воскресенье, 22 июля 2018 г.

Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու շինարարությունը՝2 տարի առաջ սկսված, տեղ-տեղ եռում է, տեղ-տեղ կաղում է

Իսկ Վանաձորի ավտոկայանում դրության տերը դեռ վարորդներն ․եթե տոմս չի վաճառվում, տոմսավաճառի իմաստը ո՞րն է

Հուլիսի 21-ի դրությամբ, շարունակվում էին մոտ 3 շաբաթ առաջ Փամբակի մոտ տեղի ունեցած ՝հողապատնեշի փլուզման առթիվ վերականգնողական աշխատանքները, եւ մի պատկառելի հատված շրջափակված էր ավտոճանապարհի հատվածից, որի արդյունքում, բնականաբար, ճանապարհը նեղացվել էր։Վանաձոր-Վահագնի հատվածում տեղ-տեղ ասֆալտապատում էր իրականացվում, տեղ-տեղ՝բարեկարգում էլ չկար/չնայած՝շինարարական տեխնիկայի առկայության/։Տեղ-տեղ տեխնիկան կանգնած էր՝աշխատող չկար, տեղ-տեղ ,,պերեկուր,, էին անում՝,,կատոկին,, հենված։Տեղ-տեղ սպիտակ եզրաքարեր էին շարել, տեղ-տեղ՝ընդհատվել էր դրանց ,,շքերթը,,․տեղ-տեղ՝եզրաքարերի փոխարեն ցածր եզրաճաղեր էին տեղադրվել՝անգամ ձորապռունկներին։Տեղ-տեղ աշխատանքային էր, տեղ-տեղ՝ոչ աշխատանքային, քանի որ օրն ՝էր շաբաթ։Ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ 2 տարվա ընթացքում, Վանաձոր-Ալավերդի հատվածում ավելի շատ գումարներ են լվացվել, քան՝գործ է արվել։Շոշափելի ձեռքբերում կարելի է համարել անցած տարի շահագործման հանձնված նոր կամուրջը՝Ձորագէսում, մայրուղու վրա կառուցված, բայց դրան զուգահեռ պահպանված հնի հետ համադրությունից տպավորություն կա, թե հինն ավելի լայն էր, քան՝նորը։Նոր կամուրջը կարելի էր ավելի ամուր ու հուսալի ճաղերով պատել/ առնվազն այնպես,ինչպես Վանաձոր մտնող կամուրջը՝եկեղեցու մոտ գտնվող/։Չնայած մեկ ամիս առաջ տեղի ունեցած փլուզման առթիվ ասվել էր, որ ճանապարհով առայժմ ծանրաքաշ մեքենաներ չեն կարող երթեւեկել, բայց՝,,ֆուռեր,, էլ էին անցնում։Բուռն շինարարական աշխատանքներ են տարվում հենց Ձորագէս մտնող թունելում/2 թունելներն արդեն հիմնովին վերակառուցված են,բայց՝ինչ-ինչ թերի աշխատանքներ կան ու այդ առթիվ շինարարություն է ընթանում/։2 տարի ձգձգվող շինարարության արդյունքում ժամանակ առ ժամանակ երթուղու փոփոխություններ են տեղի ունենում, ու Վանաձոր-Ալավերդին գնում է Ստեփանավանով, որի արդյունքում ճանապարհը երկարում է։Այս օրերին Վանաձորի ավտոկայանում, որտեղ դեռեւս մեկ ամիս առաջվա խառնակ վիճակն է/ որ կապ չունի շինարարության հետ/, հաճախ տրվող հարցերից մեկն է, թե ,,երկար ճանապարհով են գնու՞մ Ալավերդի, թե՞ կարճ,,․ոնց որ նարդու ,,երկար ու կարճ,, խաղերը։,,Վարորդներից պետք է ճշտեք,,-պատասխանում է տոմսավաճառի կարգավիճակով դիպետչերը․մինչդեռ տոմսեր չեն վաճառվում, ու գազելներն ու ավտոբուսները շարժվում են, երբ ուղեվորների անհրաժեշտ կամ մի բան էլ ավել քանակ  է հավաքվում․ որի պայմաններում կարող է անգամ՝գազելի մեջ կանգնած երթեւեկող ուղեվոր լինի/լավագույն դեպքում՝մինչեւ Դսեղ կամ Փամբակ գնացող/։Զարմանալի նորություն էր, որ Վանաձոր-Ալավերդու գինը դարձել էր 800դրամ/կարճ տարածության վրա իջնողները, բնականաբար, կիսով չափ էին վճարում/։Վարորդի համար սրբության հավասար չգրված օրենք է՝մինչեւ Ալավերդի գնացողները չտեղավորվեն, այլ ուղեվորներ չի կարող վերցնել՝ավելի կարճ ճանապարհ գնացող։Նորություն էր այն, որ արդեն ,,Ձաղիձոր,, չի գրվում գազելների վրա, այլ՝Թումանյան, բայց նորություն չի, որ դեռ հնամաշ ,,պազիկներ,, էլ են գործում երթուղու վրա, ինչի մասին քանիցս է համացանցում գրվել։Ավտոկայանում դեռեւս չի գործում քաղաքային տեղեկատու-հեռախոսը/լուծարվել է ավտոկայանի սեփականաշնորհումից հետո/, բայց՝բուժկետ կա․բարեբախտաբար, սպասասրահում նաեւ նստարաններ կան։Հետաքրքիր է, որ ,,Իկարուսներն,, արդեն գործածությունից հանվել են, բայց ,,Պազիկները,, դեռ մնում են։Եթե այս վիճակն է ամառ օրով, բա ձմեռն ինչ կլինի/մանավանդ, որ երաշխիք չկա, թե մայրուղու շինարարությունը մինչեւ ձմեռ կավարտվի կամ կրկին հողաշերտի փլուզում կամ սողանք չի տեղի ունենա/։Այս պայմաններում առավել քան հրատապ է դանում Գյումրի-Այրում գնացող երկաթուղու վերագործարկումը, մինչդեռ Հարավ-կովկասյան երկաթուղուն ,,բզող,, չկա երեւի թե՝համապատասխան մարմիններից․Երեւան-Գյումրի օրը 3 անգամ գնացք է գնում, իսկ Գյումրի-Այրում գնացքը 10 տարուց ավել է՝գործածությունից հանվել է, իբր ,,չի արդարացնում իրեն,,։Իսկ Ձորագէսի հատվածի կառամատույցն ամբողջությամբ քայքայված ու թալանված է,մինչդեռ անգամ 90-ականների ,,,մթի ու ցրտի,, տարիներին այստեղ հատուկ տոմսավաճառ կար։

․․․․Կարծում ենք, տրանսպորտի նախարարությունը պետք է առանձնակի ուշադրություն դարձնի այս խնդիրներին եւ ժամանակ առ ժամանակ ոչ միայն բնակչությանը, այլեւ՝վարչապետին զեկուցի/համապատասխան տեսանյութերով/, թե ինչ ընթացքի մեջ է Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարությունը, ինչ է արվել, ինչ չի արվել․․․․Հատկանշական է, որ ավտոճանապարհը Ձորագէս մտնող 2 թունելներում դեռեւս անավարտ շինարարության կամ՝սողանքների պատճառով երբեմն փակվում է, ու այլընտրանքային ճանապարհ է առաջարկվում, եւ այդ մասին իրազեկում են հեռուստատեսությամբ, բայց երբ ճանապարհը բացվում են՝չեն իրազեկում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր-Ձորագէս

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն