вторник, 30 мая 2017 г.

Ուրեմն շենքերի տանիքները ոչ միայն խորովածանոցներ են, այլեւ՝,,սիրահարների այգի՞,,

Ուրախությամբ տեղեկացանք, որ մեր համացանցային ահազանգերի արդյունքում/որոնցից մեկը՝բլոգային․"Ով խորոված անի, ով՝,,պաժառի փող տա"՝մայիսի 15-ին, մյուսը՝ֆեյսբուքային հիշեցում մայիսի 27-ին/, Վանաձորի Վարդանանց 23 բազմահարկ շենքի/,,Արցախ,, պուրակում գտնվող/, վերելակը 15 օրյա ,,հարկադիր պարապուրդից,, հետո կրկին աշխատացրել են՝վերացնելով հրդեհի արդյունքում առաջացած անսարքությունը։,,Առավոտյան ոտքով իջա, բայց կեսօրից հետո արդեն վերելակով բարձրացա, արդեն աշխատում է, շնորհակալություն ահազանգի համար,,-ասաց մեր հետ զրույցում երեկ՝բնակիչներից մեկը, ով ահազանգել էր հրդեհի եւ նրա առաջացրած հետեւանքների, այդ թվում՝կաբելային գծերի վնասվելու  մասին։Հիշցենք, որ հրդեհի մի վարկած էր այն, որ դա կարող էր առաջանալ տանիքում խորոված անելու պատճառով, բայց, ինչպես նշեց մեր զրուցակիցը, խորովածի վարկածը բացառելու նպատակով՝հիմա առաջ են քաշում նոր վարկած․,,Ասում են՝դե ով ասես՝կռիշ էր բարձրանում,ասում են իբր սիրահարներ էլ են գնում այդտեղ․․․ո՞նց կարա նման բան լինի, իմ բնակարանի առաստաղը որ ջուր էր լցվում, ես ուզում էի բարձրանամ կռիշ, որ տեսնեմ ինչ է կատարվում այնտեղ, բայց չգիտեի ոնց բարձրանամ, քանի որ տանիքի դռան բանալին չունեմ,,-ասում է շենքի բնակիչը, որ հակված էր այն վարկածին, որ պատճառը եղել է տանիքում արված խորովածը։Փաստորեն, կա հավանականություն, որ տանիքները կարող են անգամ սիրային հանդիպումների վայր դառնալ, իսկ սերը, ,,բնականաբար,,՝կարող է հաղթահարել ցանկացած պատնեշ՝այդ թվում տանիքի դուռը, եւ, բնականաբար, այս պարագայում հրդեհի առաջացման պատճառ կարող է լինել նաեւ ծխախոտի կիսավառ մնացորդը, եթե սիրահարները դարդակալած ծխել են տանիքում։Մի բան ակնհայտ է․շենքերի տանիքների նկատմամբ բավարար հսկողություն չկա, ու տանիքներ մագլցելու ավանդույթ է ձեւավորվում՝ժամանակակից ,,Կառլսոնների,, կողմից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն