пятница, 10 марта 2023 г.

Պետական ռեկետությունը գործողության մեջ

 ,,Վեոլիան,, ընդդիմադիր լրագրողին սոցիալական ոչնչացման ենթարկելու քաղաքական պատվե՞ր ունի

-----------------------------------------------------

Դուք պատկերացնու՞մ եք իրավիճակի լրջությունը,կոմիզմը կամ ողբերգությունը,զավեշտը․․․․․2016թվից բաժանորդների գլխին ամիսը 5400 դրամ ապօրինի սակագնով ,,պարտք,, սարքող ,,Վեոլիան,,/որ այդ ապօրինի սակագինը գաղտնաբար օրինականացնելով՝ՀԾԿՀ-ի լուռ համաձայնությամբ, ավելի քան 4 ամիս անհայտության մեջ էր, կայքն էլ՝անհասանելի/եվ այդ մասին նաեւ ,,Սուր անկյունն,, էր ահազանգել /,հիմա արդեն ոչ միայն 5400դրամով, այլեվ՝6014 դրամով է  ,,պարտք,, սարքում ու կամ դատարան հասցնում տուժողի կարգավիճակից պատասխանողի կարգավիճակում հայտնված բաժանորդներին, կամ՝դատարանից պահանջում գործերը քննել պարզեցված վարույթի կարգով ու միանգամից գումարի բռնագանձման կամ բնակարանի նկատմամբ կալանքի որոշումներ կայացնել։Բայց իրավիճակի ողջ կոմիզմն ու ողբերգությունն այն է, որ ,,Վեոլիան,, բողոքում է․․․․իր ,,խախտված իրավունքների,, համար։Սա արդեն վերջի վերջն է։Ուրեմն սույն ընկերությունը,որ 2016թվից կասկածելի հանգամանքներում իր ձեռքն է վերցրել ՀՀ ջրային տնտեսությունը,փոխանակ բարեփոխումային քաղաքականություն վարի, վարձեր պակասեցնի,  մարդկանց իրավիճակի հանդեպ ըմբռնումային մոտեցում, ցուցաբերի, պարզի, թե ինչու է բաժանորդը տարիներ շարունակ ստիպված եղել ավելի մեծ գումար վճարել ,քան՝կարող էր վճարել ջրաչափ ունենալու դեպքում, 2017թվից ի վեր ապօրինի սակագին է նկարում բաժանորդների հաշվեհամարին՝վերջիններիս իրավունքների հանդեպ ոտնձգություն կատարելով, հոխորտում է ու մի գլուխ դատական հայցեր ներկայացնում խոցելի խավի նկատմամբ․մարդիկ,ովքեր ոչ իրենց մեղքով են անջրաչափ։Չի էլ փորձում պարզել պատճառները,այլ միանձնյա կարգով հայտարարում է, թե ,,գումարը ամբողջությամբ ենթակա է բռնագանձման,,․եվ սա՝այն դեպքում, երբ բաժանորդը ամեն ամիս նախկին սակագնով մուծումներ է կատարում։Վերջապես մեկը չկա՞ այս ընկերության սոցիալական ահաբեկչության վերջը տա եվ չեղարկի 2016թվի տխրահռչակ սակագինը՝ջրի վարձը անջրաչափների համար 5400/2022թվից արդեն՝6014 դրամ/դարձնելու վերաբերյալ։Սա ամենաիսկական կողոպուտ է պետական ռեկետի մակարդակով։Ֆրանսիայից եկած ինչ-որ մի կասկածելի ընկերություն՝կասկածելի հեղինակությամբ, որի կոռուպցիոն գործունեությանը Ռումինիայում բացահայտել է հենց Ֆրանսիայի կառավարությունը,այսօր իրեն իրավունք է վերապահում մեր երկրի ջուրը վաճառել մեր վրա մի քանի անգամ ավելի թանկ, քան՝մինչ իր հայտնվելն էր։Բա լավ, ինչի՞ համար է Հանրային խորհուրդը, ՀԾԿՀ-ն,Մարդու իրավունքների պաշտպանը,ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը, որ ,,Վեոլիայի,, ապօրինի սակագնի ու այն հաստատած ՀԾԿՀ-ի  ապօրինի գործարքին անդրադարձող մեր նամակները տարիներ շարունակ մնում են ձայն բարբառո։Երեկ էլ կարդացի ,որ 4 անչափահաս երեխա ունեցող ընտանիքին էլ 51 հազար դրամ պարտքի պատճառով ջրազրկել են․սա է՞ իրավական երկիրը, ուրեմն եթե մեր մոտ քաղաքացիական պայքար չկա, սոցիալական խնդիրներով զբաղվող հ/կ-ներ չկան, իրավապաշտպան կառույցները պետք է համատարած անուշադրությա՞ն մատնեն այս ոլորտը, որ լիակատար  բարձիթողի վիճակում է/։ 

Մարտի 7-ին, կանանց տոնի նախօրեին, ով ծաղր, ,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ դատական հերթական նիստն էր/այնպես, ինչպես 5 տարի առաջ՝նույն օրը․այն տարբերությամբ, որ դատավորն է հիմա ուրիշ/։Մարտի 6-ին էլ փոստային ծանուցմամբ ստացել էինք ,,Վեոլիայի,, Դիրքորոշում կոչվող նամակը՝իմ կողմից ներկայացրած Միջնորդության առթիվ առ այն, որ առնվազն հայցային վաղեմություն կիրառվի իմ նկատմամբ ,,սարքած,, 243 հազար դրամ առասպելական գումարի վերաբերյալ, որի վիճահարույց լինելուն անդրադաձել եմ հայցադիմումի պատասխանի մեջ՝դատարանին ներկայացրած։Բայց չէ, ,,Վեոլիան,,/որ երեվի թե քաղաքական պատվեր ունի՝ընդդիմադիր լրագրողին սոցիալական ոչնչացման ենթարկելու/ անդրդվելի է ու պնդում է, որ ինձնից պետք է ամբողջությամբ բռնագանձվի այդ հորինված ,,պարտքը,,․դե ուրեմն մենք էլ, ինչպես պնդել ենք Հայցադիմումի պատասխանի մեջ, պնդում ենք, որ ընդհանրապես այդ ամբողջ հայցը ենթակա է ետ վերադարձման այն հիմնավորումներով, որ ներկայացրել ենք դատարանին։Հաջորդ նիստը՝մայիսի 18-ին․տա Աստված, որ մինչ այդ ,,Վեոլիային,, զրկած լինեն ջրային ոլորտը սեփականաշնորհելու իրավունքից՝ելնելով հազարավոր քաղաքացիների բողոքներից, որոնց պարբերաբար անդրադառնում է ,,Վեոլիա-ջուր,, հանրային վերահսկողություն  ֆեյսբուքյան խումբը։Հիշեցնեմ, որ 1-ին անգամ 2017թվին էր ,,Վեոլիան,, իմ դեմ դատական հայց ներկայացրել՝31հազար դրամ ,,պարտք,, սարքելով, սակայն 2018թվին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց այդ հայցը։2021թվին երկրորդ անգամ հայց ներկայացրեց, բայց դատարանը մերժեց այն ընդունել որպես վարույթ՝որովհետեվ ,,Վեոլիայի,, ներկայացուցիչը չէր ունեցել պատշաճ լիազորագիր։Եվ հիմա երկրորդ հայցն է իմ դեմ․սկզբում դատ պետք է լսվեր պարզեցված հայցային վարույթի կարգով, սակայն իմ ներկայացրած Առարկությունից հետո այն որոշվեց քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով։Դեկտեմբերի 9-ից սկսվել է գործի քննությունը։Տեղի են ունեցել մի քանի նիստեր, որոնց ընթացքում ներկայացրել եմ Հայցադիմումի պատասխան,Լրացուցիչ տեղեկություններ,Միջնորդություն եվ Դիրքորոշում՝,,Վեոլիայի,, Դիրքորոշման առթիվ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր 

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն