суббота, 17 июня 2017 г.

Բաց նամակ՝ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Հարգելի Արման Թաթոյան,մինչ ես փետրվար ամսից սկսած՝կարելի է ասել ,,մեռա,, Բաց նամակներ գրելով ու ֆեյսբուքում տարածելով, տարբեր պատկան մարմինների էլեկտրոնային փոստերին հղումներ ուղարկելով ու բողոքելով առ այն, որ ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը ,,ինկոգնիտո,, պայմաններում, դավադրաբար, ջրի սակագինը նոր ձեւաչափի կիրառմամբ թանկացրել է՝/Հանրային ծառայություններ իրականացնող հանձնաժողովի լուռ համաձայնությամբ/անջրաչափ բաժանորդների համար, նախկին 1100դրամ անձաքանակի փոխարեն դարձնելով 5400դրամ կայուն սակագին՝անկախ տվյալ ընտանիքի անդամների թվից/ասյինքն՝1 անձն էլ է այդքան մուծելու, 5 անձն էլ/, պարզվում է, ,,Վեոլիան,, օտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի հանրապետությունում շարքային քաղաքացու, աղետի գոտու բնակչի այդ բողոքն անուշադրության է մատնվում պատկան մարմինների կողմից/ջրային ռեսուրսների պետական կոմիտե, վարչապետ, կառավարություն,Լոռի-ջրմուղ/, արդեն այն  աստիճան է թեւաւորվել, որ խելքին փչած ցանկացած թիվ է սկսել հրամցնել․դրանում համոզվեցի այսօր՝այցելելով կոմունալ վարձահավաքման բաժին՝,,Բիլայն,, Վանաձորի համակարգում գործող, որտեղ ինձնից առավել  զարմանալով, հայտնեցին, որ ջրի պարտքը կազմում է․․․20200դրամ․եւ սա՝այն դեպքում, երբ նախկին ձեւաչափով 2014թվին  կնքված պայմանագրի համաձայն՝մշտապես վճարում ենք վարձը/բայց՝որպես բողոքի ձեւ՝ջրային ոլորտում համատարած անտարբերության, պարզապես մուծումները այդ ոլորտում կատարում եմ 2 ամիսը մեկ՝սկսած այս տարվա փետրվարից, մինչ օրս գործող սակագնով՝իմ հերթին արհամարհած ունենալով ,,Վեոլիայի,, անտրամաբանական որոշումը։Այս պայմաններում որքանո՞վ է խելքին մոտ, երբ այս պայմաններում ,,Վեոլիան,, ջրի պարտքը ,,հասցրել է 20200դրամի․ի՞նչ է, բյուջեի ճեղքերը որոշել են անջրաչափ, նվազ ապահովված, անեկամուտ բաժանորդների հաշվի՞ն մուծել, թ՞ ՀՀ աղքատ բնակչությունից որոշել են արւեմտյան չափանիշներով գանձումներ կատարել։ Ի վերջո՝ինքա՞ն կարելի է աղաղակել, որ աղետի գոտում կան 40-60 տարվա բնակելի շենքեր, որոնք, վերջին 27 տարում, երկրաշարժից տուժելուց հետո չեն ամրացվել, ջրատար համակարգն էլ այն աստիճան է քայքայվել, որ այդտեղ ջրաչափ տեղադրելը պայթյունավտանգ է, ու այս հարցին քաջատեղյակ են նաեւ Լոռի-ջրմուղում, բայց պատճառաբանում են, թե իրենք այդ հարցում օգնել չեն կարող կամ չեն կարող ,,Վեոլիային,, ստիպել փոխել որոշումը, քանի որ իրենք չեն ջրի սակագին որոշողը,այլ՝,,Վեոլիան,,։Ի վերջո ինչքա՞ն կարելի է այս մասին բարձրաձայնել, գրել ու գրել՝այդ ընթացքում նոր հարստահարման ենթարկվելով։Սա կարող է հանգեցնել նրան, որ  Վեոլիայից,, տուժած ՀՀ քաղաքացին ստիպված կլինի քաղաքական ապաստան խնդրել այլ երկրներում, որովհետեւ նման ձեւով շարունակվելու դեպքում  մարդիկ կարող են զրկվել սեփական բնակարաններից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, ,,Վեոլիայից,, տուժած քաղաքացի

e-mail:Gayane1960@gmail.com
gayanehovsepyan91@gmail.com
hovsepyan_60@mail.ru

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն