среда, 17 апреля 2024 г.

Ազգային Ժողովի ,,Հայաստան,, խմբակցությանը

                                Դ Ի Մ Ո Ւ Մ

1992թվից ընդունված օրենքը՝կենսաթոշակների մասին, հանգեցրել է նրան,որ նհազարավոր թոշակառուներ զրկվել են ու առ այսօր զրկվում են լիարժեք թոշակի իրավունքից։Ըստ այդ օրենքի,կենսաթոշակի անցնելիս աշխատանքային գրքույկում առկա ստաժից բացի պահանջվում է նաեւ տեղեկանք՝գործատուից։Իսկ 30 տարվա ընթացքում տվյալ հիմնարկը կարող է լուծարված լինել, արխիվը՝ոչնչացված։Խնդիրն իր մեջ պարունակում է նաեւ կոռուպցիոն ռիսկեր, քանի որ չկա երաշխիք, որ Ազգային Արխիվը հարցումներին ի պատասխան բավարար պատասխան կտա՝ անշախախնդիր։Ընդ որում, արխիվին մասնավոր հարցումն էլ նախնական 1000դրամ արժեք ունի՝պետականորեն սահմանված,որը նույնպես երաշխիք չէ, թե պահանջվող տեղեկությունն արխիվում կլինի,կամ արդյո՞ք լինելու դեպքում Արխիվը ցանկություն կունենա այն տրամադրել։

    Առաջարկում եմ ընդունել օրենք՝1992թվի կենսաթոշակի օրենքը չեղարկելու մասին,որպեսզի աշխատանքային գրքույկում առկա ստաժը բավարար համարվի՝առանց հաշվապահական տեղեկանքի,եվ օրենքը հետադարձ ուժ ունենա։Այլապես ստացվում է,որ ,,մթի ու ցրտի,, տարիներին աշխատածները կրկնակի են տուժում, եվ ստիպված են դատարանների միջոցով փորձել վերականգնել իրենց ստաժը։Կարելի է զավեշտ համարել այն,որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրաժարվում է աշխատանքային գրքույկում առկա ստաժի պայմաններում տեղեկանք տալ, որ գրքույկի տերն 90-ականներին աշխատել է դատարանի գրասենյակում/պատճառաբանվում է, թե արխիվը չկա եվ հայտնի չէ, թե ուր է/,եվ, քանի որ  Ազգային Արխիվը լիարժեք տեղեկություն չի տրամադրում ստաժի վերաբերյալ, այլ՝հատվածային պատառիկներ՝մատյաններից,եվ ուրեմն քաղաքացին, որի թոշակը լիարժեք չի հաշվարկվել, պետք է դիմի դատարան՝բողոքելով դատարանից։Այս ու՞ր է հասնում աբսուրդը՝արդարադատության համակարգում։Համեմատության համար նշեմ, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանում կենսաթոշակի անցնելիս աշխատանքային գրքույկը բավարար է համարվում՝առանց տեղեկանքի։Ինչու՞ ամեն մի վատը բերվել է Հայաստան, եվ, ավելին, շարունակում է պահպանվել տասնամյակներով։

     Միաժամանակ առաջարկում եմ ընդունել օրենք՝90-ականներին աղետի գոտու տնակային պայմաններում աշխատած/փայտի ու ածուխի ծուխումուր  շնչած/ անձանց աշխատանքային ստաժը՝այդ տարիների,համարել վտանգավոր պայմաններում աշխատած՝դրանից բխող այն արտոնությունների կիրառմամբ,որոնք կիրառվում են սովետական տարիներին գործարաններում վտանգավոր արտադրամասերում աշխատածների թոշակավորման ժամանակ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն