вторник, 16 июля 2019 г.

Քաղաքական ինքնակենսագրություն

                                          Այն սկսվում է սովետական տարիներից

1986թվին Կիրովականի քիմմանրաթելի գործարանի կողմից ընտրվել եմ Կիրովականի ժողդատարանի ատենակալ․մինչեւ՝1996թիվը, դատաիրավական բարեփոխումները, որից հետո ատենակալների համակարգը լուծարվեց։

1988թվին ՀԼԿԵՄ ուղեգրով գործուղվել եմ Բելառուս՝որպես մանկավարժ, ,,Զուբրյոնոկ,, միջազգային ճամբարում ստեղծված ժամանակավոր հայկական դպրոցում դասավանդելու՝աղետի գոտուց էվակուացված երեխաներին, մինչեւ դպրոցի փակվելը,6 ամիս ժամանակով։Դասավանդել եմ ՍՍՀՄ պատմություն, հասարակագիտություն, իրավունքի հիմունքներ, հայոց լեզու եւ գրականություն։Մանկավարժ աշխատելու ընթացքում հայաստանյան ,,Ավանգարդ,, եւ կիրովականյան,,Կայծ,, թերթերում լուսաբանել եմ ճամբարի առօրյան՝Բելառուսից լուսանկարներ եւ թղթակցություններ ուղարկելով։

1989թ․վերադառնալով Հայաստան, որտեղ արդեն աշխատանքային մեծ կրճատումներ էին սկսվել քիմմանրաթելի գործարանում, աշխատանքի անցա Կիրովականի ժողդատարանում՝որպես գրասենյակի գործավար։1990թվին մասնակցել եմ արդարադատության համակարգի աշխատողների մեկամսյա դասընթացներին՝Երեվանում, ստանալով համապատասխան վկայական։1994թվին ստիպված էի ազատվել աշխատանքից՝իրավա-քաղաքական դրդապատճառներով,որի առթիվ առանձին ծավալուն հոդված ունեմ. ,,Ինչպես ես մկրտվեցի իմ իրավունքների պաշտպանության գործում,,։

1994թվին աշխատանքի անցա Վանաձորի մանկավարժական ինստիտուտի գրադարանում՝որպես մատենագետ․զուգահեռաբար՝թղթակցում էի եւ թարգմանական հոդվածներով հանդես գալիս վանաձորյան եւ հանրապետական թերթերում․/1994-1998թվեր/, ինչը որոշ ժամանակ անց սկսեց ակնհայտորեն դուր չգալ բուհի ղեկավարությանը, քանի որ նախկին ռեկտորը համայնքի ավագանու անդամ էր, իսկ ես տեղական իշխանությունների համակարգի խախտումներին էլ էի անդրադառնում․առավել եւս, որ 1997թվին մասնակցել էի Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի կազմակերպած՝մարդու իրավունքների դասընթացներին եւ ստացել վկայական։

1998թվին, ՀՀ իշխանափոխությունից հետո, ստիպված էի բուհի ղեկավարության եւ գրադարանի վարիչի ճնշման եւ ուղղակի պահանջի տակ/,,Դիմում գրի՝դուրս արի,,/դիմում գրել՝աշխատանքից ազատվելու ,,խնդրանքով,,․,,այլ աշխատանքի անցնելու,, պատճառաբանությամբ․իսկ իրականությունն այն էր, որ ցանկացա ամբողջապես զբաղվել լրագրությամբ՝կախում չուենալով տեղական իշխանություններից եւ նրանցից կախում ունեցող պաշտոնյաներից։Աշխատանքից ազատվելուց հետո ,ռեկտորը մի երկարամյա լրագրողի միջնորդությամբ ետ հրավիրեց՝այլ աշխատանք առաջարկելու պատրաստակամությամբ, սակայն մերժեցի, չցանկանալով իմ լրագրողական գործունեությունը կախվածության մեջ դնել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներից։

․․․1996-2004թվին թղթակցել եմ ,,Վերածնունդ,, ,,Առավոտ,,    ,,Գիտություն,, ,,Կանչ նախնյաց,,   ,,Ընտանիք,, ,,Տեսադաշտ,,  ,,,Բանբեր,,թերթերին/որոնցից հիմնական հաստիքով,4 ու կես տարի՝,,Առավոտի,, հետ/։2000-2005թվերին համագործակցել եմ ,,Հակաստվեր,, իրավական-հասարակական կազմակերպության հետ/ղեկավար՝Վ․Ամիրխանյան/, հանդիսանալով կազմակերպության  ներկայացուցչը՝Վանաձորում, եւ թղթակցելով վերջինիս հիմնադրած ,,Մամուլն ընդդեմ կոռուպցիայի,, տեղեկագրին, որում 1999-2005թվերին լուսաբանել եմ կոռուպցիոն դրսեւորումները Վանաձորում, մասնակցել եւ զեկուցումներով հանդես եկել կազմակերպության վանաձորյան 2 սեմինարների, առանձին հետաքննություններ կատարել՝կազմակերպության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում/որ ավարտվեց 2005թվին/։

2002թվին ,,Ֆեմիդա,, դատաիրավական լրագրողների միության/ղեկավար՝Ջ․Ամիրխանյան/ հրավերով մասնակցել եմ Սեւանում կազմակերպված սեմինարին՝հանդես գալով ,,Դատաիրավական լրագրության ներկան, անցյալը եւ զարգացման հեռանկարները Վանաձորում,, զեկուցմամբ, 2002-2003թվերին թղթակցել միության ,,Մամուլ եւ իրավունք,, տեղեկագրին, լուսաբանել տնակային դատարանի խնդիրներն ու դատական նիստերը, մարդու իրավունքների ոտնահարման վերաբերվող հետաքննություններով հանդես եկել։

2002-2005թվերին հասարակական հիմունքներով թղթակցել եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի/ղեկավար՝Ա․Սաքունց/ հիմնադրած ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, երկշաբաթաթերթին, հանդես գալով հետաքննական նյութերով՝մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ, լուսաբանել եմ զինվորական դատական գործեր,  հետաննություններով հանդես եկել՝հասարակական հիմունքներով, որի համար արժանացել եմ շնորհակալագրերի, իսկ 2004թվին՝մրցանակ ստացել՝,,Լրագրողներն ընդդեմ կոռուպցիայի,, մրցույթին մասնակցելով։

2004թվին թղթակցել եմ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի/նախագահ՝Ա․Իշխանյան/ ,,Մարդու իրավունքները Հայաստանում,, տեղեկագրին՝/,,Դիտորդ,,/ 3 հետաքննական նյութեր հրապարակելով զինվորական համակարգի չարաշահումների, անհիմն օպտիմալացված մանկավարժների, ինչպես նաեւ՝  մարդասիրական օգնության պահածոների վաճառքի վերաբերյալ։

2005թվին,,Առավոտ,, թերթում իմ աշխատանքային պայմանագրի դադարեցման պատճառով/հնարավոր է՝Վանաձորի նախորդ իշխանությունների միջամտության շնորհիվ/, անցա հոնորարային թղթակցության՝այլ թերթերում/,,168ժամ,,   ,,Փակագիծ,,   ,,ժամանակ-Երեւան,, ,,Հրապարակ,,/։Հասարակական հիմունքներով միաժամանակ թղթակցել եմ ,,Տարեգիր,, ,,Չորրորդ իշխանություն,,  ,,Օրինաց երկիր,, ,,Հայաստանի կոմունիստ,, թերթերին, ,,Զորավիգ,, իրավապաշտպան թերթին, ,,Անկախ,, եւ ,,7օր,, ,,Իրատես,,լրատվական կայքերին։

2011թվին, հիմնավոր կասկածներ ունենալով, որ տեղական իշխանությունների չար ձեռքը հասնում է այն թերթերին, որոնց կայուն թղթակցում եմ, ստեղծեցի AZAT ANKAKH  բլոգը, որի միջոցով առ այսօր շարունակում եմ լրագրողական-իրավապաշտպան գործունեությունս․բայց՝առանց որեւէ դրամաշնորհային ծրագրի աջակցության, առանց պետական հովանավորության, քաղաքական որեւէ ուժից կախում չունենալով, անձնական խնայողությունների ու նվիրատվությունների հաշվին․առանց անձնական համակարգչի՝օգտվելով ինտերնետ-ծառայություններից․չեմ կարող չխոստովանել, սակայն, որ այդ ընթացքում բլոգը կայացել է նաեւ՝շնորհիվ հարազատներիս ու բարի կամեցողների ֆինանսական աջակցության՝հնարավորության սահմաններում։Իսկ որեւէ մրցույթի մասնակցելու կամ գրանտային ծրագրից օգտվելու ջանքերս անօգուտ են եղել․թերեւս այն պատճառով, որ քաղաքական ուղղվածություն չունեմ կամ՝,,գրանտ պոկելու,,  ,,արվեստին,, չեմ տիրապետում։Իսկ բլոգներին աջակցելու մրցույթի երբեւէ չեմ հանդիպել՝որեւէ կազմակերպության կողմից/ հետո էլ ասում են՝,,մեր երկրում խրախուսվում են քաղաքացիական նախաձեռնությունները,,/։/

AZAT ANKAKH-ի եւ ֆեյսբուքյան նյութերիցս մեծ քանակությամբ արտատպել են նաեւ այլ կայքեր՝գովազդներից սնվող, որից կարող էր թյուրիմացաբար տպավորություն ստացվել, թե բլոգի հեղինակն էլ է այդ գովազդներից օգտվում․ամեն դեպքում՝արտատպությունները նպաստել են բլոգում կամ ֆեյսբուքում բարձրացված հարցերի հասարակական հնչեղությանը, որի համար էլ եմ շնորհակալ/։Ստեղծել եմ նաեւ ,,Լրագրողական նոթեր,, եւ Պատմաքաղաքական բլոգները, ֆեյբուքյան խմբեր/,,Ձորագէս,,   ,,Մարդու իրավունքները Վանաձորում,,     ,,Սփյուռաահայեր,,    ,,Հայկական պետություն,,   ,,Մարդ եւ օրենք,, ,,Կիրովական,,  ,,Գրական-երաժշտական աշխարհ,,/միաժամանակ համագործակցելով նաեւ այլ խմբերի հետ։

Ներկայումս չեմ աշխատում ոչ պետական, ոչ մասնավոր հատվածում, թոշակառու չեմ։Այսպիսով, 1998թվին զրկվելով պետական համակարգում աշխատելուց, կորցրել եմ ավելի քան 14 տարվա աշխատանքային ստաժ, քանի որ 24 տարվա լրագրողական գործունեությանս միայն 4 ու կես տարին է գրանցված աշխատանքային գրքույկում,մնացածը՝հոնորարային կարգով կամ բանավոր պայմանավորվածությամբ վարձատրությամբ, որպես ստաժ չեն հաշվարկվում/ինչը կապված է օրենքի անկատարության հետ/։

Մշտապես մասնակցել եմ ընդդիմության վանաձորյան հանրահավաքներին՝սկսած 1997թվից։Լրագրողական ակտիվ գործունեության եւ քաղաքացիական ակտիվ դիրքրոշման համար պարբերաբար ենթարկվել եմ հալածանքների ու սոցիալական ճնշումների՝տեղական իշխանությունների կողմից, որի մասին կա հստակ ժամանակագրություն, մամուլի եւ համացանցի հրապարակումներ,նամակներ՝իրավապաշտպան կառույցներին տարբեր ժամանակներում տարբեր բնույթի հալածանքների մասին տեղեկացվող, իսկ ավելի վաղ այն արձանագրվել է 2002թվին՝ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Վանաձորում կազմակերպված սեմինարի ժամանակ, որի ընթացքում իմ ելույթը ձայնագրվում էր՝Վաշինգտոնի ներկայացուցչի կողմից/այդ սեմինարի մասին կա հրապարակում՝,,Առավոտ,, թերթի 2002թվի մայիսին/։Միաժամանակ առկա է տեղեկանք՝տրված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից՝իմ եւ իմ ընտանիքի անդամներին հալածանքների ենթարկելու մասին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր



Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն