понедельник, 27 февраля 2023 г.

Ազգային Ժողովի պատգամավորներին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին

                            ԲԱՑ ՆԱՄԱԿ

Չի կարելի թույլ տալ, որ ժամկետանց օրենքները խեղդեն մարդու իրավունքները

-------------------------------------------------------------

Տվյալ դեպքում խոսքը վերաբերվում է 1992թվին ընդունված օրենքին առ այն, որ կենսաթոշակի նշանակման ժամանակ ոչ միայն աշխատանքային գրքույկն է համարվում ստաժը հաշվարկելու փաստաթութղ, այլեվ՝գործատուի կողմից սոցվճարում կատարած լինելու տեղեկանքը։Ու դրա հետեվանքով շուրջ 30 տարի՝ՀՀ հազարավոր քաղաքացիներ զրկվել են /ու զրկվում են/ իրենց աշխատանքային ստաժին համաչափ թոշակ ստանալուց՝անգամ աշխատանքային գրքույկում առկա,տվյալ հիմնարկի ղեկավարի կողմից կնիքված գրառման դեպքում։

Տիկնայք եվ պարոնայք ԱԺ օրենսդիրներ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով,բարի եղեք չեղարկեք այդ օրենքը,որ պարտադիր է համարում տվյալ քաղաքացու/կենսաթոշակի անցնող/ նախկին գործատուի կողմից սոցվճարի մասին տեղեկանք ներկայացնելը։Եթե աշխատանքային գրքույկում կա ստաժը հավաստող գրառում՝գործատուի կնիքով, ապա դա պետք է բավարար պայման համարվի՝կենսաթոշակի նշանակման համար։Չէ՞ որ տվյալ հիմնարկը 30 տարվա ընթացքում կարող է լուծարված լինել,արխիվը՝ոչնչացված, քաղաքացին ո՞րտեղից պետք է տեղեկանք ներկայացնի՝լուծարված հիմնարկի ղեկավարի սոցվճարի մասին, կամ եթե անգամ հիմնարկը կա, ինչու՞ պետք է քաղաքացու թոշակը տուժի այն պատճառով, որ տվյալ հիմնարկի տնօրենը տարիներ առաջ սոցվճարում չի կատարել/ժողովրդական ասացվածք կա՝,,օձի ինադը խլեզից են հանում,,/։Առավել դատապարտելի է, երբ այդ օրենքի պատճառով քաղաքացու ստաժը չի ,,ձգում,, մինչեւ 10 տարին,որովհետեվ նախկին հիմնարկը, որ կարող էր մինչեւ 10 տարվա ստաժի հասցնել, չկա, գոյություն չունի,ու դրա հետեվանքով տվյալ քաղաքացին կենսաթոշակի չի կարող անցնել 63 տարեկանից, այլ պետք է սպասի մինչեւ 65 դառնա։Արդյունքում՝գնալով ավելանում է խոցելի տարիքում գտնվող, անեկամուտ քաղաքացիների թիվը, նրանց, ովքեր ոչ թոշակ են ստանում, ոչ նպաստ՝անգամ միայնակ բնակվելու պայմաններում։

  Ազգային Ժողովը, որի կազմը նախկին լրագրողներից է այսօր բաղկացած/այն լրագրողներից, ովքեր տարիներ առաջ իրենց ԶԼՄ-ներում պայքարում էին մարդու իրավունքների համար/,եթե մտահոգ է երկրում սոցիալական լարվածության համար,պետք է չեղարկի 1992թվի այդ չարաբաստիկ օրենքը եվ փոփոխություններ կատարի կենսաթոշակի նշանակման օրենքի փաթեթում/իմ տեղեկություններով, ներկայումս օրենքի նոր փաթեթ է նախապատրաստվում․թե ինչ կարգի փոփոխություններ են նախատեսվում՝հայտնի չէ․ամեն դեպքում, տեղին կլինի, եթե ներառվի նաեւ կենսաթոշակի 30 տարի առաջվա օրենքը փոփոխելը/։Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանում կենմսաթոշակ նշանակելիս միայն աշխատանքային գրքույկի առկայությունն էլ է բավարար պայման համարվում, եվ ոչ թե նաեւ՝գործատուի կողմից տեղեկանք ներկայացնելը։Ինչու՞ Հայաստանում անպայման ամեն ինչի վատն է ընդօրինակվում․այնպես, ինչպես 90-ականների կեսերին,երբ երկիրն անցավ արեվմտյան ռեֆորմի,եվ կենսաթոշակային տարիքի շեմը 55 տարեկանից հասցվեց 63-ի/մինչեւ 10 տարվա ստաժի բացակայության դեպքում էլ՝65-ի/։Հենց միայն այդ ռեֆորմի ընդունումն էլ բավական էր, որ երկրում մեծանա աղքատությունը,սոցիալական լարվածությունը,քանի որ հենց 90-ականներից էր հիմնարկների մեծամասշտաբ լուծարումն ու աշխատատեղերի կրճատումը, գործազրկության աճը։Միաժամանակ հարկավոր է բարձրացնել աշխատանքային ստաժի գումարը՝յուրաքանչյուր տարվա կտրվածքով,քանի որ ստացվել է այնպես, որ 20-25 տարի աշխատած քաղաքացին այսօր մինչեւ 40 հազար դրամ թոշակ է ստանում, իսկ նվազագույն շեմը համարվում է 31 հազար 600դրամ թոշակը։Ստացվում է, որ 25 տարվա աշխատանքի գինն ընդամենը․․․․5 հազար դրամ է։

․․․,,Վաստակած հանգստի,, իրավունք ստացած կամ թոշակի տարիքի հասած մարդիկ այսօր ստիպված են դատարանների,տարբեր հիմնարկների ու գերատեսչությունների, արխիվների/ընդ որում՝արիխվն էլ վճարովի է քաղաքացիների համար/դռներն ընկնել,նամակներ գրել, որպեսզի կարողանան ,,կորած,, համարվող, բայց՝գրքույկում նույնիսկ առկա ստաժի եվ այդ ստաժը կնիքով հաստատած գործատուի սոցվճարումների մասին տեղեկանք ձեռք բերել/ոմանք էլ անհույս ձեռքները թափ են տալիս ու թույլ տալիս, որ իրենց աշխատանքի մի մասը, մեղմ ասած՝,,յուրացվի,,/։Սա շատ տգեղ եվ ստորացուցիչ երեվույթ է՝,,հպարտ քաղաքացու,, համար,որ 2018-ին հույսեր է կապել այսպես կոչված ,,հեղափոխության ,, հետ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն