вторник, 13 сентября 2016 г.

Ու բացվում է առավոտը․․․առաստաղից կաթոցով․․․

                Վթարային շենքերը մի օր փուլ են գալու բնակիչների գլխին․կենցաղային տրագհեդիա՝մաս երկրորդ

Ֆաշիստները ո՞նց էին  պատերազմի ժամանակ սովետական գերիներին գցում մի սենյակ, ու ջրի դանդաղ կաթոցներով՝,,ներվերն ուտում,,․որ խոստովանեն, թե որտեղ են պարտիզանները։Այ էս կարգի կոնցլագերային պայմաններում ենք հայտնվում ժամանակ առ ժամանակ, իսկ վերջերս՝հաճախակի, քանի որ երկրաշարժից հետո վթարային համարվող շենքը՝Կ․Դեմիրճյան 26 հասցեում, որի վերին 4-րդ եւ 5-րդ հարկերը հաստատված էին որպես բնակության համար ոչ պիտանի, օր չկա՝որ ,,բռնության,, չենթարկվի․նախկինում կանանց կոնսուլտացիային պատկանող, բայց հետո՝Լոռու նախկին մարզպետ Քոչինյանի թեթեւ ձեռքով օտարված տարածքի մի որեւէ ,,բունուճի,, հերթական սեփականատիրոջ կամ վարձակալի կողմից․վերջին 15-16 տարում՝երեւի մի 10 սեփականատիրոջ ու վարձակալի ձեռքով է անցել, ու ամեն անգամ՝տիրոջ ճաշակին, նախասիրությանն ու փողի քսակին հարմարեցվել։Մի օր հացի փուռ է դարձել՝ծխնելույզը կտուրին թառեցրած /ու բնակարանները ծխով լցրած/, մի օր՝ծխնելույզը հանվել է ու մի այլ օբյեկտ դարձել․․․իսկ ամեն մի ճարտարապետական ձեւափոխում՝վտանգավոր հետեւանքներ է ունենում շենքի ամրության համար։Ըստ այդմ,հակված եմ կարծելու, թե լոգարանի հատվածում առաստաղի հերթական ու արդեն վերջնական ու անվերահսկելի կաթոցներն սկսվեցին՝1-2 ամիս առաջ շենքի ստորին հատվածներում ,,դռելային,, դղրդոցներից հետո, ինչն էլ առիթ հանդիսացավ, որ գցես բռնես՝կաթոցի պատճառը վերեւից է՞, թե՞՝ ներքեւից։ ,,Վերեւն,, ասում է՝,,Մեզանից չի,,։Չէ՞ որ վթարային, երկրաշարժից հետո չամրացված շենքի համար քլունգի մի հուժկու հարվածն էլ է հերիք, որ ջրատար համակարգում խախտումներ սկսվեն, խողովակների դիրքը փոխվի, ցեմենտը տեղ-տեղ ճաքի, ու դա էլ բավական է, որ ջուրն սկսի ապօրինի ելքեր որոնել։Եվ ամեն Աստծո օր/ ջրատար խոսովակների ,,աշխատանքն,, սկսվելու պահից/՝սկսվում է լոգարանի անկյունային հատվածներում ջրի կաթոցներով․տեւական ընդմիջումներով ընթացող, մինչեւ՝ուշ գիշեր․ավելացրած՝ջրի խողովակների մշտական անկապ կաթոցները/։Մարդ ես՝դիմացի։Ասեմ ձեզ, որ քաղաքի շատ բնակարաններ այս եւ այլ կամ ավելի վատ կարգի վիճակում են․իսկ պետությունն առնվազն  միջոցներ չի հատկացնում/ծայրահեղ դեպքում՝ԽՍՀՄ ավանդներից՝բանկերում ,,սառեցված,,/, որ բնակիչներն իրենց ուժերով գոնե կոսմետիկ նորոգումներ անեն։Էլ չենք խոսում՝պետական միջոցներով նորոգելու մասին, որ սահմանափակվում է միայն շենքերի տանիքների շիֆերափոխմամբ․այն էլ՝ոչ բոլորին հասանելի, ու որի համար հաճախ էլ բնակիչների զույգ ոտքը մի կոշիկն են դնում, որ իրենք էլ մասնակցություն ունենան տանիքների նորոգմանը։Ու շենքերը ,,մանրից,, վարի են գնում․էլի ,,օղորմի,, Գորբաչովի հանգուցյալներին, որ երկրաշարժից հետո մարդկանց գումարներ հատկացրեց՝բնակարանների նորոգման համար, ու ոմանք հասցրին լավ-վատ մի կերպ նորոգումներ անել/թեպետ՝ ոմանց գումարները սառեցվելով՝ փոշիացան, քանի որ բանկերում թողեցին/։Բայց արդեն 25 տարի է անցել, իսկ այդ ընթացքում, սկսած՝2000թվից, պետական հիմնարկները երեք տարին մեկ՝անընդհատ նորոգում են պետական ու վարկային, դրամաշնորհային միջոցներով, անգամ նոր գերատեսչական շենքեր կառուցում/արդարադատության համակարգին պատկանող մի կառույց էլ ոչ միայն փառահեղ նորոգվեց, այլեւ շենքի ճակատային մասին մի հսկա բրոնզաձեւյլ արձան է տեղադրվել՝հիշեցնելով ,,բոշի յուղի շատացման,, վերաբերյալ հայտնի անեկդոտը/։Իսկ բնակելի շենքերը հայտնվել են Մուրացանի ժամանակվա Չիբուխլուի կարգավիճակում, սպասելով մի որեւէ առաքյալի կողմից փրկվելուն։

,,Անգամ միջոցներ չունենք, որ գոնե մի թեթեւ թարմացնենք տները, գոնե հատակը ներկենք,,-իրավացիորեն դժգոհում է Բանյո փողոցի վթարային շենքերից մեկի մի բնակիչ, ու նրա նման՝էլի շատերը։Իսկ հեռուստատեսությամբ պարբերաբար ներկայացվում են վթարային կամ վթարային դարձող շենքերի բնակիչների բողոքները՝շենքերի վատ կամ վատթարագույն վիճակից՝դրանից բխող հետեւանքներով․լսո՞ղն ով է․տեր չկա, տիրական չկա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն