четверг, 10 января 2013 г.

,,Բան ա էլե՞, ապե~....,,

Հունվարի 9-ին, Վանաձորի  Երկաթուղայինների  այգու  հարեւանությամբ, Կ. Դեմիրճյան 28 շենքի  առջեւ, արտասահմանյան  2մեքենաներից  դորս  եկած  երիտասարդները    15-20  րոպե
 տեողությամբ  ,,ռազբորկա,, էին  սկսել, որի  ընթացքում,  ի  լուր  շրջակայքի  բնակիչների՝  բարձրաձայն  հայհոյանքներ  էին  տեղում:  Այդ  ընթացքում  ոչ  մի  ոստիկան  կամ  ավտոտեսուչ  չհայտնվեց,  եւ  մոտակա  շենքերի  բնակիչներին  երիտասարդներն  իրենց  տհաճ  ներկայությունից  ազատեցին  կամավոր,  ,,ռազբորկան,,  ավարտելուց  կամ  այլ  վայր  տեղափոխելուց  հետո  միայն: Ամենեւին  չենք  զարմանա,  եթե  գիշերային  կարգազանցները  02-ի   կամ  Շամշյանի  տեսանյութ  դառնան ՝ ավտովթարի  կամ   ավելի  մեծ  խուլիգանություն  կամ  հանցանք  կատարելու  հետեանքով. իսկ  ի՞նչ  է  պետք  ավտովթարի  համար,  եթե  ոչ ՝ հարբած  վարորդ,  առավել  եւս՝ հարբած  ուղեւորներով,  գումարած  երեկոյան  ժամն  ու  սառցակալած,  չլուսավորվող  փողոցները: Վերոնշյալ  կարգազանցները  տիպիկ  այնպիսին  էին,  ինչպիսիք  սովորաբար  տեսնում  ենք  Շամշյանի  ռեպորտաժներում  կամ  ,,Մեր  բակը,, հանրահայտ  ֆիլմում. ,,Բան  ա  էլե՞, ապե՜....,,: ,,Չէ,  լա՜-վա,,:   ,,Չէ,  վռոդի  բան  ա  էլե, ապե...,,:   ,,Նորմա՜-լա,,:  ,,Պետք   ա՞՝՝ խառնվենք,,:  Ի  դեպ,  առաջին  դեպքը  չէ,  երբ Երկաթուղայինների  այգու  հարեւանությամբ  կամ  այգում  գիշերային  ,,ռազբորկաներ,, են  տեղի  ունենում ՝ շրջակայքը  թնդացնելով  հայհոյանքներով:   Հիշեցնենք,որ  մոտ 2 ամիս  առաջ այս  ,,մատույցներում,,  նախկին  ,,Բուրատինո,, սրճարանի  մոտ   տղամարդու  դիակ  էր  հայտնաբերվել:                                             ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն