вторник, 27 декабря 2022 г.

Ինչու՞ հասարակական գործունեությունն աշխատանքային ստաժ չի համարվում

 2002-2005թվերին քաղաքացիական նախաձեռնության կարգով թղթակցել եմ Վանաձորում լույս տեսնող ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, երբեմնի իրավապաշտպան թերթին/բարեբախտաբար, այդ ժամանակահատվածի մի մասը համատեղվել է մայրաքաղաքային թերթում օրինական աշխատանքային ստաժի հետ․պարզապես՝վանաձորյան թերթին հանձնում էի այն նյութերը, որոնք ծավալային առումով մեծ էին՝մայրաքաղաքայինի համար, բայց զգում էի դրանց տպագրման կարեվորությունը, նաեւ այն նյութերն էի հանձնում, որոնք կասկածում էի, որ տվյալ թերթը,ում հետ օրինական համագործակցում էի, դա կտպի․․․կարճ ասած՝ավելի ազատ, անկաշկանդ եվ ,անպատասխանատու,, նյութեր էի հանձնում՝առանց վարձատրության․այնպես, ինչպես հիմա գրում եմ ֆեյսբուքում կամ իմ անձնական բլոգներում․թեպետ՝երբեվէ չեմ խախտել լրագրողական էթիկայի սահմանները/։

2011-2022թվերին ընդհանրապես բլոգային-անվարձահատույց գործունեություն եմ ծավալել՝ստեղծելով 3 բլոգ, ֆեյսբուքյան խմբեր,բայց մեր օրենքը չի նախատեսում եթե ոչ՝պետական վարձատրություն՝իրենց դերն ու նպատակայնությունն ապացուցած քաղաքացիական լրագրության մասին,ապա գոնե աշխատանքային ստաժ․չէ՞ որ քաղաքացիական լրագրության միջոցով հասարակության համար կարեվոր հարցեր են բարձրաձայնվել, հարկ եղած դեպքում՝քաղաքացիների անհատական բողոքների հիման վրա նամակագրություն է տարվել/մի նյութի հիման վրա նախկին ՄԻՊ-ը նաեւ վարույթ էր հարուցել/,տարաբնույթ խնդիրներ են լուսաբանվել, որոշ դեպքերում՝խնդիրներ լուծվել, եվ ինչու՞ հասարակական այդօրինակ աշխատանքը չի կարող առնվազն ստաժ համարվել․ինչ է ստացվում․քաղաքացին իր ՝ամենաչնչին եկամտի աղբյուրի դեպքում այսուհետ պետք է իրազեկի պետությանը, բայց որ հասրակական աշխատանք է կատարել՝տվյալ դեպքում քաղաքացիական լրագրությամբ, դա չի կարող հաշվի մեջ լինել․էլ ավելի վատ է, երբ բլոգային հոդվածները որոշ դեպքերում չեն կարող մասնակցել հոդվածների մրցույթի/այս տարի նմանատիպ մի մրցույթ եղավ՝ճշտեցի/,առավել վատ է, երբ նման գործունեություն ծավալած քաղաքացին ոչ միայն չի խրախուսվում, այլեվ՝պատժվում է, երբ նրա գլխին վարձեր են սարքվում ու անգամ՝դատռական հայցի տեսք ստանում։Բա էլ ի՞նչ քաղաքացիական հասարակություն ենք, երբ ոչ մի նորարարական միտք, առաջընթաց չկա տեղեկատվական ոլորտում,ամենաիսկական լճացում է։Մի՞թե անպայման պետք է որեվէ դրամաշնորհային կազմակերպությունից կառչած գրանտ պոկեինք,որ միգուցե ստաժ համարվեր։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ազատ լրագրող,բլոգեր, Վանաձոր



Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն