понедельник, 13 апреля 2015 г.

Ցեղասպանության գրքերն սպասում են հայ ընթերցողին

Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք, դանիաբնակ վանաձորցի Հասմիկ Կուրղինյանն իր ֆինանսական միջոցներով դանիերենից թարգմանել եւ Հայաստանում հրատարակել է տվել դանիացի մեծ հայասեր Ինգա Քոլին-Նալբանդյանի եռահատորյակը ՝,,Մեծ ցավը,,   ,,Սպիտակ դաշտ,, եւ  ,,Ճակատագրով դատապարտվածները,,: Գրքերի առթիվ միջոցառում է եղել հոկտեմբերին՝ ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, որտեղ զեկուցումով հանդես էր եկել եւ գրքերը նեղ շրջանի հասարակությանը ներկայացրել Նալբանդյանի թոռը՝ Ֆրանս Նալբանդյանը՝ Հասմիկ Կուրղինյանի զուգահեռ թարգմանությամբ, ով նույնպես հետո առանձին զեկուցումով հանդես եկավ: Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի միջոցով գրքի մի քանի օրինակներ տարածվել են մայրաքաղաքում, սակայն Վանաձորու՞մ...թվում էր, թե առնվազն մշակույթի կամ սփյուռքի նախարարությունները կկազմակերպեին գրքերի տարածումը գրադարաններում,դպրոցներում, թանգարաններում, ինստիտուտներում, այլեւայլ կրթօջախներում ու մշակութային օջախներում...Հեղինակը, բնականաբար, վաղուց արդեն Հայաստանում չէ, քանի որ կարճատեւ գործուղումով էր գտնվում, եվ այդ ընթացքում էլ տեղեկացրեց, որ գրքի տարածումը շատ մեծ դժվարություն է ներկայացնում , քանի որ ինքը պետական աշխատանքով զբաղված է, եւ մի քանի օրինակ միայն կարողացել է արտասահմանի հայության շրջանում տարածել: Հասմիկի հարազատներից տեղեկացանք, որ  գրքի մոտ 60 օրինակներ Վանաձորում սպասում են իրենց ընթերցողին, սակայն  չգիտեն թե ում, ինչ կարգով դրանք հասարալության դատին հանձնեն, ի վերջո՝ Եղեռնի 100-ամյակ ենք նշում, այս ընթացքում պետական միջոցներով ինչ գիրք ասես տպագրվում-տարածվում է, մարդն իր անձնական համեստ միջոցներով արտասահմանում գիրք է հրատարակել ՝Մեծ Եղեռնին նվիրված, ու դրանք, կոպիտ ասած ՝ պետական արհամարհանքի լավագույն եզրույթում են: Ինչ անկապ բանաստեղծի գիրք ասես՝ տպում-տարածում են դպրոցներում, իսկ համապետական նշանակության գրքերն անուշադրության են մատնված:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն