четверг, 30 августа 2018 г.

Ամենամեծ ,,ղալաթը,, ջրային տնտեսությունը վաճառելն էր, երկրորդ ,,ղալաթը,,՝սակագնի ռեկորդային բարձրացումը հաստատելը

,,Վեոլիան,, կառավարությանը ,,հրավիրում,, է երկխոսության՝ԱԱԾ-ի բացահայտումներից հետո/այս մասին այսօր իրազեկեց Հանրային-1-ը․որպեսզի, իբր, դադարեցվի ,,Վեոլիայի,, նկատմամբ ,,կեղտոտ արշավը,,/

Իսկ ոչի՞նչ, որ ԱԱծ-ն էլ, ,,Վեոլիայի,, դեմ դուրս եկած Հայջրմուղն էլ, կառավարությունն էլ՝ հենվում են բազմաթիվ բնակիչների բողոքների վրա։Ո՞վ է թույլ տվել՝ առանց քաղաքացիներին իրազեկելու, գրավոր ծանուցելու, առանց հանրային լսումների, առանց 4 ամսյա ժամկետում որոշումը ՀԾԿՀ կայքում տեղադրելու ոչ միայն ջրի վարձը բարձրացնեն 5 անգամ/անջրաչափ բաժանորդների պարագայում/, այլեւ՝այդ ապօրինի սակագնով ամեն ամիս  թիվ ,,նկարեն,, ու այդ թվով ,,պարտք,, գոյացնելով դատարան քարշ տան ՀՀ անեկամուտ բնակիչներին։Հիմա ու՞մ արշավն է ,,կեղտոտ,,։Ընկերության տնօրենը պատճառաբանում էր, թե սակագնի բարձրացումը հաստատել է կառավարությունը․ո՞ր կառավարությունը, նախանախո՞րդ, Կարեն Կարապետյանի՞․․․․,,Վեոլիան,, տեղյակ չի՞, որ երկրու՜մ․․․․․իրավիճակ է փոխվել, իրավիճա՜կ․․․նախորդ կառավարության հաստատած տխրահռչակ որոշման՝ջրի վարձի ռեկորդային բարձրացման/2016թվի նոյեմբերի/ չեղարկելու ժամանակն է եկել։Վթարային շենքի բնակարաններում ապրող մարդկանց գլխին մի օր փուլ է գալու երկրաշարժից հետո շուրջ 29 տարի չնորոգված սանհանգույցի առաստաղը,բայց ոչ նորոգելու եկամուտ ունի, ոչ էլ ջրաչափ տեղադրելու տեխնիկական հնարավորություն, քանի որ այդ ամենը ռիսկային է թե տեխնիկական, թե ֆինանսական առումով․․․․բա մեկը չկա՞ ֆրանսիացի սեփականատիրոջը հայերեն բացատրի սա։ Ի վերջո քանի՞ տարի պետք է բղավենք այս մասին՝ռեսուրսներ ծախսելով։Էլ բանուգործ չունե՞նք․․․․․եթե անգամ ,,երխկոսություն,, կայանա կառավարության ու ,,Վեոլիայի,, միջեւ, ապա դա պետք է լինի այդ տխրահռչակ որոշումը չեղարկելու պայմանով, ոչ թե սպասել, որ գաղութատերը հիմա էլ նոր սակագին փաթաթի բնակիչների վզին՝,,ջրի կորուստները,, վկայակոչելով։Ի՞նչ է, աղետի գոտու անջրաչափ բաժանորդն օդից փող է բռնու՞մ, որ ամեն ամիս 5400դրամ սակագնի պայմանագիր/ավելի ճիշտ՝,,ղազագիր,,/ կնքի, ու դեռ մեկուկես տարի այդ սակագնով ,,սարքած,, ,,պարտքը,, ,,վիզ,, վերցնի։Ժողովրդին ,,լոխի,, տեղ է՞ դրել նեոգաղութատերը։Մի հատ էլ վկայակոչում է, թե ,,,կառավարությունը հաստատել է բարձր սակագինը,,։Այ հենց մեծ ,,ղալաթը,, ոչ միայն նախորդ կառավարության կողմից ջրային տնտեսության վաճառքն էր, այլեւ՝սակագնի անտրամաբանական բարձրացումը։Իսկ թե դա որքանով կապ ունի ջրային ոլորտի պաշտոնատարների՝Փարիզ կատարած ուղեվորության եւ այն որպես սակագնի բարձրացումը հաստատելու ,,պարգեւավճար,, համարվելու հետ, թող պարզեն համապատասխան մարմինները։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն