пятница, 31 августа 2018 г.

,,Վեոլիայից,, չպրծած՝էլցանցի ձեռն ընկա՞նք․․․․

Մինչ կառավարությունը մի՜ն․․․երկու՜․․․․մտածում է հոսանքի սակագինը մեղմելու մասին, ու այդ առթիվ քննարկումներ թե լսումներ են նախատեսվում, ,,Հանրապետականի,,տիրույթներից դեռ դուրս չեկած ՀԷՑ-ը մին,էրկու, մին,էրկու՝հարձակման է անցել բնակչության նկատմամբ ու ստիպում է պայմանագիր կնքել․այսինքն՝բնակչությունը, որ կարող է նաեւ անեկամուտ լինել, պետք է ,,ղազագիր,, ստորագրի, որ ինքը համաձայն է հոսանքի բարձրացված սակագնով վարձ մուծի ամեն ամիս/բնականաբար, եթե եկամուտ չունի, չի էլ կարող մուծել, ու, բնականաբար, հայտնվում է ՀԷՑ-ի ու ՀՀԿ-ի ձեռքին, սոցիալական պատանդի կարգավիճակում, խորհրդարանական ընտրությունների շեմին/։

Հենց հիմա Վանաձորում էլցանցի տեսուչները տնետուն ընկած՝բնակիչներին ,,ղազագրի,, են հրավիրում։


Մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյան, կարծում ենք, դուք իրավասու եք պահանջել դադարեցնել պայմանագրերի կնքումը, քանի դեռ հոսանքի սակագնի քննարկումներ չեն եղել։Միաժամանակ ակնկալվում է կառավարության կողմից ԽՍՀՄ ավանդների վերադարձման գործընթաց․որքան շուտ, այնքան՝լավ, որպեսզի մարդիկ ՀԷՑ-ից ու այլ կոմունալ վարձերից ճորտային  կախվածության մեջ չընկեն ու բնակարանները հետմահու չնվիրաբերեն ՀԷՑ-ին։Բա եթե մարդը կայուն եկամուտ չունի, ո՞րտեղից պետք է վճարի։Իսկ հոսանքի թանկացումից հետո քաղաքացիների վզին մեծ պարտքեր են կուտակվել, արդեն երկու տարի է, սուբսիդավորումը հանվել է,կառավարությունն էլ օգոստոսից սկսեց սուբսիդավորել միայն ,,աղքատության նպաստառու,, կոչվող խավի հոսանքի վարձը․մինչդեռ անապահովները շատ ավելի մեծ թիվ են կազմում․նշենք,որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք սուբսիդավորվում էր մինչեւ 250կվտ ծախսը՝անկախ բնակչության ,,նպաստառու,, լինել-չլինելու հանգամանքից։Ի վերջո հո չե՞նք գնալու ազգովի հանրապետության հրապարակում ոտքներս շղթայակապ անենք, բերաններս էլ կարենք/կամ ամեն մեկն իր մարզկենտրոնի կամ քաղաքի հրապարակում ոտքերը շղթայակապ անի ու ասի՝ կամ վարձերից մեզ ազատեք, կամ մեր հալալ քրտինքով աշխատած ու հետ գցած ԽՍՀՄ ավանդները վերադարձրեք/։

Այնպիսի տպավորություն է,թե ՀՀ քաղաքացիներն ապրում են միմիայն վարձ մուծելու համար ,ու ամբողջ տարին պետք է մտածեն, թե որտեղից գտնեն այդ անտակ վարձերի տակառը լցնելու միջոցներ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն