пятница, 7 апреля 2017 г.

Քաղաքապետարանը բռնում է օրինախախտ ոստիկանի կողմը

Այսօր, սույն թվի ապրիլի 7-ին, մայրության եւ գեղեցկության ,,ոչ բարով,, օրը, ոչ այնքան ,,գեղեցիկ անակնկալ,, մատուցվեց Վանաձորի քաղաքապետարանի կողմից։Թերես, մեր բնակարանում առաստաղի պարբերական կաթոցների առթիվ համացանցային բողոքներիս արդյունքում, վերջապես  ներկայացուցիչ եկավ քաղաքապետարանից/ենթադրվում է, ճարատապետության բաժնից, քանի որ վերջինս այդպես էլ չներկայացավ անվանապես եւ միայն հավաստեց, որ քաղաքապետարանից է, ու ես չհավատալու հիմքեր չունեի․մանավանդ, որ ի սկզբանե ասաց․,,էս տանը վայ թե էլի եմ եղել,,/։Վերջինս՝վերին հարկի բնակիչներից մեկի ներկայությամբ՝ուսումնասիրեց իրավիճակը, կաթոցների ուղղությունը եւ անառարկելի եզրակացության հանգեց․,,Տրուբեն պետք ա փոխվի,,։Երբ նշեցի, որ պարտադիր չէ, որ վերին հարկում ստեղծված անսարքությունը, որ ապօրինության հետեւանք է ու խողովակների կամայական, ոչ մասնագիտական մոտեցմամբ կատարված աշխատանքների արդյունք, ներքեւում էլ "տրուբա փոխվի", վերջինս ասաց․,,Հըմի դու ինձ խելք ե՞ս սըվորցնըմ, ես ասըմ եմ պտի փոխվի ՝պտի փոխվի,,։Նշեցի , որ ես տեղյակ եմ, որ նման փոփոխություններ կատարելիս միշտ չէ, որ ներքեւի հարկում եւս փոփոխություններ են կատարվել, եւ  վթարային վիճակ կարող է առաջանալ նաեւ այլ կարգի անսարքության դեպքում, վերջինս մնաց անդրդվելի, ու հատկապես սեւեռվել էր ,,տրուբեն փոխելու,, անհրաժեշտության հետ։,,Բայց չէ՞ որ շքամուտքում ոչ ոքի մոտ խողովակաշարի փոփոխություն չի եղել, բացի՝մեր վերեւի բնակչից, որն էլ անօրինական է փոխել,եւ ինչու՞ պետք է մենք մեր միջոցների հաշվին ձեռնամուխ լինենք ուրիշի ապօրինությունների հետեւանքները վերացնելուն,,՝քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց․"Ո՞վ ա ասըմ, որ ապօրինություն ա, իրա տրուբեն ա՝փոխել ա, լավ ա արել"։,,Բա եթե ապօրինություն չի եղել,ինչու՞ են 2010թվին իրենց տուգանել մեր բողոքից հետո,,-հարցիս էլ զարմացական նայեց ապօրինության հեղինակ կողմին՝,,Ձեզ տուգանել ե՞ն,, ,,Հա բա ի՞նչ են արել, 2010թվին 40 հազար դրամ տուգանեցին,,-եղավ խոստովանություն։,,Ուրեմն էս հին պատմություն ա՞․բա որ ասըմ եմ ես էս տանն էլ եմ էղել․․․,,։

Հենց միայն այն, որ խողովակաշարի հատվածի փոփոխություն է տեղի ունեցել մեր վերին հարկում,առանց համապատասխան մասնագետի ներկայության, ու սխալ միացում է թերեւս տեղի ունեցել՝վտանգավոր հետեւանքներով, դա արդեն իսկ ապօրինություն է, ու հիմա օրինախախտ կողմը՝ոստիկան-բնակիչը, դեռ երեկ մեղադրում էր, թե մենք ինչու 2010թվին թույլ չտվեցինք, որ մեր հատվածում եւս իրենք փոփոխություն իրականացնեն։Համենայն դեպս՝այն ժամանակ թերությունները որոշակիորեն շտկվեցին թե այդ գործերից լավ տեղյակ լուսահոգի հորս միջամտությամբ/ որ ոչ միայն նախկինում ԲՇՏ-ի պետ է եղել, այլեւ՝անցած դարի 50-ականներին բանակում ծառայելիս ստացել է 6-րդ կարգի փականագործի մասնագիտություն, ու 2010թվին,երբ վերեւում ձեռնամուխ էին եղել ,,տրուբա փոխելու,,՝առանց մասնագետի ներկայության, բարձրանալով վերեւ, հայտնաբերեց, թե մեր բնակարանում կաթոցներն ինչից հետեւանք են/։Ամեն դեպքում՝մոտ 6 տարի ամեն ինչ նորմալ էր, եւ երբ հիշատակեցի, որ այն ժամանակ գործին միջամտեց նաեւ քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի ներկայացուցիչ Ժամհարյանն ու նրա օգնությամբ եւս հարցը կարգավորվեց, քաղաքապետարանի տարեց ներկայացուցիչն իր նախկին գործընկերոջ մասին թերահավատորեն ու հեգնական ասաց․,,Ա Ժամհարյանն ինչ ա հսկանըմ է՜․․․էնա Ժամհարյանն եկավ թե չէ՝հարցը լուծվեց,,։,,Լուծվեց, բա ի՞նչ արավ,,-պնդեցի ես՝ավելորդ համարելով հիշեցնել նաեւ հորս մասնագիտական միջամտությունը՝հարցի տեխնիկական լուծման հարցում, բայց հիշատակեցի, որ 6 տարվա ընթացքում որեւէ բողոք՝կաթոցի հետ կապված, չենք ունեցել, եւ միայն անցած տարվա օգոստոսից է սկսվել, ուրեմն ինչ-որ մի սարք մաշվել է ,,վերեւի,, բնակարանում, ուրեմն ,,տրապն,, է մաշվել միգուցե, կամ ,,սիֆոնն,, է հնացել․․․բայց՝իմ նկատառումները նա արդեն չէր լսում եւ մնում էր անդրդվելի․,,Ինքը կարա շահագրգիռ էլ չլինի, իրա մոտ չի կաթում, դուք պետք ա շահագրգիռ լինեք,,։

Ի՜նչ լավ ա,չէ՞․ վերեւում կամայական կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՝ներքեւում տուժած քաղաքացին պետք է ձեռնամուխ լինի նրա սխալների ,,քավության նոխազ,, դառնալուն ու ,,ջառման քաշի,,․ուրեմն եթե ոստիկան է ապօրինության հեղինակը, ինչ ուզի ՝կանի, թեկուզ՝իր անձնական ,,ույուտը,, ուրիշներին նեղություններ պատճառելու վրա հաշվին եւ դեռ անգամ՝հոխորտա ու սպառնա՝չարաշահելով շարքային ոստիկանի իր դիրքն ու ուսադիրները, որին արդեն անդրադարձել ենք երեկ։Ակնհայտ էր, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը բռնել էր օրինախախտումն արդարացնելու ուղին՝ի հաշիվ մեզ սոցիալապես ու ֆինանսապես ճնշելու փորձի, ինչն ապացուցվեց նաեւ նրանով, որ վերջինս՝երբ վերեւ բարձրանալուց հետո որոշ ժամանակ անց իջավ՝ ,,բարեմաղթանքի,, արժանացավ վերեւից․,,Մենք ձեզանից շատ գոհ ենք,,։

․․․Երբ հայտնեցի, ասելով, որ մենք պարտավոր չենք ուրիշի  ապօրինության մեղքերի տակից դուրս գալու բեռը վերցնենք մեր վրա, առավել եւս՝երբ այն ի սկզբանե սխալ է եղել, քանի որ մասնագիտական հսկողությամբ չի արվել աշխատանքը, վերջինս զայրացավ․,,Դե թող կաթա, հա կաթա, քանի տրուբեն չեք փոխել՝հա կաթալ տի,,։Անպատասխան մնաց նաեւ մեր այն դիտարկումը, թե ինչպե՞ս է լուծվելու մեզ պատճառված վնասի հարցը՝առաստաղի ծեփահան լինելն ու քայքայվելը։,,Ձեր հարցերը դուք պետք ա ձեր մեջ լուծեք,,-սա էր քաղաքապետարանի աշխատակցի վերջնական եզրակացությունը։Իսկ մինչ այդ, բնականաբար, պայթյունավտանգ վիճակը շարունակվում է՝արդեն էլ ավելի առատ կաթոցների տեսքով, քանի որ երեկ, երբ ինչ-որ անհայտ ,,մակնիշի,, վարպետ եկավ ու վերեւում քանդարարական աշխատանքներ կատարեց՝փորձելով պեղել, թե սխալը որտեղից է, դրանից հետո կաթոցներն ավելի ահագնացան այն ժամանակ, երբ վերեում սկսեց գործել լոգարանային համակարգը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն