четверг, 29 июня 2017 г.

520 միլիոն դրամը՝կարկատանային ասֆալտապատման գործողության մեջ

                    Մի՞թե մայթերը շարունակելու են անբարեկարգ մնալ

120միլիոն դրամ կառավարության կողմից հատկացվել է Վանաձորի փողոցների բարեկարգման նպատակով/որ իր մեջ ներառում է երեւի թե միայն ավտոճանապարհների ասֆալտապատումը, քանի որ, չգիտես ինչու՝փողոցները կարկատանային ասֆալտապատման ենթարկելիս մայթերին, որպես կանոն արհամարհում են, թեպետ՝բացառիկ դեպքեր կարող են լինել/։Եվս 300 թե 400 միլիոն դրամ էլ նախատեսված է հատկացնել/տարբեր հեռուստաալիքներ՝տարբեր թվեր մատուցեցին/։Հետաքրքիր է, կա՞ որեւէ խորհրդարանական կամ արտախորհրդարանական մարմին, որ իրավունք ունենա պահանջել, որ հստակ ներկայացվի հաշվետվություն, թեինչպես են բաշխվում  գումարային հատկացումներն՝ ասֆալտապատման ընթացքում։Ապրիլից սկսած, ու որոշ փողոցներում ակնհայտ 1 ամիս ընդմիջված շինարարական աշխատանքներն, ի վերջո, վերսկսվեցին ու ավարտվեցին մեկ շաբաթում․Լուսավորիչ, Խորենացի փողոցներում/բարեբախտաբար, Խորենացու  փողոցը մեկ-երկու օր մնաց քանդած-փորած, իսկ Լուսավորիչը մեկ ամիս քարուքանդած վիճակում էր․քառակուսիներով քանդած-թողած։Որպես կանոն՝մայթերի բարեկարգման հոգսը դրված է այն գործարարների վրա, ովքեր մայթերին կից օբյեկտներ ունեն/իսկ արդյո՞ք նրանք մայթային հատվածի տերն էլ են/, ու իրենք իրենց բիզնեսի շահերից ելնելով՝ստիպված են անգամ սալիկապատել իրենց մայթային հատվածը, իսկ մնացած ,,անտեր,, մայթե՞րն ով պետք է բարեկարգի, եթե ոչ՝պետությունը։Անհիշելի ժամանակներից ահավոր անբարեկարգ ու ասֆալտ չտեսած վիճակում է Երկաթուղայինների այգուն հարող մայթը, իսկ այդ այգում են գտնվում եւ վետերանների ակումբը,եւ ժամանցի կենտրոնը, եւ Հրանտ Մաթեւոսյանի արձանը, եւ բռնադատվածների հուշարձանը, եւ կարուսելներ ու սրճարաններ են գործում․․․Նույն ահավոր անբարեկարգ վիճակն էլ հանդիպակաց մայթին է, որոնց նկատմամբ անուշադրության պակասը կարելի է բացատրել նրանով, որ այս կողմերով կառավարական այցեր չեն լինում։Մի՞թե 520 միիոն դրամն ի զորու չէ բավականացնել, որ գոնե այս անգամ մայթերին էլ պատշաճ ուշադրություն դարձվի․թեպետ՝առայժմ անգամ Կ․Դեմիրճյան փողոցը չի կարկատանային ասֆալտապատման արժանացել եւ շարունակում է թումբուփոսային վիճակում մնալ․այնպես, ինչպես Ղուկասյան, Տերյան եւ այլ փողոցներ, որոնք եւս ,,լացակումած,, վիճակում են։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն