четверг, 25 апреля 2024 г.

Հիմա ու՞մ դիմենք, պարոն վարչապետ

 Ապրիլի 5-ին, երբ ՀՀ վարչապետն ու նրան ուղեկցող հսկայական շքախումբը Եվրոպայում հարգանքի տուրք էին մատուցում եվրոպական արժեքներին ու ժողովրդավարությանը, ես՝վանաձորաբնակ 64 տարեկան ,,նորաթուխ,, թոշակառուն, 28 տարվա լրագրող-բլոգերը կանանց տոնին ընդառաջ անակնկալ ,,նվեր,, ստացավ Լոռւ մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրից,ծանուցվելով, որ իմ դեմ ,,Վեոլիա-ջրի,,հայցով քաղաքացիական գործը/որ 17 ամիս իմ մասնակցությամբ քննության առնվելուց հետո հասել էր վերջին փուլին/,այսուհետ պետք է քննության առնվի այլ բնակավայրում։Ինչու՞։Դե որովհետեվ դատավոր Նանե Սահակյանը,ինչպես տեղեկացանք ապրիլի 2-ին կայանալիք նիստին, որ չկայացավ,գտնվում է ֆիզիոլոգիական արձակուրդում։հասկացանք, դատավորը գնաց մեծ արձակուրդ,բայց չէ՞ որ կան այլ դատավորներ՝նույն նստավայրում։

Ուրեմն 64 տարեկան կինը պետք է Վանաձորից ,,տընգըլ-տընգլ,,ուղեվորվի Ալավերդի՝2 ժամ ճանապարհ կտրելով,առողջությունն ու կյանքը վտանգելով,որ ե՞րբ մասնակցի, ե՞րբ ետ վերադառնա, ու՞մ հաշվին մնա Ալավերդիում։Մարդկայնության իսպառ բացակայություն՝դատարանի նախագահի կողմի՞ց, թե՞ ,,վերեվից,, չարամիտ դիտավորություն՝պայքարող քաղաքացու նկատմամբ։Ի դեպ, երեկ էլ պատահաբար տեղեկացանք,որ 3 անչափահաս երեխաներ ունեցող վանաձորաբնակ մի կնոջ նկատմամբ գումարի բռնագանձման գործ՝ ուղարկվել է Տաշիրի նստավայր։Սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է՝դատական համակարգում․պատասխանող կողմին զրկել իրեն պաշտպանելու իրավունքից, դժվարացնելով նրա մասնակցությունը դատական նիստին։Բա էլ ինչի՞ համար են ստեղծվել դատարաններ՝ըստ բնակության վայրերի։Ուրեմն այնքան ծանրաբեռնվա՞ծ է դատարանը, որ Վանաձորում այլ դատավոր չգտնվեց՝գործի քննությունը շարունակելու կամ նորից սկսելու․թեպետ՝եթե բեկանված գործ չէ,տրամաբանությունը հուշում է, որ այն պետք է շարունակվի, ոչ թե զրոյից սկսվի եվ եվս 17 ամիս քննվի,մանավանդ, որ դատական բոլոր նիստերին ներկայացրել եմ իմ դեմ ,,Վեոլիայի,, անհիմն լինելը հիմնավորող գրավոր փաստեր՝Առարկություններ, հայցադիմումի պատասխան,լրացուցիչ տեղեկություններ, միջնորդություն՝հայցային վաղեմության ժամկետ կիրառելու մասին,անդորրագրեր՝ընթացիկ մուծումներ կատարելու վերաբերյալ, տեղեկանք՝իրավապաշտպան կառույցից՝ջրի ապօրինի սակագնի դեմ դեռեվս 2017-18-ից բողոքելու մասին։

Հատկանշական է, որ հունվարի 4-ին դատարան եմ ներկայացրել Առարկություն՝որ ,,Վեոլիայի,, շահերի պաշտպան/այս գործով թվով երրորդը/Հ․Մելքոնյանի անունը չկա ,,Վեոլիայի,, կողմից լիազորված փաստաբանների ցուցակում․հետեվաբար՝նա իրավունք չուներ ,,Վեոլիայի,, կողմից ներգրավվեր՝որպես շահերի պաշտպան․առավել եվս՝Դիրքորոշում ներկայացներ բազմաթիվ վիճելի ու աբսուրդային,խճողված մտքերով/որոնց անդրադարձել եմ հունվարի 4-ի Առարկության մեջ/։Եվ ահա, հունվարի 9-ին պետք է նշանակված նիստը կայանար,բայց՝ինձ սկզբում հեռախոսով, ավելի ուշ էլ գրությամբ հայտնեցին, որ նիստը հետաձգվում է․․․դատավորի՝արտերկիր չորսօրյա գործուղման մեկնելու պատճառով, եվ հաջորդ նիստը նշանակվում է ապրիլի 2-ին։Մի՞թե 3 ամիս էր պահանջվում՝Առարկությանս ծանոթանալու համար։

Ի դեպ,  մեկ շաբաթ առաջ դիմում եմ ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, խնդրելով, որ գործի քննությունը շարունակվի Վանաձորի նստավայրում,բացատրել եմ այն հանգամանքները, որոնք թույլ չեն տալիս ինձ՝64 տարեկան թոշակառուին հասնել Ալավերդի/բնականաբար՝պատճառները տարիքային եվ ֆինանսատնտեսական են/, եվ ահա, ապրիլի 25-ին,այսօր՝ նամակ եմ ստանում ոչ թե դատարանի նախագահից,ում դիմել եմ նամակով, այլ․․․Ալավերդու նստավայրի դատավոր Բակուր Գրիգորյանից, որ ինձ բացատրում է, որ ինքը Լոռու մարզի դատավոր է, եվ գործը պետք է եվ դրա համար գործը պետք է քննվի Ալավերդում․․․․կատարյալ աբսուրդային ու զավեշտալի պատասխան՝այն էլ ի պաշտոնե չլիազորված անձի կողմից․կարող է՞ ես չգիտեի, որ Ալավերդին էլ է Լոռու մարզում, այ քեզ աբսուրդային գրություն․․․․

   Հարց՝ՀՀ վարչապետին,ԲԴԽ նախագահին,արդարադատության նախարարին․դատարանները կոչված են ծառայելու՞ քաղաքացիներին, արդարադատությանը, թե՞ ապօրինի, չհիմնավորվող ու բազմաթիվ անճշտություններով հայցերով տարիներ շարունակ խեղդելու շարքային քաղաքացիներին։Հիմա ու՞մ դիմենք, պարոն վարչապետ, եթե քո նշանակած ՄԻՊ-ը ի պաշտոնե չի զբաղվում դատարան մտած գործերով, դատարաններում էլ անտեր վիճակ է եվ կամ՝հասկանալով, որ գործ ունեն ընդդիմադիր լրագրողի հետ, դիտավորյալ են գործն այս կերպ ձգձում, որ հնարավորություն չունենամ անմիջական մասնակցություն ունենամ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն