суббота, 5 января 2013 г.

Հացի ու լավաշի դեֆիցիտը Վանաձորում ՝ Ամանորի նախօրեին եւ հետո

 Այնպես, ինչպես  5 տարի առաջ, այս  Ամանորի  նախօրեին էլ Վանաձորում  լավաշի դեֆիցիտ էր ստեղծվել: / Իրեղեն ապացույց վկայությունները ՝ ,,Ժամանակ Երեվան,, տպագիր թերթի 2008թ.հունվարի 10-ի ,,Ամանօրյա լավաշներ ՝ ցուցակագրումով,,  հոդվածում  /: Դեկտեմբերի 30-ին եւ  31-ին քաղաքի  սուպերմարկետներից  անգամ ՝ լավաշն անհետացել  էր,  իսկ Ամանորից  հետո,  հունվարի 4-ին  պարզվեց, որ  հիմա էլ հացն  է սկսել խանութներում  քչություն  անել: Դեկտեմբերի 30-ին , Լաչինի միջանցքի» ստորին  հատվածում  մի  քանի  ճարպիկներ գնորդների վրա  վերավաճառում էին 10 հատանոց տուփերով լավաշներ ՝ 800-1000դրամով  / ինչը սովորաբար վաճառվում էր 400-500դրամով / : Իսկ դեկտեմբերի 31-ին  «Լաչինի»  հացի արտադրամասի առջեւ  հացի  հսկայական հերթ էր, ինչը  հիշեցնում էր 90-ականները: Բայց այ , քաղաքի բանուկ թաղամասերից մեկում, Կ. Դեմիրճյան փողոցի  վրա գտնվող մի  խանութում  դեկտեմբեր 30-ին սովորական գնով, առանց աժիոտաժի լավաշ էր վաճառվում : Հավանաբար,  քաղաքացիներն  ուշադրությունը կենտրոնացրել էին քաղաքի  կենտրոնի վրա: Եթե Ամանորի նախօրեին լավաշի դեֆիցիտ էր, ապա  հունվարի 4-ին...արդեն հացն էր դեֆիցիտ ՝ անգամ  սուպերմարկետներում / ահա եւ ձեզ՝  սուպերմարկետ / , քանի որ հացի  փռերի մի մասը  չէին աշխատում:  Հատուկենտ  խանութներում  հայտնվող հացը  շատ արագ  սպառվում էր,  քանի որ մարդիկ  խուճապի  մատնված մեծ  քանակությամբ  էին  հաց գնում,  ինչը  հարուցում  էր  նրանց  դժգոհությունը,  ում հաց չէր հասնում. ,,Աշխարհի  վերջն ա՞, ինչ ա,,:                                                                             ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն