среда, 19 сентября 2012 г.

Հարկերը ,,խեղդում,, են գործարարներին, գործարարներն՝ սպառողներին

     Դեռեւս  հուլիսին    ,,Արմենիայի,,   ,,Սուր  անկյունը,,  արձակուրդ  մեկնելուց  առաջ ,, գուժեց,,  որ  հացամթերքի  թանկացում  է  սպասվում՝  կապված   համաշխարհային  շուկայում  ցորենի  գնի  բարձրացման  հետ:  Եւ  ահա,  օգոստոսի  1 -ից  հացի  հերթական  թանկացումը  տեղի  ունեցավ  Վանաձորում.  առեւտրի  այն  կետերը, որոնք  մինչեւ  խորհրդարանական ընտրությունները  հացի  գնի  զեղչեր  էին  արել,  կրկին  ,,ելման  դիրքի,,  անցան :  Այսինքն,  եթե  մինչ  այդ  190 դրամանոց  ,,մատնաքաշ,,  տեսակի   հացի  գինը  որոշ  կետերում  իջեցրել  էին  160-150դրամի,  ապա  օգոստոսի  1-ից  կրկին  նույն  գնին դարձրին:  Սա՝  էժան  կետերում.  մյուսներում  գները  դարձան  200-220դրամ:  Իսկ  եթե  որեւէ տեղ  ընդունված  գնից  էժան  հաց  է  հայտնվում,  ապա  դրա  կամ  քաշն  է  պակաս,  կամ  ՝ նախորդ  օրվա  է: Եթե  մինչեւ  խորհրդարանական  ընտրությունները  1կգ  ալյուրի  գինը  200-220 դրամ  էր,  ապա  ընտրություններից  հետո  պարբերաբար  բարձրանալով  օգոստոսին  հասել  էր  230-250դրամի:Միանգամից  թանկացան  տեղական  արտադրության  թխվածքաբլիթները,  վաֆլի-շոկոլադները,  քաղցրեղենը /1կգ-ի  մեջ՝100-200 դրամով /: Եթե  ալյուրի  ու  հացի  գնի  բարձրացումը  պատճառաբանվում  է  համաշխարհային  շուկայի  միտումներով,  ապա  ի՞նչ  ասել  կաթնամթերքի  ու  տեղական  պանրի  գնի  բարձրացման  մասին,  որ  հազիվ  թե  դոլարի  կուրսի  ,,վայրիվերումների,, հեր  կապ  ունենա:   Հավանաբար,  տեղական  արտադրողներն  իրենց  լուման  են  ներդրել  ԱԺ  ընտրությունների  անցկացման  առթիվ,  ու  հիմա  ծախսածը  ետ  են  բերում:  ՏՄՊՊՀ-ի՝ հուլիսի  վերջին  Վանաձորի  սուպերմարկետներ  ստուգայցից  հետո  էլ  ավելի  է  բարձրացել  արտասահմանյան  թռչնամսի  գինը / 900 դրամից  հասնելով  950-1000դրամի /Հիշեցնենք,  որ  3-4տարի  առաջ  դրա  գինը  550-600դրամ  էր / :  Տարատեսակ  խախտումների  համար  ՏՄՊՊՀ-ն  տուգանել  է  տնտեսվարողներին,  դե  նրանք  էլ  որոշել  են  ժողովրդի  ,,ջանից  հանել,,:  ՏԻՄ  ընտրություններից,  այսինքն  սեպտեմբերի  9-ից  հետո  Վանաձորի  առեւտրի  կետերում  հերթական  թանկացումն  արձանագրվեց. սկզբում՝ լավաշների,  այնուհետ,  ՀՀ  նախագահի  սեպտեմբերյան  հայտնի  ելույթից  հետո,  որում  վարչապետի  աշխատանքը  գնահատվեց  բացասական,  1լ  բուսական  յուղի   նվազագույն. գինը  750 դրամից  հասավ  850-900դրամի.  հավանաբար,  այս  ոլորտը  տնօրինող  մաֆիան  հաշվարկել  էր,  որ  1-2  ամիս  առաջ  անապահով  խավերին  բաշխված  ձեթի  քանակն  արդեն  սպառվել  էր:  Թանկացել  են  նաեւ  կենցաղային  ապրանքները,  կոսմետիկան,  դեղորայքը:  Եթե  որեւէ  թանկ,  ուժեղ  դոզա  ունեցող  դեղորայքի  փոխարինիչը  կա՝ ավելի  թույլ  դոզայով  ու  ավելի  էժան,  ապա  էժանի  գործին  ,,խփում,, են՝  ներկրումն  արգելելով,  որպեսզի  թանկն  սպառվի /պատճառաբանում  են,թե  իբր  ,,բազայում  չկա,  էլ  դրանից  չեն  բերում,, /:Ասենք,սրտանոթային  հիվանդության  դեմ  մի  դեղորայքի  ,,ֆորտեն,,  ավելի  թանկ  է,  դրա  համար  դժվար  է  իրացվում,  քանի  որ  ավելի  թույլ  դոզա  ունեցողն  են  նախընտրում  գնել, դրա  համար  էժանի  ներկրումն  արգելում  են,  ու  դրա  փոխարեն  ,,ֆորտեն,,  առաջարկում:   Այս  տրամաբանությամբ  ժամանակ  առ  ժամանակ  դեղատներից  անհետանում  են  մեծ  պահանջարկ  ունեցող  անտիբիոտիկները,  սրտանոթային  հաբերը,  որոնց  փոխարեն  առաջարկվում  են  ավելի  թանկ  փոխարինիչներ:  Կարճ  ասած՝  հայրենի  օլիգարխիան  ,,սերմացու  գողացող  մկան  պես,,  կրծում  է  ժողովրդի  դրամապանակը:    ...Հարկերը ,խեղդում,, են  գործարարներին ,՝  գործարարներն ՝ սպառողներին: Այդ  պայմաններում  սպառողների  մի  մասը  բավարար  եկամուտներ  չունենալով ՝արտագաղթում  են, խանութների  մի  մասն  էլ  զրկվելով  հաճախորդներից  կամ  չդիմանալով  մրցակցությանը ՝ փակվում  են:  Նշենք,  որ  արտասահմանյան  որոշ  երկրներում  սկսնակ  գործարարներին  հարկային  արտոնություններ  են  տալիս,  ի  տարբերություն  մեր  երկրի:Այս  ամենի  արդյունքում  Վանաձորում  պարբերաբար  ավելանում  են  դատարկ,  վարձակալության  տրվող  տարածքները  շենքերի  առաջին  հարկերում :Գործարարները  բիզնեսի  մի  ձեւից  մյուսին  են  անցնում /մեկ  էլ  տեսնում  ես՝  մթերային  խանութը  դարձել  է  հագուստի  սրահ  կամ  դեղատուն  /:Իսկ  ո՞ւր  մնացին  ՕԵԿ-ի ՝ 2003թվից  տված  խոստումները  ,,մանր  ու  միջին  բիզնեսը  խթանելու,  հարկային  բարեփոխումներ ,, անելու  առթիվ:  Առեւտրի  մանր  կետերը  հիմնականում  ապառիկով  են  աշխատում  եվ  գնորդներից  փողերը  հավաքում  են  թոշակ - նպաստի  օրերին, իսկ  այդ  ձեւով  երկար  չեն  դիմանում  եւ, ժողովրդական  լեզվով  ասած ՝ ,,տակ  են  տալիս,,  կամ  ,,սկում,, են: Մանր   խանութների  տերերը  նախընտրում  են  ապրանքն  ապառիկ  ձեռք  բերել,  եւ  մաս - մաս  ,,փակվել,,  իսկ ապրանք  բերողներն  էլ  նախընտրում  են  ,,նաղդ,,  գումարը,  որ  ապրանքի  տիրոջը  պարտք  չմնան:  Մանր  օբյեկտի  վարձակալը  չգիտի  ապրանք  բերողին  վճարի,  հարկային  մուծումներ  անի,  թե՞  տարածքի  ահռելի  վարձը / նաեւ ՝  աղբահանության  գումարը / տա,  ձմռանն էլ՝  ծախսած  էներգիայի  գումարը :   ...Բոլոր  հիմքերը  կան  ենթադրելու,  որ  հայրենի  օլիգարխներին  դուր  չի  եկել  այն,  որ  ՀՀ նախագահը  փորձում  է  կառավարությունում  ,,պերեստրոյկա,,  կատարել,  եւ  քննադատության  սլաքն  ուղղել  է  նախ  եւ  առաջ  վարչապետ  Տիգրան  Սարգսյանի  դեմ,  քանի  որ  այդ  քննադատությանն  անմիջապես  հաջորդեց  գների  հերթական  բարձրացումը ՝  ,,դոլարի  կուրսի  բարձրացման,,  անհեթեթ  պատճառաբանությամբ,  մինչդեռ  սեպտեմբերի  2-րդ  տասնօրյակում  դոլարն  էլ,  եվրոն  էլ  սրընթաց  անկում  են  ապրում:  Թերեւս,  գների  այս  չհիմնավորված  բարձրացումը  նախագահին  ուղղված  յուրօրինակ  ,,մեսիջ,, է՝  հայրենի  ,,մաֆիոզիների,,  կողմից,իսկ  թե  քաղաքական  որ  ուժերն  են  կանգնած  այդ  ,,մեսիջի,,  ետեւում՝  թողնում  ենք  ընթերցողների  երեւակայությանը:                                                           ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                 

1 комментарий:

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն