понедельник, 27 марта 2023 г.

Կոռուպցիա՝պետական համակարգու՞մ, թե՞ համակարգային կոռուպցիա

 Խառնիփնթոր ու անհասկանալի հաշվարկով մի թիվ են որոշում՝թոշակ նշանակելիս, իսկ երբ քաղաքացին ցանկանում է տեղեկանալ, թե ինչ հաշվարկով է նշանակված թոշակը,էլեկտրոնային փոստով ուղարկված նամակներին Միասնական սոցիալական ծառայությունից/ՄՍԾ/պատասխանում են․,,Դիմիր գրավոր,,։Ի դեպ, սոցապ նախարարության կայքն էլ, էլեկտրոնային հասցեն էլ պարբերաբար փոխվում են․սկզբում՝ուղարկված նամակիս պատասխան էր գալիս թե ,,այդպիսի հասցե գոյություն չունի,,/այն հասցեն, որ մեզ ուղղորդել էին հենց նախարարության ֆեյսբուքյան էջից/,հետո պարզվեց, որ այդ հասցեն էլ չի գործում, ու կամ դիտմամբ էին չգործող հասցեով ուղղորդում,կամ՝հետո են իմացել, որ փոխվել է։Հիմա ՝էլ ֆեյսբուքյան էջով ուղարկած նամակներին պատասխանում են, որ այսուհետ ,,այս հարթակը չի գործի,,/եվ ռոբոտի պատասխան կգա միայն/, եվ ուղղորդում են դեպի կայքային հարթակ։Հարթակին գրելուց հետո էլ գալիս է նամակ՝,,դիմիր գրավոր,,։Լավագույն դեպքում՝մի լակոնիկ պատասխան են տալիս՝քո ուղարկած էլեկտրոնային հարցերին մեկ անլիարժեք  պատասխանով։Իսկ ,,դիմիր գրավոր,,՝նշանակում է հատուկ պաշտոնական բլանկի վրա դիմում լրացնել եվ անգամ՝պատրաստակամություն հայտնել տեղեկատվություն ստանալու համար վճարել։Սա է՞ ժողովրդավարությունը կամ ,,տեղեկատվության ազատությունը,,։Սա մարդու իրավունքների ու ազատությունների լիակատար ոտնահարում է՝խուսանավման ճանապարհով ստեղծած օրենքների գործադրմամբ։Ազգային Արխիվին ինքդ ես հարցում անում, որ իմանաս, թե նախկին գործատուներդ սոցվճարում արել են, թե չէ, գրում են, որ ,,ծառայությունը վճարովի է,,։Հույսդ դնում ես ՄՍԾ-ի վրա, որ պարտավոր է քո ներկայացրած աշխատանքային գրքույկի տվյալների փոխանցմամբ պատասխան ստանալ Ազգային Արխիվից, նա էլ պատասխանում է, թե ,,պատասխանն ստացել ենք,, ՝բայց չի մանրամասնում, թե այդ հարցման պատասխանները քանի՞/ տարվա ստաժ են ներառում եվ այլ մանրամասներ, ու խորհուրդ է տալիս․,,Դիմիր գրավոր,,։Սա իսկական ծաղր է․առավել եվս՝,,ետհեղափոխական,, Հայաստանում, որտեղ,իբր ,,բարեփոխումային,, եղանակ է։

Մինչ օրս ինձ համար անհայտ է, թե ի՞նչ հաշվարկով են հաշվել հունվարից նշանակված թոշակը՝18 տարի, 8 ամիս, եվ 8 օր որոշված կտրվածքով/աշխատանքային գրքույկում առկա 24 տարվա պայմաններում/,եվ ի՞նչ ընթացք է ունեցել, ի՞նչ արդյունքներ են ձեռք բերվել՝մնացած 4ուկես տարվա տվյալներն Ազգային Արխիվից ստանալուց հետո/հավաստիացնում են,որ ստացել են պատասխանները․եվ միայն այդքանը․մնացածի համար՝,,դիմիր գրավոր,,/։Ի՞նչ է ստացվում․քաղաքացին իր թոշակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար պետք է գումար վճարի եվ Ազգային Արխիվին, եվ ՄՍԾ-ի՞ն, երբ որ երկուսն էլ պետական ոչ առեվտրային կազմակերպություն են/Արխիվը հենց այդպես էլ կոչվում է․,,ՊՈԱԿ,,/։Երեվի թե հույսները դրել են,որ շատերը գլուխ չեն դնի խորամուխ լինել հաշվի մեջ՝խուսափելով բյուրոկրատական քաշքշուկներից կամ ավելորդ գումարներ ծախսելուց, ու դրա արդյունքում կիսատ-պռատ հաշված թոշակների շնորհիվ բյուջեի գումարները կավելանան։Այսպիսով, ՀՀ քաղաքացիների համար պետական 2 կարեվորագույն մարմին՝Ազգային Արխիվն ու միասնական սոցիալական ծառայությունը, անհասանելի են կիսով չափ, եթե խոսքը վերաբերվում է տեղեկատվություն ստանալուն․Արխիվի տեղեկատվությունն էլ է վճարովի՝քաղաքացիների համար, ՄՍծ-ի տեղեկատվությունն էլ։Ընդ որում, վիճակն ավելի է բարդանում քաղաքացիների համար, եթե հաշվի առնենք, որ փոստային ծառայություններն էլ վերջերս մի քանի անգամ թանկացել են՝սուսուփուս, ՀԾԿՀ-ի/Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով/ լուռ հաստատմամբ/եվ սա այն դեպքում, երբ ,,Հայփոստն,, արդեն մասնավոր կառույց չէ, այլ՝պետական/։Հիմա այս ամենը կոռուպցիա է պետական համակարգու՞մ,թե՞ համակարգային կոռուպցիա, որի վերաբերյալ վերջերս նշված էր միջազգային զեկույցներից մեկում՝որպես ընդհանրական երեվույթ։Իսկ սոցապ նախարարը հասանելի է միայն հատուկ պատվիրակված հարցազրույցների համար,թերեվս՝իր նախընտրած հարցերին միայն պատախանելով  ,,Ազատություն,, ռադիոկայանով, եվ նույնիսկ ֆեյսբուքով ուղարկված նամակները կարող են մնալ ,,ձայն բարբառո,, եթե նախարարի ,,ճաշակով,, չեն։Ահա եվ ձեզ ,,ժողովրդավարություն,,։

ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն