понедельник, 4 декабря 2023 г.

Ու՞մ բարձր հովանու ներքո է ,,ջրվել,, 2018-ին ՀԾԿՀ-ի դեմ հարուցված քրեական գործը

 Նիկոլը զարմացած է ու զայրացած է/իբր՞, թե՞ իրականում/։Բա գիտե՞ս՝իրավապահ համակարգը թերանում է, քրեական գործերը լավ չի ավարտին հասցնում, ,,քրեական գործ են հարուցում՝ու մեկ էլ իմանում ես, որ էդ մարդը սրճարանում նստած է,,/այս կարգի դժգոհություն հայտնեց եթերից։Բայց ինչու՞ այդքան պրիմիտիվ, իսկ չկա՞ն՝ավելի բարձր մակարդակով, որ դուբայներում կամ ամերիկաներում ֆռֆռում են նրանք, ովքեր պետք է որ մեկուսարաններում լինեին․․․կամ՝էլ ավելի վատ․մեկ էլ իմանում ենք, որ ում վրա քրեական գործ կար, հանկարծ շատ բարձր պաշտոնի է նշանակվել ու մարդկանց ճակատագիր է որոշում․․․

․․․Կրկին եվ երիցս ու հերթական անգամ հարցնում ենք․ի՞նչ եղավ 2018-ին հարուցված քրեական գործը՝ՀԾԿՀ նախկին ու ներկա նախագահների եվ այլոց նկատմամբ հարուցված։Հասարակությանն իրազեկեցին՝որեական գործ հարուցելու մասին, բայց՝գործի ճակատագիրը մնաց անհայտ։Ուրեմն ո՞րն էր հարուցելու եվ հրապարակավ հայտարարելու իմաստը ,որ ձեվացնեն, թե կոռուպցիայի դեմ պայքարու՞մ են՝բա՜րձր մակարդակով։Կարելի է պատկերացնել, թե այդ գործով անցնող Գարեգին Բաղրամյանին վարչապետի հրամանով դրանից հետո ՀԾԿՀ նախագահ դարձնելուց․․․անտեղյակ է ինքը՝վարչապետը։Փոխանակ պատժվեր այդ անձը, ու նրա ձեռամբ հաստատված ապօրինի սակագինը՝5400դրամ,որ ապօրինաբար որոշել էին․․․ջրի խողովակի 18խ/մ-ը 30խ/մ դարձնելով ու անջրաչափ բաժանորդների գլխին գաղտնաբար ու դավադրաբար կոտրելով՝2016-ին/, դեռ մի բան էլ՝պաշտոնի բարձրացում ունեցավ՝արդեն որպես ՀԾԿՀ նոր նախագահ/նախկին պաշտոնանկ արված Ռոբերտ Նազարյանի փոխարեն/, ու այդ նոր պաշտոնում էլ ավելի առաջ գնաց  ու ընդառաջելով ֆրանսիական ընկերությանը՝,,Վեոլիային,, ամսավարձը դարձրեց 6014դրամ․անջրաչափների համար․աղետի գոտու խոցելի խավերի համար, որոնցից ոմանք ոչ իրենց մեղքով է, որ ջրաչափ չունեն եվ դեռ մինչ այդ էլ շատ ավելին են վճարում, քան՝կվճարեին ունենալու դեպքում։2016թվի այդ հանցանքի համար մի խումբ չինովնիկներ՝ՀԾԿՀ-ից, պարգեվատրվել են Ֆրանսիայի կառավարության ուղեգրով, իսկ նրանց ապօրինությունից տուժածների գլխին ,,Վեոլիան,, շարունակում է նոր ,,պարտք,, աճեցնել՝ապօրինի սակագնով ու դատական հայցեր ներկայացնել՝անգամ տարեց քաղաքացիների դեմ, ձմեռ օրով հասցնելով դատարան՝որպես ,,պատասխանող,,։Հիշեցնեմ 2017-ից եմ ահազանգում այս մասին, բազմիցս եմ դիմել պատկան մարմինների/սկսած նախկին ու ներկա վարչապետերից, վերջացրած՝նախկին նախագահներով ու  ՄԻՊ-երով,այլեվայ պատկան մարմիններով/։Առայժմ չեմ դիմել միայն ՀՀ ներկա նախագահին, որովհետեվ հազիվ թե  որեվէ  մխիթարական քայլ կատարվի նրա կողմից եվ կամ՝միջամտի կառավարությանը, որ չեղարկվի այդ չարաբաստիկ ապօրինի սակագինը՝2016թ-ն ՀԾԿՀ-ի կողմից հսատատված;Ի վերջո ու՞ր է ,,թավշե հեղափոխության,, խիղճն ու բարոյականությունը,  ո՞նց կարելի է խոցելի խավերի հանդեպ այդքան անմարդկային լինել։Եվ ի վերջո՝ու՞մ բարձր հովանու ներքո է իրականացվում հայ-ֆրանսիական համատեղ թալանը՝քաղաքացու գրպանի նկատմամբ։Ինչքա/ն կարելի է ջայլամի քաղաքականություն վարել՝չտեսնելու տալով այդ առթիվ բազում բողոքներ, որոնցից կարելի է մի քանի հատորյակ կազմել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր