четверг, 16 августа 2012 г.

Նախընտրական ասֆալտապատումներն ու ակամա իրավախախտները Վանաձորում

Մինչ մայրաքաղաքում պետական քարոզչամեքենան պարբերաբար հավաստիացնում է,թե իշխանությունները ,,դեմքով շրջվել են դեպի գյուղ,,՝Վանաձորի իշխանությունները շուրջ 12 տարվա անուշադրությունից հետո,ի վերջո,շրջվեցին դեպի քարուքանդ եղած ,,Լաչինի միջանցք,,:Ասֆալտապատողներն այստեղ ,,վերջին ակորդները,, խփեցին մոտ 2 շաբաթ առաջ՝փողոցը ծայրից ծայր ասֆալտապատելով : Հազիվ  էին հասցրել մարդիկ ուրախանալ,երբ ,,Լաչինի,, վերին ու միջին հատվածների ձկնաջրերը ,,դավադրաբար,, ,,շնորհավորեցին,, փողոցը՝ասֆալտապատողների աշխատանքին բառացիորեն ջուր լցնելով,եւ արեւային եղանակին անգամ մարդիկ ստիպված էին ցատկոտելով քայլել:Նշենք,որ գոյության 15-20 տարվա ընթացքում այդտեղ պարբերաբար ջրեր են հոսում՝անբարենպաստ պայմաններ ստեղծելով փողոցում վաճառվող այլ մթերքների համար /բնականաբար,քանի որ ձուկը թարմ պահելու նպատակով այն պահպանում են ջրային պայմաններում/:Հաճախ էլ ջրի վթարներն են պայմաններն ավելի վատթարացնում: Ահա թե ինչու,վանաձորցիներից մեկն,ի պատասխան ,,Լաչինը,, ասֆալտապատելու ,,աչքալուսանքի,,,զրուցակցին ասաց.,,Ի՞նչ օգուտ,եթե ջրահեռացումը չեն արել,,:Դե, եթե այդտեղ կրկին վթարներ լինեն,ուրեմն ջրմուղն ստիպված փողոցի որոշակի հատվածներ քանդելու է: Ամեն դեպքում, ,,Լաչինի միջանցքի,, ասֆալտապատումը հարուցել է փողոցը հատող Լազյան փողոցի առեւտրականների դժգոհությունը.,,Էդ  ,,Լաչինն,,ասֆալտում են,Լազյանը թողնո՞ւմ,,:Նշենք,որ Լազյանի շուկայամերձ տարածքներում էլ են մշտապես ջրի վթարներ տեղի ունենում,ինչը ձմռան օրերին սառցակալում է առաջացնում՝վտանգավոր պայմաններ ստեղծելով անցորդների համար:Այս  օրերին ասֆալտապատման բուռն աշխատանքներ են տարվում տարիներով ասֆալտի երես չտեսած այլ փողոցներում:Բայց, ցավոք, մայթերը չեն ասֆալտապատվում,այլ միայն՝ ավտոճանապարհահատվածները:Անհիշելի ժամանակներից ասֆալտի երես չեն տեսել Կ.Դեմիրճյան փողոցի մայթերը,եւ դրա չատճառով անցորդներն ակամա իրավախախտներ են դառնում ու քայլում ավտոճանապարհահատվածով:Ի տարբերություն մայրաքաղաքի,որտեղ վերահսկողություն է սահմանվում/քաղաքապետի կողմից/ ասֆալտապատման աշխատանքների որակի նկատմամբ,եւ անբարեխիղճ ընկերությունները տուգանվում են կամ նրանց արգելվում է այդ գործով զբաղվել,Վանաձորում կարծես թե նման վերահսկողություն չի իրականացվում,որի ապացույցն անորակ աշխատանքի ի հայտ գալն է՝յուրաքանչյուր անձրեւից հետո:                                                                                      Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն