понедельник, 13 февраля 2023 г.

Ու՞ր է կորել Կիրովականի/Վանաձորի/ժողդատարանի 90-ականների արխիվը եվ համապատասխան պաշտոնյաների խիղճը

 Արդեն 1 շաբաթ է,որ մենք փորձում ենք հույս չդնել ՀՀ միասնական սոցիալական ծառայության կողմից գրավոր հավաստիացմանը, թե Կիրովականի /Վանաձորի/դատարանում աշխատած մեր ստաժի՝անկախության շրջանի հատվածի/1992-94թվերի/ եվ՝ 1998-2000, եվ 2002-2004թվերի ,,Առավոտ,, թերթում աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք ստանալ՝այդ ստաժները հավաստող գործատուներից կամ նրանց իրավահաջորդներից։Միասնական սոցիալական ծառայությունը մի թերի պատասխան է ուղարկել,որից մի շարք հարցեր են բխում, ու այդ հարցերը պարզաբանելու համար դիմել եմ նույն ՄՍԾ-ին՝էլեկտրոնային փոստով․ ինձ խորհուրդ են տվել իրենց գրավոր նամակ գրել․այսինքն որպեսզի կարողանամ ինձ հասանելիք կենսաթոշակն ավելացնել՝իմ օրինական, աշխատանքային գրքույկում առկա ամբողջական ստաժի շնորհիվ, պետք է մի հատ էլ գումար ծախսեմ՝փոստային նամակների վրա։Ի վերջո մենք իրավական երկիր ե՞նք, թե՞ ինչ ենք։Նախ ինչու՞ պետք է իմ՝Լոռու մարզի բնակչի թոշակը հաշվի Արագածոտնում նստած պաշտոնյան/իբր՝,,կոռուպցիոն ռիսկերի պակասեցման ,,նպատակով/, չէ՞ որ այդ հարցերը կարող էր միգուցե ավելի արագ լուծվել,եթե հաշվարկը կատարվեր հենց այն բնակավայրում, որտեղ բնակվում եմ։Սա ի՞նչ նոր աբսուդային օրենք է՝ի վնաս մարզի բնակչի։Կամ ինչու՞ օրենքի մեջ կետ չկա, որ եթե մարդն ունի աշխատանքային գրքույկում առկա գրանցում, ուրեմն պետք է հենց դրանով էլ առաջնորդվեն թոշակ նշանակելիս   եվ ոչ թե պահանջեն, որ գնա գործատուից տեղեկանք բերի կամ հույսը դնի, թե սոցապ նախարարությունը երբ պետք է հարցում անի ու ձեզ մխիթարող պատասխան կամ տա, կամ չտա։Ի վերջո եթե երկրում ,,հեղափոխություն,, է եղել, պետք է ի օգուտ քաղաքացու լինի, ոչ թե ընդհակառակը, ինչին ականատես ենք լինում պարբերաբար։

Այն բանից հետո, երբ սոցապ ծառայությունից ստացա գրավոր նամակ առ այն, որ հարցում են կատարել Ազգային արխիվին ՝որպեսզի իմ աշխատանքային ստաժի մի մասը՝դատարանում աշխատած, ինչպես նաեւ ,,Առավոտի,, խմբագրությունում աշխատած 2002-2005 թվերի հատվածը ապացուցվի/այդպես էլ ինձ համար անհասկանալի մնաց, թե արդյո՞ք նույն խմբագրությունում աշխատած 1998-2000թվերի հատվածը հաշվել են ապարանցիները, թե չեն հաշվել/, ուղեվորվեցի Վանաձորի կենտրոնական փոստ,եվ այնտեղ գտնվող Ազգային Արխիվ պատուհանից, հայտնեցին, որ դատարանի արխիվը չի հանձնված Ազգային արխիվին։Ըստ այդմ,ուղեվորվեցի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ գրասենյակից պարզաբանեցին, որ արխիվից տեղեկանք ստանալու համար պետք է նամակ գրեմ դատարանին։Էլեկտրոնային փոստով նամակ ուղարկեցի դատարանին․դատական դեպարտամենտից հեռախոսով հայտնեցին, որ նամակս ճիշտ չի հասցեագրվել, եվ այն պետք է ուղարկվեր դատարանին,բայց խոստացան վերահասցեագրել դատարանին․եվ վերահսցեագրեցին։Դատարանի էլեկտրոնային հասցեից նամակ եկավ, որ դատարանի արխիվում գտնվում են միայն 1999թվից հետոյի փաստաթղթերը, եվ ինձ ուղղորդեցին նամակ գրել արդարադատության նախարարություն։Արդարադատության նախարարությանը գրելուց հետո հեռախոսով զանգեցին նախարարությունից եվ պարզաբանեցին, որ․․․իրենց մոտ չեն գտնվում դատարանի աշխատողների/տվյալ դեպքում՝գրասենյակի աշխատողների/արխիվային տվյալները, այլ միայն՝դատարանի դատավորների, եվ պետք է իմ ստաժի վերաբերյալ տեղեկանք տա դատարանը։Միաժամանակ էլեկտրոնային փոստով հավաստիացրել են ուսումնասիրել հարցը եվ պատասխանել։Նախարարության բանավոր պատասխանը փոխանցել եմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին՝էլեկտրոնային փոստով։Սպասում եմ արձագանքի։

Առայժմ որեվէ արձագանք չեմ ստացել ,,Առավոտի,, խմբագրությունից,ում եվս դիմել եմ էլեկտրոնային 2 հասցեներով՝մի քանի օր առաջ։Մնանք նամակին սպասող։Իսկ առայժմ շարունակում ենք որոնողական աշխատանքները, պարզելու,թե  որտեղ է գտնվում Կիրովականի/Վանաձորի/ժողդատարանի 1989-98 թվերի արխիվը/հազիվ թե այժմ արդեն լուսահոգի դատարանի նախագահները հետները տարած լինեն/։Միաժամանակ փորձում ենք պարզել, թե ուր է կորել համապատասխան մարմինների ու պաշտոնատար անձանց  խիղճը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր,բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն