пятница, 18 января 2013 г.

Հայկական մենթալիտետը նպաստում է գների բարձրացմանը

  Դեկտեմբերի 26-ին  REN  TV  ալիքը  հաղորդեց, որ  ամանօրյա  ծախսը   Ռուսաստանում  կկազմի   2600-4000 ռուբլի / ինչը  համարժեք   է  33-50000դրամի /:  Իսկ  Հայաստանի   թիվ   մեկ  սոցիոլոգը  նշել  էր,  որ  միջին  հայաստանցու   ծախսը   կկազմի  400հազար  դրամ:  Ստացվում  է,  որ միջին  հայաստանցին  ավելի  շքեղ  Նոր տարի  է  անում,  քան ՝ միջին  ռուսաստանցին:  Եվ  իսկապես  էլ դա  մոտ  է  իրականությանը,  քանի  որ  Նոր  տարին  Հայաստանում  վերածվում  է  ցուցամոլության  պարտադիր  արարողության.  գնել  ամենալավը,  ամենաթանկը, գնել  շատ-շատ, մի  հազար  տեսակ  բան  պատրաստել,  իսկ  հետո  կամ  թունավորվում  են  հնացած   ուտելիքից  կամ ՝ գնածի  մի  մասը  թափում:  Եվ  հենց  հայկական  մենթալիտետը  նկատի  ունենալով  է,  որ  Հայաստանում  ամանորի  նախօրեին  գներն  ավելի  են  բարձրանում,  իսկ  զեղչեր  լինում  են  տոներից  հետո  / փոխանակ  հակառակը  լինի,  ինչպես  ընդունված  է  քաղաքակիրթ  երկրներում /:  Ահավասիկ,  ի  տարբերություն  նախորդ  տարվա,  այս  տարի  ավելի  էին  բարձրացել  ապխտած  մսի,  ֆիլեների, բաստուրմայի  գները,  իսկ  ընկույզի  գինը  պարզապես  ռեկորդ  էր  խփում ՝ կազմելով  5-8000դրամ:  Ընկուզային  ,,աղբն,, / այսպես  կոչված ՝ աղալու  ընկույզը /  անգամ ՝ 2000-2500դրամ  էր / : Անգամ  կաղամբի  գինն  էր  բարձրացել ՝ 200-300դրամ՝ 1կգ-ն:  Ինչպես  5 տարի  առաջ, այս  տարի  էլ  լավաշի  արհեստական  դեֆիցիտ  էին  առաջացրել,  եւ  անգամ  սուպերմարկետներից  լավաշն  անհետացել  էր  դեկտեմբերի  30-31-ին: Իսկ   Վանաձորի  ,,Լաչինի  միջանցքում,,   այն  վերավաճառում  էին  սովորականից  մի քանի  անգամ  թանկ  գնով: Դեկտեմբերի  31-ին  ու հունվարի  4-ին էլ  հացի  դեֆիցիտ  էին  ստեղծել:  Հավկիթր  գներն  ,,էն  գլխից,,  են  բարձր.  այն  ժամանակվանից,  երբ  թուրքական  հավկիթների  ներկրումն  արգելվեց  եւ 15-18 դրամանոց  հավկիթներից  միայն  հուշեր  մնացին: Եվ   միայն  մեկ  անգամ  հայ  գործարարները  որոշեցին  էժան  հավկիթ  վաճառել / 10-20դրամանոց /,  բայց  ՏՄՊՊՀ-ն  նրանց  մի  լավ  պատժեց  / տուգանելով / ՝ էժան  ձու  վաճառելու  համար / իբր ՝ ,,հակամրցակցային,, չգիտեմ  ինչ /:  Չնայած  ՏՄՊՊՀ-ն  հավաստիացնում  է,  թե  այս  ոլորտը  վերահսկվում  է,  բայց  հունվարի  17-ի  դրությամբ  Վանաձորի  որոշ  խանութներում  դեռ  70դրամանոց  հավկիթներ  կային,  եւ միայն  որոշներում  էր  հավկիթի  գինը  55-60 դրամ:  Ստացվում  է,  որ  1կգ  կարտոֆիլը, որ  աճեցնելու  եւ  հավաքելու  համար  գյուղացին  ահռելի  ծախսեր  է  կատարում,  համարժեք  է  1 հատ  հավկիթի,  քանի  որ  կարտոֆիլի  գներն  սկսվում  են  60դրամից.,  ո՞րն  է  սրա  տրամաբանությունը / թեպետ,  Ամանորից  հետո  էլ  կարտոֆիլի  գինն  սկսեց  ,,արժեւորվել,, .հավանաբար,  ելնելով  շուկայական  ,,մաֆիայի,,  այն  տրամաբանությունից,  որ  Նոր  տարուց  հետո  մարդիկ  արդեն  կսկսեն  չափավորել   իրենց  ախորժակը  եւ  ավելի  մատչելի  ուտելիքի  կանցնեն: Ինչպես  նախորդ,  այս  Ամանորից  հետո  էլ  որոշ  խանութներ  գնորդների  վրա   ,,սաղացրին,,  տոներից  հետո  մնացած  ու  հնացած  խմորեղեն,  որոնց  տուփերին  արտադրման  ամսաթիվ  չէր  մատնանշված  /  թեպետ,  բարեխիղճ  վաճառողները  գնորդներին  զգուշացնում  էին  չգնել  տվյալ  ապրանքը /:  Այս  տարի  մի  հետաքրքիր  երեւույթ  կար. տնային  խմորեղեն  պատրաստող  կետերից  մի  քանիսն  արդեն  չէին  գործում,  իսկ  խանութներում  ավելի  շատ  վաճառվում  էր  գործարանային   խմորեղեն: Դա  մի  կողմից  լավ  էր,  որ  որակի  հարցում  պատասխանատվություն  կլիներ,  մյուս  կողմից  էլ  ցավալի  է,  որ  մանր  բիզնեսը ՝  ի  դեմս  անհատ  խմորեղեն  պատրաստողների,  աստիճանաբար  պակասում  է / հավանաբար,  տնային  պայմաններում  պատրաստելը  դառնում  է  ոչ  ձեռնտու /: Ի  դեպ,  խմորեղենի  գներն  էական  բարձրացում  չեն  ունեցել:  Հետեւաբար,  հավկիթի  գները  միայն  սպառողների  համար  են  բարձր,  գործարանների  համար  էժան  են:  Ինչպես  սովորաբար,  այս  տարի  էլ  գների  խախտումներն  անպակաս  էին, եւ  ապրանքների  գները  խանութներում  հաճախ  չէին  մատնանշված: Իսկ  փողոցում  վաճառվող  հավկիթի  վրա  մի  վաճառող  պարզապես  գրել  էր. ,,Շատ  թարմ,, / առանց  գինը  նշելու  /: Մի  խանութում  էլ  թռչնամսի  գինը  տուփի  վրա  ավելի  էժան  էր,  քան ՝ ցուցափեղկում, ինչը  նշանակում  է,  որ  հարկայինի  համար մի  գին  է  գործում, գնորդի  համար ՝  այլ:                                                                                                                               ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն