понедельник, 13 февраля 2012 г.

Արևը "փրկում" էր կոմունալ բաժնին

168.am 
Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ | Հունվար 13, 2006
Ինչպես նախորդ, այս ձմռանն էլ վանաձորցիները սառույցի վրա հաճախակի վայր ընկնելու առիթներ ունեցան, քանի որ քաղաքապետարանի կոմունալ բաժինն առատ ձյան օրերին փողոցները մաքրելու աշխատանքներ չէր կազմակերպում: Ձնահավաք մեքենաներ չնկատվեցին, մայթերի սառույցը ջարդողներ կամ աղ շաղ տվողներ՝ նույնպես, եւ մասնավորապես այն տարածքներում, որոնք սեփականաշնորհված չեն եւ համայնքի ենթակայության տակ են գտնվում (թերեւս, տեղական իշխանություններն առաջնորդվել են «Աղը թանկ է, հարկավոր չէ» սկզբունքով): Ինչպես սովորաբար, կոմունալ բաժնի «երեսը պարզ անողը» ժամանակ առ ժամանակ դուրս եկող արեւն էր, որի ջերմության ներքո միայն որոշ փողոցներում սառույցները դանդաղ հալվում էին: Տպավորություն է ստեղծվում, թե կոմունալ բաժինը պայմանագիր է կնքում բժիշկների կամ տնային «հեքիմների» հետ՝ ոտքն ու ձեռքը ջարդած հաճախորդներով նրանց ապահովելու համար: Նկատի ունենալով այն, որ քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են (ինչը նշանակում է, որ համայնքի բյուջեի եկամուտներն ավելացել են բնակչության շնորհիվ), կարելի է արձանագրել, որ, փաստորեն, դրան հակառակ, բնակչության կենցաղային պայմանների բարելավման համար համարժեք ծառայություն չի իրականացվում փողոցների բարեկարգման բնագավառում:

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն