понедельник, 21 мая 2018 г.

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին

                                           ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հարգելի տիկին Զոհրաբյան, նկատի ունենալով, որ ԱԺ-ի թերեւս ամենահամարձակ ու անկաշկանդ պատգամավորը Դուք եք, եւ Ձեր խմբակցությունը ՀՀԿ-ից հետո երկրորդ տեղում է ՝որպես մեծամասնություն/իսկ  մյուս առավել  համարձակներն արդեն պաշտոններ ստացան գործադիրում՝դադարեցնելով իրենց պատգամավորկան լիազորությունները/, ուստի դիմում եմ Ձեզ՝ԱԺ ամբիոնից բարձրաձայնելու կամ՝պատգամավորական-գործընկերական տիրույթում լուծելու մի հիմնախնդիր, որի հետեւանքով Լոռու մարզի Ձորագետ ավանի Կոստանյան ընտանիքը հայտնվել է փողոցում հայտնվելու վտանգի առաջ։

․․․Տարիներ շարունակ ,,տաբու,, է դրված եղել Ձորագեսի/որ Թումանյան կայարանի հետ միասին կազմում է մեկ վարչատարածքային միավոր՝որպես Ձորագետ գյուղ/նախկին ակումբի շենքից խոսելու վրա, քանի որ այն համարվել է ՊՆ-ի ստվերային թե պաշտոնական տիրապետության տակ, ու տարիներ շարունակ՝այդ շենքի ակումբագրադարանային հատվածի դռները փակ են եղել։2 անգամ ,,Հայլուրով,, ռեպորտաժ է հնչել՝Թումանյան կայարանի նախկին ակումբի շենքի անմխիթար վիճակից՝ անցյալիփառքի հետ համեմատության ֆոնի վրա, բայց՝Ձորագէսի ակումբի թեման մինչեւ ,,դաբրո,, չստանար ,,վերեւներից,,՝չէին կարող խոսել իշխանահպատակ լրագրողները։Մինչերկրաշարժյան տարիներին այստեղ են գտնվել գրադարանը, կինոդահլիճը, բիլիարդանոցը՝որպես ակումբային համալիր/որոնք լուծարվեցին անկախության տարիներին․թեպետ՝մինչեւ 90-ականների կեսերը գրադարանը գործում էր տնակներում/,ինչպես նաեւ՝ՀԷԿ-ի վարչական մասն ու կարի ֆաբրիկան, որոնք եւս պարբերաբար վերացան որպես տեսակ՝անկախությունից հետո/այնպես, ինչպես 2000թվից հետո էլ անհետացավ որպես տեսակ՝Ձորագէսի երկաթուղային կառամատույցը․ՀՀ կառամատույցների նորոգման Համաշխարհային բանկի ծրագիրը, որ իրականացվում էր տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի օրոք, այս հատվածը շրջանցեց,որին էլ նպաստեց այն , որ Հարավ-կովկասյան երկաթուղին լուծարեց կառամատույցի գործունեությունը․թերեւս, ելնելով միկրոավտոբուսների ու տաքսիների բիզնես-շահերից, ու արդեն 10 տարի է՝Գյումրի-Այրում երկաթուղին էլ է լուծարվել/։

Շենքի մյուս հատվածը, սակայն, տարիներ շարունակ, սկսած՝,,սովետի,, անհիշելի ժամանակներից, եղել է բնակելի։Բայց, ի տարբերություն ավանի մյուս շենքերի, այս շենքի բնակիչները հնարավորություն չեն ունեցել իրենց բնակարանները սեփականաշնորհել՝ինչ-ինչ պատճառներով։Եվ մինչ մենք վերջին 2 տարիներին  շարունակ հարց էինք բարձրացնում հրապարակումներում, որ Ձորագէսի նախկին ակումբի շենքին պատշաճ ուշադրություն դարձվի ու այդտեղ առնվազն Ձորագէսի 85-ամյա պատմության թանգարան հիմնվի/որպեսզի չկորչի մշակութային ժառանգությունը, քանզի ազգը պատմամշակութային ժառանգությամբ է ազգ/, որ շենքը մշակութային կենտրոն դառնա՝նաեւ տուրիզմի զարգացման շահերից ելնելով/ քանի որ ավանը հիմա տուրիզմի միջազգային կենտրոն է համարվում․այստեղ է գտնվում 2004թվից գործող Թուֆենկյան հյուրանոցը, որ, ի դեպ, տարիներ առաջ ավանում նաեւ վթարային ներհամայնքային կամուրջ էր նորոգել/, պարզվում է, շենքն անցած տարի արդեն սեփականաշնորհվել է/ իսկ մինչ այդ, 2004թվին, այն գտնվելիս է եղել գյուղապետարանի հաշվեկշռում, գյուղապետարանն էլ, որին այն անցել էր երկրաշարժից հետո, 2004թվին ,,նվիրատվության,, կարգով հանձնել է ՀԷԿ-ին․բայց՝ՀԷԿ-ը որպես ,,բարի կամքի դրսեւորում,,՝ 2004թվին գյուղապետին ուղղված գրությամբ/ որում խնդրում է ՀԷԿ-ին հանձնել շենքը,քանի որ այն մինչերկաշարժյան տարիներին պատկանել է ՀԷԿ-ին/,հավաստիացրել է, որ պարտավորվում է շենքի բնակիչների հարցը կարգավորել՝անհրաժեշտության դեպքում։Եվ, այդուհանդերձ, արհամարհած ունենալով այս  գրավոր հավաստիացումը, շենքի սեփականատեր-պատգամավորի/նախկինում՝ՀՀԿ անդամ/, շահերից ելնելով՝ՀԷԿ-ի մայրաքաղաքային տնօրինությունը պահանջ է ներկայացրել բնակիչներին՝կարճ ժամանակում ազատել բնակարանները, որպեսզի ինքը սեփականատիրոջը ,,մաքուր հանձնի,,։Ավելին․Գուգարքի ՆԳ բաժինը 2 ամիս առաջ Կոստանյանների 7 անդամից բաղկացած ընտանիքին/որ այս շենքում բնակվողների մեջ ամենախոցելին են, քանի որ բնակության այլընտրանք չունեն/ իրազեկել է, որ նրանց հանել է հաշվառումից եւ պարտադրում է, որ նոր բնակարան գտնեն, նոր հասցեում հաշվառվեն․հակառակ դեպքում՝սպառնում են վարչական ու քրեական օրենսգրքով։Ուրեմն քիչ չէ՝,որ մշակութային կենտրոնը վերականգնելու փոխարեն վերապրոֆիլավորում են՝որպես հյուրանոց/այն դեպքում, երբ արդեն իսկ մի հյուրանոց կա այդտեղ՝մոտ 14 տարի գործող/, դեռ բնակիչներին էլ զրկում բնակարանային ու քաղաքացիական իրավունքներից, ընտրական իրավունքներից․․․

Ինքս խնդիրը բարձրաձայնել եմ՝որպես ոչ միայն քաղաքացիական լրագրող-բլոգեր, այլեւ՝ծնունդով ձորագէսցի, ով մանկության, պատանեկության ու երիտասարդության մի մասը զուգահեռաբար այդտեղ է անցկացրել ու մեծ ցավ է ապրում, տեսնելով իր ծննդավայրում տեղի ունեցող ապօրինությունները։Այդ մասին նախորդ ահազանգերս՝սույն բլոգում տեղադրված, տարածել եմ ֆեյսբուքի բոլոր առաջատար եւ իրավական խմբերով։Սրա հետ մեկտեղ՝Կոստանյաններն իրենք ավելի վաղ՝դիմել էին Լոռու մարզպետին, ՀՀ նախկին վարչապետին, Ազգային Ժողովր պատգամավոր Կարեն Կարապետյանին/ում անունը շոշափվում է որպես շենքի սեփականատեր/, անգամ՝մայրաքաղաք են հասել՝պատգամավորի մոտ քաղաքացիների  ընդունելության օրը, բայց՝չեն արժանացել ընդունելության։Ապրիլին դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ գործն ընթացքի մեջ է համարվում, 3 օր առաջ դիմել են նաեւ ՀՀ նորընտիր վարչապետին՝առցանց եւ փոստային նամակով, իսկ ժամանակը բնակիչների օգտին չի աշխատում․մինչ օմբուդսմենը նամակով հարցում է ուղարկում Լոռու մարզպետին/որ հայտնի չէ՝դեռեւս պաշտոնավարու՞մ է, թե՞ հրաժարականն արդեն ընդունվել է/, սեփականատերը դիմել է ավանի համայնքապետին՝խնդրելով ստորագրել այդտեղ շինարարություն իրականացնելու գրությունը։Համայնքապետն էլ այն մերժել է․բայց՝չկա երաշխիք , որ նրա նկատմամբ ճնշումներ չեն կիրառվի ու չեն  հարկադրի ստորագրել, ինչի հետեւանքով Կոստանյանների ընտանիքը/որի կազմում են 7 հոգի,այդ թվում՝2 անչափահաս երեխաներ, հաշմանդամ թոշակառու  եւ մեկ նախազորակոչիկային տարիքի պատանի/, կարող է հայտնվել փողոցում։Ինչ խոսք, հիմա անօգուտ է մեղավորներ փնտրել, թե ում մեղքով են բնակիչները տարիներ առաջ զրկվել բնակարանները սեփականաշնորհելու իրավունքից/ՀԷԿ-ը կարող է մեղքը գցել համայնքի վրա, համայնքը՝ՀԷԿ-ի/, բայց փաստ է այն, որ ՀԷԿ-ը 2004թվին գրավոր պատրաստակամություն է հայտնել՝բնակիչների խնդիրն անհրաժեշտության դեպքում կարգավորել, հետեւաբար, հարց է ծագում, թե ինչպե՞ս են առանց բնակիչների խնդիրը կարգավորելու, նվիրատվություն համարվող նախկին պետական շենքը վաճառել։Ակնկալում եմ Ձեր միջնորդությունը՝հարցը կարգավորելու եւ տարիներ շարունակ, սկսած՝1985թվից, այդ շենքում ապրող Կոստանյան ընտանիքի/որոնց ընտանիքում տարիների ընթացքում արդեն նոր ընտանիք է աճել, եւ դրա համար նրանց այդտեղ եւս մեկ բնակարան է հատկացվել/ խախտված իրավունքները վերականգնելու հարցում, որպեսզի վերջիններս ստիպված չլինեն լքել երկիրը եւ քաղաքական ապաստան փնտրել օտարության մեջ։

Հավելեմ, որ այս խնդրի առթիվ 1 ամիս առաջ ռեպորտաժ է ներկայացվել ,,Ազատություն,, ռ/կայանով/, որում նշվել է, որ շենքի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն է։Ռեպորտաժում ներկայացված են շենքի այլ բնակիչների եւ համայնքապետի նկատառումները եւս։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն