четверг, 22 марта 2018 г.

Սերժ Սարգսյանին գրած բաց- նամակի արձագանքը․հոսանքի անջատում՝ընդդիմախոսի բնակարանում

Երեկ, Սերժ Սարգսյանին երորրդ բաց-նամակն էի ուղարկել՝նշելով, որ նախորդ 2 նամակներից հետո էլցանցի տեսուչներն իմ նկատմամբ ,,տեռորի,, են անցել՝սպառնալով հոսանքը անջատել, եւ արդեն երրորդ անգամ նախագահից ակնկալել էի միջամտություն, որպեսզի վերադարձնեն իմ եւ ընտանիքիս մնացած անդամների/ներառյալ՝հանգուցյալ ծնողներիս/ԽՍՀՄ ավանդները, որպեսզի կարողանամ մեկընդմիշտ ազատվել կոմունալ վարձերի բեռից ու լքել երկիրը։Եվ ահա, այսօր, որպես հերթական ,,արձագանք,,՝հոսանքի խոստացված անջատումը եկավ։Աստված էլ անջատի նրանց  լույսը, ովքեր անջատեցին մեր լույսը՝ծառայելով սեւ-մութ ուժերին։Դիմում եմ միջազգային իրավապաշտպան կառույցներին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, Կարմիր Խաչի միջազգային գրասենյակին, Ամերիկայի ձայնին․

Հայաստանի իշխող կուսակցությունը, անզոր լինելով արձագանքելու իրենց դեմ իմ համացանցային քննադատությանը, անզոր լինելով հերքել ճշմարտությունը, որ հնչեցնում եմ նրանց հակաժողովրդավարական գործունեության առթիվ, այսօր ձեռնամուխ է եղել իմ ընտանիքի ֆիզիկական ոչնչացմանը․նախ՝,,Վեոլիա,,  կառույցի միջոցով է արհեստական ,,պարտք,, սարքել ու դատական հայց ներկայացրել, այնուհետ՝հարձակման է քշել էլցանցի տեսուչներին, որովհետեւ քաջ գիտակցում է, որ անեկամուտ ընտանիքը/որ եկամտազրկվել է ՀՀԿ-ի հանցագործ պաշտոնյաների ,,դաբրոյով,,/ի վիճակի չէ կոմունալ վարձերի տակից դուրս գալ, ուստի մի օրից մի օր՝ֆիզիկական ոչնչացման կենթարկվի։Չի բացառվում, հոսանքի անջատումը նաեւ ուղիղ հետեւանք է այն բանի, որ երեկ ամենախիստ գնահատականներով հանդես եկա՝երկրում ոչ ժողովրդավարական իրավիճակի հանդեպ։Այժմ բառացիորեն վտանգված է իմ եւ միակ հարազատիս գոյությունը․ երկրից դուրս գալ չենք կարող՝հնարավորությունների բացակայության պատճառով, բայց այս պայմաններում գոյատեւեւլն անհնար է ու առողջության համար վտանգավոր, ուստի ակնկալում եմ քաղաքական ապաստան՝որեւէ քաղաքակիրթ երկրում։Ամենայն հավանականությամբ, իշխանությունը հույսը դրել է, որ ես ծայրահեղ հուսահատ քայլերի կդիմեմ եւ այդ կերպ՝կազատվեն իրենց համար կոկորդի փուշ դարձած բլոգերի աչալուրջ հսկողությունից՝իրենց ապազգային գործունեության հանդեպ։Այսօր ես չգիտեմ՝օրախնդիր գոյության միջոցներ գտնելու մասին մտածեմ, թե դատական հարթության վրա ինքս ինձ պաշտպանելու մասին մտածեմ, թե իմ ու միակ հարազատիս առողջական խնդիրների մասին մտածեմ, թե երկրից դուրս գալու մասին մտածեմ․․․Միաժամանակ վտանգված է նաեւ իմ՝որպես մարդ եւ քաղաքացի, որպես ստեղծագործող ապրելու իրավունքը, որուհետեւ ոչ մի նորմալ մարդ չի կարող այսօր խուլ եւ կույր ձեւանալ չտեսնելու այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ընդդեմ ժողովրդի։ Իսկ ես չեմ կարող տեսնել եւ չխոսել, տեսնել եւ չբարձրաձայնել․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, քաղաքական հալածյալ, սոցիալական պատանդ, ՀՀ բռնաճնշված քաղաքացի

22․03․2018թ․

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն