воскресенье, 16 февраля 2014 г.

Ցույցերի երկիր Հայաստան

Երկիրը վեր է ածվել մի մեծ բողոքավոր զանգվածի ՝  հեղեղվելով ցույցերով: Քաղաքական ուժերից հույսները կտրած ՝ մարդիկ իրենք են փորձում իրենց գլխի ճարը տեսնել ՝միավորվելով ընդհանուր շահերով: ,,Ավանդական ,, թեմաներով ցույցերին ավելացել են  կենսաթոշակային-կուտակային  համակարգին,,դեմ,,-երի կոլեկտիվ ցույցերը: Օր չկա, որ ,,Կենտրոն,,կամ ,,Երկիր-Մեդիա,,հեռուստաալիքներով ականատես չլինենք կառավարության,նախագահի, դատախազության կամ նախարարությունների շենքերի  առջեւ տեղի ունեցող ցույցերին, որոնց թվում մշտական ու անփոփոխ ,,աբոնեմենտ,, լինելու ,,հեղինակային իրավունքն,, ամենայն իրավամբ, կարող է պատկանել ,,Նաիրիտ,, գործարանի աշխատակիցներին, որոնց աշխատավարձերը մշտապես վճարում են ահռելի ուշացումներով, եւ, որպես կանոն,յուրաքանչյուր երկու-երեք ամիսը մեկ տեղի ունեցող   բողոքի ցույցերից հետո :Որքանո՞վ է մարդկային կամ ՝ սահմանադրական,երբ առողջության համար վտանգավոր պայմաններում աշխատող մարդկանց նկատմամբ ամիսների  կամ տարվա կտրվածքով  պարտք կուտակի գործարանը, 1 ամսվա   աշխատավարձի գումարն էլ հատկացնեն եռամսյակը մեկ ՝ այն էլ ՝ բողոքի ցույցերից հետո:Նույնն էլ Վանաձորի քիմգործարանի պարագայում է. աշխատողներին անվերջ պարտք են ՝ մինչեւ 1 տարվա գումար, նրանք էլ պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում կամ գործարանի մուտքի առջեւ կամ ՝ դատախազության: Իսկ փետրվարի 13-ին ,,Ազատություն,, ռ/կայանը տեղեկացրեց, որ ավտոդողերի գործարանի աշխատողներին էլ ոչ միայն աշխատավարձի պարտքերը չեն վճարում, այլեւ ՝ աշխատանքային խեղման ընթացքում ձեռք բերված հաշմանդամության նպաստները. այնպես, ինչպես Վանաձորի քիմգործարանի թվով 18 աշխատողներ, որոնք 90-ականներից սկսած ՝ աշխատանքի ընթացքում ձեռք էին բերել հաշմանդամություն, որի համար հատկացվող նպաստների վճարումը դադարեցվել էր գործարանի սեփականաշնորհումից հետո: Հատկանշական է, որ ոչ ոք չի պատժվում մարդկանց աշխատավարձերը չվճարելու համար, այն քրեորեն դատապարտելի արարք չի համարվում տվյալ պարագայում / աշխատավարձի վճարումից չարամտորեն խուսափելու հիմնավորումով /:Եթե բանկից վերցված վարկի պարտքը 1 օր ուշացնում են ՝բանկը տուգանում է վարկ վերցնողին, շարունակական լինելու կամ պարտքը չվճարելու դեպքում բնակարանը գրավի տակ են պահում, դատական հայց են հարուցում: Բայց չէ՞ որ մարդկանցից շատերը, որոնց աշխատավարձերն ուշացնում են, բանկից են վարկ  վերցնում: Ընդհանուր պատկերում ստացվում է, որ մարդկանց նախ գայթակղում են վարկերով, իսկ հետո ՝ եկամտի աղբյուրները կտրում կամ սահմանափակում, որ արդյունքում մարդը կարող է բոմժի վերածվել: Հետաքրքիր է, ո՞րն է օմբուդսմենի գրասենյակի իմաստը, դերն ու նշանակությունը, եթե 22 տարվա  պետության քաղաքացու սահմանադրական տարրական իրավունքները մշտապես խախտվում են: Չէ՞ որ այդ նույն գրասենյակի գործառույթները մեն-մենակ, առանց գրասենյակի, հասարակական հիմունքներով Պարույր Հայրիկյանն էլ էր  կատարում ՝ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ / այն էլ ՝ անվճար / եւ, ի դեպ,, շատ ավելի անկախ էր ՝ նախագահին կցված լինելով հանդերձ, քան ՝ ներկայիս օմբուդսմենը ՝պետբյուջեից սնվող գրասենյակներով: Ավելի տեղին կլիներ,եթե այդ գրասենյակին հատկացվող գումարները տնտեսելու հաշվին ավելացվեին արտակարգ իրավիճակներում աշխատող այն մասնագետների  չնչին աշխատավարձերը / ըստ տեղեկությունների ՝40հազար դրամ /, որոնց տքնաջան ու վտանգավոր աշխատանքը պարբերաբար ներկայացնում է ,,Արմենիայի,,հեռուստատեսության ,,Սուր անկյունը,,՝վթարների ու աղետների, հրդեհների մասին պատմող ռեպորտաժներում:Հետաքրքիրն այն է, որ հայաստանյան բողոքի ցույցերն առավելապես ,,Կենտրոնը,, կամ ,,Երկիր-մեդիան,, են հեռարձակում, իսկ պետական հեռուստաալիքներն իրենց լուրերն առավելապես սկսում են  ոչ միայն  միջազգայինով, այլեւ ՝ մեծ փութաջանությամբ լուսաբանում առավելապես արտասահմանյան ցույցերը:                                                ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն