воскресенье, 28 января 2018 г.

Քաղաքական նախաձեռնությունները ոչ միայն չեն խրախուսվում, այլեւ՝խոչընդոտվում են, եթե նախաձեռնության հեղինակն իշխանության թիմից չէ

Փաստորեն, 6 ու կես տարի առաջ անկախ բլոգերային-ֆեյսբուքյան գործունեություն սկսելով՝մի ծանր բեռի տակ հայտնվեցի․հուսալով, որ մի որեւէ դրամաշնորհային աջակցություն կգտնվի անկախ-համացանցային գործունեության համար,բայց՝ավաղ, այդ առթիվ հայտարարություններս մնացին ձայն բարբառոյ․․․դրամաշնորհային ծրագրերն էլ են հավանաբար քաղաքականացված․կամ պետք է այս կամ այն քաղաքական ուժին հարես՝,,անկախ,, կոչվելով, կամ՝որոշակի ուղղորդված քաղաքական ծրագրեր իրականացնես։Մի առիթով էլ եմ նշել, որ պետք է պետությունն աջակցի անկախ-համացանցային գործունեությունը՝տեղեկատվական ոլորտում․այնպես, ինչպես աջակցում է այս կամ այն հ/կ-ներին /որոնցից շատերը՝թղթի վրա գործող/։Բայց՝ձայն բարբառո։

Վեցուկես տարվա ընթացքում ստեղծեցի 3 բլոգ/որոնցից մեկը՝

-տեղեկատվական-վերլուծական, հետաքննական՝սոցիալ-քաղաքական ու իրավական ուղղվածությամբ՝AZAT ANKAKH/

- Լրագրողական- հուշագրական/Լրագրողական նոթեր/

- եւ՝ Պատմաքաղաքական

Ստեղծել եմ ֆեյսբուքյան մի քանի խմբեր, որոնց անդամների թիվը պարբերաբար ավելանում է եւ որոնցում  մշտապես աշխույժ քնարկումներ են տեղի ունենում,  բարձրաձայնվածշ որոշ խնդիրներ անարձագանք չեն մնում, որոշ հարցեր հարթվում են․․․Երեւի թե դրամաշնորհային ծրագրերից օգտվելու համար կամ պետք է հայհոյախոսությամբ զբաղվես համացանցում․ գռեհիկ բառապաշարով ու անգրագետ հայերենով հանդես գաս եւ կամ՝քաղաքական այս կան այն թիմին հարես ու նրանց ուղղորդված ծրագրերի ջաղացին ջուր լցնես՝հարկ եղած դեպքում խիղճդ ուրանալով․․․

․․․Հետո էլ ասում են՝,,քաղաքացիական նախաձառնությունները խրախուսվում են,,։Քաղաքացիական նախաձեռնությունները՝ի պաշտպանություն մարդու իրավունքների եւ ի շահ իսկապես քաղաքացիական հասարակության, ոչ միայն չեն խրախուսվում, այլեւ՝խոչընդոտվում են, որի ապացույցն այն է, որ մի քանի անգամ արգելափակվել է մի բլոգս եւ ֆեյսբուքյան էջս, մի քանի անգամ արգելափակվել մուտքս՝ֆեսյբուքյան խմբեր, կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել էլեկտրոնային փոստիս վրա՝որոշ գործառույթներ սահմանափակելով/ժամանակ առ ժամանակ էլ գաղտնալսվում է հեռախոսս․այն դեպքում, երբ ինչ մտածում՝այն էլ գրում եմ եւ ոչ մի գատնիք չունեմ/։Այս երկրում խրախուսվում է միայն պատվերով լրագրությունն ու իշխանահաճությունը, խղճի ուրացումը,քծնանքը, որոնց չեմ տիրապետում․․․

Վերջին 2-3 տարում ստիպված եմ եղել բլոգերային գործունեությունս ,,մարզական կարգավիճակում,, պահելու, քաղաքացիական հասարակության ու մարդու իրավունքների խախտումների մշտական թեման ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաեւ՝հնարավոր արտագաղթին նախապատրաստվելու  նպատակով ինձ կտրել շատ ու շատ շռայլություններից ու շքեղություններից, շուկայականից անհամեմատ էժան գներով ստիպված լինելով տարբեր ոլորտի դալալների միջոցով վաճառքի հանելով ոչ այնքան անհրաժեշտ գույք, իրեր՝որոշակի արժեք ներկայացնող/անձնապատկան եւ ընտանեկան/․․․մինչդեռ ,,ժողովրդավարության զարգացմանն,, ուղղված միլիոնավոր դոլարներ են փոշիանում երկրում կամ փայ-փայ արվում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն