понедельник, 7 октября 2019 г.

Աշխատանքի տոնավաճառ՝առանց պետական ոլորտի թափուր աշխատատեղերի ներգրավվածությա՞ն

Նրանք, ովքեր Վանաձորի Հայքի հրապարակով չեն անցնում, ովքեր քաղաքի կենտրոնական հատվածում չեն բնակվում, չէին էլ կարող իմանալ, որ հոկտեմբերի 4-ին Վանաձորում առաջին անգամ կազմակերպվող աշխատանքի տոնավաճառ կա, որտեղ ներկայացվելու են թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ/մի ժամանակ՝2000-2010թվերին, դեռեւս արդյունաբերական տոնավաճառ էլ էր կազմակերպվում, բայց, քանի որ վերջին 10 տարում արդյունաբերությունը վերջնականապես կործանված է/ու մնացել են միայն ենթակառուցվածքների մնացորդները/, ուստի իշխանություններն ստիպված են ժողովրդին մխիթարել մասնավոր հատվածում առկա թափուր աշխատատեղերին առնչվող տոնավաճառով, որի կայացման վերաբերյալ էլ խոշոր հայտարարություն կար Հայքի հրապարակում։Սա ավելի շատ՝իրազեկման ակցիա էր։

Տոնավաճառի մասին մարզային պաշտոնաթերթում որեւէ հայտարարության չհանդիպեցինք․չի բացառվում՝տեղական հեռուստատեսությամբ էլ չի հայտարարություն եղել։Դրա փոխարեն՝մարզային պաշտոնաթերթի բոլոր համարներում ներկայացվում են մարզի գյուղական համայնքներում առկա մանկավարժական կադրերի պահանջարկի մասին․բայց՝այս ոլորտում էլ ,,անունը կա, ամանում չկա,,․քանի որ համ ուսուցիչ են ուզում, համ էլ ՝դիպլոմից բացի՝,,մասնագիտական կարողությանը համապատասխան,, հավաստագիր ուզում։Հարց է ծագում, եթե մարդը մանկավարժ չի աշխատել բուհն ավարտելուց հետո, որտեղի՞ց կարող է ,,ստաժը հավաստող,, փաստաթուղթ ունենալ։Ու այս պայմաններում, չի բացառվում, գյուղական դպրոցներում ով ասես դասավանդի/համայնքի ղեկավարի ազգուտակից/, պատճառաբանելով, թե ,,մասնագետ չկա,,։

Ինչ վերաբերվում է տոնավաճառին, ապա , ինչպես սովորաբար, պետական ոլորտում առկա թափուր աշխատատեղերի մասին/այն աշխատատեղերի, որոնք քաղծառայողի մրցույթով չեն անցնում այլ ՝տվյալ հաստատության տնօրենի ,,ձեռքի տակով,,/, որեւէ հայտարարություն չկար, ,այլ միայն՝մասնավոր ընկերություններում առկա աշխատատեղերի,ու ամենամեծ պահանջարկը՝ներկայացված 430 թափուր հաստիքներից, ,,կարող բանվորուհիներն,, էին/թվով 132 թափուր հաստիք՝գումարած կարի 2 տեխնոլոգ եւ 4 հսկիչ/։

Այսպիսով,ԽՍՀՄ տարիների վատագույն ավանդույթները՝կադրային ոլորտին վերաբերվող, շարունակվում են․հիշեցնենք, որ այդ տարիներին մշակույթի ոլորտում աշխատատեղերը հիմնականում կամ ռայկոմ-քաղկոմի ներքին միջնորդությամբ էին, կամ՝ԿԳԲ-ով, կամ՝ ԽԾԲ-ով։

Ի դեպ, ԱԺ նոր օրենքն առ այն, որ աշխատանքի ընդունելիս գործատուները չպետք է առաջնորդվեն տարիքային ցենզով, կամ դեռ Վանաձոր չի հասել, կամ՝օրենքը չի դեռ ուժի մեջ մտել․3 խանութներում հանդիպեցինք դռան վրա փակցված այսպիսի հայտարարության․,,Պահանջվում են 25-30 տարեկան վաճառողուհիներ,,։Այս պայմաններում հարկավոր է օրենք ընդունել կենսաթոշակի տարիքի շեմը 35-ից սկսելու վերաբերյալ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն