четверг, 8 декабря 2022 г.

Մի ,,Վեոլիա,, քարը ջուրը գցեց, դատարանն էլ վերցրեց

 Երեկ, սույն թվի դեկտեմբերի 8-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ,,Վեոլիայի,, հայցով իմ դեմ դատական նիստը։Դատարանը՝նախագահող Նանե Սահակյանի գլխավորությամբ, ուսումնասիրելով գործում առկա նյութերը/այդ թվում նաեւ՝իմ կողմից գրավոր ներկայացրած ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝գործը պարզեցված վարույթի փոխարեն ընդհանուր հայցային կարգով քննելու/, որոշեց այն քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով։Առարկության հետ միասին դատարանին ներկայացրել էի նաեւ տեղեկանք՝տրված Հելսինկյան քաղաքացիական Վանաձորի գրասենյակի կողմից 2018-ին առ այն, որ դիմել եմ գրասենյակ ,,Վեոլիայի,, ապօրինի ու գաղտնի սակագինը բողոքարկելու խնդրանքով, այդ նույն տեղեկանքը ներկայացրել եմ նաեւ 2018-ին, երբ ,,Վեոլիան,, ինձ առաջին անգամ դատի էր տվել։Հիշեցրի, որ 2018-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ,  արդեն իսկ մի հայց՝,,Վեոլիայի,, կողմից/ինձնից գումար բռնագանձելու/մերժել է։Դատարանին ներկայացրել էի նաեւ էլեկտրոնային փոստով ,,Վեոլիայի,, գործադիր տնօրեն Մարիաննա Շահինյանին մեկ տարի առաջ գրածս նամակը,որտեղ բացատրել էի ջրաչափ չտեղադրելու հանգամանքները։Ներկայացրել էի նաեւ՝ՀՀմարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին, սահմանադրական դատարանի նախագահին 1 ամիս առաջ ուղարկած Բաց նամակս՝կայքից։Հիշատակեցի, որ ,,Վեոլիայի,, ապօրինի սակագնի դեմ բազմիցս եմ բողոքներ ուղարկել պատկան մարմիններին։

Նիստին չէր մասնակցում ,,Վեոլիայի,, ներկայացուցիչը/ի սկզբանե գրավոր խնդրել էին գործը քննել առանց իրենց մասնակցության․երես ունե՞ն, որ գան դատական նիստի, ու առերեսվեն բազմաթիվ հակափաստարկների հետ, որ ներկայացրել եմ գործին եվ բանավոր էլ հայտնեցի։,,Վեոլիայի,, փաստաբաններն իրենց սեվ գործն արել-պրծել են՝թերեվս հատուկ գաղտնի առաքելությամբ՝իրենց հանձնարարված, որ ինձ՝աննկուն ու համառ քննադատ-լրագրողին, առնվազն մի լավ չարչարեն դատարան հասցնելով, գործին առնչվող փաստաթղթեր պատարաստելու վրա ժամանակ ու ռեսուրս ծախսել տալով/։

Դատարանի ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ 2017թվին, դեռ մինչեվ ,,Վեոլիայի,, հայտնությունը ամբողջ հանրապետությունում ջրատար խողովակի ծախսը հաշվարկվել է 12․4խորանարդ մետր/անջրաչափ բաժանորդների համար/։,,Վեոլիայի,, գալուց հետո, ով զարմանք, հանկարծ խողովակների ծախսաչափ են որոշել դարձնել․․․․30 խորանարդ մետրը,ու այդ ,,իքիբիր,, թվաբանությամբ էլ 4 տարի է՝անջրաչափ բաժանորդների հաշվեհամարին 5400դրամ սակագին են ,,նկարում,,/նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/, ու դրանով՝ մեծ գումարներ․ահա եվ գոյացած 240հազար դրամ առասպելական թիվը/պարբերական մուծումների պայմաններում․որովհետեվ իրենք 2017թ․ՀԾԿՀ-ի կողմից հաստատած 5400դրամ սակագնով են հաշվում, ես մուծում եմ՝մինչ ,,Վեոլիան,, ընդունված սակագնով․եվ այնքանով, ինչքանով թույլ են տալիս չունեցած եկամուտներս։

Դատարանին ներկայացրի եվ 2017թ․ հունվարի ջրի վարձի մուծման անդորրագրի պատճեն/2016թ․դեկտեմբերյան ծախսի համար/,որի վրա որպես ծախսաչափ գրված է 12․4խորանարդ մետր, եվ 2022թ․մուծման անդորրագրի պատճեն,որի վրա գրված է 30 խորանարդ մետր․եվ, օգտվելով պատասխանողի իմ  դատավարական  իրավունքից,հարցրի․,,Ո՞ր տրամաբանությամբ է խողովակի ծախսը 2017թվից հետո բարձրացել․առավել եվս այն դեպքում, երբ մինչ ,,Վեոլիան,, էլ արդեն իսկ իմ ընտանիքի անդամների թիվը պակասել է, բնակարանի վթարայնության պատճառով ջրաչափ չունեցող բնակարանն էլ նույն պատճառով,ելնելով ռիսկայնության վտանգից, նաեւ գազիֆիկացված չէ։

Դատարանը նաեւ պարզեց՝գործի ուսումնասիրությամբ, որ ,,Վեոլիան,, անգամ իր փաստաթղթերի մեջ չի նշել, որ ,,անբարեխիղճ բաժանորդը,,/այսինքն ես/,ջրաչափ չունի,իսկ դա գործի քննության համար էական նշանակություն կարող է ունենալ։Ահա ասյպիսի փնթի թվաբանություն ու գործավարություն՝,,Վեոլիայի,, կողմից։

Դատական հաջորդ նիստը կկայանա հաջորդ տարվա հունվարի 11-ին․թե որ սաղ մնամ․Նիկոլի Հայաստանում ընդդիմադիրների ԱՊԱԳԱ-ն անորոշ է եվ մշուշոտ։Ինչ իմանաս, թե վաղն ինչ կգա գլխիդ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն