вторник, 12 мая 2015 г.

Հայերը որոշեցին բրազիլականից ,,փայ մտնել,,

         Նույն ժամին 2 սերիալ՝ թրաֆիքինգի թեմայով

Կես տարուց ավելի կլինի՝հայկական հեռուստաէկրաններին բրազիլական սերիալ է ընթանում թրաֆիքինգի / տվյալ դեպքում՝կանանց սեռական շահագործման / թեմայով ՝,,Խիզախ կինը,,. ներկայացվում է, թե ինչպես են կանանց Բրազիլիայից խաբեությամբ տանում Թուրքիա ու ստիպում ինտիմ ծառայություններ մատուցել ընդհատակյա հասարակաց տներում: Ու մեկ էլ հանկարծ՝ հայկական սերիալ նկարահանողները որոշեցին բրազիլականի թեմայից ,,փայ մտնել,, ՝ ու թրաֆիքինգը ,,փոխադրեցին,, Հայաստան: Ու էլի ընդհատակյա բիզնես ՝ սեռական շահագործման նպատակով. բայց՝ իբր Հայաստանում/ ,,Լույսի պահապանը,, /: Հայկական 2 ալիքներով ընթացող 2 սերիալ՝մեկը բրազիլական, մեկը՝ հայկական, երկուսն էլ թրաֆիքինգի թեմայով, երկուսն էլ՝ նույն ժամին /19-20 /, երբ որ երեխաներ էլ են լինում հեռուստացույցի առջեւ, ու ազատ կարող են ,,տեղեկացվել,, թե ինչպես օտարեկրացի սեւամորթ տղամարդը՝ լկտի տեսքվ մեկնված, սպասում է հայ երիտասարդ լեդիին, որին էլ հետո բռնությամբ, վզից բռնած քարշ է տալիս...Ընդ որում, հայկակա սերիալում ինտիմ թեման շատ ավելի բաց է ներկայացվում, քան՝ բրազիլական ,,Խիզախ կինը,, սերիալում, որ այդ տեսանկյունից շատ ավելի զուսպ է ու չափի մեջ՝ ի տարբերություն բրազիլական այլ ֆիլմերի:Մի ալիքով բրազիլական սերիալում են կանանց բռնությամբ ,,թրաֆիքինգացնում,, մյուսով՝ հայկական սերիալում, ու այս վերջինում այնքան քիչ բան կա լուսավոր ՝,,լույսի պահապան,, հիշեցնող...:Ինչպես բրազիլականում, սակայն, հայկականում էլ բռնություններն անպակաս են, անգամ՝ կատարելագործված, եւ ներկայացվում է, թե ինչպես է տղամարդ-կավատը / որոնց սովորաբար ,,մամա-Ռոզա,, են անվանում / անդրավարտիքի գոտիով ծեծում անհնազանդ կնոջը...Իսկ ֆիլմում հնչում է հանդուրժողականության ,,քարոզ,,.կանանցից մեկը չենթարկվող գործընկերուհուն խորհուրդ է տալիս ,,խելոք մնալ,, չհակառակվել, չըմբոստանալ.,,Մենք որ մի տարի է էստեղ ենք ՝ի՞նչ է լինում,,: Իսկ երբ տառապյալ ու ըմբոստ հերոսուհին ասում է, թե ,,Մենք էստեղ էլ կմեռնենք՝ էն կնոջ նման, մեզ էդպես էլ ոչ ոք չի գտնի,, ՝ ստացվում է, որ նա ակամա ինքնախոստովանում է, որ թեման ավելի վաղ ու զուգահեռ  ընթացող բրազիլականից է վերցված, որտեղ հերոսուհիներից մեկին սպանում են, իմանալով, որ նա արդեն գիտե, թե ով է իրականում այդ բիզնեսի ,,տանիքը,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն