вторник, 28 марта 2017 г.

Վանաձոր-Վրաստան ճանապարհի շինարարությունը եռում է․բայց՝,,ձորերի ժողովրդի,, բլոկադան՝շարունակվում

Արմատներով ձորագէսցի, դեղագործ Աիդա Միքայելյանը տեղեկացրեց, որ օրերս էքսկուրս է կատարել բարեկամների հետ՝ծննդավայր Ձորագէս, եւ հիացել է այն ահռելի աշխատանքների թափով, որ իրականացվում է Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածում, եւ իր մեջ ներառում է նաեւ ձորագէսյան հատվածը, Ձորագէսով անցնող ռազմավարական նշանակության թունելների ու կամրջի նորոգումը․ավելի ճիշտ՝նոր կամրջի կառուցումը՝հնի պահպանմամբ։,,Էդ ժայռերն ու քարերն էդ ոնց են մաքրել, տաշել, էդ ինչ աշխատանքներ են տարվել, ես ուղղակի հիացած եմ, ասում են՝մինչեւ Ձորագէսի հիմնադրման 85-ամյակը պետք է ավարտեն,,/այսինքն՝մինչեւ նոյեմբեր,ենթադրվում է,թեպետ՝խոստացվել էր մինչեւ մայիս հատվածի մի մասն ավարտել։-Գ․Հ․/։,,Չնայած երկար ճանապարհ կտրեցինք՝Ստեփանավանով, Գյուլլագարակով, բայց՝շատ մեծ բավականություն ստացա, որ տեսա, թե ինչ մասշտաբի աշխատանք է կատարվում իմ եւ քո ծննդավայրում, էն քարերին ու սարերին էլ քո մասին պատմեցի ու եկա,,-ամփոփեց իմ զրուցակիցը, որ Ձորագէսին նվիրված բանաստեղծությամբ հիացրել է համացանցի օգտատերերին։

․․․Հա բա էդքան ահռելի վարկեր են եկել՝էլի չնորոգե՞ն․․․ապրեն շինարարները, փաստորեն,՝Ձորագէսում այն կարգի շինարարություն է, ինչ որ՝85 տարի առաջ, նոր հիմնադրման ժամանակ։Հուսանք, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհների եզրաքարերն էլ կփոխարինվեն բետոնե պատնեշներով, որովհետեւ հատկապես Փամբակի մոտակայքում, ոլորանների վրա վտանգավոր իրավիճակ է երթեւեկության համար, քանի որ ,,սովետի թվերի,, եզրաքարեր են այդտեղ։Ցավոք, այս ողջ շինարարության ընթացքում Հարավ-կովկասյան երկաթուղին այդպես էլ հաշվի չառավ բնակիչների բողոքները,որ հնչել են նաեւ հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ՝համացանցում հրապարակումներն առ այն, որ անհրաժեշտ  է վերագործարկել Գյումրի-Այրում երկաթուղին, որպեսզի ,,ձորերի ժողովուրդը,, բլոկադայի մեջ չհայտնվի ու ճանապարհային դժվարություններ չկրի։Իսկ առայժմ Վանաձոր-Ալավերդի մեկնողներն ստիպված են կրկնակի ճանապարհ անցնել՝երկաթուղու բացակայության պայմաններում։Էլ երկաթուղու դերը ո՞րն է, եթե այն ՀՀ շարքային քաղաքացուն չի ծառայելու․ որ միայն ամառային սեզոնին Քոբուլեթի ուղեւորություններ կազմակերպե՞ն ,,էլիտար,, խավի համար։Էն հանդերից Վանաձորի շուկա մոշ կամ հոն տանողներն էլ՝,,հեչ,, նրանք մենակ ընտրազանգված են։

Ի դեպ, մարզային կամ հանրապետական լրատվությամբ հազվադեպ է լուսաբանվում, թե ինչ ընթացքի մեջ է շինարարությունը, իսկ մարզային  հեռուստատեսությունն ավելի շատ լուսաբանում է նախընտրական քարոզարշավը։Ինչու՞։Փակ թեմա է՞ շինարարությունը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն