пятница, 1 мая 2015 г.

Թանկյանի՝ Լոռու մարզ կատարած այցի արձագանքները

Հայաստանում գտնվելու ընթացքում, Երեւանում համերգային փայլուն կատարումով հանդես գալուց հետո հանրահռչակ ռոք-աստղ Սերժ Թանկյանը կնոջ՝ ծնունդով վանաձորցի Անժելա Մադաթյանի եւ մանկահասակ երեխայի հետ մի քանի օր հանգրվանել է Լոռու մարզի Ձորագետ ավանում գտնվող Թուֆենկյան հյուրանոցում:Ավանի բնակիչներից մեկի համոզմամբ՝ երգիչը հավանաբար ցանկացել է մայրաքաղաքային աղմուկից ու բուռն իրադարձություններից հետո մի քանի օր ընտանիքի հետ հանգիստ վայելել՝ բնության գողտրիկ անկյունում: Բայց կա նաեւ մի հետաքրքիր զուգադիպություն. Անժելայի տատիկը / որ երկար տարիներ դասավանդել է Վանաձորի դպրոցներից մեկում եւ հայտնի մանկավարժ է / ծնունդով Ձորագես ավանից է ՝ 30 -ականների սերնդից, եւ այդ մասին ավանի բնակիչներից ոմանք իմացել են միայն նրանց մեկնելուց հետո: Այդուհանդերձ ՝մինչ այդ Թանկյանը հաճույքով նկարահանվել է Ձորագեսի բնակիչներից ոմանց հետ, երեխաներից ոմանց էլ ինքնագրեր նվիրել...Ի դեպ, հանրահռչակ ռոք-աստղի եւ նրա ղեկավարած խմբի հանդեպ բուռն հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն երիտասարդությունը / որոնց՝ ֆանատիզմի հասնող դրսեւորումներն իրենց արտացոլումն էին գտել հեռուստատեսությամբ /, այլեւ՝ ավագ սերունդը: Վանաձորցի մտավորական Զեմֆիրա Իշխանյանն, օրինակ. ոչ միայն հիացած էր Թանկյանի ռոք-խմբի կատարումով, որ դիտել էր հեռուստատեսությամբ, այլեւ՝ մտահոգված էր, թե արդյո՞ք խմբի՝ Բեռլինում ծրագրված համերգի տեսագրությունը կհեռարձակվի հեռուստատեսությամբ կամ ինտերնետով: 

 ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն