понедельник, 29 января 2018 г.

Բաց նամակ-2՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Պարոն Թաթոյան, ամիսներ առաջ բաց նամակով դիմել էի Ձեր ղեկավարած կառույցին, ահազանգելով, որ ,,Վեոլիա,, ընկերությունն անջրաչափ բաժանորդների համար 2017թ․հունվարից՝ապօրինաբար ջրի նոր սակագնային վարձ է ,,նկարում,,՝5400դրամի հաշվարկով/նախկին 1100դրամ անձաքանակ սակագնի փոխարեն/։Բացատրել էի, որ վթարային պայմաններում գտնվող բնակարաններում ռիսկային է ու տեխնիկապես խրախուսելի չէ ջրաչաի տեղադրումը, քանի որ այն ռիսկային է ու ֆինանսական լրացուցիչ ծախսեր է պահանջում, որին բնակիչը կարող է ի վիճակի չլինել։Բայց, որքան էլ զարմանալի է, ձեր գրասենյակից ինձ պատասխան եկավ՝խորհրդի ձեւով ,որ․․․․ ջրաչափ տեղադրեմ/չի բացառվում, որ կարդալիս չեն խորացել նամակի էության մեջ/։Նշեմ, որ նոր սակագնի առթիվ հանրային քննարկումներ չեն եղել, հեռուստատեսությամբ չի հայտարարվել այդ 5400դրամ նոր վարձատեսակի մասին, այլ՝պարզապես հիմք է ընդունվել 30խ/մ ծավալի ջրատար խողովակը՝նախկին 12խ/մետրի փոխարեն․այն դեպքում, երբ շենքերն էլ են նույնը մարդիկ էլ, ջրի խողովակներն էլ։

2017թ․դեկտեմբերի 14-ին անսպասելիորեն ծանուցում ստացա դատարանից առ այն, որ ,,Վեոլիան,, իմ դեմ դատական հայց է ներկայացրել՝8 ամսվա կտրվածքով, 32հազար դրամի բռնագանձման պահանջով, եւ այդ գումարը, փաստորեն, գոյացել է շնորհիվ ՀԾԿՀ-ի ձեռամբ ապօրինաբար ,,անցկացված,, ու 5400դրամ առասպելական սակագնի հաշվարկով։Նշեմ, որ ,,Վեոլիան,, ինձ հետ պայմանագիր չունի, եւ դատական հայցում վկայակոչել է ջրմուղի նախկին տնօրինության՝իմ հետ ունեցած պայմանագրի իրեն ձեռնտու կետը՝,,անբարեխիղճ սպառողին,, պատասխանատվության ենթարկելու ,,իրավունքի,, ,,մասով,,․բայց այդ նույն պայմանագրի այն կետը ,,չի տեսել,, որ բաժանորդի հետ նախ՝պարտավոր են բանակցություններ վարել, որից հետո նոր՝համաձայնության չգալու դեպքում դատարան դիմել։Հիմա դուք կարող եք պատճառաբանել, որ մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի միջամտել արդեն դատարան մտած գործին, բայց, քանի որ ,,Վեոլիան,,շարունակում է նոր թվեր ,,նկարել,, իմ անունով գրանցված ջրի վարձի հաշվեհամարին, ու նոր պարտք գոյացնել, ուստի կարծում եմ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պետք է իր խոսքն ասի՝ՀՀ քաղաքացիներին կեղեքելու այս ակնհայտ փաստի մասին, որ կարող է նպաստել շատուշատ քաղաքացիների ունեզրկմանը, բնակարանից զրկվելուն եւ երկրից արտագաղթելուն, ուստի հարկավոր է չեղյալ համարել այդ տխրահռչալ որոշումը՝վերադառնալովնախկին սակագնին։Ինչ վերաբերվում է իմ անձնական բողոքին՝,,վեոլիայի,, հետ կապված, ապա բարի եղեք կազմակերպել մեր ընտանիքի 4 անդամների/այդ թվում՝հանգուցյալ ծնողներիս/ ԽՍՀՄ ավանդների արժանապատիվ հաշվարկով փոխհատուցումը՝28 տարվա տոկոսներով, որպեսզի հնարավորություն ունենամ վճարել ոչ միայն ,,Վեոլիայի,, այլեւ՝այլ կոմունալ վարձերի օրավուր աճող պարտքերը/որոնց մի մասը վիճարկելի են/ ու հեռանալ այս երկրից։Ցավով ստիպված եմ տեղեկացնել, որ կոմունալ պարտքերի մի զգալի մասը գոյացել է այն պատճառով, որ ես եւ իմ ընտանիքը, սկսած 1998թվից, պարբերաբար հալածանքների ենք ենթարկվել տեղական իշխանությունների կողմից, որի արդյունքում զրկվել եմ պետական աշխատանքից, իսկ լրագրողական գործունեությունս էլ պարբերաբար խոչընդոտվել է մասնավոր -ինտելեկտուալ հատվածում, ու այս խնդիրների պատճառով էլ այժմ հայտնվել եմ բնակարանից զրկվելու վտանգի առջեւ։հենց լրագրողական գործունեությանս հանդեպ տարատեսակ ճնշումների պատճառով էլ  2011թվին ստիպված եմ եղել համացանցային գործունեություն ծավալել՝սեփական ուժերով, անձնական միջոցներով եւ անձնական խնայողությունների հաշվին, որոնք, անշուշտ, անսպառ չեն։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր 

Հ․Գ․Օգտվելով ավանդների թեմայով խոսելու հնարավորությունից, նշեմ, որ առհասարակ ավանդները պետք է շուտափույթ վերադարձվեն ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ԽՍՀՄ բանկում ավանդներ են ունեցել, եւ ոչ թե՝ինչ-որ աբսուրդային ժամանակահաշվարկով հերթեր սահմանել ու առաջնահերթությունը տալ․․․․86 տարեկաններին․մյուսներին, փաստորեն, հուշելով սպասել եւս 20 տարի։

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն