյանի տան պատին՝մոտ 20-25 մետր տարածությամբ, որ առ այսօր շարունակում է գործել/:Սակայն առայժմ միայն համայնքային ոստիկանությունն է խորամուխ եղել՝բողոքում ներառված այլ հարցերի կապակցությամբ նաեւ:Լավ, ասենք, քաղաքապետարանը խուսանավում է խնդիրը կարգավորել եւ կցակառույցին առնչվող,12 տարվա վաղեմություն ունեցող գրությունները վերաքարմացնելով փորձում է խնդիրը պարզապես ,,ջրել,,/ինչպես սովորաբար՝նման դեպքերում/,իսկ մարզպետարանը մի՞թե պարտավոր չէ հանձնաժողով ուղարկել ճարտարապետության բաժնից.բա էլ ո՞րն է այդ բաժնի դերը, եթե քաղաքապետարանի/կամ առհասարակ՝համայնքապետարանների իրավասության շրջանակներում չլուծվող խնդիրներով չի զբաղվելու: Մինչեւ ե՞րբ է բողոքարկուն տուժելու ապօրինի կցակառույցի պատճառած վնասներից ու այս ու այն ատյաններին դիմելու՝առողջությունը վտանգելով:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 10 сентября 2020 г.

Ովքե՞ր են անկարգությունների հրահրիչներն ու կազմակերպիչները

 ,,Բոմժ Սաքո,,.այսպես են անվանում ճանաչողներն այն անձին, ում Վանաձորի քաղաքապետարանը փորձում է անօրինական կարգով, առանց որոշման տեղավորել կամ տեղավորելու պատրանք ստեղծել լուսահոգի Քնարիկ Պապիկյանի նախկին տնակում,բայց՝Լոռու մարզպետին ուղղված մեր բաց-նամակից հետո/որ զետեղել ենք սույն բլոգում/թերեւս մարտավարությունը վերանայեց, ու սկսեց ուղղորդել/թերեւս՝ուղղորդել/ գույքը դիտավորյալ փչացնելու եւ շրջակայքն ամենավայրագ ձեվով ապականելու գործընթացը:

Վերջին մեկ ամսում եթե ոչ ,,բոմժ Սաքոյի,,/մարդ էլ կա՝որպես Հակոբ է ճանաչում/կամ նրա ընկերակցների ավերածությունների հետեվանքներն առկա են Պապիկյանի տնակի տարածքում էլ, տնակի ներսում էլ/ու մտքումդ ակամա ասում ես՝վայ Քնար ջան, ուր ես, թե ձեռքդ եղանն առած դուրս գաս դեմներն ու ասես՝ո՞վ եք, ինչ գործ ունեք էս տարածքում/:/

...Տնակի դռան կողպեքն անհայտ միջոցներով բացելու արդյունքում բռնությամբ տեղահանված ու դուրս բերված հսկայական հեռուստացույց՝մասերը ջարդոտած, նաեւ՝էլեկտրական վառարան՝մեջքի մետաղական մասը բռնությամբ ծռմռած.ակնհայտ է՝ինչ-որ մասերի որոնմամբ են զբաղվում չարագործները:Նորոգելու դեպքում դրանք ինչ-որ մեկին պետք կգային, բայց՝դարձրել են անպիտան հենց բակում ու շպրտած թողել...Ապակե տարաներ՝ջարդոտած ու դեսուդեն գցված, ճամպրուկներից դուրս թափված ու ցեխի ու անձրեւի տնօրինության հանձնված հագուստեղեն, խորդանոցից դուրս բերված կարտոնի ու թղթի հսկայական պաշարներ, մետաղական մասեր...իսկ երեկվա տեսածն ամենաահավորն էր, բայց՝ոչ առաջինը.նորածին, սպիտակ շնիկն էր անկենդան փռված, մինչդեռ նախօեին դեռ կայտառ վազվզում էր, երեւի թե անհայտ ժամերի տեղի ունեցող բացօթյա խրախճանքի ,,հերոսների,, վայրագության զոհ էր դարձել:Իսկ խրախճանքի իրեղեն -ապացույց վկայությունները՝սննդի եւ հակակից ատրիբուտների վկայություններն առկա էին:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում չարագործը նաեւ պոկել-ցած էր նետել տնակի ներսում գտնվող վառարանի խողովակը՝ծուխը հենց գետնին թափած թողնելով, ապակե բաժակներն օգտագործել որպես մոխրաման/ասել կուզի՝իրեն զգացել ինչպես իր տանը՝ուրիշի իրերի մեջ, որոնց դուրս բերումը միաժամանակ դիտավորյալ դժվարացրել է հետեվողականորեն՝ջարդոտած իրերով փակելով տնակի մուտքը/:Երեկ արդեն պոկված էր նաեւ դռան բռնակը:Բա ո՞նց չասես՝էդքան ահռելի ուժի տեր է, ինչու չի գնում սահմանը պաշտպանում, այլ ,,հիվանդի,,  թղթով ,,անմեղսունակ,, է ձեվանում՝նայած ,,վախտին,,:Ըստ տեղեկությունների, վերջինս քաղաքապետարանի օրինական թե անօրինական բանվորական աշխատուժ է համարվում, երկրաշարժից հետո ստացած բնակարանը վաճառել է, եվ սովորաբար քնում է քաղաքապետարանի նստարաններին/ինչ խոսք, Պապիկյանի տնակը դրա համեմատությամբ դրախտ կարող է համարվել, բայց թե ինչու է գույքը փչացնում՝թերեւս միայն իրեն ու իրեն ուղղորդողներին է հայտնի/:Ինքներդ դատեք.նորմալ մարդը կվնասի՞ այն տարածքը, որտեղ մտադիր է բնակվել.իհարկե ոչ.իսկ եթե անմեղսունակ է՝ինչպես է քաղաքապետարանն օգտվում նրա ծառայություններից:Որպես կանոն, յուրաքանչյուր ասպատակությունից հետո որեւէ երրրոդ անձի միջոցով փոխանցում է, թե իրեն քաղաքապետարանից այսինչն է ուղարկել.բայց երբ այդինչի հետ հեռախոսազրույց ունեցանք, պարզվեց, որ այդինչն արձակուրդում է եղել, մինչ այդ էլ զգուշացրել, որ ,,հանկարծ կողպեքին ձեռք չտա,,:Հիմա հերթը հասել է փոխքաղաքապետի անունը տալուն:,,Ո՞նց, փոխքաղաքապետն ասել է գնա կողպեքը ջարդի, ներսը քանդուքարափ արա, տարածքն այլանդակի՞,,-հարցրի փոխքաղաքապետի ,,ապսպրանքը,, փոխանցողին:

Եթե չարագործը անմեղսունակ չի՝ուրեմն նրա համար ,,լացում,, է քրեական օրենսգիրքը, որովհետեւ տեղի է ունենում գույքի դիտավորյալ փչացում եւ տնօրինում նրա կողմից, ում դրա առնվազն բարոյական իրավունքը չունի:Ի դեպ, ,,բոմժ Սաքոյից,, բացի այս տարածքում վերջերս սկսել է հայտնվել նաեւ ոմն Արայիկ՝հանակացարանի բնակիչ, ում ճանաչելու եւ անձը պարզելու նպատակով էլ հրավիրեցի հարեվան տնակներից մեկի բնակչուհուն, ով հաստատեց նրա ով լինելը/ինքն անձամբ էլ էր հավաստել իր ով լինելը/, եվ անգամ՝մականունով դիմեց, թե ,,Խումար, դու էստեղ ի՞նչ գործ ունես, դու հանրակացարանում ես չէ՞ ապրում,,:Վերջինս էլ շփոթված ասեց՝,,Գալիս եմ թափած դամբուլ եմ հավաքում,,:Իսկ մեր հարցմունքին ի պատասխան նշել էր, թե ,,հանդը մոշի է գնում,, ու բիդոնն ու ռեզինե սապոգները թողնում է այդտեղ:Բայց հենց միայն այն, որ ,,բոմժ Սաքոն,, կամ միգուցե այլ չարագործ, ձեռքն ընկած գուքը ոչնչացնում է, բայց Արայիկի սապոգներին ու բիդոնին /դրսում գտնվող/ձեռք չի տալիս, լուրջ կասկած է հարուցում, թե արդյո՞ք նրանք ընկերակիցներ չեն.մանավանդ, որ սույն Արայիկը խոստացել էր Սաքոյին բարեկամաբար զգուշացնել, որ այլեւս ոտնձգութւյուններ չկատարի, սակայն շարունակվող ավերածություններն ու համատեղ խրախճանքի հետքերը գալիս են ապացուցելու, որ նրանք ,հնարավոր է, համատեղ են գործում, եւ Արայիկը պարզապես փորձել է մեր աչքին թոզ փչել՝որ կարողանա այդ տարածքում անարգել կերպով ,,մետաղի բացօթյա,, ջարդել-հալելու ,,,կետ,, բացել՝իր բիդոնի ու սապոգների ընկերակցությամբ, շնիկներին էլ սննդի մնացուկներով ,,կաշառելով,,:Կա եւս մեկ կասկածյալ, ով նույնպես կարող է անկարգության մասնակից կամ կատարող լինել.այդ տարածքի բնակիչներից մեկի թոռը՝հոգեկան շեղումներով, որին հարազատ տատն ու մայրը դուրս են վռնդել տանից՝գողության կասկածանքով:Այս դեպքի համար է ասված՝,,նու ի սեմեյկա,,:Այսպիսով, համառորեն ու հետեվողականորեն շարունակվում է խոչընդոտվել Պապիկյանին պատկանող գույքի դուրս բերումն ու տբնօրինումը նրանց կողմից, ովքեր դրա բարոյական իրավունքն ունեն, ովքեր եղել են Պապիկյանի մտերիմներն ու հարեհասաները:Իսկ ոստիկանության ֆեյսբուքյան էջին ուղարկված մեր ահազանգը՝,,Հաղորդագրություն՝շարունակական հանցագործության մասին,, մնաց անարձագանք:Բարեբախտաբար, Պապիկյանին պատկանող գույքի մի մասը տնօրինվեց նրա մտերիմների ու հարազատների կողմից.նաեւ՝մեր զգոնության շնորհիվ.անվնաս մնացած հագուստեղենի մի մասն էլ պարբերաբար հանձնվումէ եկեղեցուն՝ի տնօրինություն: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր

среда, 9 сентября 2020 г.

,,Ո՞նց կարող է իմ տան գլխավոր պատը հանդիսանա ,,օրինական,, կառույց՝հարեանի համար,,

Վանաձորի քաղաքապետարանը յուրօրինակ պատասխան է ուղարկել Լիլի Լամբարյանի բողոքի առթիվ/կապված իր տանը կպած ապօրինի կառույցի հետ/:

,,Հայտնում եմ Ձեզ, որ Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի մասնագետների կողմից տեղում ուսումնասիրվել է Վանաձոր Լոռվա թիվ 12 տնատիրության հետ կապված բողոք-դիմումը:Պարզվել է, որ Լոռվա թիվ 12 տնատիրությունը ունի անշարժ գույքի նկատմամբ սեփականության օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայական եւ սեփականության իրավունքով պատկանում է Էմմա Երեմի Խաչատրյանին:Տնատիրության սահմաններում գտնվող բոլոր կառույցները օրինական են,,-ասվում է գրության մեջ:Գրության հետ միասին ուղարկվել է նաեւ հարեվան տան՝հարակից, գույքի սեփականության վկայականի պատճեն՝2008թվին տված:

..Ո՞նց կարող է իմ տան գլխավոր պատը հարեւանի համար օրինական լինել, ցանկապատի հետ միասին 20-25 մետր է,իմ բողոքից մեկ տարի անց նոր են այդ թուղթը տվել,եվ հետո իմ գլխավոր պատի հաշվին են գույքի չափագրում կատարե՞լ,բա կադաստրը չի ասե՞լ, թե էս պատերից մեկն  ումն է,,-զայրացած ասում է Լամբարյանը, որ ավելի քան մեկ տարի է, բողոքով դիմում է տարբեր ատյաններ, սակայն առայժմ իրավիճակը չի փոխվում, իսկ ապօրինի կառույցն էլ շարունակում է գործել որպես գազով աշխատող ավտոնորոգման կետ:Իսկ քաղաքապետարանից ստուգայց չի եղել՝թարմ բողոքի հետ կապված:Նա միաժամանակ նկատեց, որ 2008թվին դեռ տան տերերը/Յուրիկ Մարգարյանն ու Աստղիկ Հարությունյանը/մահացած են եղել, ո՞վ կարող էր նրանց թույլտվություն տալ/վերոհիշյալ անձինք նրա ամուսինն ու սկեսուրն են:Լամբարյանի հավաստմամբ, նաեւ ապօրինի էլեկտրական հոսանքի գիծ է օգտագործվում, որի առթիվ նոր-նոր սկսել է զբաղվել ոստիկանությունը՝Լոռու մարզպետին ուղարկված նամակից հետո/այդ առթիվ Լամբարյանը հրավիրվել է ոստիկանություն եւ ցուցմունք տվել/:

Կարծում ենք, քաղաքապետարանը դեռեւս մեկ տարի առաջ պետք է մարզպետին ուղարկած նամակից հետո առնվազն հանձնաժողով ուղարկեր Լոռվա 12 եւ 14 հասցեներ, որը չի արել.ավելին.հիմա էլ չի պատշաճ արձագանքում, այլ փորձում է ապօրինի կառույցին օրինական տեսք տալ.այնպես, ինչպես սովորաբար նման դեպքերում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող


пятница, 4 сентября 2020 г.

,,Մի ձեռքը ծափ չի տա,,

 Այսօր տեղեկացանք, որ վանաձորաբնակ կենսաթոշակառու Լիլի Լամբարյանի բողոքի գործը/որին օրերս անդրադարձել ենք սույն բլոգում եւ այն ուղարկել ֆեյսբուքյան խմբերի, ինչպես նաեւ Լոռու մարզպետարանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին/ առաջ է գնացել եւս մեկ քայլ.Լամբարյանի բողոքին արձագանքել են ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, այլեւ մարզպետարանի միջամտությամբ՝ոստիկանությունից:Սեպտեմբերի 2-ին  համայնքային ոստիկանությունից եկել են Լամբարյանի տուն՝նրա բողոքին առնչվող գրավոր փաստաթղթերով/մարզպետարանից տրամադրված/,նրա բողոքը նաեւ լսել, ինչպես նաեւ լսել նրան, ումից բողոքում է Լամբարյանը՝իր տանը կպած ապօրինի ավտոնորոգման կառույցի եւ իր հասցեին տրված հայհոյանքների կապակցությամբ, տեսել նաեւ Լամբարյանի կողմից տրամադրված ,,իրեղեն ապացույց,, ջարդած կողպեքը, տեղազննություն կատարել, արձանագրություն կազմել եւ խոստացել պատասխանել մեկամսյա ժամկետում:

Մեզ հետ հեռախոսազրույցում Լամբարյանը նաեւ տեղեկացրեց, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իրեն հայտնել են, որ այդ առթիվ գործով զբաղվում է ՄԻՊ աշխատակից Նարեկ Բալաբեկյանը:Նա միաժամանակ մեզ շնորհակալություն հայտնեց իրավապաշտպանական-լրագրողական աջակցության համար եւ խոստացավ առաջիկայում եւս տեղեկացնել գործի ընթացքի մասին:,,Ես մենակ ոչինչ չէի կարող անել, մի ձեռքը ծափ չի տա,,-շնորհակալական խոսքում ասաց մեր զրուցակիցը:

....Բա որ ասում եմ՝եթե էս երկրում մի բան փոխվեց՝լրագրողների միջոցով է փոխվելու.....

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

понедельник, 24 августа 2020 г.

Հաղորդագրություն՝շարունակական հանցագործության մասին

Սույն թվի օգոստոսի 23-ին հերթական անգամ հայտնաբերեցինք մայիսի 26-ին մահկանացուն կնքած վանաձորցի Քնարիկ Պապիկյանի՝քիմիագործների տնակային ավանում գտնվող 30 տարվա տնակի կողպեքը բանալիով բացած, իսկ ներսում էլ ավելի մեծ անկարգություններ արած, քան՝նախորդ անգամ։Չարագործը ներսից փակել էր տնակի մուտքը՝միջանցքում գտնվող սառնարանը գետնատարած շրջելով, իսկ ինքը դուրս եկել՝փոքր աթոռակին հենվելով, որն էլ հետո դուրս էր դրել։Այսպիսով արգելակվում է Պապիկյանին պատկանող գույքի դուրս բերումը հարազատների կողմից/ի դեպ, Պապիկյանի հագուստեղենը իմ նախաձեռնությամբ մաս-մաս հանձնվում է եկեղեցուն՝ի հիշատակ հանգուցյալի, այն կարիքավորներին բաժանելու նպատակով, եւ, փաստորեն, այդ նախաձեռնությունն էլ է արգելակվում/։Նշեմ եւս մեկ անգամ, որ տնակի բանալին Պապիկյանի հարազատների գիտությամբ եւ Պապիկյանի պատգամով՝գտնվում է իմ մոտ, որպես նրա վերջին տարիների, վերջին ամիսների եւ վերջին օրերի ամենամոտ վկա/։Իսկ թե ինչ կերպ է չարագործը բացում տնակի կողպեքը՝մնում է անհայտ․փաստ է այն, որ բացում է եւ կամ փակում բանալիով/միգուցե՝հատուկ տիպի կամ հարմարեցված/, կամ՝ուղղակի բացած թողնում վրան կողպեքը։Հարակից տարածքի տնակների բնակիչները, որոնցից երկուսը իմ հրավերով եկան եւ ականատես եղանն կատարվածին, սարսափում են այն մտքից, որ այդ կարգի չարագործության հեղինակը կարող է գալ եւ բնակվել այդ տնակում, որովհետեւ հիմնավոր կասկածներ կան, որ կատարողն այն անձն է, ում քաղաքապետարանը ցանկանում է այդ տնակում բնակեցնել՝որպես ,,կարիքավոր,, ․բայց՝առանց օրինական որոշման, որովհետեւ երեւի թե իրավունք չունեն ոչ կարիքավորին հատկացնել տնակը,ուստի ընտրվել է տնակը կողոպտելու տարբերակը։Իսկ նման ,,դուխով,, գործողություններ միայն ,,դաբրո,, ստացած մարդը կանի։Չարագործի ախորժակն այնքան է մեծացել, որ երեկ, օգոստոսի 23-ին երբ այցելեցինք, պարզեցինք, որ անհետացել է նաեւ լվացարանույմ կախված 10լիտրանոց հսկայական տարան, որ անհնար էր պոկել առանց գործնական միջամտության, ինչը հիմք է տալիս եզրակացնելո, որ չարագործն այցելում է տնակ եւ այստեղ իրեն զգում հարմարավետ, այնպես՝ինչպես իր սեփական տանը։Երեկ կատարած անկարգությունների թվում էր գրքերի թափումը՝միջանցքի դարակներից, որից պարզ էր դառնում, որ նա ակնհայտորեն ինչ-որ փնտրտուքների մեջ է եղել ,տենդագին որոնումների մեջ։Իսկ վերջում, որպես ,,եզրափակիչ մաս,,՝իր հերթական դիմակը շպրտել հենց բակում, որտեղ արդեն տեւական ժամանակ է, ինչ գտնվում են նրա անկարգության իրեղեն ապացույց վկայությունները։

Ակնհայտ է, որ չարագործը մանր գողություններից անցել է խոշոր կողոպուտի․թե ում հովանավորությամբ՝դժվար է ասել։Կարծում ենք, թաղամասային ոստիկանությունը պետք է ուշադիր լինի այս եւ հարակից տարածքների նկատմամբ, որտեղ նախկինում էլ են գողություններ եղել։

․․․Ցավալի է, որ այս ամենը տեղի է ունենում ,,Վանաձորի նոր էջում,, որ եղել է 2016թվին վիճարկելի արդյունքներով ընտրված ՀՀԿ-ական իշխանությունների եւ անձամբ քաղաքապետի կարգախոսը․առավել ցավալի է, որ տեղի է ունենում ժողովդական ճանապարհով ձեվավորված Նոր Հայաստանում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր,իրավապաշտպան լրագրող-բլոգեր

суббота, 22 августа 2020 г.

Բարոյալքումը՝ավազակային գործողության մեջ

Որ աստիճանի կարող է բարոյալքված լինել մարդը, որ կողոպուտ կատարի ու ավերածություններ՝վեհափառի նկարի ներքո

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Հերթական ասպատակությունն է տեղի ունեցել 88-ի երկրաշարժի հետեվանքով բնակարանը կորցրած, հանգուցյալ Քնարիկ Պապիկյանի համար 30 տարի որպես կացարան ծառայած երկաթե ժամկետանց տնակի նկատմամբ:Տեսեք թե ուր է հասել մարդկային բարոյալքումը:

1-ին ասպատակությունը, որին անդրադարձել ենք 1 ամիս առաջ, կասկած հայտնելով, որ ներխուժումը տնակ ու ասպատակությունը՝ տնակի եւ հարակից խորդանոցի նկատմամբ կարող է կատարված լինել նրա կողմից, ում քաղաքապետարանի բանավոր հանձնարարականով որոշվել էր բնակեցնել տնակում/այն է՝ոմն Սաքոյի/, սակայ այն առայժմ կասեված է:

Երեկ, սույն թվի օգոստոսի 21-ին այցելելով տնակ,սոսկացինք այն տեսարանից, որ հայտնվեց մեր առաջ.ակնհայտ էր, որ կրկին կողպեքը բացել են հարմարեցված ինչ-որ գործիքով կամ հատուկ տիպի բանալիով, որ միայն կարող են հմուտ գողերն ունենալ:Բիրտ ավերածության արդյունքում ոտնատակ էր տրվել այն ամենը, ինչ ընկել էր ձեռքները՝պահարաններից ու այլեւայլ մութ անկյուններից, ու հարձակում գործած անձի վրա դույզն -ինչ չէր ազդել սենյակի անկյունում, աղոթարանի վրա դրված ՝վեհափառի մեծադիր նկարը/այս անկյունը համարվում էր Պապիկյանի սրբության սրբոցը/:Տեղահան էին արվել միջանցքում գտնվող՝ փոքր եւ սենյակում գտնվող՝ մեծ սառնարանները. որոնց թիկունքից ինչ-որ մեխանիզմներ էին պոկել կամ փորձել պոկել/այնպես, ինչպես մեկ ամիս առաջ խորդանոցից դուրս էին բերել ավելի քան 30 տարվա գազօջախն ու  փառավոր բզկտելուց հետո այդպես մեկնված թողել՝տնակի ճանապարհը կիսափակելով/:Խոհանոցի պատից պոկել էին պահարանը՝դրա ներսում գտնվող ապրանքը դուրս թափելով ու այդպիսով փակելով լվացարան տանող դուռը:Միանգամից անհետացել էր էլեկտրական հսկայական ,,դուխովկան,,՝ոչ լիարժեք հզորությամբ աշխատող,միջանցքի սառնարանի վրայից:Ասպատակության հեղինակը կամ մեծ ձիաուժի տեր է եղել/ի դեպ, նման հատկանիշներ ունի այն անձը, ում քաղաքապետարանը ցանկանում է հատկացնել տնակը/, կամ՝գործել է դրսից՝բակից բերված քլունգի օգնությամբ, ու հետո այն փառավոր թողել հենց միջանցքում/երեւի շտապելուց մոռացել է վերացնել ,,իրեղեն ապացույց,, գործիքները.տվյալ դեպքում երկաթե ժանգոտ ու ծանր քլունգն ամենաիսկական իրեղեն ապացույց կարող է հանդիսանալ՝որպես հանցագործության գործիք:Այս ասպատակությունը տեսած ցանկացած մեկը, որ ճանաչում էր տնակի նախկին բնակչուհուն՝միայնակ թոշակառու-նպաստառու, կարող էր բացականչել.,,Ախր ինչ եք փնտրում 2 ամիս շարունակ, այ այլանդակներ, որ սկզբում սերմացու գողացող մկան նման էիք գործում, հետո արդեն անցաք կոնկրետ բիրտ գործողությունների....Բա դուք Աստծուց չեք վախենու՞մ, որ հանգուցյալի հիշատակը պղծում եք, անցնելով նրա սրբությունների վրայով ու սեղանին խնամքով շարված ֆոտոալբոմի եւ ապակե սկուտեղի վրա ահռելի պահարան տեղադրում....վայ բարբարոսներ, նոր Հայաստանի բարբարոսներ....,,:

Հարեվան տնակի տարեց բնակչուհին, ում ստիպված եղանք այդ ամենը տեսնելուց հետո կանչել՝որպես կատարվածի վկա, ,,վայ Աստված, էս ինչ են արել,, ասելուց հետո կասկած հայտնեց, թե ,,փող են ման եկել,,:Հետո ենթադրություն արեց, թե դա ում ,,ձեռագիրը,, կլինի, որ նախկինում էլ է այդ տարածքի տնակներից գողություն կատարել/այդ թվում նաեւ՝իր տնակից/, ու ոստիկանությունն էլ է քաջատեղյակ, թե ով՝ինչի է ընդունակ, ով՝ինչ ձեռագիր ունի:Իմ կարծիքով՝մի հավանական վարկած կարող է լինել  նաեւ այն, որ վերջերս կալանքից ազատվել է այն անձը, ով 2 տարի առաջ Պապիկյանի տնակից գողություն էր արել, անմիջապես բռնվել՝ահազանգով ժամանած ոստիկանության կողմից, ու նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, հետո բաց էր թողնվել եւ մեկ այլ գողություն կատարել Արագածոտնի մարզում.ու հիմա կրկին ազատության մեջ է:Արդյո՞ք կարող է կապ լինել նրա ազատության եւ Պապիկյանի տնակից կատարված ետմահու գողության միջեւ՝դժվար է ասել:

Հիշեցնեմ, որ  Պապիկյանի մահից հետո՝մայիսի 26-ին արձանագրված,նրա հիշատակի հանդեպ հարգանքից ելնելով, ու նրա վերջին 2 տարիների, վերջին ամիսների ու օրերի ամենամոտ վկան լինելու բարոյական իրավունքով ակամա ստանձնել եմ տնակի պայմանական տիրոջ դերը, քանի որ մահից առաջ Պապիկյանը հատուկ ասեց, որ ,,եթե ինձ հիվանդանոց տանեն, կողպեքով դուռը կփակես, բանալին էլ կվերցնես,,:Ըստ այդմ, մինչ տնակի ճակատագրի իրավական կամ օրինական տնօրինումը՝պարբերաբար այցելում եմ տարածք, որոշակի խնամք տանում Պապիկյանի տնակի տարածքից դեռեւս չհեռացող ու որբ մնացած շնիկների հանդեպ, հետեվում տնակի ու տարածքի մաքրությանը/մի քանի շների ու կատուների խնամքն էլ վերցրել են 2 հարեվանները/:Անգամ ինքս իմ վրա անեկդոտ եմ հորինել, որ շներն ու կատուները հասկացել են, որ տնակում ,,ժամանակավոր կառավարություն,, է ստեղծվել, ու ,,վարչապետի պաշտոնակատարին,,կատուներն ու շնիկները  քսմքսվում են, որ ուտելիք շատ գցի իրենց:Խոստովանեմ, որ այս տարածքը ոչ միայն հոգեհարազատ է դարձել ինձ, այլեւ յուրօրինակ էքստրեմալ հանգիստ է ՝քաղաքի աղմուկից ու ժխորից:

Ինչ խոսք, տեղի ունեցածը ոչ թե նյութական, այլ բարոյական խնդիր է.չէ՞ որ այն, ինչ վերցրել են, եթե ինչ-որ մեկին պետք լիներ, ապա ավելի վաղ կլինեին տնօրինած:Կատարվածը անարգանք է ոչ միայն մահացածի, այլեւ՝նրա հետ կապված հիշողությունները կրողների, տարածքի մաքրությամբ զբաղվողների ու հարակից տարածքի բնակիչների նկատմամբ:Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ բաց նամակով դիմել եմ Լոռու մարզպետին, տեղեկացնելով, որ քաղաքապետարանը առանց օրինական որոշման՝որոշել է տնակը հանձնել ինչ-որ մեկի, ավելի ուշ էլ պարզել, որ այդ ինչ-որ մեկը կարիքավոր չէ եւ հնարավոր է, կեղծ կարիքավոր են ցանկանում տնակի վրա գրանցել, որ հետագայում  պետության հանդեպ ,,պահանջատեր,, գրեն ու բնակարան ,,պոկեն,,.այլ կերպ՝կասկածելի գործարքի հոտ էր փչում.ու մինչ պատասխան կգար մարզպետից, ,,արձագանքը,, շատ չուշացավ՝այլ տեղից. երեւի թե նրանք, ում ապօրինի գործարքը կանխվել է, որոշեցին գործել ,,ոչ ինձ, ոչ քեզ,, սկզբունքով եւ ,,քաղաքակիրթ ներխուժմամբ,, ,,երկաթի գործ,, օպերացիա կազմակերպել:

...Չի բացառվում, որ այսօր կրկին նոր հարձակում տեղի ունեցած լինի, որովհետեւ հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տնակում մարդ չի լինում:Հարձակում գործողները քաջ հաշվարկել են, որ տնակն օրինական տեր չունի, հետեվաբար, հազիվ թե որեւէ մեկի մտքով անցնի դիմել ոստիկանություն:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 21 августа 2020 г.

Լոռու մարզպետ Անդրե Ղուկասյանին

 

Վանաձոր քաղաքի 


Լոռվա 14 հասցեի բնակչուհի 



Լիլի Լամբարյանից 

                                       Դիմում

Դեռեւս 13.06.2019թ. Ձեզ դիմել էի իմ տանը կից ապօրինի կառույցի հետ կապված հարցով:Չնայած 4.07.2019թ. պատասխանի մեջ հավաստիացրել էիք. որ հարցը կուսումնասիրվի համայնքապետարանի կողմից, սակայն անցել է ավելի քան 1 տարի,բայց խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլեւ ապօրինի շինության տերը՝Հայկազ Ղազարյանն ավելի է ընդլայնել իր գործունեությունը/նախկինում եղած պոլիէթիլենային թաղանթը՝ամառանոցի,այժմ  փոխարինվել է ազբոշիֆերով. ապօրինի կառույցը շարունակում է գործել որպես ավտոնորոգման արհեստանոց, իսկ դրա աղմուկը շարունակում է խանգարել իմ անդորրը, մեքենաներն էլ գազով են վերանորոգվում, ու ես մտավախություն ունեմ, որ դրանից կարող է վթար առաջանել/, իսկ իմ բողոքներին ի պատասխան  Ղազարյանն անվայել արտահայտություններով վիրավորում է ինձ/չնայած դեռեւս 19.02.2019թվին զգուշացվել էր Բազումի ոստիկանության կողմից.այն էլ՝երկրորդ անգամ/:Հիշեցնեմ, որ ձեր գրավոր պատասխանից  հետո ինքը՝Հ.Ղազարյանը ու կինն ինձ վիրավորել են ՝18.12.2019թ., առավոտյան ժամը 19-ին.ընդ որում՝կնոջն անվայել արտահայտություններ էր օգտագործումնաեւ կինը,ամուսնուց հետ չմնալով/:Ես այդ առթիվ չէի կարող կրկին դիմել ոստիկանություն, որովհետեւ ինքը նորոգում է նաեւ նրանց մեքենաները:

Առ այսօր որեւէ գրավոր պատասխան չեմ ստացել Վանաձորի քաղաքապետարանից:

Կից ներկայացնում եմ

1. Նախկին դիմումիս պատճեն

2.Բազումի ոստիկանության երկրորդ պատասխանը՝19.02.2019թ. 3.Ձեր գրավոր պատասխանի պատճեն:

4.Լիազորագիր՝որդուս, Խաչատուր Յուրիկի Մարգարյանից առ այն, որ ես ունեմ իրավունք՝նրա փոխարեն հանդես գալ տան հետ կապված հարցերով/նշեմ, որ նա վերոնշյալ հասցեի տան համասեփականատեր է ինձ հետ միասին,ներկայումս բնակվում է Ռուսաստանում/:Չնայած Դուք նշել էիք, որ խնդիրը քաղաքապետարանի իրավասության շրջանակներում է, սակայն ես քաղաքապետարանից հույս չունեմ, որ նրանք խնդիրը կկարգավորեն:Իմ պահանջն է հատուկ լիազորված մասնագետ հրավիրեն, տեղում վիճակը ուսումնասիրելու եւ հասցված վնասները ճշտելու, միաժամանակ՝իմ պատից նրա պատն առանձնացնելու. արհեստանոցի գործունեությունը դադարեցնելու:Ինձ միաժամանակ հետաքրքրում է, թե արդյո՞ք Ղազարյանն օրինական թույլտվություն ունի՝արհեստանոց աշխատեցնելու:Ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝խնդրի կարգավորման գործում:

Դիմող՝                                                                Լիլի Լամբարյան

....

среда, 5 августа 2020 г.

Բաց նամակ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին

Պարոն մարզպետ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝բլոգային հոդվածով եւ այն Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջին ուղարկելով, Վանաձորի քաղաքապետարանը ցանկանում է Քիմիագործների թաղամասին հարող տարածքի Սպանդարյան 2-5-7 հասցեի երկաթե տնակը, որ նախիկնում պատկանում էր լուսահոգի Քնարիկ Պապիկյանին/այս տարվա մայիսի 26-ին հիվանդության պատճառով մահկանացուն կնքած/, հանձնել ոմն մեկի.առանց համապատասխան գրավոր որոշման, բանավոր հանձնարարականով:Այսօր առավոտյան այդ մասին ինձ հեռախոսով իրազեկեց քաղաքապետարանի տնակների հարցերով զբաղվող բաժնի պաշտոնատար անձը, խնդրելով Պապիկյանի հարազատներին եւս իրազեկել՝5օրվա ընթացքում տնակն ազատել գույքից/մինչդեռ արդեն մեկ շաբաթ է, այն անհայտ անձի կողմից ասպատակության է ենթարկվում այն ժամերին, երբ այդտեղ մարդ չկա, կողպեքը բացում են ինչ-որ հարմարանքով,երբ որ բանալին Պապիկյանի մահից հետո գտնվում է ինձ մոտ:Սույն պաշտոնյայի հավաստմամբ, ինքը չի ուղարկել այն անձին, ով պետք է քաղաքապետի բանավոր հրահանգով այդտեղ բնակվի՝մինչեւ տնակը տեղափոխվի Լենինգրադյան տնակային ավան:Իսկ թե ինչու տնակը կարիքավոր անձին հանձնելու որոշում չկա՝ասաց, որ....2 ամիս հետո կլինի, երբ որ տնակը տեղափոխվի, բայց՝պետք է մինչ տեղափոխումը քաղաքապետի բանավոր կարգադրությամբ այդտեղ բնակվի ոմն մեկը:Մի՞թե բանավոր կարգադրություը կարող է իրավական հիմք հանդիսանալ այն երկրում, որ ժողովրդավարության ճանապարհն է որդեգրել՝դեռ 30 տարի առաջ, մի՞թե 90-ականների սկզբի մինչանկախական տարիների անարխիան ետ է վերադառնում, երբ առանց որոշման ներխուժում էին երկրաշարժից հետո դատարկված բնակարաններ, որոնց տերերը կամ մահացել էին կամ՝ հեռացել երկրից, ու քաղխորհուրդն ստիպված էր լինում բնակարանների վտարման որոշումներ կայացնել/այդ ժամանակաշրջանում դատարանը,որտեղ աշխատում էի,հեղեղված էր նման վարույթներով/.հիմա ինչ է ստացվում, ներկա քաղաքապետարանը, որ նախկին քաղխորհուրդների իրավահաջորդն է, ի՞նքն է օրենք խախտում:Այս օրինախախտման հեղինակը, ցավոք, քաղաքապետն ինքն է, որ պետք է օրինականության երաշխավոր լիներ:Այս հարցում ինձ համար կարեորն այն է, որ օրենքը չխախտվի, որովհետեւ երաշխիք չկա, թե բանավոր կարգադրության տակ ինչ է թաքնված:Եվ արդյո՞ք տնակը չի վերածվելու կասկածելի որջի,քանի որ տարածքի բնակիչների հավաստմամբ, այն անձը, ում ցանկանում են բնակեցնել, կասկածելի վարքագիծ ունի եւ ենթադրություններ կան, թե հարեւան տնակներից մեկի էլ դռան կողպեքն է փորձել բացել՝ենթադրելով, թե Պապիկյանին պատկանող տնակը դա է:Իհարկե մենք կողմ ենք, որ անօթեվան մարդիկ կացարան ունենան, բայց նախ՝չապրեն արդեն դարն ապրած ու բորբոսնած տնակներում, երկրորդ՝օրինական ճանապարհով հատկացում արվի, ոչ թե ՝բանավոր հրահանգով:Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ քաղաքապետը փորձում է բանավոր կարգադրությամբ իրավական խնդիրներ կարգավորել:Դեռ 2 տարի առաջ վերջինս Քնարիկ Պապիկյանին/ով իմ մոտ ծանոթներից է եւ ում խնամքով ու բուժական խնդիրներով եմ զբաղվել/բանավոր կարգադրությամբ հանձնել էր այդ տարածքում գտնվող մի քարաշեն կառույց/որի տերն իբր 20 տարի է՝բացակայում է երկրից/, ու խորհուրդ տվել, որ բարեգործների օգնությամբ այն նորոգի եւ...նախկին զուգարանից վերաձեւի որպես կացարան.բայց՝ոչ մի բարեգործ/որոնցից երկուսին՝ԲՀԿ-ին եւ Վիվասելին ստիպված էի նամակ գրել Պապիկյանի խնդրանքով/, այդ գործը հանձն չառավ.երեւի թե քաղքապետը ցանկացել էր ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել եւ հետո էլ իհարկե՝,,համայնքապատկան,, համարել այդ քարե շինությունն արդեն նորոգված եւ ավելի արժեքավոր, ու տնօրինել ըստ նպատակահարմարության:Մեզ հաջողվեց նաեւ պարզել, որ այն տարածքը, որի վրա Պապիկյանի տնակն էր, վաղուց վաճառված է/մի՞թե կարելի է տնակի տակի հողը վաճառել՝առանց բնակիչների կացարանի հարցը լուծելու.սա էլ նախկին քաղաքապետի գործած ,,մեղքերից,, մեկն էր.այդ առթիվ դեռ 2010թվին եմ ականատես եղել, թե ինչպես հարակից տարածքում դատական ակտերի հարկադիր կատարողները բռնությամբ դուրս են քշում տնակաբնակներին.այդ առթիվ հրապարակումով հանդես եմ եկել ,,Հրապարակ,, թերթում,,՝,,Թուրքը սենց բան չէր անի,,:Կարծում եմ, մարզպետարանը լուրջ անելիքներ ունի քիմիագործների տնակային ավանում իրավական հետազոտություններ անելու:Ինչ վերաբերվում է Պապիկյանի տնակի ճակատագրին, ապա ակնկալում ենք մարզպետի միջամտությունը՝հարցն իրավական դաշտում լուծելու նպատակով.ունի՞ քաղաքապետն իրավունք՝բանավոր կարգադրությամբ տնակ հատկացնելու:Ակնկալում ենք արձագանքի:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

вторник, 4 августа 2020 г.

Տարածքի կամ տնակի հատկացում՝առանց որոշմա՞ն, առանց ավագանու նիստի՞

Ոմն մեկը՝Սաքո անունով, որ ճանաչողների կողմից բնութագրվում է անհավասարակշիռ վարքագծով ու կակածելի հոգեկան առողջական խնդիրներով՝շրջապատի համար որոշակի վտանգ ներկայացնելով, շարունակում է ապօրինի ներխուժել այս տարվա մայիսի 26-ին մահկանացուն կնքած Քնարիկ Պապիկյանին 30 տարի որպես կացարան ծառայած տնակ, տնօրինում ներսում գտնվող գույքն՝ըստ նպատակահարմարության ու ճաշակի, իրերը քանդում-թափում գետնին, տարածքն աղտոտում եւ այլն:Նախապատմությանն արդեն անդրադարձել ենք նախորդ հոդվածում:Այցելությունները կատարում է թերեւս կամ շատ ուշ գիշերով/միացնելով նաեւ էներգոհաշվիչը/, կամ միգուցե՝վաղ առավոտյան, ադամամութին.մուտք է գործում կողպեքը բացելով՝թերեվս հատուկ հարմարեցված բանալիով:Թե ում հրահանգով է այս ապօրինի գործողությունները կատարում՝դեռ պարզ չէ, փաստ է միայն այն, որ ներսում գտնվող գույքի ճակատագիրը դեռ չի տնօրինվել Պապիկյանի հարազատների ու մերձավորների կողմից, ժամկետներ չեն տրվել նարնց՝տնակը դատարկելու մասին, իսկ արդեն ներխուժում է սկսվել.ընդ որում՝ներխուժողը, որին միայն մեկ անգամ պատահաբար տեսանք՝առաջին անգամ, երբ նոր էր տեղի ունեցել ապօրինի ներխուժումը, վերջինս մեր հարցին ի պատասխան՝կտրուկ հերքեց իր մասնակցությունը՝կողպեքը բացելու հարցում, բայց ասաց, որ իրեն ուղարկել է Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյա այսինչը:,,Հա բա ի՞նչ պիտի անի, որ չպիտի հերքի, բայց դա մենակ նա կարա անի, դա նրա ձեռագիրն ա՝քանդի, քարուքանդ անի, թափի,,-նկատում է այս տարածքի մեկ այլ տնակի բնակիչ՝խորհուրդ տալով դիմել ոստիկանություն:Իսկ մեկ ուրիշ տնակի բնակչի հավաստմամբ էլ՝վերոնշյալ անձը փորձել է բացել նաեւ իրենց տնակի կողպեքը:,,Սկզբում հենց իմացել է, թե Քնարի դոմիկը սա է, մենք տանը չենք եղել, մեր կողպեքին էլ ա ձեռ տվել,,-պատմում է մեր զրուցակից կինը:Ի դեպ, իմանալով, թե ում են ուզում հանձնել Պապիկյանին պատկանող տնակը՝նրա մահից հետո, այս տարածքի բնակիչները զայրացած են, որ նման անհավասարակշիռ անձը/որ ներսը տակնուվրա անելուց առաջ, նախօրեին էլ փառավոր այլանդակել էր դրսի տարածքը՝դուրս հանված ճամպրուկների մեջից հանելով ու գետնին թափելով հագուստեղեն, որոնք կարող էին ինչ-որ մեկի կողմից օգտագործվել՝ի տնօրինություն, բայց, փաստորեն, վերջինս դրանք դարձրել էր աղբանոցի ապրանք, շրջապատն էլ էլ ավելի անմաքուր դարձրել,ի չիք դարձնելով այն փոքր-ինչ բարետես դարձնելու մեր ջանքերը՝ի հիշատակ Պապիկյանի հանդեպ ունեցած հարգանքի/:

Մտահոգիչ է նաեւ տարրական բարեկրթության նկատմամբ արհամարհանքը՝քաղաքապետարանի կողմից.մանավանդ, որ այցելուն եւս մի տղամարդու հետ օրեր առաջ այցելել էր այս տարածք ու բնակչներից հետաքրքրվել, թե որն է ,,էն կնոջ դոմիկը, որ մահացել է,,.ու հստակ նշել էին այն պաշտոնյայի անունը, որն ուղարկել է իրենց,փաստորեն, երկու դեպքում էլ նույն մարդու անունն են տվել, ում հետ մեկ ամիս առաջ քաղաքապետարանում գործնական հանդիպման ժամանակ նշել էի, որ ներսում գույք կա, եւ ժամանակ է պետք, որ այն տնօրինվի հարազատների կողմից.հետեվաբար՝երդմնազանցության նման մի բան էր ստացվում վերջինիս կողմից, եթե այսօր առավոտյան սույն պաշտոնյան չզանգեր մեզ եւ իմանալով կատարվածի մասին, զարմանք չհայտներ, ասելով, որ ինքն այս ընթացքում արձակուրդի մեջ է եղել, եւ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել:,,Ես նրան չեմ ուղարկել, ես արձակուրդում էի,,-ասաց մեր զրուցակիցը, եւ նշեց, որ տնակը վերոնշյալ անձին ցանկանում է հանձնել քաղաքապետը, նա է անձամբ ասել այդ մասին:,,իսկ որոշում կա՞,,-իմ հարցին ի պատասխան կարճ ասեց՝,,Կլինի,,/այսինքն՝դեռ չի եղել/:

,,Իսկ եթե ավագանու որոշում չկա,. ինչպե՞ս կարող է տնակը հանձնվել ինչ-որ մեկի,,-հարցիս ասաց, որ այդ հարցը ավագանու լիազորության շրջանակում չէ, այլ՝քաղաքապետի/բայց, մեր 25-ամյա լրագրողական դիտարկման արդյունքում մշտապես տեղեկացել ենք, որ համայնքապատկան բնակարանների հանձնումը մշտապես տեղի է ունենում ավագանու որոշմամբ, կամ՝եթե վաճառվում է, աճուրդով, իսկ տվյալ դեպքում Քնարիկ Պապիկյանին տնակը հանձնվել է դեռ 1989թվին՝պետության կողմից,սովետական տարիներին, հետեվաբար, դա պետք է ավագանու քննարկման հարց դառնա, այլապես ո՞րն է ավագանու դերը:Պետք է նաեւ առնվազն դրամական փոխհատուցում տրվի այն դեպքում, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, որ Պապիկյանին պատկանող գույքի մի մասը/սղեն, աթոռ ,անկողին/ հարազատները նպատակահարմար չեն գտնում վերցնել եւ դա կարող են թողնել ի տնօրինություն:Համենայն դեպս, իմ զրուցակից պաշտոնյան հավաստացրեց, որ ինքն զգուշացրել է սույն օրինախախտին, որ ,,հանկարծ կողպեքին ձեռք չչտաս,,:Մեր հարցին ի պատասխան, թե առհասարակ արդյո՞ք որեէ մեկն իրավունք ունի սեփականաշնորհել իր տնակը, վերջինս բացասական պատասխան տվեց.թեպետ՝քաջատեղյակ էինք, որ շատ Վանաձորի շատ տնակաբնակներ դեռ տարիներ առաջ են նամակ գրել բոլոր վարչապետերին, որ թույլ տան, որ իրենց տնակներն ու դրանց պատկանող հողատարածքը սեփականաշնորհեն, բայց՝նամակները մնացել են անպատասխան:Իսկ ոչ վաղուց՝մեր ականջով ընկավ վարչապետի մի ելույթ, որում ասում էր այդ առթիվ.,,Փոխանակ տնակները հավաքենք, թույլ ենք տալու սեփականաշնորհե՞ն,,:

Ակնկալում ենք Լոռւ մարզպետի ուշադրությունը սույն խնդրի վրա.այն, որ առանց որոշման տնակ են վերաբնակեցնում,մարդ են ուղարկում այդտեղ ապրելու,բանավոր հանձնարարությամբ, ապօրինի ներխուժմամբ:Որովհետեւ մեր գրավոր զգուշացումը՝փակցված  Պապիկյան տնակի դռան վրա, հսկայական եղանով էլ ամրացրած, ,,առոչինչ,, է ճանաչվել վերոնշյալ օրինախախտի համար.ու գրությունը ոչ տնակի ներսում կար, ոչ դրսում.երեւի տարել է իրեն ուղարկողների մոտ՝,,դատաձգաբանական անալիզների,, նպատակով:Վստահաբար պնդում եմ, որ ես եմ գրել, անալիզի տանելու կարիք չկա:Իսկ գրել էի մոտավորապես՝,,Բարեկամաբար թե ընկերաբար խորհուրդ կտամ այլեւս չներխուժել.այլապես ստիպված կլինեմ դիմել ոստիկանություն,,:Երբ այս մասին պատմեցի տարածքի բնակիչներից մեկին, վերջինս զարմացած ասաց.,,Վայ քո տունը շինվի, դրանց հետ պետք է իրանց լեզվով խոսես, ասես՝մեկ էլ էս կողմերում տեսել եմ՝սենցուսենց,,:

Կատարվածը նման է մարդու գերեզման պղծելուն.ինչ տարբերություն, գերեզման պղծեն, թե երբ ապօրինաբար ներսխուժեն ուրիշի անձնական տարածք/այն էլ՝նոր մահկանացուն կնքած/, առանց դրա համար թույլտվություն կամ առնվազն բարոյական իրավունք ունենալու:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 31 июля 2020 г.

Դաժանությունն ու չարությունը սահմաններ չունի

                                    ,,Հախներիցս գալիս են, ձագուկ,,

2օր շարունակ՝ավերածությունների է ենթարկվում վանաձորցի երկարամյա քիմմանրաթելագործ, բռնադատվածի ժառանգ ու ,,ժառանգության,, նախկին ակտիվիստ, նախկին շախմատիստ, միայնակ, անժառանգ  թոշակառու Քնարիկ Պապիկյանի համար 30 տարի որպես կացարան ծառայած երկաթե կլոր, ժանգոտ տնակն ու հարակից տարածքը՝իր խորդանոցով:Հիշեցնենք, որ Պապիկյանն այդպես էլ նորմալ բնակարանի չարժանացավ, իսկ նախկին բնակարանը կորցրել էր 88-ի երկրաշարժի հետեվանքով, նրա փոխարեն ստացած նոր բնակարանն էլ, որ ոչ պիտանի էր եղել ու հանձնվել զգալի թերություններով/այդ մասին հրապարակում կա դեռեւս 2002թվին ,,Առավոտ,,,թերթում՝,,Կարկուտը ծեծած տեղն է ծեծում,,/, ստիպված էր եղել կարիքից դրդված՝2002թվին վաճառել, շարունակելով ծանր պայմաններում գոյատեւել, իսկ վերջին 8 տարում էլ զրկվել էր անգամ՝ջրատար համակարգից ու կոյուղուց/նախկին քաղաքապետարանի մեղքով/, որի մասին թերեւս 20-ից ավելի հրապարակումներ ենք գրել՝ակնկալելով, որ գոնե սոցիալական բնակարան կհատկացնեն վերջինիս.բայց՝ձայն բարբառո:Իսկ հիմա, խնդրեմ, Վանաձորի քաղաքապետարանը թերեւս որոշել է այդ մոռացված ու ժանգոտ տնակում եւս մեկի ,,տանջամահ անել,,.այն էլ՝առանց ավագանու որոշման, բանավոր կարգադրությամբ ու ,,ապսպրանքով,, կամ ,,իմաց անելով,,՝տարածքի բնակիչների կողմից:

Պապիկյանը, ցավոք, չկարողացավ նաեւ սեփականաշնորհել այդ տնակը.այնպես, ինչպես Վանաձորի այլ տնակաբնակներ, որոնք բոլոր ժամանակների վարչապետերին վերջին 5 տարում պարբերաբար նամակներ են ուղարկել, խնդրելով թույլ տալ իրենց սեփականաշնորհել տնակները կամ տարածքները՝որպես անձնական հողամաս.բայց՝կրկին ձայն բարբառո:Երբ այս տարվա մայիսի 26-ին կարանտինի հետեվանքով դեպրեսիայի մեջ ընկնելու պատճառով ինքնատիրապետումը կորցրած, սայթաքած ու ոտքը ջարդած, վերջնականապես անշարժացած ու անկողնուն գամված Պապիկյանը 1-2 ամիս հիվանդության դեմ հույսով պայքարելուց հետո, ցավոք, մահկանացուն կնքեց, որպես նրա վերջին 2 տարվա ու վերջին 2 ամսվա վկա, աջակից ու կարեկից, առողջական խնդիրներով զբաղվող ու հիգիենիկ խնամքի կազմակերպող՝անսացինք նրա  հորդորին, երբ ասում էր.,,Որ հանկարծ ինձ տանեն հիվանդանոց, էս կողպեքով դուռը կփակես, բանալին էլ կվերցնես, եղա՞վ, ձագուկ,,/իրենից տարիքով փոքր մտերիմներին էլ, գործի բերումով հետը շփվողներին էլ, անգամ՝մի ոստիկանի սիրով ,,ձագուկ,, էր անվանում՝որպես արմատներով լենինականցի/:Հենց այդպես էլ արինք՝մինչեւ տնակի ճակատագրի տնօրինումը հարազատների կամ պետության կողմից:Պարզվեց, այս առումով պետության լիազորություններն ավելի մեծ են, քանի որ տնակը սեփականաշնորհված չէր/բնականաբար, քանի որ օրենքը դա չէր արտոնել՝Ազգային Ժողովի չկամության պատճառով, թերեւս/:Բայց տնակի բանալու եւ տարածքին ,,նայողի,, իրավունքով՝Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ մեկ ամիս առաջ գործնական հանդիպման ընթացքում նշել էի, որ տնակը հանձնելու համար որոշակի ժամանակ է պետք, որպեսզի Պապիկյանին պատկանող գույքը տնօրինվի հարազատների կողմից:Այդ ընթացքում շարունակում էի գնալ եւ հոգ տանել թե դրսի, թե ներսի մաքրության համար, հոգ տանել Պապիկյանի կողմից այնքան   սիրված կենդանիներին/բարեբախտաբար՝գլխավոր ու գանգրամազ, լացակումած հայացքով շնիկին ու կատուներից մեկին խնամքի տակ վերցրին հարեվաններից երկուսը/:Եվ ահա, սույն թվի հուլիսի 29-ին այցելելով տնակ, նկատեցի, որ իմ կողմից դուրս հանված, բայց՝ ճամպրուկների ու տոպրակների մեջ խնամքով դարսված, բակում բարձր տեղ դրված իրերը/որոնք կարող էին ինչ-որ մեկին պետք գալ/ դավադրաբար ցաքուցրիվ են արվել՝ճամպրուկներից շպրտվելով ու հայտնվելով հորդառատ անձրեւի ու ցեխի տիրապետության տակ եւ վերջնականապես փչանալով: Դուրս էին թափվել նաեւ խորդանոցում գտնվող ծանր-մետաղական իրերը՝հին գազօջախ եւ այլ մետաղական իրեր,եւ դրանցով տարածքը շրջափակել ու հիմնավորապես աղբավայրի վերածել:Ստիպված եղանք կրկին տաժանակիր աշխատանքով փորձել փոքր-ինչ կարգավորել տարածքը:Իսկ հաջորդ օրը, հուլիսի 30-ին արդեն նոր անակնկալ էր սպասվում.անհայտ չարագործները տնակի դռան կողպեքն էին բացել, ու ներսում խոշոր ավերածություններ արել՝դարակների ու պահարանների պարունակությունը թափելով գետնին.հատկանշական է, որ էական իրերի կորուստներ չեն եղել, ինչը խոսում է այն մասին, որ կամ. ինչ փնտրել են՝չեն գտել, կամ՝պարզապես նպատակը եղել է անկարգություն անելն ու չարացնելը, տհաճություն պատճառելը այն մարդուն, ով փորձում է փոքր-ինչ պատշաճ տեսքի բերել շրջապատն ու ինչ-որ մեկին հնարավոր անհրաժեշտ եղող իրերի ճակատագիրը տնօրինել:Այդ կերպ առաջացրել էին ավելի մեծաքանակ աղբ, քան՝կուտակվել էր 30 տարվա ընթացքում:Իսկ կատարված չարագործության միակ վկաներն այդտեղ գտնվող մայրուձագ շներն էին, որոնք կարողացան միայն ողբուկական բարձրացնել/մի առիթով գրել եմ՝,,Շները հաչում են, որովհետեւ խոսել չեն կարողանում/:Հակված եմ կարծելու, թե երկու ամիս առաջ ծնված շնիկներից մեկի անսպասելի սատկելն էլ էր անհայտ չարագործի ձեռքի գործ, քանի որ շները ողջ մնալու համար բավականաչափ սնունդ ստանում էին:Ի դեպ, այս տարածքում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր էլի են եղել, ինչից կարելի է ենթադրել, որ շնիկին կարող է սպանել էին.Պապիկյանը քանիցս է պատմել, որ թե շանը, թե կատվին վնասել են, վիզն են կտրել, ու ստիպված է եղել վիրակապով խնամել՝հենց տնակի հաշտում հոգ տանելով:Եվ անչափ ոգեվորվել էր, երբ իմացել էր, որ Ազգային Ժողովում օրենք են ընդունել՝ԲՀԿ-ի նախաձեռնությամբ, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի համար պատիժ սահմանելու մասին:

Կատարվածը անարգանք է հարգանքի արժանի կնոջ հիշատակի հանդեպ, բայց՝չի բացառվում, որ այն նաեւ իմ լրագրողական անկախ գործունեության դեմ է, քանի որ օրերս գրել էի, որ քիմիագործների այգու պարիսպներն ասպատակության են ենթարկվում՝տարածքը վաճառելուց հետո, ինչպես նաեւ անդրադարձել եմ Վանաձորի մայթերի ապօրինի թե օրինական վաճառքի, հետիոտներին խանգարելու խնդիրներին: Չէ՞ որ լրագրողների դեմ պայքարը տարբեր կերպ կարող է դրսեւորվել, ամեն անգամ տարբեր դրսեվորում ունենալով:Իսկ հենց երեկ երեկոյան մի տղամարդ, որին էլի եմ տեսել այդ տարածքներում՝Պապիկյանի կենդանության օրոք, այդ տարածք էր ժամանել, ու հասկացանք, որ հենց այն անձն է, ում քաղաքապետարանը մտադիր է տնակը հատկացնել.լավ էլի թող հատկացնեն, բայց չէ՞որ դրա համար կարգ կա, օրինական որոշում պետք է լինի,տնակն ազատելու համար ժամկետներ սահմանել կա, տարրական բարեկրթություն պետք է լինի ու զգուշացում....Իսկ այցելուին/ինձ թվում է, նա կարող էր նաեւ անսթափ լինել, տպավորությունն այդպիսին էր/, երբ կտրուկ հարցրի, թե արդյո՞ք ինքն է կողպեքը բռնությամբ բացել, կտրուկ հրաժարվեց:

...Այսօր, սույն թվի հուլիսի 31-ի առավոտյան այցելեցինք Վանաձորի ավագանու Դաշնակցության ու ԲՀԿ-ի համար նախատեսված սենյակ, պարզելու, թե արդյո՞ք իրենց մոտ կարելի է տեղեկանալ ավագանու վերջին նիստերի որոշումների մասին/,,Լուսավորի,, դուռն այդ պահին փակ էր/:Մեզ քաղաքավարությամբ ներկայացրին/ինչպես պարզվեց՝ԲՀԿ խմբակցության ներկայացուցչի կողմից/ վերջին՝հունիսյան նիստում կայացած որոշումները, որոնցում Քնարիկ Պապիկյանի տնակի՝Սպանդարյան 2-5-7 հասցեի, տնօրինման մասին որեւէ որոշում չկար:Նաեւ հայտնեցին, որ ավագանին հիմա արձակուրդի մեջ է, նիստեր չեն գումարվում.այդ դեպքում ի՞նչ հիմքով, ու՞մ որոշմամբ է նախատեսվել Պապիկյանին նախկինում ծառայող տնակի վերաբնակեցումը.թերեւս՝առանց որոշման, ,,զոռբայության,, կամ քաղաքացիների հնարավոր անիրազեկության վրա հույս դնելով:Ի դեպ, մի բանավոր կարգհադրությամբ մոտ 2 տարի առաջ Վանաձորի ներկա քաղաքապետն արտոնել էր Պապիկյանին՝տնօրինել հարակից տարածքում գտնվող քարե շինությունը/որի տերը մոտ 20 տարի բացակայության մեջ է քաղաքից՝Պապիկյանի պատմելով/ բարեգործների աջակցությամբ որպես տնակ վերակառուցելու, բայց ոչ մի բարեգործ այդպես էլ հանձն չառավ այդ գործին ձեռնամուխ լինել.թերեւս՝ոչ նպատակահարմար գտնելով/.Պաիկյանի անունից նամակներ էինք ուղարկել թե ԲՀԿ-ին, թե ,,Վիվասելին,, եւ էլեկտրոնային փոստով, եւ պատվիրված նամակով:

...Մինչեւ վերջ պայքարելու եմ Պապիկյանի տնակի ճակատագիրն իրավական ու օրինական ճանապարհով տնօրինելու  համար:30 տարվա մի ամբողջ տառապալից կյանք է անցել այդտեղ, ու մարդն անգամ չկարողացավ որպես մխիթարանք իր ավանդն ստանալ, չկարողացավ սոցիալական բնակարան ստանալ/Վանաձորում չկար նման գործընթաց, այլ միայն՝Գյումրիում/:Անգամ այդ ծանր պայմաններում չէր կորցնում հումորի զգացումն ու դժգոհությունը ներկայացնում էր կատակով:,,Հախներիցս լավ գալիս են,,-ասում էր հեռուստատեսային լուրերի ժամանակ՞

Այդ տարածքի բնակիչներն ինձ խորհուրդ են տալիս տնակը ,,վերցնել,,՝անձնական օգտագործման նպատակով.իհարկե բնակարանի կարիք չունեմ, բայց՝դեմ չեմ վաղուց պիտանելիության ժամկետն անցած տնակը հասարակական կարգով որպես աշխատանքային տարածք օգտագործել.կոսմետիկ նորոգումների դեպքում այն հնարավոր է.ի դեպ, դեռ 2 տարի առաջ անձամբ Պապիկյանին պաստառներ էի նվիրել՝նրա խնդրանքով, որ ձեռնամուխ լինի տնակի բարենորոգմանը, բայց՝գործն այդպես էլ չստացվեց՝Պապիկյանի վատառողջության պատճառով/:

....Թոշակ չի հասնում նպաստ չի հասնում, աշխատանք չի հասնում, լավ, 25 տարվա իրավապաշտպան լրագրողին/որ եղել է ,,Հակաստվեր,, առաջին իրավապաշտպան-հասարակական կազմակերպության ներկայացուցիչը՝2005թվին, թղթակցել մի շարք իրավապաշտպան հանդեսների,մի ժանգոտ ու բնակության համար ոչ պիտանի մի տնակ էլ չի հասնու՞մ՝եթե գործը հասել է ,,զոռբայության,,./որ ստիպված չլինի իրեն խնդրանքով դիմող քաղաքացիների հետ գործնական հանդիպումները կազմակերպել ծանոթների տներում կամ՝պուրակներում/:Իսկ եթե քաղաքապետարանն անպայման ուզում է ինչ-որ մեկին տնակ հատկացնել, չէ՞ որ կան նաեւ այլ հարակից տնակներ, որոնց տերերն այն օգտագործում են հայտնի չէ, թե ինչ նպատակներով, իսկ իրենք ապահովված են բնակարաններով:Նման մի տնակում էր հայտնաբերվել 1 տարի առաջ Պապիկյանի տնակից գողություն կատարած անձը, որին թարմ հետքերով հայտնաբերել էին ու բերման ենթարկել, ու որը հետագայում գնացել էր նաեւ Արագածոտնի մարզում գողություն կատարել:Ըստ տեղեկությունների, լքված տնակներից ոմանց իրական թե փաստական տերերն էլ իրենց տնօրինության տակ գտնվող տնակները վերածել են անառակաբարո որջերի, իսկ մենք չենք ուզում, որ Պապիկյանի տնակն էլ նման տխուր ճակատագրին արժանանա ու նպաստի ինչ-որ մեկի կեղտոտ բիզնեսին:

Այս տարածքում եւ մարդիկ են ապրում, եւ կենդանիներ, որոնց սիրել ու որոնցից չվախենալ սովորեցրեց մեզ Քնարիկ Պապիկյանը՝կենդանիների ու շների ջերմ պաշտպանը՝դեռ քիմմանրաթելի գործարանից, որտեղ վերջինս Մենդելեեւի անվան կենդանիների պաշտպանության կոմիտեի անդամ էր, ուստի դեմ չեմ, եթե հնարավորություն տրվի այստեղ կազմակերպել մարդու եվ կենդանիների պաշտպանության կենտրոն՝շահույթ չհետապնդող, հասարակական հիմունքներով գործող:Պատրաստ ենք ձեռնամուխ լինել:

Ակնալում ենք Լոռու մարզպետարանի արձագանքը:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր


пятница, 10 июля 2020 г.

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պարոն վարչապետ, մինչեւ ե՞րբ համբերենք, որ հեղափոխության ժամանակ խոստացված անցումային արդարադատությունը գա, ու նախկինում հալածվածների իրավունքները վերականգնվեն:25 տարվա լրագրող եմ,1995թվից սկսած՝հանդես եմ եկել հանրապետական տարբեր թերթերում/աշխատանքային պայմանագրերով կամ առանց պայմանագրի.հասարակական հիմունքներով 2001թվին եւ ավելի ուշ՝ թղթակցել եմ նաեւ ձեր խմբագրած ,,Հայկական ժամանակ,, թերթին/ի դեպ, մինչ օրս իմ անձնական արխիվներում պահում եմ ձեր կողմից ինձ տված այցեքարտը՝2006թվին, երբ,,Այլընտրանք,, նորաստեղծ կազմակերպության հետ եկել էիք Վանաձոր, եւ այդ միջոցառմանը, որին ներկա էին սակավաթիվ վանաձորցիներ՝մի փոքրիկ բակում, ներկա էր նաեւ լուսահոգի հայրս՝2013թվին մահկանացուն կնքած, որին ամենայն իրավամբ կարող եմ քաղաքային նախորդ իշխանության ապօրինությունների զոհը համարել/:Իմ այսօրվա կարգավիճակով ոչ աշխատող եմ, ոչ գործազուրկ եմ, ոչ թոշակառու եմ.չնայած՝ մտերիմներս ու ինձ ճանաչողներն  ընդունում են որպես լրագրող.որովհետեւ անկախ այն հանգամանքից՝վարձատրվել եմ, հոնորար եմ ստացել թե չեմ ստացել, լրագրությունն ինձ համար առաքելություն է եղել.առավել եւս՝2011թվից հետո, երբ վերջնականապես հեռացա մամուլից ու հիմնեցի իմ անկախ բլոգը.հետագայում՝եւս 2-ը, եւ այսպիսով ունեմ 3 բլոգ՝իմ ուժերով ստեղծած,որոնց թվում իրավապաշտպան, պատմաքաղաքական եւ գրական-հուշագրական, բայց՝չեմ օգտվում որեւէ պետական աջակցությունից, գովազդից,պարզապես՝բլոգները գործում են իմ անձնական գույքի վաճառքից ստացված միջոցների, երբեմն էլ՝բարի կամեցողների ոչ մեծ նվիրատվությունների շրջանակում:Ընդ որում՝չունեմ նաեւ անձնական համակարգիչ,ինտերնետ:Իմ նյութերից շատերն  արտատպել են հայաստանյան այլ կայքեր՝հոդվածում բարձրացված խնդիրներին հասարակական հնչեղություն տալու նպատակով:Բայց այսօր ես՝բարձրագույն հումանիտար կրթությամբ 25 տարվա լրագրողն ու քաղաքացիական ակտիվիստը, հեղափոխության աջակիցը,որ 88-ւ երկրաշարժից հետո 6 ամիս դասավանդել է Բելառուսի ժամանակավոր հայկական դպրոցում եւ ունի դրական բնութագիր՝դպրոցի բելառուս տնօրինության կողմից տրված, այսօր հայտնվել է ամենախոցելի վիճակում՝կոմունալ պարտքերի ձեռքին պատանդի դերում:Այս երկրում ով՝ասես օգտվել եւ օգտվում է դրամաշնորհներից, բայց չգիտես ինչու՝9 տարվա բլոգերը զրկված է դրանից.թերեւս՝այդ ոլորտում գումարների ոչ արդարացի ու ոչ թափանցիկ բաշխման հետեվանքով:Քանիցս բաց նամակով առաջարկել եմ, որ իրենց նպատակայնությունն ապացուցած բլոգները պետականորեն վարձատրվեն, բայց՝ձայն բարբառո.որեւէ պատգամավոր այդպես էլ հարցին ուշադրություն չի դարձրել:Իսկ սոցիալական տեռորն ու կոմունալներն անընդհատ հետապնդել են ինձ՝անեկամուտ քաղաքացուս:Եթե հեղափոխություն է եղել, ուրեմն դրա տրամաբանությունը հուշում է, որ ես պետք է վերադառնամ իմ նախկին աշխատանքին՝բուհում/գրադարանի մատենագետ եմ եղել՝1994-98թվերին/, բայց 3 ամիս առաջ  Վանաձորի մանկավարժական համալսարանի նորանշանակ ռեկտորին գրած իմ նամակը, որ նաեւ որպես բաց նամակ եմ տարածել այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ արձագանք չկար, մնացել է ,,կրկնակի,,անարձագանք:Իսկ կոմունալ վարձերը շարունակում են նեղել, աստիճանաբար վթարային դարձող մեր բնակարանի վիճակն էլ մեծ վերանորոգում է պահանջում, որպեսզի կարողանանք առնվազն ջրաչափ տեղադրել, որի բացակայության հետեվանքով ջրմուղը շարունակում է իր ապօրինի բարձրացված պարտքը նկարել՝հասցնելով մոտ 150հազար դրամի:Մի ահռելի ,,պարտք,, էլ համատիրությունն է ,,նկարել,,/քանի որ իրավաբանորեն չապացուցվող ծառայություն է ,,սպասարկման վարձ,, կոչվող ,,կույր աղիքը,, բայց՝դրա առկայությունը թույլ չի տալիս, որ բնակարանի ներսում վթարների դեպքում դիմել համատիրություն/ժողովրդախոսակցական լեզվով՝լրիվ ,,կաշկալամաշ,, վիճակում ենք հայտնվել.իսկ պատկերն առավել ողբերգական է դառնում, երբ մի օր մեր բաղնիքային հատվածի առաստաղն է կաթում, մի օր՝մեզնից է ներքեւ կաթում, ու հիմա ես ի՞նչ միջոցներից պետք է այդ ծախսերը հոգամ, եթե ներքեւի բնակարանի նոր տերը/որ հազիվ իմ կես տարիքին լինի/, գալիս ,,մուննաթ,, է գալիս, թե խնդիրը վերացրեք:

Մեծարգո վարչապետ,կամ վերադարձրեք իմ ԽՍՀՄ ավանդը, որ դրանով առնվազն կոմունալ ծախսերս հոգամ, կամ՝վերադարձրեք իմ աշխատանքը՝ռեկտորին հուշելով, որ իրեն ուղարկած նամակները կարդա:Ինչքա՞ն կարող է ՀՀ հպարտ քաղաքացին իրեն զգա ամենաստորացված ու նվաստացած վիճակում, երբ որ այս երկրի անարդարությունների դեմ 25 տարի շարունակ պայքարել է:Մինչեւ ե՞րբ կարող եմ ես գույքս վաճառելով գոյատեւել, եթե թոշակի տարիքից դեռ 3 տարի ունեմ, բլոգներս էլ գովազդներից չեն սնվում, քաղաքական տանիք չունեն, պետական հովանավորություն չունեն, իսկ աշխատատեղերը՝իմ ընդունակություններին ու արժանիքներին համապատասխան, բավարար հրապարակայնություն չունեն եւ դրանք, ցավոք, առաջվա նման ԽԾԲ-ով են:Հետո էլ ասում են՝թե մեր երկրում քաղաքացիական նախաձեռնությունները խրախուսվում են.եթե այդպես է՝ինչու՞ 9 տարվա բլոգերին որեւէ պետական աջակցություն չի հասնում.ավելին՝կարանտինի օրերին անգամ որեւէ պետական աջակցություն չի հասել ոչ միայն ինձ, այլեւ՝ՀՀ այլ գործազուրկ քաղաքացիների, որոնց թվում առավել խոցելին 55-ից բարձ տարիքի կանայք են, եթե ոչ թոշակառու են, ոչ աշխատող, քանի որ թոշակի տարիքի շեմը 1996թվից բարձրացվել է 63-ի:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր

пятница, 26 июня 2020 г.

Բաց նամակ ՎՊՄԻ ռեկտոր Ռուստամ Սահակյանին

                                         ՀԱՐԳԵԼԻ ՌՈՒՍՏԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ


1994-98թվերին աշխատել եմ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի գրադարանում՝որպես մատենագետ։Զուգահեռ՝թղթակցել եմ վանաձորյան եւ հանրապետական թերթերին, ու այդ ընթացքում բարեխղճորեն լուսաբանել նաեւ բուհի առօրյան, կյանքը, գիտա-մանկավարժական ու մշակութային միջոցառումները ,,Գիտություն", ,,Առավոտ", ,,Տեսադաշտ,, թերթերում։1998թ․աշխատանքից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն, որպեսզի հիմնական աշխատանք դարձնեմ լրագրությունը/մանավանդ, որ բուհի եւ գրադարանի այդ տարիների ղեկավարության հետ տարաձայնություններ էին սկսվել, գրադարանում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ էր, եւ ես հրաժարվեցի այդ պայմաններում աշխատել՝նախընտրելով սեփական դիմումով դուրս գալ, մանավանդ,որ գրադարանի այն ժամանակվա վարիչն անընդհատ պնդում էր,որ ազատման դիմում գրեմ/թեպետ՝որոշ ժամանակ անց նախկին ռեկտորի կողմից նույն բուհում այլ աշխատանքի հրավեր եղավ, բայց՝այն մերժեցի, ցանկանալով պահպանել իմ լրագրողական անկախությունը՝ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու ղեկավարության հետ չցանկանալով այլեւս առնչվել/։

1998-2010թվերին հայաստանյան տարբեր թերթերի թղթակցելուց հետո/4․5 տարին՝հիմնական լրագրողի հաստիքով՝,,Առավոտ,, թերթում/, 2011թվին ստիպված եղա այլեւս հանդես գալ որպես համացանցային ազատ լրագրող՝քաղաքացիական հիմունքներով, առանց վարձատրության, առանց պետական կամ դրամաշնորհային աջակցության, քանի որ համոզվեցի, որ հայաստանյան մամուլն անազատ է,եվ այնտեղ հնարավոր չէ լրագրողական անկախ գործունեություն ծավալել։Այժմ, երբ բուհում իրավիճակ է փոխվել/իսկ նախկին իրավիճակին՝ոչ միայն իմ աշխատած տարիների, այլեւ՝դրանից հետո, 2010-2018թվերին անդրադարձել եմ ոչ միայն ես, այլեւ՝ այլ լրագրողներ եւս/։Ըստ այդմ, կցանկանայի վերադառնալ իմ նախկին աշխատանքին ՝գրադարանում կամ համանման այլ աշխատանքի․հնարավոր եմ համարում նաեւ բուհի լրատվական բնագավառում։Հուսով եմ,կադրերի ընտրության,, վերադասավորման, նոր կադրային քաղաքականության արդյունքում հաշվի կառնվի նաեւ իմ դիմումը, եւ ինձ հնարավորություն կտրվի վերադառնալ այն կոլեկտիվը,որտեղից սկսվել է իմ ուսանողական եւ աշխատանքային գործունեությունը;

Լրացուցիչ տեղեկացնեմ, որ 1978-79թվերին, մինչեւ բուհի լեզվագրական ֆակուլտետի ստացիոնար բաժին ընդունվելն աշխատել եմ բուհի ուսումնական մասում՝որպես դիսպետչեր,ռեկտորի պաշտոնակատարի քարտուղար, կուսբյուրոյի քարտուղար/դիսպետչերի հաստիքով/։1983թվերին ավարտել եմ նույն բուհի լեզվագրական ֆակուլտետը/ռեկտոր՝Ս․Մերգելյան/։1983-89թվերին, բուհն ավարտելուց հետո աշխատել եմ Կիրովականի քիմմանրաթելերի գործարանում՝գրասենյակային տարբեր աշխատանքների։1989թվին ՀԼԿԵՄ ուղեգրով գործուղվել եմ Բելառուսի ,,Զուբրյոնոկ,, միջազգային ճամբարում բացված ժամանակավոր հայկական դպրոց՝դասավանդելով աղետի գոտուց էվակուացված երեխաներին/պատմություն, հասարակագիտություն, հայոց լեզու/, ստանալով համապատասխան բնութագիր՝դպրոցի տնօրինության կողմից։1989-93թվերին աշխատել եմ Կիրովականի ժողդատարանում՝որպես գրասենյակի գործավար;1995թվից ի վեր՝լրագրողական գործունեությամբ եմ զբաղվում, միաժամանակ ավարտել եմ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի կազմակերպած մարդու իրավունքների դասընթացը/ստանալով համապատասխան վկայագիր/։Ունեմ շնորհակալագիր՝Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, արժանացել եմ լրագրողական մրցանակի՝2004թվին, ,,Լրագրողներն ընդդեմ կոռուպցիայի,, մրցույթի շրջանակներում ներկայացրած 3 հետաքննական հոդվածների համար։2002թվին մասնակցել եմ եւ դասախոսությամբ հանդես եկել USAD-ի կողմից կազմակերպված սեմինարին՝դատաիրավական լրագրության թեմաներով։2005թվին եղել եմ ,,Հակաստվեր,, իրավական-հասարակական կազմակերպության ներկայացուցիչը՝Վանաձորում, թղթակցելով վերջինիս հանդեսներին։Ստեղծել եմ 3 բլոգ՝Azat Ankakh,Լրագրողական նոթեր, Պատմաքաղաքական բլոգ, ինչես նաեւ ֆեյսբուքյան մի քանի խմբեր՝իրավապաշտպան, գրական եւ այլ ուղղվածությամբ, հասարակական կարգով մի քանի խմբերի ադմին եւ մոդերատոր եմ։Կենսաթոշակաիյն տարիքից հեռու եմ/1960թ․ծնված/։Բայց չեմ կարծում, թե գրական-ստեղծագործական բուռն գործունեությամբ զբաղվող մարդու համար տարիքը կարող է նշանակություն ունենալ։

Հարգանքներով՝

Գայանե Հովսեփյան

понедельник, 1 июня 2020 г.

Դժգոհությունների ալիք Վանաձորում

Այսօր, սույն թվի հունիսի 1-ին, ժամը 11-12-ի սահմաններում Վանաձորի Տերյան փողոցի վրա գտնվող Կարմիր Խաչի գրասենյակի առաջ մի խումբ տարեց կանայք էին հավաքված, որոնք բուռն վիճաբանության մեջ էին մտել գրասենյակի կամավորների հետ/որոնցից մեկը, ըստ կրծքին փակցրած վկայականի՝Աշոտ Հովհաննիսյան/։Կանանց դժգոհության առիթն առաջին հերթին գրասենյակի դռան փակ լինելն էր՝ներսից․2 կամավորները մուտքի մոտ կանգնած՝թույլ չէին տալիս ներս մտնել/չնայած կանայք դիմակներ էին կրում․որքան հասկացա՝ձեռնոց էլ էին պահանջում գրասենյակ մտնել թույլ տալու համար/, ու կանանցից մեկը զայրացած ասաց․,,Ոնց որ բանտի դուռ լինի, ես հիմա կգնամ նախարարին կզանգեմ,,։

,,Ներս գնաք՝որ ինչ, դուռը ձեզ համար չի բաց, աշխատողների համար է, եթե օգնության ցուցակներում ձեր անունները կան, ուրեմն կստանաք, գնացեք տանը նստեք՝սպասեք,,։Ինչքան՞ սպասենք, ուրեմն հարեվանս ամեն ինչով ապահովված, Ամերիկայից բոլ-բոլ փողեր ու օգնություններ է ստանում հարազատներից,Ամերիկան թալանած տանում է,  նրան Կարմիր Խաչն օգնություն է տալիս, իսկ ես, որ ոչ մի տեղից օգնություն  չունեմ, ինձ չի հասնու՞մ,,-զայրացած վկայակոչում էր 72 տարեկան/իր հավաստմամբ/ մի կին։Երբ կամավորը ճշտեց կնոջ տարիքը, ու ասեց, որ Կարմիր Խաչն օգնություններ է հատկացնում միայնակ, անժառանգ, անկողնուն գամված թոշակառուներին, ես էլ հիշեցրի, որ այդ չափանիշներով մի կին,  83 տարեկան է, բնակվում էր տնակում, բայց ոչ Կարիտասից ետկարանտինային օգնություն ստացավ, ոչ Կարմիր Խաչից/ու օրերս էլ մահացավ՝տնակում/, կամավորն անտարբեր ասաց․,,է ինչ անեմ, գնացեք Կարիտասին բողոքեք, որ ինչի չի օգնություն տալիս/։Չհամոզեց նաեւ այն հակափաստարկս, որ ,,Կարիտասը,, կարանտինի օրերին տնային այցեր չի կատարել՝չթույլատրվելու պատճառով։Կամավորական Ա․Հովհաննիսյանն իմ հետ զրույցում պատճառաբանում էր, թե ցուցակները Երեվանից են ուղարկվում, Երեվանն է գործի պատասխանատուն/դա էլ հո նպաստների համակարգ չի, որ Երեվանը հաստատի, ում է նպաստ հասնում, ում չի հասնում-Գ․Հ․/,սակայն դա համոզիչ չէ , քանի որ Երեվանում նստած սոցապի աշխատողը չի կարող իմանալ, թե Վանաձորում ովքեր են իրական կարիքավորները, եւ ուրեմն գործի պատասխանատուն Վանաձորի սոցիալական մարմիններն են/կամ քաղաքապետարանի, կամ մարզպետարանի/։Ի դեպ, Հովհաննիսյանը չբացառեց, որ տեղական մարմինների աշխատողները հնարավոր է՝խտրականություն ցուցաբերած էլ լինեն ցուցակներ կազմելիս։Դժգոհողներից մի կին էլ վկայակոչեց, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ,,մեր նպատակն է գտնել իրական կարիքավորներին,,։/Դե Նիկոլ, դու համոզիր, որ գտնեն իսկական կարիքավորներին, հայ-հա՜յ․․․էս երկիրն էն գլխից է ծուռ, ու էդպես ծուռ էլ գնում է՝երկրաշարժի թվերից ի վեր․ ոնց որ էն ժամանակ էին օգնությունները ,,մինումեջ,, ու ,,փայ-փայ,, անում, էդպես էլ՝հիմա/։Իսկ երբ կամավորական մյուս աշխատողը, որի անունը չկար փակցրած հագուստի վրա, հարեվանից դժգոհող կնոջը խորհուրդ տվեց հայտնել նրա անունը, կինը զայրացած ասաց․,,Ինչի հո ես գործ տվող չեմ,,։

Հետաքրքիր է այն, որ դեռ փետրվար-մարտ ամիսներին հնարավոր էր մտնել գրասենյակ․անաձմբ մտել եմ եւ զրուցել աշխատողների հետ/իրեղեն ապացույց հոդվածը կա սույն բլոգում/։Բայց հիմա՝փակ են պահում այցելուների համար․ինչու՞։Կանանց  դժգոհությունը մեղմելու նպատակով, կամավորական աշխատողը խորհուրդ տվեց դիմել սոցապ նախարարություն․այն բանից հետո, երբ կինն ինքն ասաց, որ զանգելու է։,,114,,-հավելեց Կարմի Խաչի աշխատակիցը։Երբ նկատեցի, որ չկա հրապարակայնություն՝օգնությունների հատկացման հարցում, աշխատողը հրահրող տոնով ասեց․,,Բա դուք ո՞նց եք նախորդ անգամ իմացել օգնությունների մասին,,․ասացի, որ պատահաբար փողոցում տեսել եմ Կարմիր Խաչի մեքենան․մի անգամ՝գրասենյակի մոտքի մոտ, մի անգամ՝քիմիագործների մշակույթի պալատի առաջ, երբ արդեն իսկ 19 կգ-անոց ծանրոցներն առաքում էին շահառուներին, եւ 70 տարեկան մի կնոջ տվյալներ ճշտելուց , եւ այդ առթիվ իմ հետ հեռախոսային խոսակցություն ունենալուց հետո խոստացան ուղարկել՝2 շաբաթվա ընթացքում։Մինչեւ հիմա՝այդ կինը/Դեմիրճյան 8 շենքի բնակիչ/ տանն սպասում է, եւ միամտորեն հավատում, որ ,,միգուցե բերեն,,։

Ի դեպ, այսօր պատահաբար տեսանք, որ օգնություններ են բաշխվում նաեւ ,,Օրրան,, կազմակերպության գրասենյակից․թե նրանց շահառուներն ինչ չափանիշներով են ընտրվել՝մի առանձին հետաքննություն կպահանջվի։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

воскресенье, 17 мая 2020 г.

Կարմիր Խաչի ծանրոցները Վանաձոր էլ հասան․ովքեր չեն շահառուները

Կարանտինի 3-րդ ամսում նոր-նոր՝Կարմիր Խաչը Վանաձորում էլ սկսեց ծանրոցների բաշխումը/հիշեցնենք, որ դեռ կարանտինի սկզբից էինք սույն բլոգում ահազանգել, որ Կարմիր Խաչը միայն մայրաքաղաքում է ծանրոցներ բաժանում, իսկ մարզերում, եւ տվյալ դեպքում՝Լոռու մարզի Վանաձոր քաղաքում միայն բուլետներ է բաժանում․կարանտինի հետ կապված հիգիենիկ խնամքին վերաբերվող։

Երեկ, սույն թվի մայիսի 16-ի կեսօրին ,,Կարմիր Խաչի,, սպիտակ մեքենան կայանել էր Վանաձորի քիմիագործների մշակույթի պալատի առջեւ, եւ, ինչպես պարզվեց, այդտեղից ծանրոցների առաքում էր կազմակերպում։Տեղեկացանք, որ 19կգ-անոց ծանրոցներ են հատկացվելու 75 տարեկանից բարձր տարեցների՝խոցելի խմբերի պատկանող։Բաշխումն իրականացվում է ըստ սոցիալական մարմինների կողմից ներկայացված ցուցակների, ու այդ ցուցակներում ընդգրկված չեն նրանք, ովքեր հաշվառված են ,,Կարիտաս,, կամ ,,Առաքելություն Հայաստան,, կազմակերպություններում, նրանցից չեն օգնություններ ու ծառայություններ ստանում։

Ի՞նչ է ստացվում․ուրեմն եթե 31 տարվա տնակի/արդեն վաղուց ժանգոտած ու տարրական կենղացային հարմարություններից,ջրից-կոյուղուց զրկված/ տարեց բնակիչը, 1937թվի բռնադատվածի ժառանգ, այն էլ՝1 ամիս անկողնուն գամված՝ոտքը վնասելու եւ գիպսի մեջ դնելու հետեւանքով, ,,Կարիտասից,, փետրվարին թե մարտին սննդամթերքի ծանրոց է ստացել՝մոտ5-7կգ-անոց,պետք է Կարմիր Խաչի 19կգ-անոց ծանրոցից զրկվի՞։Ամենաէքստրեմալ պայմաններում բնակվող միայնակ, տարեց, հաշմանդամության ճանապարհն արդեն բռնած կինը մի ծանրոցի էլ չէր արժա՞ն․․․չէ՞ որ նախորդն ստացել է կարանտինից առաջ, ու հենց կարանտինի հետեւանքով է ոտքը վնասել, որովհետեւ դեպրեսիոն վիճակ է ունեցլ՝տեղեկանալով, որ պետք է արդեն տանից դուրս չգա՝որպես ,,մեծահասակ,, ու տան մեջ վայր է ընկել, ապրիլի 13-ին էլ շտապօգնության մեքենան ժամանել է տարել հիվանդանոց՝ոտքը գիպսի մեջ դրել ու տուն ուղարկել/ավելի ճիշտ՝տնակ/․դեպի անհույս միայնություն։Մինչ այդ այնքան կայտառ է եղել, որ անգամ՝երիտասարդ զարմիկի հարսանիքին է մասնակցել ու պարել,ինքնուրույն ուղեվորվել է խանութներ, գնումներ կատարել։

Դե 75-ն անց միայանակ, անկողնուն գամված ու հաշմանդամության դուռը հասած կին․ չնչին թոշակ-նպաստից քո բուժման ու խնամքի, դեղորայքի ու հիգիենիկ պարագաների հետ կապված ահռելի ծախսեր հովանավորի՝այն էլ տարրական կենղացային պայմաններից զրկված։Որովհետեւ պետական աջակցություն չի հասնում, թոշակային հավելում՝կարանտինի հետ կապված, չկա, ,,Կարիտասն,, էլ ոչ դեղորայք է հատկացնում կարանտինի շրջանում, ոչ՝ հիգիենիկ պարագաներ, որոնց մշտական անհրաժեշտություն ունի, քանի դեռ ոտքը անշարժ վիճակում պետք է լինի։Ու կյանքիդ վերջին հատվածում այդպես էլ կարոտ մնա, թե քեզ երբեւէ գոնե սոցիալական բնակարան կհատկացնեն։Քանիցս ֆեյբսուքում հարց եմ բարձրացրել․ինչու՞ Գյումրիում տնակի բնակիչ տարեցներին սոցիալական բնակարան է հատկացվում, Վանաձորում՝չի հատկացվում․ինչու՞ է ակնհայտ խտրականություն ցուցաբերվում 88-ի աղետից տուժած տարբեր քաղաքների հանդեպ՝ պետական կամ ՝բարեգործական աջակցության հարցում/չէ՞ որ երբեմն բարեգործականներն էլ ուղղորդվում են պետականի կողմից/։Ինչու՞ պիտի Վանաձորի տնակային ավանի 31տարվա բնակիչը, որ երկրաշարժի հետեւանքով է բնակարան կորցրել, հետո էլ տխուր հանգամանքներից ելնելով՝վաճառել/ու որը կենցաղային պայմանների զոհ է նաեւ,քանի որ 7 տարի առաջ թաղամասը նախկին քաղաքապետի ապօրինությունների հետեւանքով զրկվել է ջրատար-կոյուղատար համակարգից, ու 7 տարի է՝ջուր է կրում ,,դրսից,, / առնվազն սոցիալական բնակարան չունենա, որտեղ կարող էր մինչեւ կյանքի վերջն ապրել՝մարդկային պայմաններում, ու հիմա միակ այլընտրանքը մնացել է  լավագույն դեպքում՝ծերանոցը կամ՝խնամքի տունը․․․Հիմա այս կինն ունի՞ իրավունք,ասելու՝,,Հըբը կյանքս ինչի՞ անցավ,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

воскресенье, 10 мая 2020 г.

Կարանտինը գործողության մեջ

Կարանտինը մեծ հարված հասցրեց իմ լրագրողական ազատ, անկախ գործունեությանը, քանի որ 18 օր շարունակ զրկվեցի քաղաքացիական լրագրությամբ զբաղվելու հնարավորությունից՝չունենալով անձնական համակարգիչ, բայց՝կարանտինի հետեւանքով ստիպված եղա զբաղվել հասարակական գործունեությամբ՝զբաղվելով սոցիալապես խոցելի խավերի խնդիրներով/ինքս էլ լինելով սոցիալապես խոցելի խավ, քանի որ ոչ թոշակառու եմ, ոչ նպաստառու, ոչ՝աշխատող, այլ՝քաղաքացիական նախաձեռնության կարգով համացանցային լրագրող՝որեւէ պետական կամ դրամաշնորհային աջակցություն չստացող 9 տարվա բլոգեր.25 տարվա լրագրողական ստաժով, որն ամբողջությամբ հաստատելու համար դեռ պետք է մի հսկայական իրավական ճանապարհ անցնեմ՝մինչեւ թոշակի անցնելս/:

Կարանտինի օրերին, հանգամանքների բերումով, ինձ դիմած միայնակ, տարեց, անժառանգ թոշակառուների խնդրանքով կամ՝իմ անձնական նախաձեռնությամբ  շփվել եմ սոցիալական ու բուժական հաստատությունների հետ, այդ ընթացքում կամա-ակամա լրագրողական հետաքննություն կատարելով, ու եկել այն եզրակացության, որ սոցիալապես ամենախոցելի խավերը/միայնակ, տարեց թոշակառուներ, գործազուրկներ/, եթե մնային պետության հույսին, ապա հաստատ շունչները փչած կլինեին ավելի շուտ, քան՝նրանց ապաշխարանքի ժամը:Ու՞մ եւ ի՞նչ կարգով պետք է դիմեն միայնակ, անժառանգ թոշակառուները՝արտակարգ իրավիճակում հայտնված, ո՞վ է այս երկրում պարտավոր օգնել նրանց առաջին հերթին, եթե ոչ՝պետությունը:Բայց այս խավերից ամենախոցելիները՝միայնակ, անժառանգ, տնակներում 30 տարուց ավելի բնակվող, այդպես էլ մարդասիրական ծանրոցներից չօգտվեցին, ու մնացին դրանց նամակին սպասող:Միգուցե ոմանք ստացել են։Համենայն դեպս, ինձ դիմածները եւ նրանց ծանոթները չեն ստացել։

Ով չդիմացավ ու չլլսեց ,,մնա տանը,, հորդորը՝հեռուստաալիքներից հնչող,ով անկողնային հիվանդ չէր,զայրացած գնաց-հասավ Վանաձորի սոցիալական ծառայության դուռը, ահազանգեց իր իմացած  տեսուճանաչ լրագրողի/բայց ո՞նց լուսաբանես, եթե համակարգչից զրկված ես, որովհետեւ անձնական համակարգիչ չունես/:

,,Ինչու՞ որեւէ լրագրող չի գրում կամ հեռուստատեսությամբ ասում, որ Վանաձորում ծանրոցներ չեն բաժանում, կարող է Նիկոլը չգիտի,,-հեռախոսով ահազանգեց միայնակ, տարեց, անժառանգ թոշակառու Սվետլանան, որ 88-ի երկրաշարժի  հետեվանքով կորցրել է սիրասուն դստերը՝անչափահաս, ու մորը/մնացել են փլատակների տակ/, այնուհետ ՝ամուսինն է անհետ կորել, հետո հայրը մահացել/.վկայակոչում է, որ իր ծանոթ ինչ-որ մարդկանց ծանրոցներ հատկացրել են.թերեւս՝քաղաքապետարանի կողմից:Տարիներ առաջ անհիմն օպտիմալացված մանկավարժ Հասմիկն էլ, որ միայնակ թոշակառու է, մանկավարժի թոշակ է ստանում,զարմացել է, որ որեւէ ծանրոց չի հատկացվել իրեն/ինչպես նաեւ՝էլի ուրիշների/...ո՞վ է այդ ամենի մեղավորը, սոցիալական ծառայությու՞նը, թե՞ քաղաքապետարանը....Քիմիագործների այգուն հարող տնակային ավանի բնակիչներն էլ էին զայրացած, որ ոչ պետական, ոչ բարեգործական ծանրոցներ չեն ստացել/այս տարածքում միայն ,,Կարիտասն,, է իր հատուկենտ շահառուներին 2 ամիսը մեկ սննդամթերքի ծանրոց հատկացնում/՞։

.....13 ապրիլի, 2020թ..Զանգահարում է ինձ ծանոթ մի կին՝միայնակ, անժառանգ թոշակառու, եւ հայտնում, որ իր ծանոթ միայնակ, տարեց կնոջն էր զանգել, որ Զատիկի հետ կապված մթերք ուղարկեր, բայց՝պարզվել է, որ վերջինս տանը վայր է ընկել, ոտքը չի կարողանում շարժել:Միասին գնացինք տեսության, եւ տեսնելով, որ դրությունն իսկապես ծանր է, չի կարողանում տեղաշարժվել, զանգահարեցինք հարազատներին, որոնք եկան եւ շտապօգնություն կանչեցին:Այնուհետ շտապօգնության մեքենան ժամանեց, եւ մեծ դժվարությամբ նեղլիկ տնակից հանելով՝հասցրեցին հիվանդանոց.այնտեղ ոտքը գիպսի մեջ դնելուց հետո,կրկին ուղարկել են իր տնակը:Ահա այստեղ է, որ հարց է ծագում.մի՞թե բուժումը չպետք է շարունակվեր հիվանդանոցում, եթե մարդը միայնակ, անժառանգ, տարեց թոշակառու է:Արդյունքում, 1  օր անց՝կրկին վայր է ընկնում տան մեջ.այս անգամ մահճակալից, երբ փորձել է ինքնուրույն տեղաշարժվել.ու ողջ գիշեր մնացել է հատակին ընկած, եւ միայն առավոտյան կարողացել  է մի կերպ զանգել ծանոթներին:Նրա՝ վաղ առավոտյան տագնապալի հեռախոսազանգից ու անհասկանալի խոսակցությունից հետո երբ ուղեվորվեցինք դեպքի վայր, հայտնաբերեցինք մահճակալի ու սեղանի արանքում հատակին ընկած, վերմակն ու ներքնակը վրան ընկած, գլուխը մի կերպ հանած բայց՝գլխարկով ծածկած, որ չմրսի:Ստիպված էինք մոտակա կենցաղսպասարկման կետից մարդկային օգնություն խնդրել,ու բարի մարդիկ եկան, վերջինիս բարձրացրին-դրեցին անկողնու վրա:

16 ապրիլի, 2020թ.Այցելեցինք Վանաձորի ,,Գուգարք,, համաբուժարան.շեմքում հավաքված-կանգնած էին սպիտակ խալաթավոր բուժաշխատողներ՝դիմակներով:Մի փոքր բանակցությունից հետո միայն՝ ներս են թողնում, երբ տեղեկանում են, որ ոչ թե անձնական հարցով եմ, այլ՝հիվանդի հարցով/որովհետեւ հետաքրքրվեցին, թե ինչու չեմ դիմակով/:Տեղեկացնում եմ, որ այսինչ հասցեում գտնվող միայնակ, տարեց, անժառանգ թոշակառուին բժշկական օգնություն է անհրաժեշտ, եւ խնդիրը ներկայացնելուց հետո հետաքրքրվում եմ, թե արդյո՞ք թաղամասային բժիշկը չի կարող այցելել.պարզաբանում են, որ դրա համար պետք է կանչ գրանցվի, եւ առաջարկում են հաջորդ օրը զանգել:Հաջորդ օրը, երբ հիվանդի հարազատները կրկին գալիս են, եւ զանգում համաբուժարան, պաշտոնապես բժիշկ հրավիրելով, վերջապես ժամանում է թերապեվտը՝70-ն անց մի կին, որ դեռ մեկ տարի առաջ այդ տարեց թոշակառուին խորհուրդ էր տվել տեղափոխվել ծերանոց/ որպեսզի միայնակության եւ դրանից բխող հնարավոր խնդիրներ չունենա/, եւ նշանակում է արյան շրջանառությունը կարգավորող դեղահաբ.ու բանավոր հանձնարարություն, որ ,,Կարիտասին,, դիմել է պետք, որ նրա աշխատողները գան-օգնեն տարեց կնոջը՝ կենցաղային հարցերում:Զանգահարում եմ ,,Կարիտաս,,.փոխանցում բժշկի խորհուրդը, նրանք էլ պատճառաբանում են, որ կարանտինի օրերին ,,Կարիտասի,, աշխատողներին արգելված են տնային այցերը:Ու միայնակ թոշակառուի հետագա խնամքի հոգսը մնում է հարազատների ու մասնավորի խնամքի հույսին:Եւ ոչ մի պետական աջացություն՝բուժման նպատակով, բացի ամենամսյա թոշակ-նպաստը/ի դեպ, միայն նպաստն էր, որ ապրիլ ամսում 18հազարից դարձել էր 24 հազար.երեւի թե ՝ժամանակավոր, կարանտինի հետ կապված/:Ծանոթների միջոցով գտնում եմ մի կին՝ավագ սերնդի, որ համաձայնվում է որոշակի գումարով սանիտարական-հիգիենիկ խնամք տանել հիվանդի հանդեպ՝որոշակի գումարով, որ պետք է փոխհատուցվեր հիվանդի թոշակ-նպաստից:Ֆինանսական որոշակի աջակցություն է ցուցաբերում նաեւ ,,դրսում,, ապրող հարազատներից մեկը:Իսկ ի՞նչ կլիներ այդ հիվանդի հետ, եթե կողքից օժանդակ օգնություն չունենար..... 

21 ապրիլի․ուղեվորվեցինք Կարմի խաչի գրասենյակ․վերջապես՝բաց էր/նախորդ օրը դռան առաջ ,,բռնեցրինք,, վարորդին, որ ասաց, որ վաղն են աշխատելու, որովհետեվ այդ պահին գտնվում են ,,Դիմաց,, թաղամասի գրասենյակում/։Հաշվի առնելով, որ ցուցանակի վրա նաեւ գրված է ,,,,Տնային խնամք,,՝ուստի հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ կարող է Կարմիր խաչն օգնել միայնակ, տարեց, անժառանգ եւ խնամքի կարիք ունեցող թոշակառուներին։Այդտեղ գտնվող երիտասարդ աղջիկներից մեկը պարզաբանեց, որ իրենք այդ կարգի շահառուների հետ աշխատում են պայմանագրային հիմունքներով, տարբեր արժողության պայմանագրեր կնքելով․սկսած՝10հազար դրամից, որի մեջ մտնում է շաբաթական 2թե 3 օր հատկացվող տնային խնամքը։Ծառայությունը մատուցվում է պայմանագրի կնքումից անմիջապես հետո։Բայց՝կա եւս մի պայման․շահառուն չպետք է գրանցված լինի այլ բարեգործական կազմակերպությունում, նրանցից աջակցություն ստանալիս չլինի։/Հետաքրքիր է, իսկ արդյո՞ք Երեվանում կարանտինի օրերին բաշխվող ծանրոցները միայն շահառուներին էին հատկացվում/։Հարցիս, թե ինչու՞ հայաստանյան Կարմիր Խաչը միայն Երեւանում է ծանրոցներ բաժանել, իսկ մարզերում, եւ տվյալ դեպքում Վանաձորում չի բաժանել, պարզաբանվեց, որ հիմա արդեն կբաժանեն․բայց՝Լոռու մարզի գյուղական համայնքներում/,,ծրագիրը փոխվել է,,-սա էր բացատրությունը, որ ամենեւին համոզիչ չէր/։Ի՞նչ է ստացվում․կարանտինի օրերին ,,Կարիտասը,, տնային այցեր չի կատարում, շահառուների խնամքով չի զբաղվում, Կարմիր խաչն էլ կզբաղվի՝բայց վճարովի հիմունքներով ու պայմանով, որ ,,Կարիտասից,, դուրս գան․․․․բա գոնե պետական աջակցություն՝կարանտինի հետ կապված, դեղորայքի, հիգիենայի պարագաների, չի հասնու՞մ այդ կարգի մարդկանց․․․․ոնց որ թե չի հասնում․․․․միակ ,,առաջընթացն,, այս ոլորտում այն էր, որ միայնակ թոշակառուների 18 հազար դրամ նպաստի չափը 6հազար դրամով ավելացել էր/իսկ թոշակները մնացել էին նույնը/․․․բայց արդյո՞ք նպաստի այդ չափը կպահպանվի, թե՞ միայն փետրվարի կտրվածքին է վերաբերվում․․․․թերեւս կախված է կառավարությունից․․․

․․․Ի դեպ, սույն թվի մայիսի 1-ին վերոնշյալ խնդիրների մի մասը, որ ընդհանրական բնույթի էին, ներկայացրի ,,Լոռի,, հեռուստատեսության նկարահանող խմբին, երբ շրջայց էին կատարում եւ պատահաբար՝ինձ էլ ներառեցին հարցվողների մեջ․ հարցերը վերաբերվում էին սննդամթերքի եւ ծանրոցների բաշխմանը։Ավելի վաղ՝համառոտ անդրադարձել եմ նաեւ ֆեյսբուքում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

 

понедельник, 23 марта 2020 г.

Կարմիր խաչն առայժմ մարզերում միայն բուկլետներ է բաժանում

Երեկ հեռուստատեսությամբ, պաշտոնական լրատվությամբ տեղեկացանք, որ Կարմիր խաչը 1600ծանրոց է պատրաստել՝հանձնելու միայնակ, տարեց թոշակառուներին, հաշմանդամներին/կապված՝կորոնավիրուսի հետ/, բայց թե ի՞նչ կարգով, միայն մայրաքաղաքու՞մ, թե/ նաեւ մարզերում, եւ արդյո՞ք 1600-ից չի ավելանալու այդ թիվը․սրանք հարցեր են, որ պետք է գտնվեն սոցապ մարմինների, համայնքապետարանների ուշադրության կենտրոնում եւ վերահսկվեն ՀՀ պարետի՝փոխվարչապետի կողմից։

,,Դե մենք հո չե՞նք գնալու Կարմիր խաչ, ասենք մեզ ծանրոց տվեք,,-իրավացիորեն նկատում է վանաձորաբնակ միայնակ, տարեց թոշակառու մի կին։Իսկ քիմիագործների թաղամասի տնակային ավանի 30 տարվա մի տարեց բնակչուհի էլ՝երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած, տրտմությամբ հիշատակում է, որ մեկ տարի առաջ՝Նոր տարվա շեմին, ինքը Վանաձորի Կարմիր Խաչից հետաքրքրվել էր ծանրոցների մասին, բայց՝ասել էին, որ ,,արդեն վերջացել է,,։Հուսով ենք, գոնե այս օրերին  Կարմիր խաչը չի անտեսի աղետի գոտու տնակային ավաններում գոյություն քարշ տվող, կենցաղային տարրական պայմաններից զրկված միայնակ տարեցներին։Իսկ արդյո՞ք Վանաձորում կա նման գործընթաց․այս հարցի պատասխանը այսօր պատահաբար ստացանք,Վանաձորի կենտրոնական հատվածում Կարմի Խաչի բուկլետներ բաժանող երիտասարդ ակտիվիստների հանդիպելով։Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Վանաձորում ծանրոցների բաշխում չի կատարվում․երիտասարդներից մեկն ասաց, որ դա միայն մայրաքաղաքում է, բայց՝ակնկալվում է նաեւ մարզերում/համենայն դեպս՝իրենք դեռ հրահանգավորում չեն ստացել/։Նրանք բաժանում էին կորոնայից պաշտպանվելու մասին հրահանգով բուկլետներ։

Ի դեպ, ըստ հավաստի տեղեկությունների, այս օրերին, կորոնավիրուսի հետ կապված՝ Վանաձորի քաղաքապետարանն էլ իր հերթին է ծանրոցներ հատկացնում միայնակ տարեցներին․թեպետ՝դեռ ոչ բոլորն են ստացել/հավանաբար՝ըստ տարածքների է/։Բայց տեղին կլիներ, եթե Կարմիր Խաչը չբավարարվեր միայն մայրաքաղաքով, չէ՞ որ ամենախոցելին մարզերում բնակվողներն են ու հատկապես՝աղետյալները, տնակային պայմաններում, վթարային շենքերում բնակվող միայնակ տարեցները։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

среда, 4 марта 2020 г.

Լոֆտը հասավ Վանաձոր

Կա՞ավելի մեծ աբսուրդ,քան՝այն, որ գրադարանի ընթերցասրահը կարող է ցերեկը որպես ընթերցասրահ ծառայել, որպես մշակութային միջոցառումների վայր, երեկոյան ժամը 18-20-ից հետո՝որպես ,,ժամանցի կենտրոն,,․խոհանոցով ու խոհանոցային ատրիբուտներով, սեղանի խաղերով։Ոչ մի կերպ հնարավոր չէ  մարդկային նորմալ ուղեղի մեջ տեղավորել այդ աբսուրդը, բայց, արի ու տես, որ ԿԳ նախարարության համար անհնարին ոչինչ չկա, ու այդ անհնարինը որոշել են փորձարկել Լոռու մարզային գրադարանի գլխին՝հակառակ այդ մշակութակործան․ հրեշավոր գաղափարի դեմ ընդվզող Լոռվա մտավորականության արդար զայրույթի, որին ականատես եղանք երեկ՝Լոռւ մարզային գրադարանի լեփլեցուն դահլիճում։Մանրամասները՝ստորեւ

-----------------------------------------------------------------------------------------------------------

Էս ինչքա՞ն ենք հետ մնացել ,,մոդեռն կյանքից․․․Պարզվում է, որ երկրի կառավարման մեջ տարիներ շարունակ մեծ դերակատարում ունեցող ու ծրագրերով ուղղորդող Սորոսից ու մասոնից բացի, կա նաեւ ոմն Լոֆտ։Սույն թվի մարտի 3-ին հայտնի դարձավ, որ սույն Լոֆտը/որ պարզվում է, Վանաձորում արդեն իսկ 3 տեղ կառույցներ ունի՝որպես յուրօրինակ ժամանցի կենտրոն՝երիտասարդության համար/, ,,սպառնում,, է իր շոշափուկները հասցնել նաեւ Լոռու մարզի՝105 տարվա պատմություն ունեցող, տարիներ առաջ փառավոր եվրանորոգված գրադարանին, ու խաթարել գրադարանի բնականոն կյանքը, գրական-մշակութային միջոցառումները, վտանգել ընթերցասրահի տպագիր մամուլից անվճար օգտվող ընթերցողների՝մատչելի տեղեկատվություն ստանալու իրավունքը․․․․

Դռները բացեք՝մեծ Լոֆտն է գալիս․․․․․

Ժամը 17-18-ի սահմաններում գրադարանի աշխատողները, մշտական ընթերցողները/որոնց թվում՝լրագրողներ/, կազմ ու պատրաստ, խիստ զայրացած ու մարտականորեն տրամադրված՝

սպասում էին ԿԳ նախարարության պաշտոնյաների ժամանմանը, որպեսզի քննարկում տեղի ունենա՝Լոֆտի ծրագրի առթիվ։Ժամը 18-ն անց մի ահագին, ի վերջո, ժամանեցին  ԿԳ փոխնախարար Նարինե Թուխիկյանը եւ նախարարի խորհրդական Արթուր Հովսեփյանը։Դե Թուխիկյանը մտավորական հանրության համար անհայտ անձ չէ, ու թերեւս դրա համար էլ չներկայացրին լսարանին՝նախքան նրա ելույթը, բայց այ՝նրա ուղեկից Արթուր Հովսեփյանի պաշտոնն ու անուն-ազգանունը մի կերպ կորզվեց լրագրողների կողմից՝համառ հարցապնդումներից հետո։

,,Էդքան լավ ծրագիր է՞՝թող տանեն առաջ Գյումրիում կամ Երեվանում, ազգային գրադդարանում, մատենադարանում  անեն, ,Լոռու մարզը հո փորձադաշտ չի՞,,-դեռ մինչեւ քննարկումն ու հյուրերի ժամանումը հնչում էին այս կարգի դժգոհություններ, որոնք ներկայացվեցին նաեւ ԿԳ-ականներին։Ի դեպ, նախարարության ներկայացուցիչ Ա․Հովսեփյանը կարծես թե դատական կարգադրիչի կարգավիճակով էր, քանի որ կոշտ միջամտություններ էր անում, որոշում, թե որ հարցն է խելացի, որը՝հրահրիչ կամ իրականությունը ,,խեղաթյուրելուն,, միտված։Իսկ Թուխիկյանն սկզբում փորձում էր համոզել, թե որքան հրաշալի ու գրադարանին հույժ անհրաժեշտ ծրագիր է Լոֆտի ծրագիրը/,,առողջացման,, ,,ուժեղացման,,/։Իսկ երբ տեսավ, որ ,,խաթրով,, համոզելն օգուտ չի տալիս, մտավորականները մնում են իրենց կարծիքին՝ծրագիրը մերժելուն, հասկացրեց, որ այն կառավարության կողմից արդեն որոշված ծրագիր է եւ պետք է անցկացվի/մնում էր ասեր՝,,շշուկներդ չլսեմ,,/։Ու նրան այդ գործում աջակցում էր Ա․Հովսեփյանը, որ կտրուկ տոնով հայտարարեց, որ գրադարանի աշխատողն իրավունք չունի ասել, թե ,,սա իմ տարածքն է՝դուրս չեմ գալիս,, ։,,Բայց գրադարանը հանրային տարածք է, հանրությանն է պատկանում,,-փոխնիփոխ աղաղակեցին ավագ սերնդի երկարամյա խմբագիր-լրագրողները,որոնցից ,ի դեպ, ակտիվությամբ ու ծրագիրը մերժելու պատրաստակամությամբ հետ չէին մնում նաեւ նոր սերնդի լրագրողներ։Դրանից հետո՝Թուխիկյանը փորձեց ծրագրի հանդեպ ,,անհյուրընկալ,, մոտեցումը բարդել գրադարանի երիտասարդ վարիչի վրա, նրան ուղղված հարցերի միջոցով փորձելով պարզել, թե արդյո՞ք ծրագիրը ներկայացվել է քննարկման։

Իսկ վերջինս ավելի շատ դիտորդի կարգավիճակում էր , եւ ծրագրի հանդեպ բուռն դիմադրությունն ավելի շատ աշխատակիցների ու ընթերցողների կողմից էր․ կարելի էր այս առումով հպարտանալ լոռեցի մտավորականների հպարտ, չընկճվող կեցվածքով։

,,Ինչու՞ ժամանցի կենտրոն չեք ուզում կազմակերպել մեկ այլ տեղ, քաղաքում լիքը ազատ տարածքներ կան, ինչպե՞ս կարելի է գրադարանի տարածքում խրախճանքի  կենտրոն ստեղծել,,-այս եւ այլ համանման հարցերին մեկ պատասխան կար․մարզային գրադարանը հանրապետության լավագույն գրադարաններից է՝դրա համար։Մի մտավորական էլ/իրավապաշտպան Գեւորգ Մանուկյանը/, նկատի ունենալով, որ այդ ծրագրով նախատեսվում է սեղան-աթոռները փոխարինել բազկաթոռներով, նշեց, որ գիտականորեն ապացուցված է, որ բազկաթոռին նստած մարդը հակված է քնելու։Իսկ գրադարանում գիտական աշխատանքներով զբաղվողների աշխատանքի հանգստավետության համար մտահոգ հնագույն աշխատակցուհու նկատառումը հարուցեց Թուխիկյանի քամահրանքը․,,Դե լավ էլի՜․․․,,։,,Մենք հիմա 21-րդ դարում ենք ապրում, դուրս եկեք հնացած կարծրատիպերից,,-փորձում էր համոզել Թուխիկյանը՝վկայակոչելով այլ երկրների ,,առաջավոր փորձը,,/այս առնչությամբ, ի դեպ, մի լոռեցի մեր հետ զրույցում ասաց՝,,ԱՄՆ կոնգրեսի գրադարանը աշխարհի ամենամեծ գրադարանն է, ինչ է, այնտես դիսկոտեկա են դնու՞մ,,։
Քննարկմանը ներկա մշակութային ոլորտի երկարամյա մի պաշտոնյա չխուսափեց հայտարարել, որ ԿԳ ներկայացուցիչները երեւի թե փորձում են Լոֆտի ծրագիրը հապշտապ կոտրել գրադարանի գլխին, որպեսզի անկախության տարեդարձի օրը՝սեպտեմբերի 21-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ժամանի Վանաձոր, պարծենալու բան ունենան։

․․․Այն, որ Լոֆտի ծրագիրը գրադարանի առողջացման նպատակ է հետապնդում/երբ որ գրադարանում շատ առողջ մթնոլորտ է, ու աշխատակիցներից մեկը փաստարկներ ներկայացրեց, որ իրենք եւ երիտասարդների, եւ տարեցների համար ծրագրեր են իրականացնում/, կասկածելի է, եթե նկատի ունենանք, որ հանրապետության մեկ այլ վայրում էլ գրադարանը ցանկանում են դարձնել ,,սգո սրահ,,/եւ այդ մաիսն հրապարակում եղել է տպագիր մամուլում/։Ինչ վերաբերվում է Լոռու մարզային գրադարանի ընթերցասրահի, միգուցե նաւ՝մատենագիտության բաժնի ճակատագրին/որոնց տարածքների վրա էլ է Լոֆտի աչքը/, ապա որոշվեց, որ գրադարանի աշխատողները եւս մեկ քննարկում կկազմակերպեն ու իրենց գրավոր դիտողությունները, առարկությունները կներկայացնեն ԿԳ նախարարություն/Բա ընթերցողների կարծիքը՞, հաշվի մեջ չէ՞․․․Գ․Հ․/

Ի դեպ, հավաստիացվեց, որ աշխատողները չեն կրճատվելու։

Ինչպե՞ս կարելի է մշակութային կենտրոնը երեկոյան ժամերի հանձնել մշակույթից միգուցե կիլոմետրերով հեռու մարդկանց, միգուցե՝դեբոշիստների, սա արհամարհանք է գիր ու գրականության հանդեպ։Սրանից մշակութային օջախների մեջ ,,դրսից,, ,,փայ մտնելու,, եւ տարածքներ յուրացնելու հոտ է՝ փչում, ու հայտնի չէ, թե ովքեր եւ ինչ նպատակներ հետապնդող մարդիկ կարող են լինել ,,փայատերերը,,․որոնց ընտրությունը կլինի Լոֆտի կողմից, բայց թե ինչ հիմունքներով, ինչ գործոններ հաշվի առնելով՝չկարողացավ պարզել մշակույթի երկարամյա պաշտոնյաներից մեկը։

Իսկ ի՞նչ է նշանակում Լոֆտ,այս հարցին Թուխիկյանը պատասխանեց․,,Վերնատուն,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր