понедельник, 25 января 2016 г.

Հացամթերքն էժանացել է,աղն ու տոմատը՝թանկացել

Երեկ ,,Սուր անկյունը,, դժգոհում էր, որ մայրաքաղաքում հացն ամենեւին էլ չի էժանացել 10 դրամով՝ինչպես տեղեկություններ են եղել:Միգուցե՝մայրաքաղաքում չի էժանացել, բայց այ՝Վանաձորում էժանացել է.10 դրամով:Այն բանից հետո, երբ վարչապետը նախանցած կառավարության նիստում ՏՄՊՊՀ-ի նախագահին դիտողություն արեց, թե ինչու՞ հացը չի էժանանում՝երբ որ ալյուրն էժանացել է, անցած շաբաթվանից Վանաձորում 3 հացաթխման արտադրամասերի կողմից արտադրվող ,,Հրազդան,, եւ ,,մատնաքաշ,, տեսակի հացերի գինն իջել է՝10-ական դրամով.մի տեղ 160-ը 150 դրամ են դարձրել, մի տեղ՝190-ը՝ 180, մի տեղ՝200-ը 190:Բայց մարդիկ զարմանում են, թե ինչու՞ ,,բուխանկա,, տեսակը չի էժանացել:Ավելին, որոշ վաճառակետերում դիետիկ հաց համարվող ,,բուխանկան,, ոչ միայն չի էժանացել, այլեւ՝ դրանց հաց համարելն անգամ մեղք կլինի, այնքան փոքրացել ու սմքել են, կողերը՝փչվել, դարձել օդային, իսկ սա խոսում է յուրօրինակ թանկացման մասին, երբ գինն անփոփոխ թողնելու պայմաններում քաշը պակասեցնում են:Տեղ-տեղ Էժանացել է ոչ միայն հացը, այլեւ՝թխվածքաբլիթները, որոնց էժանացումը տեղ-տեղ արձանագրված է վաճառակետերում՝գնապիտակների վրա.1000դրամանոցները 700 են դարձել, 650դրամանոցները՝600:Փոքր-ինչ Էժանացել են նաեւ տեղական՝վանաձորյան արտադրության ոչ կրեմային խմորեղենները:Էլ ավելի է էժանացել ռուսական մակարոնը՝260 դրամ արդեն իսկ իջած գնից դառնալով 240դրամ:Բայց այ՝աղն ու տոմատը թանկացել են: Աղը թանկացել է դեռ տարեվերջից, իսկ տոմատը՝ավելի վաղուցվանից: Հետաքրքիր է, հայ գյուղացիները ողջ ամառ ու աշուն բողոքում էին, որ պոմիդորը չի իրացվում, որ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում պոմիդորի մեծաքանակ գնում կազմակերպելու համար, ու հանկարծ պարզվում է, որ ամռանը ,,ցեխի գնով,, վաճառվող պոմիդորը վեր է ածվել թանկարժեք տոմատի :Նույն կերպ՝մրգային պահածոների բարձր գինն է անտրամաբանական, երբ  ողջ ամռանը միրգը հիմնականում շատ էժան էր՝նախորդ տարիների համեմատությամբ / ու այնքան էր առատ, որ գյուղացիներն էլի մոլորվել էին, թե ինչպես իրացնեն այն /, ու այս պայմաններում մրգային պահածոների բարձր գինը ոչ մի փոփոխություն չի արձանագրել՝նախորդ տարիների համեմատությամբ:Սա նշանակում է տեղական որոշ արտադրողներ ,,հոգիները գրպանն են դրել, խիղճներն էլ՝երկաթե սունդուկն ու դուռը պինդ փակել,,/ինչպես ասում էր Սունդուկյանը /: Շարունակում է պատկառելի բարձրության վրա մնալ նաեւ շաքարավազի գինը, որի վրա չազդեցին անգամ մայրաքաղաքային երիտասարդական ընդվզումները՝սոցիալական ուղղվածությամբ, ընդդեմ գների:Թերեւս, շաքարավազի բարձր գնով էլ պայմանավորված է այն, որ բնական մեղրի գինն էլ գրեթե ,,ոսկու գին է,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն