понедельник, 13 апреля 2015 г.

Ինչու՞ կնկարիք հավաքվածներուն

Վանաձորի ,,Արցախ,, պուրակում ապրիլի 8-ին տեղի ունեցած հանրահավաքի մասին՝ արեւմտահայերենով

Այդ օրը Վանաձորի ,,Արցախ,, պուրակի քովով կանցնեի, տեսնեմ՝պուրակում մարդիկ հավաքված են՝խումբ-խումբ, նստարաններուն նստոտած, պուրակի շուրջն ու ներսն ալ ոստիկաններ կպտտեին ու հավաքվածներուն մտիկ կանեին, ելումուտը կուսումնասիրեին: Ասի ՝տեսնեմ ինչի՞ համար հավաքված են այս մարդիկը: Հեռվից՝հնագույն ԱԻՄ-ական տիկին Նյուրային նշմարեցի, մոտեցա, հետաքրքրվեցի, թե ի՞նչ առիթով հավաքված են, ըսավ՝ ձերբակալված ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը կուզեն սատարիլ, ու հպարտացավ, որ անոր հետ անձնապես ծանոթ ըլլալը ՝90-ականներից, իրեն համար մեծ պատիվ է: Հարցիս՝ ուրկե՞ իմացած է հանրահավաքի մասին, հայտարարությու՞ն եղած է, թե՞ իրար իմաց ընելով հավաքված են, ըսավ, որ ծանոթ մարդ մը զանգել-տեղեկացրել է, մեկ կին ալ հայտնեց, թե ֆեյսբուքից տեղեկացել է: Պուրակով անցնող 2 տիկին ալ մոտեցան, հետաքրքրվեցան, թե ինչու՞ համար հավաքված է ժողովուրդը, որու՞ ելույթին կսպասին, ըսին՝ թե Սեֆիլյանի առիթով հավաքված են: Այդ անունը լսելուն պես տիկիններն արագ-արագ հեռացան: Մեկ էլ տեսնենք՝երկու երիտասարդ աղջիկներ մեզի կնկարեն /ինձ, տիկին Նյուրային ու էլի մի կնոջ՝մինչ այդ անծանոթ Սիլվիային /:Երբ որ հայտնաբերեցինք մեզ նկարելը, աղջիկներն արագ-արագ հեռացան, շփոթմունքից բջջայինը գցելով, ու Սիլվիան ուրախ-ուրախ ասեց՝ ,,Այ թենց...,,:Հետո ուրիշ նկարող աղջիկներ հայտնվեցին՝ տակավին շատ երիտասարդ, 40-50-40 չափսի, ու Սիլվիան համբերությունը հատած ըսավ՝  ,,Չբռնե՞մ ես էլ իրանց նկարեմ,,: Բայց հետո սթափվեց ու ասաց.,,Գործ չունենք, կարող է դրանք հատուկ ուղարկված են, որ կռվի քաշեն,,:Մի նկարող տղամարդ էլ շենքի կտուրն էր բարձրացել ու այնտեղից կնկարեր հավաքվածներուն:Ու դրանք ամենեւին հեռուստատեսային օպերատորներ չէին, այլ միգուցե՝ թաքնված,,օպերներ,,: Ի վերջո, 1 ժամ ուշացումով պատվիրակությունը ժամանեց, ու Սեֆիլյանի Վանաձորի գրասենյակի համակարգող երիտասարդն սկսեց պատմել իր նախորդ օրվա արկածները՝ ոստիկանությունում, ու հեգնեց, որ իր...գուլպաներն ալ առգրավված են տեխնիկական միջոցներու հետ: Ուրիշ ելույթներ ալ եղան ամբիոնից, Սեֆիլյանի ձերբակալումը դատապարտեցին, մի քանի կիներ ու տղամարդ ալ հատուկ հեռուստատեսության ու ռադիոյի համար ձայնագրվեցան...Մի երիտասարդ ալ ապրիլի 24-ի հանրահավաքի կոչերն էր բաժանում ոստիկանների անտարբեր հայացքի ներքո:

Հ.Գ.՝արեւելահայերենով.

Ամենայն հավանականությամբ, հանրահավաքը պաշտոնապես արտոնված չէր, բայց արգելված էլ չէր, հակառակ պարագայում ոստիկանությունը բարձրախոսով կհայտարարեր, որ հանրահավաքը չի արտոնված: Ոստիկանության չխոչընդոտելը հանրահավաքին ՝հավանաբար պայմանավորված էր այս օրերին Հայաստանում գտնվող եվրոպատվիրակների ներկայությամբ: Հավաքվածների մարտական ոգին բարձր պահելուն էին միտված ազգային-ազատագրական երգերի ձայնագրության միացումն՝,,Արցախ,, պուրակում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն